Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՊԱՐՏՔԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵ ...

 

040.0082.090298

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«9» ՓԵՏՐՎԱՐԻ 1998 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 փետրվարի 1998 թվականի թիվ 82

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՊԱՐՏՔԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովելու, ինչպես նաև այդ ընթացքում բյուջետային պարտքերի կանխարգելման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի հաշվառման և ֆինանսավորման կարգը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին և Երևանի քաղաքապետին`

ա) հաստատել ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել իրենց ենթակա բյուջետային հիմնարկների պահպանման ծախսերի նախահաշիվները.

բ) մինչև 1998 թվականի փետրվարի 15-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել առաջարկություն իրականացվելիք կենտրոնացված միջոցառումների ֆինանսավորման ժամանակացույցերի վերաբերյալ:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

ա) ապահովել բյուջետային հիմնարկների պահպանման ծախսերի նախահաշիվներով նախատեսված ծախսերի և Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով սահմանված հատկացումների համապատասխանությունը.

բ) հաստատել բյուջետային հիմնարկների պահպանման ծախսերի նախահաշիվների գրանցման, դրանց կատարման ընդունման ու գանձապետական համակարգում անհրաժեշտ հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների ապահովման կարգը:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ

ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ 82 ՈՐՈՇՄԱՄԲ

 

Կ  Ա  Ր  Գ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ

 

1. Բյուջետային հիմնարկների ստանձնած պարտավորությունները ենթակա են համապատասխան գրանցման Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության գանձապետարանում` այդ պարտավորություններն ստանձնելու պահին:

2. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի առանձին խմբերի ֆինանսավորման ժամանակ գանձապետական համակարգում պարտավորությունների գրանցումն իրականացվում է`

ա) որոշակի պարբերականությամբ կատարվող ծախսերի` աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների, աշխատավարձի վրաեկ, թոշակների, սոցիալական ու փոխհատուցման վճարների, պետական նպաստների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական գանձապետարանում (այսուհետև` կենտրոնական գանձապետարան) գրանցվում են յուրաքանչյուր պարբերականության սկզբում.

բ) որոշակի ժամանակահատվածում օգտագործված ծավալներին համապատասխան ապրանքների և ծառայությունների ձեռքբերման ընթացիկ ծախսերի` կոմունալ վճարումների, տրանսպորտի վարձակալության կամ պահպանման ծախսերի գծով պարտավորությունները կենտրոնական գանձապետարանում գրանցվում են յուրաքանչյուր պարբերականության սկզբում` դրանց համար նախատեսված ֆիզիկական ծավալների օգտագործման չափաքանակի համաձայն:

Նշված չափաքանակի հաշվարկման համար հիմք են ընդունվում պետական կառավարման մարմինների ներկայացրած կանխատեսումները, որոնք համապատասխանեցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ընթացիկ ծրագրավորման ցուցանիշներին: Նախատեսված ֆիզիկական ծավալների օգտագործման չափաքանակին համապատասխան պետական կառավարման մարմինը հայտ է ներկայացնում կենտրոնական գանձապետարան.

գ) սույն կարգի 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում նշված ծախսերի գծով ֆինանսավորումն իրականացվում է կենտրոնական գանձապետարանից` պարբերականության սկզբում պետական կառավարման մարմինների ներկայացրած հայտերի հիման վրա: Եթե յուրաքանչյուր պարբերականության ավարտից հետո 30 օրվա ընթացքում կենտրոնական գանձապետարանը չի բավարարում պետական կառավարման մարմինների ներկայացրած հայտը, ապա սույն ենթակետում նշված ծախսերի գծով գրանցվում է բյուջետային պարտք:

Տեղական գանձապետարան բաժանմունքում բյուջետային հիմնարկների գանձապետական հաշիվներում միջոցների մնացորդի բացակայության դեպքում բյուջետային հիմնարկները չեն կարող կատարել սույն կարգի 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում նշված ծախսերի գծով վճարումներ.

դ) կենտրոնացված կարգով կատարվող վճարումների` պետական ներքին ու արտաքին պարտքերի սպասարկման և մարման, միջազգային պայմանագրերին (համաձայնագրերին) համապատասխան, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին անդամակցության համար կատարվող վճարումների, Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամին և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդին կատարվող մասհանումների, համայնքների բյուջեներին տրամադրվող դոտացիաների գծով պարտավորությունները կենտրոնական գանձապետարանում գրանցվում են պլանավորված ժամանակաշրջանին համապատասխան: Նշված ծախսերի գծով ֆինանսավորումն իրականացվում է դրանց վճարման ժամանակացույցին համապատասխան.

ե) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման ընթացքում մինչև 100000,0 դրամ արժողությամբ ապրանքների և ծառայությունների ձեռքբերումն իրականացնում է բյուջետային հիմնարկը` տվյալ բյուջետային հիմնարկի գանձապետական հաշվում առկա միջոցների մնացորդի սահմաններում, առանց տեղական գանձապետական բաժանմունքում համապատասխան գրանցման.

զ) 100000,0 դրամ և ավելի արժողությամբ ապրանքների ու ծառայությունների ձեռքբերումն իրականացվում է բացառապես տեղական գանձապետական բաժանմունքում տվյալ բյուջետային հիմնարկի գանձապետական հաշվում առկա միջոցների մնացորդի սահմաններում` համապատասխան գրանցումից հետո:

Տեղական գանձապետական բաժանմունքում բյուջետային հիմնարկի գանձապետական հաշվում միջոցների մնացորդի բացակայության դեպքում տվյալ բյուջետային հիմնարկը չի կարող ապրանքների ձեռքբերման կամ ծառայությունների մատուցման մասին պայմանագրեր կնքել և մրցույթ հայտարարել.

է) բյուջետային հիմնարկի գանձապետական հաշվում անհրաժեշտ միջոցների մնացորդի բացակայության դեպքում սույն կարգի 2-րդ կետի «ե» ենթակետով սահմանված ծախսերի գծով ընդհանրապես վճարում չի իրականացվում, իսկ սույն կարգի 2-րդ կետի «զ» ենթակետով սահմանված ծախսերի գծով պարտավորությունների գրանցումը մերժվում է տեղական գանձապետական բաժանմունքում.

ը) բյուջետային հիմնարկի ֆինանսավորման պահանջները, ինչպես նաև իրականացվելիք կենտրոնացված միջոցառումների և կապիտալ ծախսերի ֆինանսավորման վերաբերյալ առաջարկությունները համապատասխան պետական կառավարման վերադաս մարմինների միջոցով մինչև յուրաքանչյուր եռամսյակին նախորդող ամսվա 15-ը ներկայացվում են կենտրոնական գանձապետարան: Կենտրոնական գանձապետարանում մինչև յուրաքանչյուր եռամսյակի սկիզբն ուսումնասիրվում են նշված առաջարկությունները` դրանք եռամսյա (կապիտալ ծախսերի և շարունակվող ծրագրերի դեպքում` համապատասխան ժամանակաշրջանի) ֆինանսական ծրագրերում ներառելու նպատակով:

Սույն ենթակետով սահմանված ծախսերի գծով պարտավորությունները կենտրոնական գանձապետարանում գրանցվում են ընթացիկ ֆինանսական ծրագրավորման համապատասխան պլաններում ընդգրկվելուց հետո: Կենտրոնական գանձապետարանում գրանցված պարտավորությունները ֆինանսավորվում են մինչև համապատասխան եռամսյակային հաջորդող ամսվա ավարտը (կապիտալ ծախսերի և շարունակվող ծրագրերի դեպքում` համապատասխան ժամանակաշրջանին հաջորդող ամսվա ավարտը), հակառակ դեպքում պարտավորությունը համարվում է չմարված` տվյալ ծախսի գծով առաջացնելով բյուջետային պարտք.

թ) կենտրոնական գանձապետարանում պետական կառավարման մարմինների ներկայացրած ֆինանսավորման վերաբերյալ առաջարկությունները կարող են մերժվել «Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և ընթացիկ կանխատեսումներին համապատասխան: Կենտրոնական գանձապետարանում` նշված առաջարկություններում արտացոլված ծախսերի գծով պարտավորությունների գրանցում չի կատարվում.

ժ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության գանձապետարանում սույն կարգի համաձայն համապատասխան գրանցում չստացած բյուջետային պարտավորությունների համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի կրում պատասխանատվություն:

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.02.1998
N 82
Որոշում