ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ
12 փետրվարի 1998 թվականի թիվ 6
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԵՎ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
1. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի 1997 թվականի սոցիալ-տնտեսական վիճակի և Շիրակի մարզպետի գործունեության մասին հաշվետվությունը:
2. Շիրակի մարզպետ Ա. Գոմցյանին`
ա) Հայաստանի Հանրապետության դատախազության կողմից 1995-1997 թվականներին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում կատարված ստուգումների արդյունքներով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ բնակարանների բաշխման գործում և հերթացուցակներում թույլ տրված խախտումների վերացման վերաբերյալ.
բ) համայնքների ղեկավարների հետ համատեղ 15-օրյա ժամկետում նախապատրաստել Շիրակի մարզի տնակային տնտեսությունում տնակների հաշվառման և ազատված տնակների իրացման աշխատանքների ժամանակացույցը.
գ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել մարզի բարձր լեռնային սակավ բնակեցված բնակավայրերի սոցիալ-տնտեսական զարգացման միջոցառումների ցանկը.
դ) 15-օրյա ժամկետում վերացնել շինարարության պատվերների տեղաբաշխման մրցույթներում առկա թերություններն ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել առաջարկություններ նշված մրցույթների անցկացման կարգում փոփոխություններ կատարելու վերաբերյալ.
ե) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացնել Շիրակի մարզի ուսումնական հաստատությունների, առողջապահական ձեռնարկությունների և կազմակերպությունների, մշակութային հիմնարկների աշխատանքի արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկություններ:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` վերահսկողություն իրականացնել սույն որոշման կատարման նկատմամբ: