Սեղմել Esc փակելու համար:
ԾԵՐԵՐԻ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՍՈՑ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԾԵՐԵՐԻ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ...

 

 

040.0730.280607

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«28» հունիսի 2007 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 մայիսի 2007 թվականի N 730-Ն

 

ԾԵՐԵՐԻ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 7-ի «Ծեր և հաշմանդամ քաղաքացիներին խնամքի տրամադրման կարգն ու ծեր և հաշմանդամ քաղաքացիներին խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» N 1874-Ն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

i

1) ծերերի և հաշմանդամների տուն-ինտերնատի գործունեության համար անհրաժեշտ ընդհանուր և բնակելի տարածքի նվազագույն չափորոշիչները` համաձայն N 1 հավելվածի.

2) ծերերի և հաշմանդամների ընդհանուր տիպի տուն-ինտերնատներում խնամվողներին հատկացվող սննդամթերքի չափաքանակների և էներգետիկ արժեքի նվազագույն չափորոշիչները` համաձայն N 2 հավելվածի: Խնամվողների սննդի օրական սպառման նվազագույն էներգետիկ արժեքը չպետք է պակաս լինի 2100 կկալ-ից, ընդ որում, խնամվողներին տրվող սննդի օրական չափաքանակում պարտադիր պետք է պարունակվի առնվազն 10-15 տոկոս սպիտակուց, 28-32 տոկոս ճարպ, 55-60 տոկոս ածխաջրատ.

3) ծերերի և հաշմանդամների հատուկ տիպի տուն-ինտերնատներում խնամվողներին հատկացվող սննդամթերքի չափաքանակների և էներգետիկ արժեքի նվազագույն չափորոշիչները` համաձայն N 3 հավելվածի: Խնամվողների սննդի օրական սպառման նվազագույն էներգետիկ արժեքը չպետք է պակաս լինի 2200 կկալ-ից, ընդ որում, խնամվողներին տրվող սննդի օրական չափաքանակում պարտադիր պետք է պարունակվի առնվազն 10-15 տոկոս սպիտակուց, 28-32 տոկոս ճարպ, 55-60 տոկոս ածխաջրատ.

4) ծերերի և հաշմանդամների ընդհանուր և հատուկ տիպի տուն-ինտերնատներում խնամվողներին հագուստով և անկողնային պարագաներով ապահովելու նվազագույն չափորոշիչները` համաձայն N 4 հավելվածի.

5) տնային պայմաններում ծեր և հաշմանդամ քաղաքացիների խնամքի տրամադրման և սոցիալական սպասարկման նվազագույն չափորոշիչները` համաձայն N 5 հավելվածի.

6) սոցիալ-վերականգնողական ցերեկային կենտրոնում հաճախորդներին հատկացվող սննդամթերքի նվազագույն չափորոշիչները` համաձայն N 6 հավելվածի:

7) (7-րդ ենթակետն ուժը կորցրել է 29.10.15 թիվ 1292-Ն որոշում)

8) (8-րդ ենթակետն ուժը կորցրել է 29.10.15 թիվ 1292-Ն որոշում)

9) (9-րդ ենթակետն ուժը կորցրել է 29.10.15 թիվ 1292-Ն որոշում)

(1-ին կետը փոփ. 29.10.15 թիվ 1292-Ն որոշում)

1.1. Սահմանել, որ տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց խնամք իրականացնող ՊՈԱԿ-ներին հատկացվող, խնամվողների խնամքի և սոցիալական սպասարկման անհրաժեշտությունից ելնելով, առանձին ապրանքատեսակների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:

(1.1-ին կետը լրաց. 12.02.15 թիվ 162-Ն որոշում)

2. Սույն որոշմամբ հաստատված նվազագույն չափորոշիչների ապահովման համար, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից հաստատված առանձին ապրանքատեսակների ձեռքբերման նպատակով անհրաժեշտ ծախսերի հատկացման հնարավորության հարցը քննարկել յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ:

(2-րդ կետը լրաց. 12.02.15 թիվ 162-Ն որոշում)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2007 թվականի մայիսի 31-ի

N 730-Ն որոշման

 

ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ԾԵՐԵՐԻ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԻ

 

1. Տուն-ինտերնատում խնամվողների սենյակների բնակելի մակերեսը չպետք է մեկ խնամվողի հաշվարկով պակաս լինի 5 քառ. մետրից, յուրաքանչյուր սենյակում պետք է բնակվի ոչ ավելի, քան 4 խնամվող:

2. Յուրաքանչյուր խնամվող պետք է ապահովված լինի առանձին մահճակալով, մեկ փոքրիկ պահարանով, մեկ աթոռով, յուրաքանչյուր 4-ը` մեկ սեղանով և մեկ հանդերձապահարանով:

3. Տուն-ինտերնատը պետք է ապահովված լինի առանձին խոհանոցով և ճաշասրահով` այն հաշվարկով, որ խնամվողները կարողանան ճաշել ոչ ավելի, քան 2 հերթով:

4. Տուն-ինտերնատը պետք է ունենա լվացքատուն, լվացքը չորացնելու համար առանձին տարածք` յուրաքանչյուր մեկ խնամվողի հաշվարկով մեկ կգ հզորությամբ լվացքի մեքենա:

5. Տուն-ինտերնատը պետք է ունենա սանհանգույց` յուրաքանչյուր 8 խնամվողին մեկ հատի հաշվարկով, և բաղնիք` յուրաքանչյուր 40 խնամվողին մեկ ցնցուղ հաշվարկով:

6. Տուն-ինտերնատը պետք է ունենա հանգստի սենյակներ` յուրաքանչյուր 50 խնամվողի հաշվարկով` մեկ սենյակ:

7. Հանգստի սենյակը պետք է ապահովված լինի բազմոցներով, բազկաթոռներով, սեղաններով, սեղանի խաղերով, աթոռներով` առնվազն 20 խնամվողի միաժամանակյա հանգստի և զբաղմունքի համար և առնվազն մեկ հեռուստացույցով:

8. Տուն-ինտերնատը պետք է ունենա մշակութային միջոցառումներ կազմակերպելու համար դահլիճ` տուն-ինտերնատում բնակվողների թվի առնվազն 80 տոկոսի չափով:

9. Շենքի ներքին կառուցվածքը պետք է հնարավորություն ընձեռի սայլակներով հաշմանդամների ազատ տեղաշարժմանը:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2007 թվականի մայիսի 31-ի

N 730-Ն որոշման

 

ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ԾԵՐԵՐԻ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԻՊԻ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏՆԵՐՈՒՄ ԽՆԱՄՎՈՂՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԻ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՐԺԵՔԻ

 

._________________________________________________________________________.

|NN |Սննդամթերքի անվանումը   |Չափման  |Օրական օգտագործման|էներգետիկ արժեքը|

|ը/կ|                        |միավորը |չափը (գրամներով)  |(կկալ)          |

|___|________________________|________|__________________|________________|

|1. |Հաց` ցորենի             |գրամ    |300               |699             |

|___|________________________|________|__________________|________________|

|2. |Հաց` 2-րդ տեսակի        |գրամ    |200               |466             |

|___|________________________|________|__________________|________________|

|3. |Մակարոնեղեն             |գրամ    |30                |99.6            |

|___|________________________|________|__________________|________________|

|4. |Ձավարեղեն               |գրամ    |50                |142.0           |

|___|________________________|________|__________________|________________|

|5. |Կարտոֆիլ                |գրամ    |200               |166             |

|___|________________________|________|__________________|________________|

|6. |Բանջարեղեն և  այլ       |գրամ    |300               |91.5            |

|   |կանաչեղեն               |        |                  |                |

|___|________________________|________|__________________|________________|

|7. |Սոխ                     |գրամ    |50                |17.5            |

|___|________________________|________|__________________|________________|

|8. |Տոմատի մածուկ           |գրամ    |5                 |0.7             |

|___|________________________|________|__________________|________________|

|9. |Պանիր                   |գրամ    |30                |78              |

|___|________________________|________|__________________|________________|

|10.|Շաքարավազ               |գրամ    |60                |225             |

|___|________________________|________|__________________|________________|

|11.|Կարագ                   |գրամ    |20                |37.4            |

|___|________________________|________|__________________|________________|

|12.|Յուղ կամ ձեթ            |գրամ    |40                |347.5           |

|___|________________________|________|__________________|________________|

|13.|Սուրճ                   |գրամ    |2                 |                |

|___|________________________|________|__________________|________________|

|14.|Աղ                      |գրամ    |15                |                |

|___|________________________|________|__________________|________________|

|15.|Մսամթերք                |գրամ    |140               |261.8           |

|___|________________________|________|__________________|________________|

|16.|Ձկնեղեն                 |գրամ    |60                |86.4            |

|___|________________________|________|__________________|________________|

|17.|Կաթ կամ կաթի փոշի       |միլիգրամ|200               |122             |

|___|________________________|________|__________________|________________|

|18.|Մածուն                  |գրամ    |150               |90              |

|___|________________________|________|__________________|________________|

|19.|Թթվասեր                 |գրամ    |30                |78              |

|___|________________________|________|__________________|________________|

|20.|Կաթնաշոռ                |գրամ    |50                |78              |

|___|________________________|________|__________________|________________|

|21.|Ձու                     |գրամ    |0.5               |78.5            |

|___|________________________|________|__________________|________________|

|22.|Թեյ                     |գրամ    |2                 |                |

|___|________________________|________|__________________|________________|

|23.|Մեղր                    |գրամ    |5                 |15.75           |

|___|________________________|________|__________________|________________|

|24.|Մուրաբա, ջեմ            |գրամ    |20                |                |

|___|________________________|________|__________________|________________|

|25.|Միրգ                    |գրամ    |200               |92              |

|___|________________________|________|__________________|________________|

|26.|Հյութ                   |գրամ    |100               |                |

|___|________________________|________|__________________|________________|

|27.|Ալյուր                  |գրամ    |25                |81.7            |

|___|________________________|________|__________________|________________|

|28.|Հրուշակեղեն             |գրամ    |50                |                |

._________________________________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2007 թվականի մայիսի 31-ի

N 730-Ն որոշման

 

ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ԾԵՐԵՐԻ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՏԻՊԻ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏՆԵՐՈՒՄ ԽՆԱՄՎՈՂՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԻ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՐԺԵՔԻ

 

._________________________________________________________________________.

|NN |Սննդամթերքի անվանումը   |Չափման  |Օրական օգտագործման|էներգետիկ արժեքը|

|ը/կ|                        |միավորը |չափը (գրամներով)  |(կկալ)          |

|___|________________________|________|__________________|________________|

|1. |Հաց` ցորենի             |գրամ    |400               |932             |

|___|________________________|________|__________________|________________|

|2. |Հաց` 2-րդ տեսակի        |գրամ    |200               |466             |

|___|________________________|________|__________________|________________|

|3. |Մակարոնեղեն             |գրամ    |60                |116.2           |

|___|________________________|________|__________________|________________|

|4. |Ձավարեղեն               |գրամ    |60                |170.4           |

|___|________________________|________|__________________|________________|

|5. |Կարտոֆիլ                |գրամ    |400               |332             |

|___|________________________|________|__________________|________________|

|6. |Բանջարեղեն և  այլ       |գրամ    |350               |106.7           |

|   |կանաչեղեն               |        |                  |                |

|___|________________________|________|__________________|________________|

|7. |Սոխ                     |գրամ    |50                |17.5            |

|___|________________________|________|__________________|________________|

|8. |Տոմատի մածուկ           |գրամ    |5                 |0.7             |

|___|________________________|________|__________________|________________|

|9. |Պանիր                   |գրամ    |40                |78              |

|___|________________________|________|__________________|________________|

|10.|Շաքարավազ               |գրամ    |40                |150             |

|___|________________________|________|__________________|________________|

|11.|Կարագ                   |գրամ    |20                |37.4            |

|___|________________________|________|__________________|________________|

|12.|Յուղ կամ ձեթ            |գրամ    |40                |347.5           |

|___|________________________|________|__________________|________________|

|13.|Սուրճ                   |գրամ    |1                 |                |

|___|________________________|________|__________________|________________|

|14.|Աղ                      |գրամ    |15                |                |

|___|________________________|________|__________________|________________|

|15.|Մսամթերք                |գրամ    |140               |261.8           |

|___|________________________|________|__________________|________________|

|16.|Ձկնեղեն                 |գրամ    |60                |86.4            |

|___|________________________|________|__________________|________________|

|17.|Կաթ կամ կաթի փոշի       |միլիգրամ|200               |122             |

|___|________________________|________|__________________|________________|

|18.|Մածուն                  |գրամ    |150               |90              |

|___|________________________|________|__________________|________________|

|19.|Թթվասեր                 |գրամ    |30                |78              |

|___|________________________|________|__________________|________________|

|20.|Կաթնաշոռ                |գրամ    |50                |78              |

|___|________________________|________|__________________|________________|

|21.|Ձու                     |գրամ    |0.5               |78.5            |

|___|________________________|________|__________________|________________|

|22.|Թեյ                     |գրամ    |2                 |                |

|___|________________________|________|__________________|________________|

|23.|Մեղր                    |գրամ    |10                |31.5            |

|___|________________________|________|__________________|________________|

|24.|Մուրաբա, ջեմ            |գրամ    |20                |                |

|___|________________________|________|__________________|________________|

|25.|Միրգ                    |գրամ    |200               |92              |

|___|________________________|________|__________________|________________|

|26.|Հյութ                   |գրամ    |100               |                |

|___|________________________|________|__________________|________________|

|27.|Ալյուր                  |գրամ    |25                |81.7            |

|___|________________________|________|__________________|________________|

|28.|Հրուշակեղեն             |գրամ    |50                |                |

._________________________________________________________________________.

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2007 թվականի մայիսի 31-ի

N 730-Ն որոշման

 

ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ԾԵՐԵՐԻ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՏԻՊԻ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏՆԵՐՈՒՄ ԽՆԱՄՎՈՂՆԵՐԻՆ ՀԱԳՈՒՍՏՈՎ ԵՎ ԱՆԿՈՂՆԱՅԻՆ ՊԱՐԱԳԱՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ

 

._________________________________________________________________________.

|NN |Գույքի անվանումը              |Չափման |Քանակը` մեկ       |Օգտագործման|

|ը/կ|                              |միավորը|խնամվողի հաշվարկով|ժամկետը`   |

|   |                              |       |                  |տարիներով  |

|___|______________________________|_______|__________________|___________|

| 1 |               2              |    3  |         4        |     5     |

|___|______________________________|_______|__________________|___________|

|   |Կանանց հագուստ և  ներքին      |       |                  |           |

|   |սպիտակեղեն                    |       |                  |           |

|___|______________________________|_______|__________________|___________|

|1. |Ձմեռային վերարկու կամ մուշտակ |հատ    |1                 |6          |

|___|______________________________|_______|__________________|___________|

|2. |Աշնանային վերարկու,           |հատ    |1                 |5          |

|   |անձրևանոց,  բաճկոն            |       |                  |           |

|___|______________________________|_______|__________________|___________|

|3. |Շրջազգեստ, խալաթ,             |հատ    |1                 |2          |

|   |կիսաշրջազգեստ և  սվիտեր       |       |                  |           |

|   |(բամբակյա)                    |       |                  |           |

|___|______________________________|_______|__________________|___________|

|4. |Շրջազգեստ (բրդյա)             |հատ    |1                 |3          |

|___|______________________________|_______|__________________|___________|

|5. |Տաք սվիտեր կամ ժակետ          |հատ    |1                 |2          |

|___|______________________________|_______|__________________|___________|

|6. |Ներքին սպիտակեղեն             |զույգ  |2                 |1          |

|___|______________________________|_______|__________________|___________|

|7. |Գլխաշոր կամ գլխարկ (բրդյա)    |հատ    |1                 |2          |

|___|______________________________|_______|__________________|___________|

|8. |Գլխաշոր (բամբակյա)            |հատ    |1                 |1          |

|___|______________________________|_______|__________________|___________|

|9. |Ձեռնոց (բրդյա)                |զույգ  |1                 |1          |

|___|______________________________|_______|__________________|___________|

|10.|Կիսագուլպա                    |զույգ  |4                 |1          |

|___|______________________________|_______|__________________|___________|

|11.|Գուլպա                        |զույգ  |4                 |1          |

|___|______________________________|_______|__________________|___________|

|12.|Թաշկինակ                      |հատ    |4                 |1          |

|___|______________________________|_______|__________________|___________|

|13.|Գոտի (բամբակյա)               |հատ    |1                 |2          |

|___|______________________________|_______|__________________|___________|

|   |Տղամարդու հագուստ և  ներքին   |       |                  |           |

|   |սպիտակեղեն                    |       |                  |           |

|___|______________________________|_______|__________________|___________|

|14.|Ձմեռային վերարկու կամ մուշտակ |հատ    |1                 |6          |

|___|______________________________|_______|__________________|___________|

|15.|Աշնանային վերարկու,           |հատ    |1                 |5          |

|   |անձրևանոց,  բաճկոն            |       |                  |           |

|___|______________________________|_______|__________________|___________|

|16.|Կոստյում` բրդյա               |հատ    |1                 |3          |

|___|______________________________|_______|__________________|___________|

|17.|Կոստյում` բամբակյա            |հատ    |1                 |2          |

|___|______________________________|_______|__________________|___________|

|18.|Անդրավարտիք (բամբակյա)        |հատ    |2                 |1          |

|___|______________________________|_______|__________________|___________|

|19.|Բամբակյա վերնաշապիկ           |հատ    |2                 |1          |

|___|______________________________|_______|__________________|___________|

|20.|Տաք սվիտեր (բրդյա)            |հատ    |1                 |2          |

|___|______________________________|_______|__________________|___________|

|21.|Ներքին սպիտակեղեն             |զույգ  |4                 |1          |

|___|______________________________|_______|__________________|___________|

|22.|Ձմեռային գլխարկ               |հատ    |1                 |3          |

|___|______________________________|_______|__________________|___________|

|23.|Ձեռնոց (բրդյա)                |զույգ  |1                 |1          |

|___|______________________________|_______|__________________|___________|

|24.|Կիսագուլպա (բրդյա)            |զույգ  |4                 |1          |

|___|______________________________|_______|__________________|___________|

|25.|Կիսագուլպա (բամբակյա)         |զույգ  |4                 |1          |

|___|______________________________|_______|__________________|___________|

|26.|Փողկապ                        |հատ    |1                 |4          |

|___|______________________________|_______|__________________|___________|

|27.|Թաշկինակ                      |հատ    |4                 |1          |

|___|______________________________|_______|__________________|___________|

|28.|Գետի                          |հատ    |1                 |4          |

|___|______________________________|_______|__________________|___________|

|   |Կանացի և  տղամարդու կոշկեղեն  |       |                  |           |

|___|______________________________|_______|__________________|___________|

|29.|Ձմեռային կոշիկ                |զույգ  |1                 |2          |

|___|______________________________|_______|__________________|___________|

|30.|Ամառային կոշիկ                |զույգ  |1                 |1          |

|___|______________________________|_______|__________________|___________|

|31.|Հողաթափ                       |զույգ  |2                 |1          |

|___|______________________________|_______|__________________|___________|

|   |Անկողնային պարագա             |       |                  |           |

|___|______________________________|_______|__________________|___________|

|32.|Սավան                         |հատ    |2                 |1          |

|___|______________________________|_______|__________________|___________|

|33.|Ծրար                          |հատ    |2                 |1          |

|___|______________________________|_______|__________________|___________|

|34.|Բարձի երես                    |հատ    |2                 |1          |

|___|______________________________|_______|__________________|___________|

|35.|Վերմակ (բրդյա)                |հատ    |1                 |6          |

|___|______________________________|_______|__________________|___________|

|36.|Վերմակ (կիսաբրդյա)            |հատ    |1                 |5          |

|___|______________________________|_______|__________________|___________|

|37.|Անկողնու ծածկոց               |հատ    |1                 |8          |

|___|______________________________|_______|__________________|___________|

|38.|Ներքնակ                       |հատ    |1                 |5          |

|___|______________________________|_______|__________________|___________|

|39.|Բարձ                          |հատ    |1                 |5          |

|___|______________________________|_______|__________________|___________|

|40.|Բժշկական պոլիէթիլենային թաղանթ|մետր   |0,5               |1          |

._________________________________________________________________________.

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության

2007 թվականի մայիսի 31-ի

N 730-Ն որոշման

 

ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԾԵՐ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ

 

1. Տնային պայմաններում խնամքի և սոցիալական սպասարկման կարիք ունեցող ծերերը և հաշմանդամները` ըստ իրենց առողջական վիճակի, կենսագործունեության սահմանափակման աստիճանի և սոցիալական պաշտպանության անհրաժեշտության, բաժանվում են 4 ենթախմբի`

1) «Ա» ենթախումբ` կարիք ունի կողմնակի անձի մշտական խնամքի.

2) «Բ» ենթախումբ` կարիք ունի կողմնակի անձի պարբերական խնամքի.

3) «Գ» ենթախումբ` կարիք ունի կողմնակի անձի մասնակի խնամքի.

4) «Դ» ենթախումբ` հիմնականում կարիք ունի սոցիալ-հոգեբանական օգնության:

(1-ին կետը փոփ. 15.12.11 թիվ 1762-Ն որոշում)

2. Յուրաքանչյուր ենթախմբի մեջ ընդգրկված ծերերին և հաշմանդամներին բժշկի, բուժքրոջ, սոցիալական աշխատողի, հոգեբանի և իրավաբանի այցելությունների ժամանակացույցը, ինչպես նաև խնամքի և սոցիալական սպասարկման ծառայությունների ծավալը հաստատվում է տնային պայմաններում խնամք տրամադրող կազմակերպության մասնագետների տնային այցելության արդյունքում:

3. «Ա» ենթախմբում ընդգրկվում են ծերության կենսաթոշակային տարիքի հասած, կողմնակի անձի մշտական խնամքի կարիք ունեցող, կենսագործունեությունը լրիվ սահմանափակված (իրեն ինքնուրույն սպասարկելու անկարող), անկողնային հիվանդ և (կամ) 18 տարին լրացած 1-ին խմբի միայնակ հաշմանդամները:

4. «Ա» ենթախմբում ընդգրկված ծերերին և հաշմանդամներին սոցիալական սպասարկման երաշխավորվող ծառայությունների տեսակներն ու ծավալներն են`

1) կենցաղային սպասարկում և խնամք, որը ներառում է սոցիալական սպասարկողի այցելություն, խնամքի տրամադրում, բարեգործական ճաշարանից կերակրի տուն բերում` ոչ պակաս, քան շաբաթը 4-5 անգամ.

2) բժշկական օգնություն և սպասարկում, որը ներառում է բժշկի այցելություն` ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ` հաստատված ժամանակացույցի համաձայն և ըստ անհրաժեշտության, ինչպես նաև բուժքրոջ այցելություն ամիսը մեկ անգամ և բժշկի ցուցումով` ըստ անհրաժեշտության.

3) սոցիալ-հոգեբանական օգնություն, որը ներառում է հոգեբանի այցելություն ըստ ներկայացված հայտի և սոցիալական աշխատողի այցելություն ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության.

4) իրավաբանական խորհրդատվություն, որը ներառում է իրավաբանի այցելություն` ըստ ներկայացված հայտի:

(4-րդ կետը փոփ. 15.12.11 թիվ 1762-Ն որոշում)

5. «Բ» ենթախմբում ընդգրկված են ծերության կենսաթոշակային տարիքի հասած, կողմնակի անձի պարբերական խնամքի կարիք ունեցող, կենսագործունեությունը գրեթե լրիվ սահմանափակված (ինքնասպասարկման ունակությունը մասամբ սահմանափակված և կողմնակի անձի խնամքի կարիք ունեցող) անձինք կամ 18 տարին լրացած 2-րդ խմբի միայնակ հաշմանդամները:

6. «Բ» ենթախմբում ընդգրկված ծերերի և հաշմանդամների սոցիալական սպասարկման երաշխավորվող ծառայությունների տեսակներն ու ծավալներն են`

1) կենցաղային սպասարկում և խնամք, որը ներառում է սոցիալական սպասարկողի այցելություն, խնամքի տրամադրում` շաբաթական առնվազն 2 անգամ.

2) բժշկական օգնություն և սպասարկում, որը ներառում է բժշկի այցելություն` ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ` հաստատված ժամանակացույցի համաձայն և ըստ անհրաժեշտության, ինչպես նաև բուժքրոջ այցելություն ամիսը մեկ անգամ և բժշկի ցուցումով` ըստ անհրաժեշտության.

3) սոցիալ-հոգեբանական օգնություն, որը ներառում է հոգեբանի այցելություն ըստ ներկայացված հայտի և սոցիալական աշխատողի այցելություն ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության.

4) իրավաբանական խորհրդատվություն, որը ներառում է իրավաբանի այցելությունը` ըստ ներկայացված հայտի:

(6-րդ կետը փոփ. 15.12.11 թիվ 1762-Ն որոշում)

7. «Գ» ենթակետում ընդգրկվում են ծերության կենսաթոշակային տարիքի հասած, կենսագործունեությունը մասամբ սահմանափակված (ինքնուրույն իրեն դժվարությամբ սպասարկող, կողմնակի անձի մասնակի օգնության կարիք ունեցող) անձինք կամ 18 տարին լրացած 2-րդ խմբի միայնակ հաշմանդամները:

8. Ծերերի և հաշմանդամների սոցիալական սպասարկման երաշխավորվող ծառայությունների տեսակներն ու ծավալներն են`

1) կենցաղային սպասարկում և խնամք, որը ներառում է սոցիալական սպասարկողի այցելություն` շաբաթական առնվազն մեկ անգամ.

2) բժշկական օգնություն և սպասարկում, որը ներառում է բժշկի այցելություն` ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ` հաստատված ժամանակացույցի համաձայն և ըստ անհրաժեշտության, ինչպես նաև բուժքրոջ այցելություն ամիսը մեկ անգամ` բժշկի ցուցումով և ըստ անհրաժեշտության.

3) սոցիալ-հոգեբանական օգնություն, որը ներառում է հոգեբանի այցելություն ըստ ներկայացված հայտի և սոցիալական աշխատողի այցելություն ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության.

