Սեղմել Esc փակելու համար:
ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆ ՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆ ՈՒ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԹՎԱԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0884.070807

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հուլիսի 2007 թվականի N 884-Ն

 

ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆ ՈՒ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԹՎԱԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ռազմական ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) ռազմական ոստիկանության կառուցվածքը` համաձայն N 1 հավելվածի.

2) ռազմական ոստիկանության անձնակազմի թվակազմը` համաձայն N 2 հավելվածի (գաղտնի):

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` մեկամսյա ժամկետում հաստատել ռազմական ոստիկանության կայազորային բաժինների կառուցվածքը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2007 թվականի հուլիսի 19-ի

N 884-Ն որոշման

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ

 

1. Շտաբ

2. Օպերատիվ հետախուզության բաժին

3. Հետաքննչական բաժին

4. Զինվորական ունեցվածքի պահպանության բաժին

5. Հատուկ օպերատիվ ծառայություն

6. Ներքին քննությունների բաժին

7. Անվտանգության ապահովման բաժին

8. Կադրերի բաժին

9. (9-րդ կետն ուժը կորցրել է 26.05.2022 թիվ 752-Ն որոշում)

10. Պարետային ծառայություն

11. Նյութատեխնիկական ապահովման ծառայություն

12. Զինվորական ավտոտեսչություն

13. Կարգապահական գումարտակ

14. Հատուկ գումարտակ

15. Ընդունիչ-բաշխիչ բաժին

16. Կարգապահական մեկուսարան

17. Ավտոմոբիլային վաշտ

18. Կայազորային կարգապահական վաշտեր

19. Բժշկական ծառայություն

20. Կայազորային ռազմական ոստիկանության բաժիններ

21. Պաշտպանության նախարարության վարչական համալիրի պահպանության ապահովման բաժին

 

(1-ին հավելվածը փոփ 18.09.14 թիվ 998-Ն, 01.04.2021 թիվ 441-Ն, 26.05.2022 թիվ 752-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.07.2007
N 884-Ն
Որոշում