Սեղմել Esc փակելու համար:
ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ԵՎ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ԵՎ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՄԱՍՇՏԱԲՆԵՐՆ ՈՒ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼ ...

 

040.0098.180298

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«18» ՓԵՏՐՎԱՐԻ 1998 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 փետրվարի 1998 թվականի թիվ 98

 

ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ԵՎ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՄԱՍՇՏԱԲՆԵՐՆ ՈՒ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Սահմանել, որ կադաստրային քարտեզագրման նյութերը (կադաստրային քարտեզներ և կադաստրային հատակագծեր) տեղանքի փոքրացված և ընդհանրացված արտապատկերումներն են համապատասխան մասշտաբով և պայմանական նշաններով, որոնց վրա արտահայտվում են անշարժ գույքի միավորները (անկախ սեփականության ձևից), դրանց տեղադրությունը, սահմանները, մակերեսը, տեսքերն ու տեսակները, վերգետնյա ու ստորգետնյա հաղորդակցուղիների ցանկը և անշարժ գույքի վերաբերյալ այլ տվյալներ:

(1-ին կետը փոփ. 20.11.99 թիվ 693 որոշում)

2. Կադաստրային քարտեզները և կադաստրային հատակագծերն ստեղծվում են գեոդեզիական ցանցի հիման վրա, որի համար հիմք է հանդիսանում պետական գեոդեզիական ցանկը:

3.Կադաստրային քարտեզագրման նյութերը բաժանվում են երկու խմբի`

ա) կադաստրային շրջանացման քարտեզներ,

բ) կադաստրային հատակագծեր:

4. Կադաստրային շրջանացման քարտեզների կազմման համար հիմք են հանդիսանում` 1:200000, 1:100000, 1:500000 և 1:25000 մասշտաբների տեղագրական քարտեզները, որոնց վրա ցույց են տրվում կադաստրային տարածքները, ենթատարածքները, սեկտորները և թաղամասերը:

5. Կադաստրային հատակագծերը կազմվում են կադաստրային հանույթների հիման վրա:

6. Կադաստրային հատակագծերը կազմվում են`

i

ա) բնակավայրերի համար` 1:500, 1:1000, 1:2000, 1:5000 մասշտաբների.

բ) բնակավայրերից դուրս գտնվող տարածքների համար` 1:2000, 1:5000, 1:10000 մասշտաբների:

(6-րդ կետը լրաց. 20.11.99 թիվ 693 որոշում)

7. Կադաստրային հանութային նյութերը կազմվում են 50x50 սմ և 40x40 սմ չափերով հիմքերի վրա:

i

8. Կադաստրային քարտեզները ներկայացվում են ավանդական ձևով` թղթի վրա, կամ թվային քարտեզների ձևով` էլեկտրոնային մագնիսական կրիչների վրա:

(8-րդ կետը լրաց. 20.11.99 թիվ 693 որոշում)

i

9. Կադաստրային հատակագծերում անշարժ գույքի վերաբերյալ տվյալները պետք է համապատասխանեն անշարժ գույքի պետական գրանցման միասնական մատյանի գրառումներին:

(9-րդ (նախկին 8-րդ) կետը փոփ. 20.11.99 թիվ 693 որոշում)

10. Կադաստրային հատակագծերում յուրաքանչյուր սեփականության միավորի տրվում է առանձին կադաստրային համար (ծածկագիր):

(10-րդ (նախկին 9-րդ) կետը փոփ. 20.11.99 թիվ 693 որոշում)

11. Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչությանը` երկամսյա ժամկետում սահմանել կադաստրային հատակագծերի ճշտության նկատմամբ առաջադրվող պահանջները, պայմանական նշանները և կադաստրային քարտեզագրման աշխատանքների իրականացման մասին հրահանգը:

(11-րդ (նախկին 10-րդ) կետը փոփ. 20.11.99 թիվ 693 որոշում)

12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

(12-րդ (նախկին 11-րդ) կետը փոփ. 20.11.99 թիվ 693 որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.02.1998
N 98
Որոշում