041.0110.160298
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
18 փետրվարի 1998 թվականի թիվ 110
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԼՈՒՍԱԿԵՐՏ-2» ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Լուսակերտ-2» վերականգնողական կենտրոնը (բացառությամբ անավարտ շինարարության)` 51,53 մլն դրամ հաշվեկշռային արժեքով, հանձնել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության տնօրինությանը:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` 10-օրյա ժամկետում ավարտել «Լուսակերտ-2» վերականգնողական կենտրոնի հաշվեկշռից հաշվեկշիռ սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքները:
3. Կոտայքի մարզպետին` մեկամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության հետ` նշված կենտրոնի տակ գտնվող և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի սահմանների ճշտումը և սահմանված կարգով ձևակերպումը: