Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԻԱՈՒՂԻՆԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԻԱՈՒՂԻՆԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՆԱԽԱՊԱ ...

 

 

040.0102.230298

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«23» փետրվարի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 փետրվարի 1998 թվական թիվ 102

 

i

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԻԱՈՒՂԻՆԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24 հոդվածին համապատասխան և «Հայկական ավիաուղիներ» պետական փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման նախապատրաստական աշխատանքները կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայկական ավիաուղիներ» պետական փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման նախապատրաստական աշխատանքները կազմակերպելու նպատակով ստեղծել հանձնաժողով համաձայն հավելվածի:

(1-ին կետն ուժը կորցրել է 25.11.00 թիվ 755 որոշում)

2. Հանձնաժողովին`

ա) մինչև 1998 թվականի հուլիսի 15-ը Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնել առաջարկություն «Հայկական ավիաուղիներ» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Մերձակա և հատուկ ավիաուղիներ «Արարատ» ու «Գյումրի ավիաուղիներ» դուստր ձեռնարկությունների, ուղևորների վերգետնյա սպասարկման ծառայության և ավիասննդի ծառայության մասնավորեցման ձևի, ժամկետների ու մասնավորեցման ենթակա պետական բաժնեմասի չափի վերաբերյալ.

բ) անհրաժեշտության դեպքում հրավիրել մասնագիտացված կազմակերպություն և (կամ) փորձագետներ:

(2-րդ կետն ուժը կորցրել է 25.11.00 թիվ 755 որոշում)

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` մինչև 1998 թվականի մարտի 15-ը «Հայկական ավիաուղիներ» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել`

ուղևորների վերգետնյա սպասարկման ծառայությունը (փոխադրումների կազմակերպման և հատուկ տրանսպորտի ծառայությունները) և հանձնել «Զվարթնոց» միջազգային օդանավակայան» պետական փակ բաժնետիրական ընկերության ենթակայությանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով այն վերակազմավորելով դուստր ընկերության.

ավիասննդի ծառայությունը և հանձնել «Զվարթնոց» միջազգային օդանավակայան» պետական փակ բաժնետիրական ընկերության ենթակայությանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով այն վերակազմավորելով դուստր ընկերության:

4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը`

ա) կազմակերպել «Հայկական ավիաուղիներ» պետական փակ բաժնետիրական ընկերության ֆինանսատնտեսական գործունեության աուդիտի իրականացումը և մինչև 1998 թվականի հունիսի 1-ը արդյունքները ներկայացնել հանձնաժողովին.

բ) մինչև 1998 թվականի մայիսի 1-ը հանձնաժողովին ներկայացնել «Հայկական ավիաուղիներ» պետական փակ բաժնետիրական ընկերության հեռանկարային զարգացման ծրագիրը (բիզնես ծրագիր):

5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մինչև 1998 թվականի օգոստոսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Հայկական ավիաուղիներ» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Մերձակա և հատուկ ավիաուղիներ «Արարատ» ու «Գյումրի ավիաուղիներ» դուստր ձեռնարկությունների, ուղևորների վերգետնյա սպասարկման ծառայության ու ավիասննդի ծառայության մասնավորեցման վերաբերյալ:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի փետրվարի 23-ից:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ

ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի ԹԻՎ 102 ՈՐՈՇՄԱՆ

 

ԿԱԶՄ

 

i

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԻԱՈՒՂԻՆԵՐ» ՊՓԲԸ-Ի ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

(կազմն ուժը կորցրել է 25.11.00 թիվ 755 որոշում)

 

    Պ. Ղալթախչյան      - ՀՀ սեփականաշնորհման նախարար (հանձնաժողովի

                         նախագահ)

    Է. Սանդոյան        - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարար

    Գ. Նանագուլյան     - ՀՀ արդյունաբերության և  առևտրի  նախարար

    Ե. Զաքարյան        - ՀՀ տրանսպորտի նախարար

    Վ. Ավանեսյան       - ՀՀ տնտեսական և  կառուցվածքային բարեփոխումների

                         նախարար

    Վ. Մնացականյան     - ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ

    Գ. Եղիազարյան      - ՀՀ զարգացման գործակալության տնօրեն

                   (կազմը փոփ. 08.06.98 թիվ 347 որոշում)      

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.02.1998
N 102
Որոշում