Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0091.160298

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«17» փետրվարի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 փետրվարի 1998 թվական թիվ 91

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրային ծածկագրման կարգը (կցվում է):

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` մեկամսյա ժամկետում անշարժ գույքի կադաստրային տարածքների և ենթատարածքների ծածկագրերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչություն` ընդունման և պետական գրանցման համար:

(2-րդ կետը խմբ. 23.11.99 թիվ 706 որոշում)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ

ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի ԹԻՎ 91 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ԿԱՐԳ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՄԱՆ

 

1. Անշարժ գույքի կադաստրային ծածկագիրը թվերի համակցություն է, որը համապատասխանում է անշարժ գույքի միավորին և պահպանվում այնքան ժամանակ, քանի դեռ այն գոյություն ունի որպես ֆիզիկական և իրավական մեկ ամբողջություն:

i

2. Անշարժ գույքի կադաստրային ծածկագիրն իրենից ներկայացնում է ազգային դասակարգիչ և ձևակերպում է տեխնիկատնտեսական ու սոցիալական տեղեկատվության դասակարգման և կոդավորման միասնական համակարգի ստանդարտների պահանջներին համապատասխան:

(2-րդ կետը լրաց. 23.11.99 թիվ 706 որոշում)

i

3. Անշարժ գույքի հաշվառման, կադաստրային գնահատման և պետական գրանցման համար Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանվում է կադաստրային տարածքների, ենթատարածքների, թաղամասերի և միավորների: (3-րդ (նախկին 2-րդ) կետը փոփ. 23.11.99 թիվ 706, 08.08.13 թիվ 897-Ն որոշումներ)

i

4. Կադաստրային ծածկագիրն ունի հաստատուն և աստիճանական կառուցվածք` բաղկացած թվերի հետևյալ խմբերից`

ա) թվերի առաջին խումբը կադաստրային տարածքի` մարզի, ինչպես նաև Երևանի քաղաքային համայնքի ծածկագիրն է` կազմված երկնիշ տառային կոդից, ըստ ISO 3166-2 («Կոդեր, երկրների և նրանց միջազգային ստանդարտի»): Մեքենայական մշակման ժամանակ տառային կոդը փոխարինվում է թվային կոդով.

բ) թվերի երկրորդ խումբը կադաստրային ենթատարածքի` համայնքի, ինչպես նաև Երևան քաղաքի վարչական շրջանների ծածկագիրն է` կազմված եռանիշ թվից, և սկսվում է 001-ից.

գ) (գ ենթակետն ուժը կորցրել է 08.08.13 թիվ 897-Ն որոշում)

դ) թվերի երրորդ խումբը կադաստրային թաղամասի ծածկագիրն է` կազմված քառանիշ թվից, և սկսվում է 0001-ից.

ե) թվերի չորրորդ խումբը հողամասի ծածկագիրն է` կազմված քառանիշ թվից և սկսվում է 0001-ից:

4-րդ կետի «դ» և «ե» ենթակետերում կատարված փոփոխությունները չեն տարածվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց առաջ իրականացված անշարժ գույքի ծածկագրման աշխատանքների վրա:

Հողամասին ամրակայված շենքերին, շինություններին տրվում են առանձին կադաստրային ծածկագրեր` կազմված եռանիշ թվից, որոնք սկսվում են 001-ից: Շենքերի, շինությունների մաս հանդիսացող անշարժ գույքի առանձին միավորներին (բնակելի և ոչ բնակելի տարածքներին) տրվում է եռանիշ թվից բաղկացած ծածկագիր, որն սկսվում է 001-ից:

(4-րդ (նախկին 3-րդ) կետը փոփ. 23.11.99 թիվ 706, 23.07.09 թիվ 846-Ն, 08.08.13 թիվ 897-Ն որոշումներ)

i

5. Հայաստանի Հանրապետության երկրատեղեկատվական օբյեկտների ծածկագրումը կատարվում է սույն որոշման պահանջներին համապատասխան:

(5-րդ կետը լրաց. 22.05.08 թիվ 494-Ն որոշում)

i

6. Գծային ինժեներական ենթակառուցվածքների համար ընդունվում են հետևյալ միանիշ հայերեն (լատիներեն) կոդային նշանակումները`

1) Ա (A) - ավտոճանապարհ.

Ք (C) - կոյուղի.

Գ (G) - գազ.

Կ (K)- կապ.

ՎԻ (W)- ջրագիծ.

Է (E)- էլեկտրական գծեր.

Ռ (R)-երկաթգիծ.

2) գծային ինժեներական ենթակառուցվածքի գտնվելու տեղադիրքին համապատասխան ընդունվում են հետևյալ միանիշ հայերեն (լատիներեն) կոդային նշանակումները`

ս (u) - ստորգետնյա.

վ (g) - վերգետնյա.

3) համայնքի կտրվածքով տվյալ գծային ինժեներական ենթակառուցվածքին տրվում է քառանիշ ծածկագիր` սկսվում է 0001-ից, որի սկզբում նշվում են համապատասխան գծային ինժեներական ենթակառուցվածքի հայերեն (լատիներեն) կոդային նշանակումները` ըստ սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերի:

(6-րդ կետը լրաց. 08.08.13 թիվ 897-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.02.1998
N 91
Որոշում