ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 դեկտեմբերի 1994 թվականի թիվ 132
Հայաստանի Հանրապետության տարածքում իրավաբանական անձանց կողմից
կանխիկ արտարժույթով գործառնությունների իրականացման մասին
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի մայիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական անձ-ռեզիդենտների կողմից կանխիկ արտարժույթով ֆիզիկական անձանց ծառայությունների մատուցման մասին» թիվ 29 որոշմամբ տրված արտոնագրերի գործողության ժամկետը երկարաձգել մինչև 1995 թվականի հուլիսի 1-ը:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջազգային և արժութային գործառնությունների ու վերահսկողության, կարգավորման և արտոնագրման վարչություններին` իրականացնել նշված որոշմամբ հաստատված կարգով արտոնագրված կազմակերպությունների գործունեության ստուգումներ և երկամսյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությանը տրված արտոնագրերի գործողության հետագա նպատակահարմարության մասին: