040.0096.180298
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«18» փետրվարի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 փետրվարի 1998 թվականի թիվ 96
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ջրամատակարար ձեռնարկությունների անխափան էներգամատակարարումն ապահովելու համար նրանց կողմից էներգամատակարար ձեռնարկություններին սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարումների կատարման գործընթացը բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`
ա) «Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածով ոչ ֆինանսական կազմակերպությունները վարկավորելու համար նախատեսված հատկացումների հաշվին 8 տարի ժամկետով` տարեկան մեկ տոկոս դրույքաչափով բյուջետային վարկեր տրամադրել`
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Հայջրմուղկոյուղի» պետական փակ բաժնետիրական ընկերությանը` 570 մլն. դրամ.
Երևանի քաղաքապետարանի «Ջրմուղկոյուղու տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերությանը` 1430 մլն. դրամ.
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերությանը` 1800 մլն. դրամ.
բ) նշված բյուջետային վարկերը տրամադրել համաձայն սույն որոշման հավելվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 6-ի «1998 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքներով մատակարարվող էլեկտրական էներգիա սպառողների ցանկը հաստատելու և երաշխիքներ տրամադրելու մասին» թիվ 64 որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքների տրամադրման համար սահմանված պահանջները սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետում նշված ձեռնարկությունների կողմից կատարման դեպքում.
գ) սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետում նշված ձեռնարկությունների հետ սույն որոշմանը համապատասխան բյուջետային վարկեր տրամադրելու մասին կնքվող վարկային պայմանագրերում նրանց կողմից բյուջետային վարկի գումարի մարումը և դրա տոկոսների վճարումը սահմանել 2001 թվականից:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի փետրվարի 18-ից:
Հավելված
ՀՀ կառավարության 1998 թվականի
փետրվարի 18-ի թիվ 96 որոշման
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
Հայաստանի Հանրապետության ջրամատակարար ձեռնարկությունների
սպառած էլեկտրաէներգիայի դիմաց կատարվող վճարումների մի մասը
մարելու նպատակով բյուջետային վարկի տրամադրման
.__________________________________________________________________________.
|Անվանումը| 1998թ.| I եռ- | հուն- | փետըր- |մարտ |II եռ-| ապրիլ| մա- | հու-|
| | | ամս- | վար | վար | | ամս- | | յիս | նիս |
| | | յակ | | | | յակ | | | |
|_________|_______|_______|_______|________|_____|______|______|_____|_____|
|ՀՀ քաղա- | 570 | 94 | | 47 | 47 | 143 | 47 | 48 | 48 |
|քաշինու- | | | | | | | | | |
|թյան նա- | | | | | | | | | |
|խարարու- | | | | | | | | | |
|թյուն | | | | | | | | | |
|_________|_______|_______|_______|________|_____|______|______|_____|_____|
|Երևանի | 1430 | 236 | | 118 | 118 | 357 | 119 | 119 | 119 |
|քաղաքա- | | | | | | | | | |
|պետարան | | | | | | | | | |
|_________|_______|_______|_______|________|_____|______|______|_____|_____|
|Ընդամենը | 2000 | 330 | 0 | 165 | 165 | 500 | 166 | 167 | 167 |
|_________|_______|_______|_______|________|_____|______|______|_____|_____|
|ՀՀ գյու- | 1800 | 0 | | | | 250 | | 50 | 200 |
|ղատնտե- | | | | | | | | | |
|սության | | | | | | | | | |
|նախարա- | | | | | | | | | |
|րություն | | | | | | | | | |
|_________|_______|_______|_______|________|_____|______|______|_____|_____|
|Ընդամենը | 3800 | 330 | 0 | 165 | 165 | 750 | 166 | 217 | 367 |
.__________________________________________________________________________.
2.
.___________________________________________________________________________.
|Անվանումը | III | հու- | օգոս- | սեպ- | IY | հոկ- | նոյեմ- | դեկտեմբեր |
| | եռ- | լիս | տոս | տեմ- | եռ- | տեմ- | բեր | |
| | ամս- | | | բեր | ամս- | բեր | | |
| | յակ | | | | յակ | | | |
|__________|______|______|_______|______|______|______|________|____________|
|ՀՀ քաղա- | 143 | 47 | 48 | 48 | 190 | 57 | 57 | 76 |
|քաշինու- | | | | | | | | |
|թյան նա- | | | | | | | | |
|խարարու- | | | | | | | | |
|թյուն | | | | | | | | |
|__________|______|______|_______|______|______|______|________|____________|
|Երևանի | 357 | 119 | 119 | 119 | 480 | 143 | 143 | 194 |
|քաղաքապե- | | | | | | | | |
|տարան | | | | | | | | |
|__________|______|______|_______|______|______|______|________|____________|
|Ընդամենը | 500 | 166 | 167 | 167 | 670 | 200 | 200 | 270 |
|__________|______|______|_______|______|______|______|________|____________|
|ՀՀ գյու- |1000 | 300 | 300 | 400 | 550 | 300 | 250 | |
|ղատնտե- | | | | | | | | |
|սության | | | | | | | | |
|նախարա- | | | | | | | | |
|րություն | | | | | | | | |
|__________|______|______|_______|______|______|______|________|____________|
|Ընդամենը |1500 |466 |467 | 567 |1220 | 500 | 450 | 270 |
.___________________________________________________________________________.