Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ Հ ...

 

 

102.0097.060607

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «06»         06           2007 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10207233

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

14 մայիսի 2007 թվականի N 97-Ն

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

IV. Ամուսնալուծության գրանցման վերաբերյալ

ընդհանուր հարցեր

 

25. Ստանալով ամուսնալուծության մասին դիմումը ՔԿԱԳ մարմինը ստուգում է դիմողի (ների) անձը հաստատող փաստաթուղթը (երը), դիմումին կցված փաստաթղթերի ամբողջականությունն ու ճշտությունը:

26. Ամուսնալուծության մասին դիմումը պետք է գրանցվի դիմումների հաշվառման հատուկ մատյանում, որում նշվում է դիմողի (դիմողների) ազգանունը, անունը, հայրանունը, դիմումն ընդունելու և ամուսնալուծության գրանցման համար նշանակված ժամանակը, իսկ հետագայում նաև նշվում է ամուսնալուծությունը գրանցելու ժամանակը և ակտի գրանցման համարը:

27. Եթե ամուսնալուծության մասին դիմումը տրվում է զինծառայողի ծառայության վայրի ՔԿԱԳ մարմին, ապա զինծառայողի բնակության վայր է համարվում համապատասխան զորամասի կամ հիմնարկի տեղաբաշխման կետը:

28. Առանց հաշվառման կամ ժամկետանց հաշվառմամբ ապրող քաղաքացիների ամուսնալուծության մասին դիմումները չեն քննարկվում` բացառությամբ սույն կետով նախատեսված դեպքերի:

Այն դեպքերում, երբ նախկին բնակավայրից ամուսնալուծվողներից մեկի հաշվառումից դուրս գրվելու պահից անցել է մեկուկես ամսից ոչ ավելի ժամանակ ՔԿԱԳ մարմինն ընդունում է դիմումը և սահմանված կարգով գրանցում ամուսնալուծությունը:

Առանց մշտական հաշվառման ապրող քաղաքացիների ամուսնալուծության գրանցումը կատարվում է ամուսնալուծվող քաղաքացու ժամանակավոր բնակության վայրի ՔԿԱԳ մարմնի կողմից: Այդ դեպքում քաղաքացին պետք է ներկայացնի տեղեկանք ժամանակավոր բնակության վայրից` տրված իրավասու մարմինների կողմից:

29. Ամուսնալուծության գրանցումը ամուսիններից մեկի դիմումի հիման վրա լիազորագրով կամ ներկայացուցչի միջոցով, այսինքն` հեռակա կարգով չի թույլատրվում:

30. Ամուսնալուծության գրանցումը լիազորագրով կամ ներկայացուցչի միջոցով թույլատրվում է ամուսնալուծության մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ամուսնալուծություն գրանցելու դեպքերում: Եթե դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ՔԿԱԳ մարմնում ամուսնալուծությունն ամուսիններից մեկի կողմից արդեն գրանցված է եղել, ապա այդ ակտի գրանցումը մյուս ամուսնու վերաբերյալ պակասող տեղեկություններով լրացնելը` բացառիկ (ծանր հիվանդության, զինվորական ծառայության, երկարատև գործուղման մեջ գտնվելու, հեռավոր վայրերում բնակվելու պատճառով և այլն) դեպքերում, կարող է կատարվել ամուսնալուծության գրանցման վերաբերյալ մյուս ամուսնու օրենքով սահմանված կարգով տրված լիազորագրով և դիմումով` հաստատված սույն հրահանգչական ցուցումների 2-րդ կետով նախատեսված կարգով:

31. Ամուսնալուծության գրանցումը պետք է կատարվի ՔԿԱԳ միայն մի մարմնում: Յուրաքանչյուր ամուսնալուծության համար կազմվում է միայն մեկ ակտի գրանցում: Ամուսնալուծության գրանցումը կազմվում է դիմողի փաստաթղթերին լրիվ համապատասխան:

32. Այն դեպքում, երբ ամուսնալուծությունից հետո ամուսինը ցանկանում է կրել իր մինչամուսնական ազգանունը, ՔԿԱԳ մարմինը նրա անձը հաստատող փաստաթղթի առաջին էջում նշում է կատարում այն մասին, որ փաստաթուղթը ենթակա է փոխանակման` ազգանվան փոխման կապակցությամբ` նշելով վերջնաժամկետ 15 օր: Այդ գրառումը վավերացվում է ՔԿԱԳ մարմնի համապատասխան դրոշմակով:

33. Ամուսնալուծության կապակցությամբ զինապարտի կամ զորակոչիկի ազգանունը փոխվելու դեպքում` «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, ՔԿԱԳ մարմինը մեկշաբաթյա ժամկետում այդ մասին պետք է հայտնի զինվորական կոմիսարիատին, որտեղ զինվորական հաշվառման մեջ է գտնվում զինապարտը կամ զորակոչիկը:

34. Ամուսնալուծությունը գրանցող ՔԿԱԳ մարմինը պետք է եռօրյա ժամկետում ամուսնալուծության մասին ծանուցում ուղարկի ամուսնության գրանցման գտնվելու վայրի ՔԿԱԳ մարմին:

Այդպիսի ծանուցում ստանալով, ՔԿԱԳ մարմինը եռօրյա ժամկետում ամուսնության գրանցման «Նշումների համար» սյունակում նշում է կատարում ամուսնալուծության մասին. երբ և որ ՔԿԱԳ մարմնի կողմից է գրանցվել ամուսնալուծությունը, ակտի գրանցման համարը: Միաժամանակ գրանցման առաջին էջի վերևի մասում պետք է նշել` «Ամուսնությունը լուծվել է»:

Այդպիսի նշում կատարելուց հետո ՔԿԱԳ մարմինն ամուսնալուծության մասին ծանուցում է ուղարկում ամուսնության գրանցման երկրորդ օրինակի գտնվելու վայրի ՔԿԱԳ մարմին և որը նույն կարգով նշում է կատարում երկրորդ օրինակում:

35. Եթե ամուսնալուծության գրանցման մասին նշում կա ամուսնության գրանցման մեջ, ապա ՔԿԱԳ մարմինն իրավունք չունի ամուսնության կրկնակի վկայականներ տալու: Անհրաժեշտության դեպքում, մասնավորապես` նախկին ամուսնու կողմից իր մինչամուսնական ազգանունը հաստատելու համար, ՔԿԱԳ մարմինը` դիմողի խնդրանքով կարող է տեղեկանք տրամադրել, ինչը հաստատում է, որ տվյալ անձը գտնվել է ամուսնության մեջ, որը հետագայում լուծվել է:

36. Ամուսնալուծության մասին դատարանի վճիռը բեկանվելու դեպքում, եթե ամուսնալուծությունն արդեն գրանցվել է ՔԿԱԳ մարմնում, ամուսնալուծության գրանցումը կարող է դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա չեղյալ համարվել: Գրանցումը չեղյալ համարվելու մասին նշում է կատարվում ամուսնալուծության գրանցման «Նշումների համար» սյունակում, ընդ որում, նշվում է, երբ և որ դատարանի կողմից է կայացվել վճիռը:

Միաժամանակ ամուսնալուծության գրանցման առաջին էջի վերևի մասում նշվում է` «Գրանցումը չեղյալ է համարվել»:

Ամուսնալուծության գրանցումը չեղյալ համարելու մասին առաջին օրինակի պահպանման վայրի ՔԿԱԳ մարմինը հայտնում է ակտի գրանցման երկրորդ օրինակի պահպանման վայրի ՔԿԱԳ մարմնին, որն այդ նույն կարգով նշում է կատարում ակտային գրանցման վրա:

Ամուսնալուծության գրանցումը չեղյալ համարելու դեպքում ամուսնության գրանցման ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ օրինակում նշումներ են կատարվում ամուսնալուծության գրանցումը չեղյալ համարելու մասին («Անհրաժեշտ այլ տեղեկություններ» սյունակում) նաև գրանցման առաջին էջի վերևի մասում:

37. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերում ՔԿԱԳ մարմինների կողմից ամուսնալուծության գրանցման մասին կատարվում է համապատասխան նշումներ:

38. Այն դեպքում, երբ ամուսնության պետական գրանցման ժամանակ ամուսնության ակտի գրանցման մեջ դիմողը փոխել է ազգանունը, սակայն անձնագիրն այդ կապակցությամբ հետագայում չի փոխել, ապա ամուսնալուծությունը գրանցող ՔԿԱԳ մարմինը դիմողից գանձում է պետական տուրք` ազգանվան փոխման համար օրենքով սահմանված կարգով և չափով: Ամուսնալուծության ակտի գրանցման մեջ դիմողի «Ազգանունը մինչև ամուսնալուծվելը» սյունակում նշվում է ամուսնության ակտի գրանցման «Ազգանունն ամուսնությունից հետո» սյունակում նշված ազգանվանը համապատասխան: «Ազգանունն ամուսնալուծությունից հետո» սյունակում դիմողի ազգանունը նշվում է անձը հաստատող փաստաթղթում նշված ազգանվանը համապատասխան:

39. Դիմողի (դիմողների) կողմից ներկայացված փաստաթղթերի բնօրինակներից ՔԿԱԳ մարմնում պահպանվող լուսապատճենները վավերացվում են ՔԿԱԳ մարմնի կնիքով և ղեկավարի ստորագրությամբ:

 

Հավելված N 5

ՀՀ արդարադատության նախարարի

2007 թվականի մայիսի 14-ի

N 97-Ն հրամանի

 

ՈՐԴԵԳՐՄԱՆ (ԴՍՏԵՐԱԳՐՄԱՆ) ԳՐԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

 

1. Որդեգրումը (դստերագրումը) (այսուհետ` որդեգրումը) ենթակա է պարտադիր գրանցման ՔԿԱԳ տարածքային մարմնում (այսուհետ` ՔԿԱԳ մարմին)` որդեգրման մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա:

Որդեգրման պետական գրանցումն իրականացնում են որդեգրումը հաստատելու մասին վճիռ կայացրած դատարանի կամ որդեգրողների (որդեգրողի) բնակության վայրի ՔԿԱԳ մարմինը:

2. Մինչև «ՔԿԱ մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելը (2005 թ-ի ապրիլի 19-ը) որդեգրումը կատարվում էր խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշման, իսկ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա (այսուհետ` իրավասու մարմնի որոշմամբ):

Եթե նախկինում որդեգրման գրանցումը չի կատարվել, ապա որդեգրման մասին իրավասու մարմնի որոշման պատճենն ստանալու պահից ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում ՔԿԱԳ մարմինը նշում է կատարում ծննդյան ակտային գրանցման մեջ` «Անհրաժեշտ այլ տեղեկություններ» սյունակում նշելով որոշումը կայացնող մարմնի անվանումը, որոշման համարը և ժամանակը:

3. Որդեգրումը գրանցելիս որդեգրման դիմումի հետ միասին որդեգրողը (ները) պետք է ներկայացնի (ներկայացնեն) որդեգրման մասին իրավասու մարմնի որոշումը, որդեգրվող երեխայի ծննդյան վկայականը, որդեգրողի (ների) անձը հաստատող փաստաթղթերը:

4. Ստանալով որդեգրման մասին դիմումը ՔԿԱԳ մարմինը ստուգում է անձը հաստատող փաստաթուղթը (երը), դիմումին կցված փաստաթղթերի ամբողջականությունն ու ճշտությունը, և դիմումը հաշվառում է որդեգրման դիմումների հաշվառման մատյանում:

5. Որդեգրումը գրանցող ՔԿԱԳ մարմինը, այն դեպքում, երբ որդեգրվող երեխայի ծննդյան ակտային գրանցումը գտնվում է մեկ այլ ՔԿԱԳ մարմնում, մեկօրյա ժամկետում հարցում է կատարում ծննդի գրանցման վայրի ՔԿԱԳ մարմին` ակտային գրանցման պատճենը ստանալու համար: Այդ փաստաթուղթը ստանալուց հետո այն ուսումնասիրվում է ՔԿԱԳ մարմնի կողմից (կան արդյոք այլ նշումներ` որդեգրման, չեղյալ համարելու և այլն), որից հետո մեկօրյա ժամկետում կատարվում է որդեգրության գրանցում:

6. Որդեգրվող երեխայի ծննդի գրանցման կորստյան դեպքում որդեգրման իրավասու մարմնի որոշման հիման վրա որդեգրությունը կարող է գրանցվել միայն սահմանված կարգով ծննդի գրանցումը վերականգնելուց հետո:

Կորսված գրանցումը վերականգնելու մասին ՔԿԱԳ մարմին դիմում կարող են ներկայացնել երեխայի օրինական ներկայացուցիչները, ծնողը` եթե իրավասու մարմնի որոշմամբ երեխայի նկատմամբ պահպանվել են նրա իրավունքներն ու պարտականությունները:

7. ՔԿԱԳ մարմինը գրանցում է որդեգրումն անկախ այն ժամկետից, որն անցել է որդեգրման մասին իրավասու մարմնի որոշումն ընդունելուց հետո և անկախ այն տարիքից, որին հասել է որդեգրվողը որդեգրության գրանցման պահին:

8. Որդեգրման վկայականը ՔԿԱԳ մարմինը տալիս է ըստ որդեգրողների ցանկության: Եթե նրանք հրաժարվում են որդեգրման վկայականը ստանալուց, ապա որդեգրման գրանցման «Անհրաժեշտ այլ տեղեկություններ» սյունակում համապատասխան նշում է կատարվում:

9. Որդեգրման պետական գրանցումը կազմվում է հետևյալ կարգով`

ա) որդեգրման գրանցման 1-6-րդ սյունակներում որդեգրվողի վերաբերյալ տվյալները` «Մինչ որդեգրումը» հատվածում նշվում են երեխայի ծննդյան վկայականի և ակտի գրանցման հիման վրա, իսկ «Որդեգրումից հետո» հատվածում որդեգրման մասին իրավասու մարմնի որոշմանը ճիշտ համապատասխան.

բ) որդեգրման պետական գրանցման 7-11-րդ սյունակներում հոր և մոր վերաբերյալ տեղեկությունները գրանցվում են երեխայի ծննդյան վկայականի և ծննդյան ակտի հիման վրա:

Եթե երեխայի մայրը մինչև որդեգրման գրանցումն ամուսնացել է որդեգրողի հետ և ընդունել է նրա ազգանունը, ապա որդեգրման գրանցման 9-րդ սյունակում նշվում է մոր մինչամուսնական ազգանունը, իսկ որդեգրման գրանցման «Անհրաժեշտ այլ տեղեկություններ» սյունակում` ամուսնության գրանցման տեղն ու ժամանակը, ակտի գրանցման համարը, ինչպես նաև մոր ազգանունը` ամուսնության պետական գրանցումից հետո.

գ) որդեգրման գրանցման 13-18-րդ սյունակներում որդեգրողների վերաբերյալ տեղեկությունները գրանցվում են որդեգրման մասին իրավասու մարմնի և որդեգրողների անձը և ամուսնությունը հաստատող փաստաթղթերի հիման վրա.

դ) եթե որդեգրվողի վերաբերյալ տեղեկությունները, որոնք նշված են որդեգրման մասին իրավասու մարմնի որոշման մեջ, չեն համապատասխանում նրա ծննդյան ակտի գրանցման մեջ եղած նույնպիսի տեղեկություններին կամ որդեգրողների անձը հաստատող փաստաթղթերում և ամուսնության վկայականում նշված տեղեկություններին, ապա որդեգրման գրանցումը հետաձգվում է:

ՔԿԱԳ մարմինն իր նախաձեռնությամբ հարցում է կատարում կամ առաջարկում է որդեգրողներին դիմել որդեգրման որոշում կայացրած իրավասու մարմին` ճշտելու որոշման մեջ եղած այդ տեղեկությունները.

ե) եթե որդեգրողը հանդիսանում է միայն տղամարդը (կինը), ապա համապատասխանաբար լրացվում է որդեգրման գրանցման մի կողմը (13-18-րդ սյունակները), երկրորդ կողմը մնում է չլրացված.

զ) որդեգրման գրանցման 20-րդ սյունակում («Գրանցվում են արդյոք որդեգրողները որպես երեխայի ծնողներ») որոշմանը համապատասխան նշվում է` «Այո» կամ «Ոչ»:

10. ՔԿԱԳ տարածքային մարմինը որդեգրման ակտի գրառման հիման վրա դիմումը ստանալուց մեկօրյա ժամկետում կատարում է համապատասխան փոփոխություններ երեխայի ծննդի ակտի գրառման մեջ, իսկ ծննդյան ակտի գրառման երկրորդ օրինակի գտնվելու վայրի ՔԿԱԳ մարմին հաղորդում ուղարկում որդեգրվածի ծննդի ակտի գրառման երկրորդ օրինակում նույնպիսի փոփոխություններ կատարելու մասին: Որդեգրողին (ներին) տրվում է որդեգրված երեխայի նոր ծննդյան վկայական:

11. Այն դեպքում, երբ ծննդի ակտային գրանցումը գտնվում է այլ վայրում, ապա այդ գրանցման առաջին օրինակի գտնվելու վայրի ՔԿԱԳ մարմին եռօրյա ժամկետում հաղորդում է ուղարկվում որդեգրման գրանցման կապակցությամբ նրանում փոփոխություն կատարելու անհրաժեշտության և որդեգրողի ծննդյան նոր վկայական ուղարկելու մասին:

Ստանալով հաղորդումը ՔԿԱԳ մարմինը մեկօրյա ժամկետում ծննդյան ակտի գրանցման մեջ անհրաժեշտ փոփոխություններ է կատարում և ուղարկում ծննդյան նոր վկայական` որդեգրողին (որդեգրողներին) հանձնելու համար: Ծննդյան ակտի գրանցման վայրի ՔԿԱԳ մարմինը միաժամանակ հաղորդում է ուղարկում ծննդի գրանցման երկրորդ օրինակի գտնվելու վայրի ՔԿԱԳ մարմին` նույնպիսի փոփոխություններ կատարելու համար:

12. Որդեգրման գրանցմանը համապատասխան երեխայի ծննդի ակտային գրանցման մեջ փոփոխություն կատարելիս (այսինքն` ազգանունը, անունը, հայրանունը, ծննդավայրը, ծննդյան ժամանակը, ծնողների մասին տեղեկությունները փոխելիս) որպես այդպիսի փոխման հիմք «Անհրաժեշտ այլ տեղեկություններ» սյունակում նշվում է որդեգրման ակտի գրանցումը (որդեգրման ակտային գրանցում կատարած ՔԿԱԳ մարմնի անվանումը, ակտի գրանցման համարը և ժամանակը):

