Սեղմել Esc փակելու համար:
ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՐԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏ ...

 

 

040.0908.170807

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հուլիսի 2007 թվականի N 908-Ն

 

ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի N 18 ԵՎ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 8-Ի N 11 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման հանձնաժողովի կազմը` համաձայն N 1 հավելվածի.

2) պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման հանձնաժողովի գործունեության կարգը` համաձայն N 2 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 15.10.15 թիվ 1186-Ն որոշում)

2. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին` 15-օրյա ժամկետում հաստատել բույսերի պաշտպանության միջոցների գրանցման հանձնաժողովի անհատական կազմը:

(2-րդ կետը փոփ. 15.10.15 թիվ 1186-Ն, 14.01.2021 թիվ 47-Ն որոշումներ)

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 11-ի «Բույսերի պաշտպանության քիմիական, կենսաբանական միջոցների և կենսաբանական ակտիվ նյութերի գրանցման միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 18 և 2002 թվականի հունվարի 8-ի «Բույսերի պաշտպանության քիմիական, կենսաբանական միջոցների և կենսաբանական ակտիվ նյութերի գրանցման միջգերատեսչական հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» N 11 որոշումները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(նախաբանը փոփ. 10.12.09 թիվ 1442-Ն, 15.10.15 թիվ 1186-Ն որոշումներ)

(որոշումը և վերնագիրը փոփ. 15.10.15 թիվ 1186-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 17-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2007 թվականի հուլիսի 26-ի

N 908-Ն որոշման

 

ԿԱԶՄ

ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

1. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

2. «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի այգեպտղաբուծության և բույսերի պաշտպանության ամբիոնի վարիչ (հանձնաժողովի նախագահի տեղակալ) (համաձայնությամբ)

3. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի բուսասանիտարիայի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության վարչության պետ

5. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության բուսական ռեսուրսների կառավարման բաժնի պետ

6. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ

7. «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի գիտահետազոտական կենտրոնի երկու գիտաշխատող (համաձայնությամբ)

8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատանքի հիգիենայի, ճառագայթային և քիմիական անվտանգության բաժնի պետ

9. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության բուսասանիտարիայի բաժնի պետ

10. «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Հայ կենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գիտաշխատող

11. «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գիտաշխատող

12. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ

(1-ին հավելվածը փոփ. 04.12.08 թիվ 1417-Ն, 29.12.11 թիվ 1922-Ն, 15.10.15 թիվ 1186-Ն, 14.01.2021 թիվ 47-Ն որոշումներ)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2007 թվականի հուլիսի 26-ի

N 908-Ն որոշման

 

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

1. Պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով:

(1-ին կետը փոփ. 10.12.09 թիվ 1442-Ն որոշում)

2. Հանձնաժողովի գործունեության նպատակը բուսասանիտարիայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի` Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) կողմից Հայաստանի Հանրապետությունում գրանցված պեստիցիդների և ագրոքիմիկատների անվանացանկը հաստատելու համար լիազոր մարմնին պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման մասին եզրակացություն տալն է:

(2-րդ կետը փոփ. 29.12.11 թիվ 1922-Ն, 14.01.2021 թիվ 47-Ն որոշումներ)

3. Հանձնաժողովի լիազորություններն են`

1) փորձաքննության տվյալների հիման վրա պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման նպատակով եզրակացություն տալը և եզրակացությունը լիազորված մարմին ներկայացնելը.

2) պեստիցիդների և ագրոքիմիկատների օգտագործման ընթացքում մարդկանց առողջության ու շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն գործած պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ լիազորված մարմին առաջարկություն ներկայացնելը:

4. Հանձնաժողովի գործունեությունը կազմակերպվում է նիստերի միջոցով: Նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության:

5. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների թվի կեսից ավելին: Որոշումներն ընդունվում են հանձնաժողովի նիստի մասնակիցների ձայների 2/3-ով:

6. Հանձնաժողովի նախագահն անհրաժեշտության դեպքում հանձնաժողովի աշխատանքներում կարող է ներգրավել փորձագետների, որոնք ուսումնասիրում են փորձերի ընթացքն ու արդյունքների մասին զեկուցում հանձնաժողովին:

7. Պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման եզրակացություն տալու մասին հանձնաժողովը որոշումն ընդունում է լիազորված մարմնի կողմից հաստատված ձևով ներկայացված փաստաթղթերի հիման վրա` փաստաթղթերն ստանալուց հետո 30 օրվա ընթացքում:

8. Հանձնաժողովի նախագահի տեղակալը նախագահի բացակայության ժամանակ փոխարինում է նրան:

9. Հանձնաժողովի քարտուղարը նախապատրաստում է հանձնաժողովի նիստերի անցկացումը, պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման համար ներկայացված փաստաթղթերը հանձնաժողովի նիստի գումարումից առնվազն 15 օր առաջ տրամադրում է հանձնաժողովի անդամներին, նրանցից ստանում փորձաքննության արդյունքները, որն ամփոփ ներկայացնում է հանձնաժողովի քննարկմանը, կազմում արձանագրություններ: Հանձնաժողովի նիստի արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նախագահը և քարտուղարը: Նիստի արձանագրության մեջ նշվում են օրակարգը, ելույթների հակիրճ նկարագրությունը, քվորումի և քվեարկության արդյունքների մասին տեղեկատվություն: Հանձնաժողովի անդամի կողմից հատուկ կարծիք ներկայացվելու դեպքում դրա մասին առանձին նշվում է արձանագրության մեջ:

10. Քննարկման արդյունքների հիման վրա կազմվում է պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման մասին եզրակացությունը, որը հանձնաժողովի նիստում քվեարկությանը մասնակցած անդամների ստորագրությամբ, ներկայացվում է հանձնաժողովի նախագահին` ստորագրման:

11. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(2-րդ հավելվածը փոփ. 15.10.15 թիվ 1186-Ն որոշում)

 

@

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.07.2007
N 908-Ն
Որոշում