4) իրավաբանական խորհրդատվություն, որը ներառում է իրավաբանի այցելությունը` ըստ ներկայացված հայտի:

(8-րդ կետը փոփ. 15.12.11 թիվ 1762-Ն որոշում)

9. «Դ» ենթախմբում ընդգրկվում են ծերության կենսաթոշակային տարիքի հասած, կենսագործունեությունը ոչ սահմանափակված անձինք կամ 18 տարին լրացած 2-րդ և 3-րդ խմբերի միայնակ հաշմանդամները:

10. «Դ» ենթախմբում ընդգրկված ծերերի և հաշմանդամների սոցիալական սպասարկման երաշխավորվող ծառայությունների տեսակներն ու ծավալներն են`

1) բժշկական օգնություն և սպասարկում, որը ներառում է կանխարգելման նպատակով բժշկի այցելություն, ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ` հաստատված ժամանակացույցի համաձայն և ըստ անհրաժեշտության, ինչպես նաև բուժքրոջ այցելություն ամիսը մեկ անգամ` բժշկի ցուցումով ըստ անհրաժեշտության.

2) սոցիալ-հոգեբանական օգնություն, որը ներառում է հոգեբանի այցելություն ամիսը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության, սոցիալական աշխատողի այցելություն ամիսը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության.

3) իրավաբանական խորհրդատվություն, որը ներառում է իրավաբանի այցելությունը` ըստ ներկայացված հայտի:

(10-րդ կետը փոփ. 15.12.11 թիվ 1762-Ն որոշում)

11. Տնային պայմաններում խնամք տրամադրող կազմակերպության մասնագետների խմբի եզրակացությամբ խնամք և սոցիալական սպասարկման ծառայություններ ստացող ծեր և հաշմանդամ քաղաքացին մի ենթախմբից կարող է տեղափոխվել մեկ այլ ենթախումբ` կախված առողջական վիճակի, կենսագործունեության սահմանափակման աստիճանի և սոցիալական պաշտպանության անհրաժեշտության կամ այլ հանգամանքների փոփոխությունից:

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության

2007 թվականի մայիսի 31-ի

N 730-Ն որոշման

 

ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ՍՈՑԻԱԼ-ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ

 

.__________________________________________.

|NN |Անվանումը          |Օրական օգտագործման|

|ը/կ|                   |չափը (գրամներով)  |

|___|___________________|__________________|

|1. |Հաց                |150               |

|___|___________________|__________________|

|2. |Պանիր              |40                |

|___|___________________|__________________|

|3. |Շաքարավազ          |60                |

|___|___________________|__________________|

|4. |Սուրճ              |5                 |

|___|___________________|__________________|

|5. |Թեյ                |2                 |

|___|___________________|__________________|

|6. |Կարագ              |30                |

|___|___________________|__________________|

|7. |Մուրաբա, ջեմ       |25                |

|___|___________________|__________________|

|8. |Հրուշակեղեն        |25                |

|___|___________________|__________________|

|9. |Երշիկ              |30                |

.__________________________________________.

 

Հավելված N 7

i

ՀՀ կառավարության

2007 թվականի մայիսի 31-ի

N 730-Ն որոշման

 

ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ԾԵՐԵՐԻ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՏԻՊԻ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ

(7-րդ հավելվածն ուժը կորցրել է 29.10.15 թիվ 1292-Ն որոշում)

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության

2007 թվականի մայիսի 31-ի

N 730-Ն որոշման

 

ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԾԵՐ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ

(8-րդ հավելվածն ուժը կորցրել է 29.10.15 թիվ 1292-Ն որոշում)

(8-րդ հավելվածը փոփ. 15.12.11 թիվ 1762-Ն որոշում)

 

Հավելված N 9

ՀՀ կառավարության

2007 թվականի մայիսի 31-ի

N 730-Ն որոշման

 

ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ՍՈՑԻԱԼ-ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ

(9-րդ հավելվածն ուժը կորցրել է 29.10.15 թիվ 1292-Ն որոշում)

(9-րդ հավելվածը փոփ. 15.12.11 թիվ 1762-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.05.2007
N 730-Ն
Որոշում