13. Որդեգրման գաղտնիքն ապահովելու համար որդեգրողի խնդրանքով մինչև մեկ տարեկան երեխա որդեգրելիս կարող են փոփոխվել որդեգրվող երեխայի ծննդյան ժամանակը, բայց ոչ ավելի, քան մինչև երեք ամիս առաջ և մինչև երեք ամիս հետո ժամանակահատվածով: Եթե երեխայի ծննդյան ժամանակը իրավասու մարմնի որոշմամբ փոփոխվել է մինչև երեք ամիս առաջ ժամանակահատվածով, ապա փոփոխվում է միայն երեխայի ծննդյան ժամանակը: Իսկ եթե երեխայի ծննդյան ժամանակը իրավասու մարմնի որոշմամբ փոփոխվել է մինչև երեք ամիս հետո ժամանակահատվածով, ապա փոփոխվում է երեխայի ծննդյան ժամանակը և ծննդյան ակտի գրանցման ժամանակը: Ծննդյան ակտի գրանցման ժամանակը փոփոխվում է և նշվում իրավասու մարմնի որոշման մեջ նշված երեխայի ծննդյան ժամանակին համապատասխան: Եթե փոփոխված ծննդի ակտի գրանցման ժամանակը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա ծննդի ակտի գրանցման ժամանակ նշվում է այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը:

14. Որդեգրման մասին իրավասու մարմնի որոշմամբ ծննդավայրը փոխելու դեպքում որդեգրման իրավասու մարմնի որոշման համապատասխան ծննդավայրի փոփոխության դեպքում ՔԿԱԳ մարմնում կազմվում է երեխայի ծննդի ակտային նոր գրանցում: Երեխայի ծննդի ակտի նոր գրանցման տվյալները և գրանցման վայրը ակտային գրանցման համարը և ժամանակը լրացվում է երեխայի ծննդի ակտի նախկին գրանցման մեջ` «Անհրաժեշտ այլ տեղեկություններ» սյունակում:

Այդ կապակցությամբ որդեգրողները դիմում են որդեգրումը գրանցող ՔԿԱԳ մարմին, որը հաղորդում է ուղարկում ՔԿԱԳ այն մարմին, որտեղ իրավասու մարմնի որոշմանը համապատասխան պետք է կազմվի ծննդի ակտային նոր գրանցում:

Այդ գրանցումը կազմվում է ընթացիկ տարվա ծննդի վերականգնված ակտային գրանցման գրքում, իսկ 10-րդ սյունակում որպես նրա կազմման հիմք նշվում են` որդեգրման մասին իրավասու մարմնի որոշումը (իրավասու մարմնի անվանումը, որոշման համարը, ժամանակը), ինչպես նաև որդեգրման գրանցումը (որդեգրումը գրանցող ՔԿԱԳ մարմնի անվանումը, ակտի գրանցման համարը և ժամանակը):

Ծննդի նոր կազմված ակտային գրանցման «Անհրաժեշտ այլ տեղեկություններ» սյունակում նշվում է ծննդի ակտի նախկին գրանցման վայրի անվանումը, ակտի գրանցման համարը և ժամանակը:

Ծննդի ակտի նոր գրանցումից հետո դիմողին տրվում է որդեգրվողի ծննդյան վկայական:

15. Որդեգրվողի նկատմամբ ծննդի նոր ակտային գրանցում կատարելուց հետո ՔԿԱԳ մարմինը եռօրյա ժամկետում հաղորդում է ուղարկում ինչպես ՔԿԱԳ այն մարմին, որտեղ գտնվում է որդեգրման ակտի գրանցման առաջին օրինակը, այնպես էլ ծննդի ակտային նախկին գրանցման գտնվելու վայրի ՔԿԱԳ մարմին:

16. Իրավասու մարմնի կողմից ի լրումն որդեգրման մասին ընդունած նախորդ որոշման, նոր լրացուցիչ որոշում ընդունելու դեպքում, ըստ որի օրենքին համապատասխան որդեգրողները պետք է գրվեն որպես որդեգրվողի ծնողներ կամ փոխվում են երեխայի վերաբերյալ տեղեկությունները և այլն, ՔԿԱԳ մարմինը որդեգրվողի որդեգրման և ծնունդների նախկինում կազմված ակտային գրանցումներում կատարում է համապատասխան փոփոխություններ:

Սույն կանոնը կիրառվում է նաև այն դեպքում, երբ որդեգրումը գրանցվում է արդեն որդեգրման մասին լրացուցիչ որոշում ընդունելուց հետո:

17. Եթե որդեգրման մասին իրավասու մարմնի որոշման մեջ չի նշվում որդեգրվողի և ծնողների վերաբերյալ տեղեկությունների փոխման մասին, ՔԿԱԳ մարմինը կազմում է որդեգրման ակտի գրանցում և որդեգրողին (որդեգրողներին) տալիս որդեգրման վկայական: Ընդ որում, որդեգրվողի ծննդի ակտի գրանցման մեջ նշում է կատարվում որդեգրումը գրանցելու մասին: Այդ դեպքում ՔԿԱԳ մարմնում պահպանվում է որդեգրվող երեխայի ծննդյան վկայականի լուսապատճենը:

18. Այն դեպքում, երբ որդեգրման մասին իրավասու մարմնի որոշման մեջ չի նշվում այն մասին, որ որդեգրողները ծնունդների ակտային գրանցման գրքում պետք է գրանցվեն որպես որդեգրվողի ծնողներ, ՔԿԱԳ մարմինը ծննդյան կրկնակի վկայական տալիս նշում է նրա փաստացի ծնողներին: Ընդ որում, նշանակություն չունի փոխվել են արդյոք երեխայի ազգանունը` որդեգրողի ազգանվամբ և հայրանունը` որդեգրողի անվամբ: Այս դեպքում ծննդյան վկայականի կրկնօրինակ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին ՔԿԱԳ մարմին է ներկայացվում որդեգրումը հաստատող փաստաթուղթ:

19. Այն դեպքում, երբ հոր մասին տեղեկությունները երեխայի ծննդի ակտային գրանցման մեջ նշված են Հայաստանի Հանրապետության «ՔԿԱ մասին» օրենքի 17 հոդվածով նախատեսված կարգով, ապա կին որդեգրողի դիմումի համաձայն, որը իրավասու մարմնի որոշմանը համապատասխան գրառվում է որպես երեխայի մայր, այդ տեղեկությունները ՔԿԱԳ մարմինը փոփոխում է, հոր ազգանունը գրվում է կին որդեգրողի ազգանվամբ, իսկ հոր անունը, հայրանունը` նրա ցուցումով: Այդ կապակցությամբ փոխվում կամ լրացվում է նաև երեխայի հայրանունը:

Երբ երեխայի նկատմամբ չեն պահպանվում նրա մոր գույքային և անձնական` ոչ գույքային հարաբերությունները կամ մոր մասին տեղեկությունները երեխայի ծննդի գրանցման մեջ կատարվել են ծննդի գրանցման վերաբերյալ հրահանգչական ցուցումների 17-րդ կետով նախատեսված կարգով, այդ տեղեկությունները ՔԿԱԳ մարմինը կարող է փոխել տղամարդ որդեգրողի գրավոր դիմումի համաձայն, որը որդեգրման վերաբերյալ իրավասու մարմնի որոշմանը համապատասխան գրառվում է որպես երեխայի հայր: Այս դեպքերում մոր ազգանունը գրվում է տղամարդ որդեգրողի ազգանվամբ, իսկ նրա անունը, հայրանունը` տղամարդ որդեգրողի ցուցումով:

20. Նախազորակոչիկի որդեգրման կապակցությամբ նրա ազգանունը, անունը, հայրանունը, ինչպես նաև ծննդավայրը փոխելու դեպքում` «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, ՔԿԱԳ մարմինը մեկշաբաթյա ժամկետում այդ մասին գրավոր տեղյակ է պահում զինվորական կոմիսարիատ, որտեղ հաշվառման է վերցված նախազորակոչիկը և նրա հաշվառման վայրի ոստիկանության համապատասխան բաժին:

21. Որդեգրումն անվավեր ճանաչելը, ինչպես նաև որդեգրումը վերացնելը կատարվում է միայն դատական կարգով:

Որդեգրումն անվավեր ճանաչելու մասին իրավասու մարմնի որոշման պատճենը ՔԿԱԳ մարմնում ստացվելիս որդեգրման գրանցումը վերացվում է` վրան շեղակի գիծ քաշելով: Միաժամանակ որդեգրման գրանցման երեսի կողմի վրա վերին մասում նշվում է` «Գրանցումը չեղյալ է հայտարարված»:

Որդեգրման գրանցման երեսի կողմի վերին աջ մասում նշվում է` «Որդեգրումն անվավեր է ճանաչված դատարանի անվանումը, որոշման ժամանակը և համարը»:

Այդ գրանցումը հաստատվում է ՔԿԱԳ մարմնի կնիքով և ղեկավարի ստորագրությամբ:

22. Որդեգրման գրանցումը վերացնելու մասին եռօրյա ժամկետում հաղորդում է ուղարկվում այն ՔԿԱԳ մարմին, որտեղ գտնվում է երեխայի ծննդի գրանցման առաջին օրինակը, որը նույն ժամկետում գրանցման մեջ իրավասու մարմնի որոշմանը համապատասխան վերականգնում է երեխայի ծնողների վերաբերյալ, ինչպես նաև երեխայի մասին նախկինում եղած տեղեկությունները (նրա ազգանունը, անունը, հայրանունը, ծննդավայրը), եթե դրանք փոխվել էին որդեգրման կապակցությամբ, իսկ որդեգրման գրանցման «Անհրաժեշտ այլ տեղեկություններ» սյունակում կատարում է սույն հրահանգչական ցուցումների 22-րդ կետի երկրորդ պարբերությունում նախատեսված նշումը:

Բացի այդ, որդեգրման գրանցումն անվավեր ճանաչելու մասին եռօրյա ժամկետում հաղորդում է ուղարկվում երեխայի որդեգրման և ծնունդների գրանցումների երկրորդ օրինակների գտնվելու վայրի ՔԿԱԳ մարմին, որը եռօրյա ժամկետում և նույն կարգով վերացնում է որդեգրման գրանցման երկրորդ օրինակը, ինչպես նաև համանման փոփոխություններ և նշումներ կատարում ծննդի գրանցման երկրորդ օրինակում:

23. Եթե որդեգրման որոշմանը համապատասխան փոխվել է որդեգրվողի ծննդավայրը, որի կապակցությամբ կազմվել է երեխայի ծննդի նոր գրանցում, ՔԿԱԳ այն մարմինը, որը չեղյալ է հայտարարել որդեգրման գրանցումը, եռօրյա ժամկետում հաղորդում է ուղարկում ծննդի նոր կազմված գրանցման առաջին օրինակի գտնվելու վայրի ՔԿԱԳ մարմին` այդ ակտի գրանցումը վերացնելու համար:

Այն վերացնելուց հետո ՔԿԱԳ այդ մարմինը եռօրյա ժամկետում ծանուցում է ուղարկում ծննդի նախկին գրանցման մեջ անհրաժեշտ փոփոխություններ կատարելու և նրանցում նախկին տեղեկությունները վերականգնելու համար, ինչպես նաև ծննդի կրկնակի կազմված գրանցման երկրորդ օրինակի գտնվելու վայրի ՔԿԱԳ մարմին` այդ ակտի գրանցումը վերացնելու համար:

24. Դատարանի կողմից որդեգրումը վերացնելու դեպքում ՔԿԱԳ մարմինը եռօրյա ժամկետում իրավասու մարմնի որոշման հիման վրա որդեգրման գրանցման «Անհրաժեշտ այլ տեղեկություններ» սյունակում նշում է կատարում` «Որդեգրումը վերացված է», դատարանի անվանումը, որոշման ժամանակը և համարը:

ՔԿԱԳ մարմնի կողմից որդեգրման և ծննդյան ակտային գրանցումներում կատարված յուրաքանչյուր ուղղում, փոփոխություն կամ լրացում հաստատվում է ՔԿԱԳ մարմնի կնիքով և ղեկավարի ստորագրությամբ:

25. Որդեգրման վերացման մասին եռօրյա ժամկետում հաղորդում է ուղարկվում երեխայի ծննդի գրանցման առաջին օրինակի գտնվելու վայրի ՔԿԱԳ մարմին, որտեղ նույն ժամկետում երեխայի ծննդի գրանցման մեջ իրավասու մարմնի որոշմանը համապատասխան վերականգնում է երեխայի ծնողների, ինչպես նաև իր` երեխայի մասին նախկինում եղած տեղեկությունները, եթե դրանք փոխվել են որդեգրման կապակցությամբ:

Այն դեպքում, երբ իրավասու մարմնի որոշման մեջ նշված է, որ պահպանվում են որդեգրման կապակցությամբ երեխային տրված անունը, հայրանունը և ազգանունը, ծննդյան ժամանակը, վայրը, ապա այդ տեղեկությունները փոխման ենթակա չեն: Որդեգրման ակտի գրանցման մեջ կատարվում է սույն հրահանգչական ցուցումների 25-րդ կետի առաջին պարբերությամբ նախատեսված նշումը:

Բացի այդ, որդեգրումը վերացնելու մասին եռօրյա ժամկետում հաղորդվում է որդեգրման և ծննդյան ակտային գրանցումների երկրորդ օրինակների գտնվելու վայրի ՔԿԱԳ մարմին: Եռօրյա ժամկետում այդ ակտերի գրանցումների երկրորդ օրինակներում կատարվում են համանման նշումներ:

26. Եթե որդեգրման որոշմանը համապատասխան փոխվել է որդեգրվողի ծննդավայրը, որի կապակցությամբ կատարվել է երեխայի ծննդի նոր ակտային գրանցում, ՔԿԱԳ մարմինը, ստանալով որդեգրումը վերացնելու մասին ծանուցումը, այդ մասին գրավոր հաղորդում է ուղարկում ծննդի ակտի նոր գրանցում կատարած` առաջին և երկրորդ օրինակների գտնվելու վայրի ՔԿԱԳ մարմիններ:

27. Դատարանի կողմից որդեգրումն անվավեր ճանաչելու և այդ կապակցությամբ երեխայի հոր մասին նախկին տեղեկությունները վերականգնելու անհրաժեշտության դեպքում, եթե այդպիսիք նշված են եղել Հայաստանի Հանրապետության «ՔԿԱ մասին» օրենքի 17 հոդվածով նախատեսված կարգով, ՔԿԱԳ մարմինը երեխայի մորը նպաստ ստանալու համար տալիս է համապատասխան տեղեկանք` սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնին ներկայացնելու համար:

28. Դիմողի (դիմողների) կողմից ներկայացված փաստաթղթերի բնօրինակներից ՔԿԱԳ մարմնում պահպանվող լուսապատճենները վավերացվում են ՔԿԱԳ մարմնի կնիքով և ղեկավարի ստորագրությամբ:

 

Հավելված N 6

ՀՀ արդարադատության նախարարի

2007 թվականի մայիսի 14-ի

N 97-Ն հրամանի

 

ՄԱՀՎԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

 

1. Մահվան պետական գրանցումն իրականացնում է մահացածի վերջին բնակության վայրի, մահը վրա հասնելու վայրի, մահացածի դիակի հայտնաբերելու կամ մահվան մասին փաստաթուղթ տված կազմակերպության գտնվելու վայրի ՔԿԱԳ տարածքային մարմինը (այսուհետ` ՔԿԱԳ մարմին):

Երևան քաղաքում մահվան գրանցումը կատարվում է ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության Երևանի հատուկ սպասարկում տարածքային բաժնում:

2. Մահվան պետական գրանցման համար հիմք է հանդիսանում հետևյալ փաստաթղթերից որևէ մեկը`

ա) բժշկական կազմակերպության կամ բժշկի տված` մահը հաստատող սահմանված ձևի փաստաթուղթը.

բ) մահվան փաստը հաստատելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը.

գ) անձին մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը:

3. Մահվան մասին բժշկական տեղեկանքը պարունակում է բոլոր անհրաժեշտ տեղեկությունները` մահացածի անունը, հայրանունը, ազգանունը, սեռը, ծննդյան ամիսը, ամսաթիվը, տարեթիվը, ինչպես նաև մահվան վայրը, ժամանակը, մահվան պատճառը, տեղեկանքի տրման ժամանակը և այլն: Տեղեկանքը հաստատվում է բժշկական հիմնարկի պաշտոնատար անձի ստորագրությամբ ու կնիքով:

4. Մահվան պետական գրանցման սահմանված ժամկետը բաց թողնելը չի կարող հիմք հանդիսանալ մահվան գրանցումը մերժելու համար:

Եթե մահվան գրանցման մասին հայտարարություն տրվել է սահմանված ժամկետի բացթողումով, սակայն մինչև մեկ տարին լրանալը, ապա մահը գրանցվում է ընդհանուր կարգով` մահվան ընթացիկ գրանցման մատյանում:

5. Այն դեպքում, երբ մահվան պետական գրանցման մասին հայտարարություն ստացվել է մահվանից մեկ տարի անց, ապա մահվան գրանցումը կատարվում է մահվան ընթացիկ գրանցումների մատյանում` ընդհանուր կարգով` որպես սկզբնական գրանցում, սակայն հերթական համարից հետո լրացնելով` «Գրանցում` ժամկետի բացթողմամբ» բառերը:

(5-րդ կետը փոփ. 02.12.09 թիվ 300-Ն հրաման)

6. Ստանալով մահվան մասին դիմումը ՔԿԱԳ մարմինը ստուգում է դիմողի անձը հաստատող փաստաթուղթը, դիմումին կցված փաստաթղթերի ամբողջականությունն ու ճշտությունը:

7. Եթե մահը գրանցելիս հայտնի է դառնում մահացածի առանց խնամքի մնացած անչափահաս երեխաների մասին, ապա ՔԿԱԳ մարմինը նույն օրը այդ մասին հայտնում է երեխաների բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին:

8. Դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա մահացած ճանաչված անձանց մահը գրանցելիս, մահվան գրանցման մեջ որպես մահվան ժամանակ ցույց է տրվում դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելու ժամանակը, եթե մահվան ժամանակը դատարանի վճռով չի որոշված: Եթե դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված է անձի մահվան փաստի որոշակի ժամանակը և որոշակի տեղը, ապա մահվան գրանցման մեջ նշվում է դատարանի վճռի մեջ ցույց տրված մահվան ժամանակը և տեղը:

Նշված դեպքերում մահվան գրանցման «Անհրաժեշտ այլ տեղեկություններ» սյունակում նշվում է դատարանի անվանումը և նրա կայացրած վճռի ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և համարը:

9. Անհայտ (չճանաչված) անձանց մահը գրանցելիս մահվան գրանցման մեջ լրացվում են միայն գրանցման համար անհրաժեշտ այն տեղեկությունները, որոնք պարունակվում են մահվան մասին բժշկական հիմնարկի եզրակացության մեջ:

Եթե մահացածը հետագայում կճանաչվի, ապա նրա վերաբերյալ պակասող տեղեկությունները մահվան գրանցման մեջ լրացվում են իրավասու մարմինների կողմից տրված փաստաթղթերի հիման վրա քաղաքացիական կացության ակտերի գրանցումներում ուղղումներ կամ փոփոխություններ կատարելու վերաբերյալ ՀՀ «ՔԿԱ մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

10. Քրեական պատիժն իրականացնող հիմնարկում մահացած անձանց մահվան գրանցումը կատարվում է մինչև կալանավորվելը նրանց վերջին բնակության վայրի, իսկ բնակության այդ վայրը պարզելն անհնարին լինելու դեպքում` քրեական պատիժն իրականացնող հիմնարկի գտնվելու վայրի ՔԿԱԳ մարմնում` այդ հիմնարկի վարչակազմի գրավոր ծանուցման հիման վրա:

11. Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մահվան գրանցումը կատարվում է ընդհանուր կարգով:

12. Մահացածի անձը հաստատող փաստաթուղթը մահը գրանցելիս ՔԿԱԳ մարմինը վերցնում է և առաջին էջի վրա նշում մահվան գրանցման համարը և ժամանակը:

Մահացած անձանց անձնագրերն ամիսը մեկ անգամ ցուցակով հանձնվում են ըստ վերջին բնակության վայրի ոստիկանության անձնագրային ստորաբաժանումներին: Եթե մահը գրանցելիս որպես մահացածի անձը հաստատող փաստաթուղթ ներկայացվում է զինվորական գրքույկը, ապա այն 15-օրյա ժամկետում հանձնվում է զինվորական կոմիսարիատին, որտեղ հաշվառման մեջ է գտնվել մահացածը:

Մահացածի ծննդյան վկայական ներկայացնելու դեպքում այն մեկամսյա ժամկետում ուղարկվում է փաստաթղթի տրման վայրի ՔԿԱԳ մարմին` սահմանված կարգով ոչնչացնելու նպատակով:

Հայաստանի Հանրապետության ՔԿԱԳ մարմինների կողմից գրանցված օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մահվան դեպքում, նրանց անձը հաստատող փաստաթղթերը 15-օրյա ժամկետում ցուցակով ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության միջոցով ուղարկվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

13. Մահացածի անձը հաստատող փաստաթուղթը չհանձնելն արգելք չի հանդիսանում մահը գրանցելու համար: Մահացածի անձը հաստատող փաստաթուղթը չհանձնելու դեպքում ներկայացվում է տեղեկանք ոստիկանության անձնագրային բաժին, օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց պարագայում` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը:

14. Զինապարտի կամ զորակոչիկի մահվան գրանցման դեպքում` «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, ՔԿԱԳ մարմինը մեկշաբաթյա ժամկետում այդ մասին պետք է հայտնի զինվորական կոմիսարիատին, որտեղ զինվորական հաշվառման մեջ է գտնվում զինապարտը կամ զորակոչիկը:

15. Սոցիալական ապահովության մարմիններ ներկայացնելու համար ՔԿԱԳ մարմինների կողմից տրվում է մահվան մասին տեղեկանք:

16. Դիմողի (կազմակերպության) կողմից ներկայացված փաստաթղթերի բնօրինակներից ՔԿԱԳ մարմնում պահպանվող լուսապատճենները վավերացվում են ՔԿԱԳ մարմնի կնիքով և ղեկավարի ստորագրությամբ:

17. Մահվան գրանցման համար, ներառյալ վկայական տալը, պետական տուրք օրենքով սահմանված չէ:

 

Հավելված N 7

ՀՀ արդարադատության նախարարի

2007 թվականի մայիսի 14-ի

N 97-Ն հրամանի

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՈՒՂՂՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

 

1. «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված հիմքերի առկայության, ինչպես նաև շահագրգիռ անձանց միջև վեճի բացակայության դեպքերում քաղաքացիական կացության ակտերի գրառումներում փոփոխություններ, լրացումներ և ուղղումներ կատարվում է ՔԿԱԳ տարածքային մարմնի (այսուհետ` ՔԿԱԳ մարմին) կողմից: Շահագրգիռ անձանց միջև վեճի առկայության դեպքում քաղաքացիական կացության ակտերի գրանցումներում փոփոխություններ, լրացումներ և ուղղումներ կատարվում են դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա:

2. Քաղաքացիական կացության ակտերի գրանցումներում փոփոխություններ, լրացումներ և ուղղումներ կատարելու հիմքերը և դրանց մասին ՔԿԱԳ մարմնի եզրակացություն կազմելու դեպքերը սահմանված են «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի 69-րդ և 70-րդ հոդվածներում:

3. Քաղաքացիական կացության ակտերի գրանցումներում փոփոխությունները, լրացումները և ուղղումները կատարվում են`

ա) երեխայի որդեգրման (դստերագրման) կապակցությամբ, ինչպես նաև որդեգրողներին որպես որդեգրվածի ծնողներ գրանցելու դեպքում` ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ժամանակը, ծննդավայրը փոխելիս.

- եթե երեխայի ծննդյան ժամանակը դատարանի որոշմամբ փոփոխվել է մինչև 3 ամիս առաջ ժամանակահատվածով, ապա ծննդյան ակտի գրանցման մեջ փոփոխվում է նաև երեխայի ծննդյան ժամանակը, իսկ մինչև 3 ամիս հետո ժամանակահատվածով ծննդյան ժամանակի փոփոխման դեպքում նաև` ծննդի ակտի գրանցման ժամանակը.

- եթե երեխայի մայրը ամուսնության մեջ է գտնվում այն անձի հետ, որը որդեգրել (դստերագրել) է նրա երեխային և ընդունել է որդեգրողի ազգանունը, ապա երեխայի ծննդի ակտի գրանցման մեջ կատարվում է մոր ազգանվան ուղղում.

բ) ամուսնությունն անվավեր ճանաչելու կապակցությամբ` ամուսնու ազգանունը փոխելիս.

- անչափահաս երեխաների ծննդի ակտի գրանցման մեջ փոխվում է ծնողների ազգանունը կամ նրանցից մեկի ազգանունը.

գ) երեխայի անվան փոխման մասին խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշման կապակցությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան մինչև 16 տարեկան երեխայի անունը և ազգանունը փոխելիս.

- անչափահաս երեխայի ծննդի ակտի գրանցման մեջ փոխվում է երեխայի անունը կամ ազգանունը.

դ) հայրության որոշումը գրանցելիս.

- հայրության որոշման գրանցման կապակցությամբ` երեխայի ծննդի ակտի գրանցման մեջ լրացվում են տեղեկություններ հոր վերաբերյալ, փոխվում է երեխայի հայրանունը և ծնողների ցանկությամբ փոխվում է նրա ազգանունը և անունը.

- եթե ծնողները ամուսնացել են երեխայի ծնվելուց հետո և ամուսնությունը գրանցելիս մայրն ընդունել է ամուսնու ազգանունը, ապա երեխայի ծննդի ակտի գրանցման մեջ կատարվում է մոր ազգանվան ուղղում.

ե) երեխայի ծննդի ակտի գրանցման մեջ երեխայի հոր մասին տեղեկություններ լրացնելու, փոփոխելու կամ հանելու մասին հոր հետ ամուսնության մեջ չգտնվող մոր դիմումը ստանալիս.

- լրացումներ կատարվում են այն ժամանակ, երբ երեխայի ծննդի ակտի գրանցման մեջ տեղեկություններ չկան երեխայի հոր մասին.

զ) որդեգրումը (դստերագրումը) վերացնելիս.

- որդեգրումը (դստերագրումը) վերացվելու դեպքում դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա և դրան համապատասխան, փոփոխություններ են կատարվում որդեգրվածի (դստերագրվածի) ծննդի ակտի գրանցման մեջ.

է) ծննդի ակտի գրանցումից երեխայի հոր կամ մոր մասին տեղեկությունները հանելու վերաբերյալ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա:

Ծննդի ակտի գրանցումից երեխայի հոր կամ մոր վերաբերյալ տեղեկությունները հանելու մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի համաձայն, երեխայի ծննդի ակտի գրանցումից հանվում են համապատասխան տեղեկությունները, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում փոխվում է երեխայի ազգանունը և հայրանունը.

ը) 16 տարեկանից բարձր անձանց ազգանունը, անունը, հայրանունը փոխելիս:

Ազգանունը, անունը, հայրանունը փոխելիս, փոփոխություններ են կատարվում հետևյալ քաղաքացիական կացության ակտերի գրանցումներում`

- ամուսնության մեջ չգտնվող անձի կողմից ազգանունը փոխելիս` դիմողի ծննդի ակտի գրանցման մեջ.

- այն դեպքերում, երբ անձը նախկինում գտնվել է ամուսնության մեջ, որը ազգանվան փոխման ակտի գրանցման պահին լուծվել է, փոփոխություններ են կատարվում`

1) ծննդի, ամուսնության և ամուսնալուծության ակտերի գրանցումների մեջ, եթե ամուսնալուծությունից հետո ամուսինը մնացել է մինչամուսնական ազգանվամբ և փոխում է իր տոհմական (ծննդյամբ) ազգանունը.

2) ամուսնալուծության ակտի գրանցման մեջ, եթե ամուսնալուծությունից հետո անձը մնացել է մյուս ամուսնու ազգանվամբ կամ նախորդ ամուսնության ամուսնու ազգանվամբ.

- ամուսնալուծության կապակցությամբ ազգանունը մինչամուսնական ազգանվամբ փոխելիս` այդ թվում` ծննդյամբ իր ազգանունը փոխելիս` ամուսնալուծության ակտի գրանցման մեջ.

- ամուսնության մեջ գտնվող անձի կողմից ազգանունը փոխելիս, եթե նա կրում է մյուս ամուսնու ազգանունը, այդ թվում` մինչամուսնական ազգանունը փոխելիս` ամուսնության ակտի գրանցման մեջ («Ազգանունը ամուսնությունից հետո» սյունակում).

- ամուսնության մեջ գտնվող անձի կողմից մինչամուսնական ազգանունն ամուսնու ազգանունով փոխելիս` ամուսնության ակտի գրանցման մեջ («Ազգանունը ամուսնությունից հետո» սյունակում), իսկ եթե մինչամուսնական ազգանունը փոխվել է այլ ազգանվամբ (ոչ ամուսնու ազգանվամբ)` ծննդի ակտի գրանցման մեջ և ամուսնության ակտի գրանցման մեջ (»Ազգանունը մինչև ամուսնությունը և ամուսնությունից հետո» սյունակում).

- ամուսնության մեջ գտնվող անձի կողմից ազգանունը փոխելիս, եթե այդ անձը ամուսնությունը գրանցելուց հետո մնացել է նախորդ ամուսնության ամուսնու ազգանվամբ` ամուսնության ակտի գրանցման մեջ («Ազգանունը ամուսնությունից հետո» սյունակում).

- անունը կամ հայրանունը փոխելիս` ծննդի ակտի գրանցման մեջ, ամուսնության մեջ գտնվող անձանց նկատմամբ, ինչպես նաև ամուսնության ակտի գրանցման մեջ, իսկ ամուսնալուծված անձանց նկատմամբ` նաև ամուսնալուծության ակտի գրանցման մեջ:

Եթե դիմողը գտնվում է ոչ առաջին ամուսնության մեջ, ապա ամուսնության ակտի նախորդ գրանցումներում, ինչպես նաև ամուսնալուծության ակտի գրանցումներում փոփոխություններ չեն կատարվում.

թ) ծնողների ազգանունները և հոր անունը փոխելու կապակցությամբ անչափահասի ազգանունը և հայրանունը փոխելիս երեխայի ծննդի ակտի գրանցման մեջ փոխվում են երեխայի ազգանունն ու հայրանունը:

Եթե ազգանունը փոխել է ծնողներից մեկը, ապա անչափահաս երեխաների ազգանունները փոխելու հարցը լուծվում է ծնողների համաձայնությամբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում` խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից:

Նույնպիսի փոփոխություններ կատարվում են որդեգրված անչափահաս երեխաների ծնունդների ակտերի գրանցումներում, եթե որդեգրողները գրանցված են որպես որդեգրվածի ծնողներ, ինչպես նաև որդեգրման (դստերագրման) և հայրության որոշման ակտերի գրանցումներում:

Որպես որդեգրվածի ծնողներ չգրանցված որդեգրողների կողմից ազգանունները, անունները, հայրանունները փոխելիս, փոփոխություն է կատարվում միայն որդեգրման (դստերագրման) ակտի գրանցման մեջ.

ժ) քաղաքացիական կացության ակտի գրանցման մեջ դատական կարգով անճշտություններ պարզելիս.

- քաղաքացիական կացության ակտի գրանցման մեջ անճշտությունները պարզելու վերաբերյալ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի համաձայն, փոփոխություններ են կատարվում դրանում նշված քաղաքացիական կացության ակտի (ակտերի) գրանցման մեջ, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև համանման տեղեկություններ պարունակող անչափահաս երեխաների ծննդի ակտերի գրանցումներում.

ժա) ծննդյան ակտի գրանցման մեջ ծնողների վերաբերյալ տեղեկությունները փոխելու մասին չափահաս անձի դիմումը` ծնողների (ծնողներից մեկի) կողմից իրենց անվան փոխման դեպքում.

ժբ) մահացածի անձը ճանաչելու մասին նախաքննության կամ հետաքննության մարմնի կողմից սահմանված ձևով տրված փաստաթուղթը, եթե մահը գրանցված է որպես անհայտ անձի մահ.

- լրացվում են մահացածի մահվան ակտի գրանցման մեջ բացակայող տեղեկությունները` անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան ժամանակը, բնակության վայրը և այլն.

ժբ.1) երեխայի ծննդյան ակտի գրանցման մեջ նրա, հոր կամ մոր մասին տեղեկությունների (անունը, ազգանունը փոխելու կապակցությամբ) ուղղման վերաբերյալ ծնողների (ծնողի) դիմումի հիման վրա.

- ամուսնության գրանցման պահին ծնողի, ծնողներից մեկի ազգանվան փոխման դեպքերում երեխայի (մինչև 18 տարեկան) ծննդյան ակտի գրանցման մեջ փոփոխվում են ծնողների վերաբերյալ համապատասխան տեղեկությունները, իսկ անհրաժեշտության դեպքերում նաև` երեխայի ազգանունը.

- եթե երեխայի, նրա ծնողի, ծնողներից մեկի օրենսդրությամբ սահմանված կարգով անվան, ազգանվան, հայրանվան փոխման կապակցությամբ երեխայի ծննդյան ակտի գրանցման մեջ անմիջապես համապատասխան փոփոխություններ չեն կատարվել: Տվյալ դեպքում երեխայի ծննդյան ակտի գրանցման մեջ փոփոխվում են ծնողների (ծնողի) վերաբերյալ տեղեկությունները, երեխայի ազգանունը, իսկ անհրաժեշտության դեպքում նաև` հայրանունը.

ժբ.2) ծննդյան ակտի գրանցման մեջ տվյալ անձի կամ իր ծնողների (ծնողի) ազգության լրացման վերաբերյալ տվյալ անձի, իսկ երեխայի դեպքում ծնողներից մեկի դիմումի հիման վրա.

ժբ.3) տվյալ անձի քաղաքացիական կացության ակտային գրանցումներում առանձին տառերի ուղղման, փոփոխման կամ լրացման վերաբերյալ դիմումի հիման վրա, բացառությամբ` մահվան կամ որդեգրման.

- քաղաքացիական կացության ակտային գրանցումներում և անձը հաստատող փաստաթղթերում առանձին տառերի անհամապատասխանության դեպքերում ուղղումներ կատարվում են տվյալ անձի վերաբերյալ ծննդյան, ամուսնության, ամուսնալուծության, հայրության ճանաչման և անվան, ազգանվան, հայրանվան փոխման գրանցումներում (օրինակ` Արփի-Արբի, Արայիկ-Արաիկ, Մկրտիչ-Մգրտիչ, Վարթան-Վարդան, Ավակ (Ավաք)-Ավագ, Մարիաննա-Մարիանա, Ջուլիետտա-Ջուլիետա, Թամար-Թամարա, Իվանի-Իվանովիչ-Իվանովնա և այլն), ինչպես նաև ծննդավայրի (օրինակ` Գավառ-Գավար, Ղափան-Խապան-Կապան, Ճամբարակ-Չամբարակ և այլն).

ժբ.4) եթե քաղաքացիական կացության ակտի գրանցման մեջ նշված չեն անձի (ում վերաբերյալ կազմված քաղաքացիական կացության ակտը) կամ նրա ծնողների անունը, ազգանունը, հայրանունը, ազգությունը, բնակության վայրը, ծննդյան վայրը և այլն.

- եթե քաղաքացիական կացության ակտի գրանցման մեջ նշված չեն ծնողների անունը, ազգանունը, հայրանունը կամ ազգությունը` ծննդյան ակտի գրանցման մեջ, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև որդեգրման (դստերագրման) և հայրության ճանաչման ակտի գրանցումներում.

ժբ.5) եթե քաղաքացիական կացության ակտի գրանցման մեջ նշված են սխալ տեղեկություններ կամ քաղաքացիական կացության ակտի գրանցման պահին թույլ տրվել սխալներ (աղավաղումներ, տեղեկությունների կամ առանձին բառերի բացթողումներ).

ժբ.6) եթե երեխայի անունը քաղաքացիական կացության ակտի գրանցման մեջ նշված է թերի (փաղաքշական կամ փոքրացնող).

ժբ.7) սեռը փոխելու կապակցությամբ (հերմոֆրոդիտների) անունը և սեռը ուղղելու անհրաժեշտություն առաջանալիս.

- անունը և սեռը ուղղելիս` ծննդյան ակտի գրանցման մեջ, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև այլ գրանցումներում.

ժբ.8) եթե քաղաքացիական կացության ակտի գրանցման մեջ նշված են երկու անուն, ազգանուն կամ հայրանուն:

ժբ.9) եթե օտարերկրյա պետությունում, տվյալ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրենց անձնական տվյալներում փոփոխություն կամ լրացում կատարած օտարերկրյա կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացվում են փոփոխությունները հիմնավորող փաստաթղթեր.

ժբ.10) եթե քաղաքացիական կացության ակտերում անձի վերաբերյալ տվյալները չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի կողմից տրված անձը հաստատող փաստաթղթում նշված տվյալների հետ, ապա քաղաքացիական կացության ակտում փոփոխությունը կատարվում է, եթե ներկայացվում են անձը հաստատող փաստաթղթի հիման վրա ձեռք բերված հետևյալ պաշտոնական փաստաթղթերից առնվազն երկուսը` վարորդական իրավունք, դիպլոմներ, այլ քաղաքացիական կացության ակտային գրանցումներ և այլն.

ժգ) (3-րդ կետի ժգ ենթակետն ուժը կորցրել է 02.12.09 թիվ 300-Ն հրաման)

ժդ) (3-րդ կետի ժդ ենթակետն ուժը կորցրել է 02.12.09 թիվ 300-Ն հրաման)

ժե) (3-րդ կետի ժե ենթակետն ուժը կորցրել է 02.12.09 թիվ 300-Ն հրաման)

ժզ) (3-րդ կետի ժզ ենթակետն ուժը կորցրել է 02.12.09 թիվ 300-Ն հրաման)

ժէ) (3-րդ կետի ժէ ենթակետն ուժը կորցրել է 02.12.09 թիվ 300-Ն հրաման)

ժը) (3-րդ կետի ժը ենթակետն ուժը կորցրել է 02.12.09 թիվ 300-Ն հրաման)

Քաղաքացիական կացության ակտերի գրանցումներում փոփոխություն, լրացում և ուղղում կատարելու վերաբերյալ եզրակացությունը ՔԿԱԳ մարմնի կողմից կազմվում է միայն սույն կարգի 3-րդ կետի ժբ.4, ժբ.5, ժբ.6, ժբ.7, ժբ.8, ժբ9, ժբ10» ենթակետերով նախատեսված դեպքերում:

(3-րդ կետը փոփ. 02.12.09 թիվ 300-Ն, 16.02.18 թիվ 65-Ն հրամաններ)

4. Քաղաքացիական կացության ակտերի գրանցումներում փոփոխություններ, լրացումներ և ուղղումներ կատարելու վերաբերյալ գրավոր դիմումները սահմանված ձևով տրվում են դիմողի բնակության վայրի կամ փոփոխվող, ուղղվող կամ լրացվող ակտի գրանցումների պահպանման վայրի ՔԿԱԳ մարմին:

Դիմումը պետք է շարադրվի ընթեռնելի, դրանում պետք է սպառիչ պատասխաններ տրվեն բոլոր հարցերին:

5. Դատարանի վճիռը, որով հաստատված է ճանաչվում քաղաքացիական կացության ակտերի գրանցումներում անճշտությունը, հիմք է նման գրանցումը քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից ուղղելու կամ փոփոխելու համար:

Դատարանի վճռի հետ միասին դիմողի կողմից ՔԿԱԳ մարմին է ներկայացվում դիմողի անձը հաստատող փաստաթուղթը, այն քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականը, որի տրման հիմք հանդիսացող ակտային գրանցման մեջ անհրաժեշտ է փոփոխություն մտցնել, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև համանման տեղեկություններ պարունակող անչափահաս երեխաների ծննդյան վկայականները:

5.1 Նոտարական ակտը, որով հաստատվել է իրավաբանական նշանակություն ունեցող փաստը, հիմք է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից քաղաքացիական կացության ակտում ուղղում, փոխում կամ լրացում կատարելու համար:

(5.1-ին կետը լրաց. 16.02.18 թիվ 65-Ն հրաման)

6. Քաղաքացիական կացության ակտերի գրանցումները փոփոխելու, լրացնելու և ուղղելու վերաբերյալ դիմումները կարող են տրվել այն անձանց կողմից, որոնց վերաբերյալ կազմված են եղել այդ գրանցումները կամ նրանց կողմից օրենքով սահմանված կարգով լիազորված անձի կողմից:

18 տարին չլրացած անձանց վերաբերյալ քաղաքացիական կացության ակտերի գրանցումները կարող են փոփոխվել, լրացվել և ուղղվել նրանց ծնողների (օրինական ներկայացուցիչների) դիմումների հիման վրա: Այդպիսի դիմումներով ՔԿԱԳ մարմիններին կարող են դիմել իրենք` 16 տարեկան դարձած անչափահասները, եթե նրանք օրենքով սահմանված կարգով ճանաչվել են գործունակ: 16 տարեկան դարձած անչափահասները ՔԿԱԳ մարմիններին կարող են դիմել նաև այն դեպքերում, երբ փոփոխությունները կատարվում են նրանց ծննդի ակտային գրանցումներում` ծնողի (ծնողների) վերաբերյալ տեղեկությունները փոփոխելու, լրացնելու և ուղղելու առնչությամբ:

Օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձանց վերաբերյալ քաղաքացիական կացության ակտերի գրանցումները փոփոխվում, լրացվում և ուղղվում են նրանց խնամակալների դիմումների հիման վրա:

Մահացածի վերաբերյալ նախկինում կատարված քաղաքացիական կացության ակտի գրանցման մեջ փոփոխությունները, լրացումները և ուղղումները կատարվում են մահացածի ազգականի կամ շահագրգիռ այլ անձի դիմումի հիման վրա:

(6-րդ կետը փոփ. 16.02.18 թիվ 65-Ն հրաման)

7. Դիմումին կցվում են քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականները, որոնք ենթակա են փոխանակման, և այն փաստաթղթերը, որոնք հաստատում են քաղաքացիական կացության ակտի գրանցման մեջ փոփոխություն, լրացում և ուղղում կատարելու հիմքերի առկայությունը: Զինծառայողները ներկայացնում են տեղեկանք զինվորական մասից ծառայության մասին և անհրաժեշտության դեպքում` ծառայության վայրի զինվորական մասի փաստաթղթերն այն տեղեկություններով, որոնք առնչություն ունեն գրանցման փոփոխման, լրացման և ուղղման հետ:

(2-րդ պարբերությունն ուժը կորցրել է 16.02.18 թիվ 65-Ն հրաման)

Դիմողի կողմից փոփոխվող վկայականի կամ ՔԿԱԳ մարմնի կողմից պահանջվող այլ փաստաթղթերի չներկայացման դեպքում գործին կցվում է նաև դիմողի հայտարարություն-բացատրագիրը` փաստաթղթերը չներկայացնելու պատճառների մասին:

(4-րդ պարբերությունն ուժը կորցրել է 16.02.18 թիվ 65-Ն հրաման)

(7-րդ կետը փոփ. 16.02.18 թիվ 65-Ն հրաման)

8. Դիմումի մեջ նշված փաստերը և իրենց հավաստի լինելու մեջ կասկած հարուցող փաստաթղթերում առկա գրանցումները ուսումնասիրվում են ՔԿԱԳ մարմնի կողմից` համապատասխան կազմակերպություններին հարցումներ ուղարկելու միջոցով:

9. Եթե փոփոխման, լրացման և ուղղման ենթակա քաղաքացիական կացության ակտի գրանցումը գտնվում է ՔԿԱԳ մեկ այլ մարմնում, դիմումն ընդունող ՔԿԱԳ մարմինը դիմումն ընդունելուց հետո եռօրյա ժամկետում պահանջում է այդ գրանցման պատճենը:

ՔԿԱԳ մարմնում և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության հանրապետական արխիվում (այսուհետ` հանրապետական արխիվ) քաղաքացիական կացության ակտերի գրանցումը չհայտնաբերելու դեպքերում (կորած, այրված և այլն), գրանցման մեջ փոփոխություն, լրացում և ուղղում կարող է կատարվել միայն կորած գրանցումը վերականգնելուց հետո:

10. Այն անձանց կապակցությամբ, որոնց ծննդի ակտի գրանցման մեջ նշված են մի քանի անուն, ազգանուն և հայրանուն, ինչպես նաև այն փոփոխությունների, ուղղումների, լրացումների հետևանքով, որոնք կառաջացնեն անձը հաստատող փաստաթղթի փոփոխում, ինչպես նաև ըստ անհրաժեշտության այլ դեպքերում, հարցում է կատարում դիմողի (ում վերաբերյալ անհրաժեշտ է ուղղումներ, փոփոխություններ, լրացումներ կատարել) բնակության վայրի ոստիկանության մարմին` անձի նկատմամբ հարուցված քրեական գործի, քրեական պատիժ կրելու և դատվածության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով:

11. Ներկայացված փաստաթղթերի և ստուգման արդյունքների հիման վրա ՔԿԱԳ մարմինը քաղաքացիական կացության ակտի գրանցման մեջ փոփոխություններ, լրացումներ և ուղղումներ կատարելու մասին իր եզրակացության հետ միասին կազմում է գործ:

12. Քաղաքացիական կացության ակտի գրանցման մեջ փոփոխություն, լրացում և ուղղում կատարելը հաստատելու կամ մերժելու դեպքում, ՔԿԱԳ մարմնի եզրակացության մեջ հստակ նշվում են ուսումնասիրման (ստուգման) արդյունքները և դիմողի խնդրանքի մերժման կամ հաստատման հիմքերը:

13. ՔԿԱԳ մարմինը մերժում է քաղաքացիական կացության ակտի գրանցման մեջ փոփոխությունների, լրացումների և ուղղումների կատարումը, եթե ներկայացված փաստաթղթերը լիարժեք չեն, չեն բխում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներից կամ փոփոխություններ, լրացումներ և ուղղումներ կատարելու պահանջը հիմնավորված չէ, փաստաթղթերում առկա են տեղեկությունների անհամապատասխանություններ:

14. «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով նախատեսված դեպքերում քաղաքացիական կացության ակտերի գրանցումները փոփոխելու, լրացնելու և ուղղելու կամ դրանք մերժելու վերաբերյալ ՔԿԱԳ մարմնի եզրակացությունը հաստատվում կամ մերժվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության պետի (այսուհետ` ՔԿԱԳ գործակալություն) կողմից, ինչի մասին նշվում է եզրակացության վերին աջ անկյունում` «Հաստատում եմ» կամ «Մերժում եմ» մակագրությամբ:

ՔԿԱԳ գործակալությունը մերժում է քաղաքացիական կացության ակտերի գրանցումների մեջ փոփոխությունների, լրացումների և ուղղումների կատարման մասին ՔԿԱԳ մարմնի կողմից կազմված եզրակացությունը` սույն կարգի 12-րդ կետով նախատեսված դեպքերում կամ կարող է գործն ուղարկել լրացուցիչ ուսումնասիրության, եթե ՔԿԱԳ մարմնի կողմից կատարված ստուգումները և ներկայացված փաստաթղթերը լիարժեք չեն:

ՔԿԱԳ գործակալությունը կարող է մերժել կամ լրացուցիչ ուսումնասիրության համար վերադարձնել քաղաքացիական կացության ակտային գրանցումների մեջ փոփոխությունը, ուղղումը և լրացումը մերժելու վերաբերյալ ՔԿԱԳ մարմնի կողմից կազմված եզրակացությունը, եթե սպառված չեն քաղաքացու խնդրանքը հիմնավորող փաստաթղթերի ձեռք բերման և լրացուցիչ ուսումնասիրության հնարավորությունները:

ՔԿԱԳ գործակալությունը կարող է մերժել քաղաքացիական կացության ակտերի գրանցման մեջ փոփոխությունը, լրացումը և ուղղումը մերժելու վերաբերյալ ՔԿԱԳ մարմնի կողմից կազմված եզրակացությունը, եթե ՔԿԱԳ մարմնի կողմից քաղաքացու (դիմողի) խնդրանքն անհիմն է մերժվել, եթե դիմողը ՔԿԱԳ մարմին է ներկայացրել իր խնդրանքը հիմնավորող բավարար փաստաթղթեր:

Այս դեպքում ՔԿԱԳ մարմինը ստանալով ՔԿԱԳ գործակալության կողմից մերժված եզրակացությունը` բավարարում է դիմողի խնդրանքը` սահմանված կարգով կատարելով համապատասխան փոփոխություն, լրացում և ուղղում:

Սույն կետի 2-րդ և 4-րդ պարբերություններով նախատեսված դեպքերում ՔԿԱԳ մարմին է ուղարկվում նաև ՔԿԱԳ գործակալության եզրակացությունը:

15. «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով նախատեսված դեպքերում քաղաքացիական կացության ակտի գրանցումը փոփոխելու, լրացնելու և ուղղելու վերաբերյալ ՔԿԱԳ մարմնի եզրակացությունը կազմվում է 2 օրինակից: Եզրակացության առաջին օրինակը մնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում, երկրորդ օրինակը մնում է այն կազմելու վայրի ՔԿԱԳ մարմնում, իսկ եզրակացության լուսապատճենը (լուսապատճենները) հաղորդման հետ միասին ուղարկվում է (են) կատարման համապատասխան քաղաքացիական կացության ակտի (ակտերի) գրանցման գտնվելու վայրի ՔԿԱԳ մարմին (մարմիններին):

«Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ կետով և 70-րդ հոդվածով նախատեսված դեպքերում ՔԿԱԳ մարմնի կողմից և ՔԿԱԳ գործակալության կողմից դիմողի խնդրանքը մերժելու մասին ՔԿԱԳ մարմնի կողմից դիմողին տրվում է միայն գրավոր տեղեկանք մերժման (պատճառների) հիմքերի մասին: Քաղաքացիական կացության ակտերի գրանցումների փոփոխման, լրացման և ուղղման վերաբերյալ ՔԿԱԳ մարմնի մերժումը կարող է բողոքարկվել դատարան: Դիմողի կողմից ներկայացված փաստաթղթերի լուսապատճենները և դիմումը պահվում են ՔԿԱԳ մարմնում, իսկ բնօրինակները վերադարձվում են:

Դիմողի խնդրանքը բավարարվելու դեպքում, նրա խնդրանքով կարող է տրվել տեղեկանք քաղաքացիական կացության ակտերի գրանցման մեջ փոփոխման, լրացման կամ ուղղման վերաբերյալ:

16. Սույն ցուցումների 3-րդ կետի «ա», «դ» և «ը» ենթակետերով նախատեսված դեպքերում հաղորդում ուղարկում է համապատասխան ակտը գրանցող ՔԿԱԳ մարմինը:

ՔԿԱԳ տարբեր տարածքային մարմիններում գտնվող մի քանի գրանցումներում փոփոխություններ, լրացումներ և ուղղումներ կատարելու դեպքերում ծանուցագիրը, իսկ սույն ցուցումների 3-րդ կետի «ա», «բ», «գ», «ե», «զ», «է», «ժը» ենթակետերով նախատեսված դեպքերում` դատարանի համապատասխան որոշման կամ նախաքննության և հետաքննության մարմնի կողմից տրված փաստաթղթի, խնամակալության և հոգաբարձության մարմինների որոշումների լուսապատճենները ուղարկվում են գրանցումների գտնվելու վայրի ՔԿԱԳ մարմին: Այլ մարմիններ ուղարկվող փաստաթղթերի լուսապատճենները պետք է վավերացված լինեն ՔԿԱԳ մարմնի պետի ստորագրությամբ և կնիքով:

17. Եզրակացությունը, որը ենթակա է առաքման ԱՊՀ անդամ պետություններ, կազմվում է ռուսերեն լեզվով: Այն դեպքում, երբ եզրակացությունը կազմված է ոչ ռուսերեն լեզվով, այն ուղարկվում է դրա ռուսերեն ոչ պաշտոնական թարգմանության հետ միասին:

Եզրակացությունն ուղարկվում է ՔԿԱԳ մարմնի կողմից համապատասխան իրավասու մարմնին հասցեագրված գրությանը կից: Այդ փաստաթղթերին կցվում է նաև քաղաքացիական կացության ակտերի գրանցումներում փոփոխություն, ուղղում և լրացում կատարելու վերաբերյալ հաղորդում` ռուսերեն լեզվով: Իսկ անվան, հայրանվան, ազգանվան փոխման հետևանքով առաջացած փոփոխությունների դեպքում նաև անվան, հայրանվան, ազգանվան փոխման ակտի գրանցման պատճենը` ռուսերեն ոչ պաշտոնական թարգմանությամբ:

18. Քաղաքացիական կացության ակտերի գրանցումներում փոփոխություններ, լրացումներ և ուղղումներ կատարվում են սկզբնական (վերականգնված) գրանցման գտնվելու վայրի ՔԿԱԳ մարմնի կողմից: Քաղաքացիական կացության ակտի գրանցման նոր վկայականը տրվում է դիմողին կամ ուղարկվում նրա բնակության վայրի ՔԿԱԳ մարմին` նրան հանձնելու համար: Քաղաքացիական կացության ակտերի գրանցումներում կատարված փոփոխությունների, լրացումների և ուղղումների մասին 7-օրյա ժամկետում հաղորդվում է հանրապետական արխիվին, որը եռօրյա ժամկետում համապատասխան փոփոխություններ, ուղղումներ և լրացումներ է կատարում քաղաքացիական կացության ակտի գրանցման երկրորդ օրինակում:

19. Որդեգրման գրանցման հետևանքով ՔԿԱԳ մարմնի կողմից զինապարտի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան վայրը փոփոխելու, ուղղելու կամ լրացնելու հաղորդումը 7-օրյա ժամկետում ուղարկվում է իր զինվորական հաշվառման վայրի կոմիսարիատին: Քաղաքացիական կացության ակտերի գրանցումներում փոփոխության, ուղղման, լրացման հետևանքով անձը հաստատող փաստաթղթի փոխանակման անհրաժեշտության առաջացման դեպքերում և դատվածություն ունեցող անձանց վերաբերյալ 7-օրյա ժամկետում հաղորդում է ուղարկվում դիմողի (ում վերաբերյալ կատարվում է փոփոխություն, ուղղում, լրացում) զինվորական հաշվառման վայրի կոմիսարիատ և բնակության վայրի ոստիկանության մարմին:

20. Քաղաքացիական կացության ակտերի գրանցումներում փոփոխություններ, լրացումներ և ուղղումներ կատարվում են դրանցում եղած տեղեկությունների վրա հորիզոնական գիծ քաշելու և գրանցումների համապատասխան սյունակներում նոր կամ լրացուցիչ տեղեկություններ լրացնելու միջոցով: Տեղեկությունների ջնջումը կատարվում է այնպես, որպեսզի ջնջված տեղեկությունները հնարավոր լինի կարդալ:

Քաղաքացիական կացության ակտի գրանցման առաջին և երկրորդ օրինակների վրա նշում է կատարվում փոփոխությունների, լրացումների և ուղղումների մասին. նշել ինչ փոփոխություն, լրացում, ուղղում է կատարվել գրանցման մեջ, փաստաթղթի անվանումը, նրա համարը, երբ և ում կողմից է տրված:

Քաղաքացիական կացության ակտի գրանցումներում կատարված փոփոխությունների, լրացումների և ուղղումների վերաբերյալ նշումը հաստատվում է այն կատարող ՔԿԱԳ մարմնի կնիքով և ղեկավարի ստորագրությամբ:

21. Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող և քաղաքացիական կացության ակտերը Հայաստանի Հանրապետության ՔԿԱԳ մարմիններում գրանցած օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց քաղաքացիական կացության ակտերի գրանցումներում փոփոխություններ, լրացումներ և ուղղումներ կատարվում են ընդհանուր կարգով:

22. «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածում սահմանված գրանցումներում փոփոխություններ, լրացումներ և ուղղումներ կատարելու մասին դիմումների քննարկման ժամկետները սահմանված են օրենքի 72-րդ հոդվածի 1-ին կետով: Մյուս դեպքերում քաղաքացիական կացության ակտերի գրանցումներում փոփոխություններ, լրացումներ և ուղղումներ կատարելու մասին դիմումների քննարկումը ՔԿԱԳ մարմնի կողմից պետք է ավարտվի դիմում ստանալու օրվան հաջորդող օրվանից 7-օրյա ժամկետում: Այլ ՔԿԱԳ մարմիններից ակտային գրանցումների պատճեններ ստանալու նպատակով կատարված հարցումների ստացման ժամկետները, ինչպես նաև քաղաքացիական կացության ակտերի գրանցումներում փոփոխություններ, լրացումներ և ուղղումներ կատարելու նպատակով քաղաքացիական կացության ակտի կորած գրանցման վերականգնման անհրաժեշտության հանգամանքը ընդհատում են նշված ժամկետի ընթացքը:

 

 

pin
Արդարադատության նախարարություն
14.05.2007
N 97-Ն
Հրաման