040.0103.230298
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«23» փետրվարի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 փետրվարի 1998 թվական թիվ 103
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ ՇԵՆՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Նորք» մանկական ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» պետական ձեռնարկության Գ. Հովսեփյան 10 հասցեում գտնվող մասնաշենքը` օժանդակ կառույցներով և տարածքով, հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության տնօրինությանը:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալությանը` մեկամսյա ժամկետում ավարտել նշված շենքի և օժանդակ կառույցների հաշվեկշռից հաշվեկշիռ սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքները:
3. Երևանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության հետ ճշտել նշված շենքի ու օժանդակ կառույցների տակ գտնվող և սպասարկման համար անհրաժեշտ սահմաններն ու տալ համապատասխան ձևակերպում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի փետրվարի 23-ից: