041.0098.120298
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
12 փետրվարի 1998 թվականի թիվ 98
ՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Հայարդնախագիծ» ինստիտուտի Երևանի Տիգրան Մեծի 4 շենքից Հայաստանի Հանրապետության նախկին պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը տրամադրված տարածքից Ամերիկայի հայկական համագումարի Երևանի գրասենյակին վարձակալության հատկացնել 170 քառ. մետր մակերեսով տարածք` ներկայումս Հայաստանի Հանրապետության կառավարության N 2 շենքում զբաղեցրած 170 քառ. մետր տարածքի փոխարեն:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` մեկամսյա ժամկետում Ամերիկայի հայկական համագումարի Երևանի գրասենյակի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել նշված տարածքի վարձակալության պայմանագրի կնքումը:
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հունիսի 11-ի թիվ 227 կարգադրության 1-ին կետի «ա» ենթակետը: