Սեղմել Esc փակելու համար:
ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱ ...

 

 

041.0120.260298

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 փետրվարի 1998 թվականի թիվ 120

 

ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Սևծովյան տնտեսական համագործակցության մասնակից պետությունների կապի հարցերով աշխատանքային խմբի 1998 թվականի ապրիլի 15-16-ը Երևանում կայանալիք աշխատանքային հանդիպման կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը`

ա) նախապատրաստել հանդիպման ծրագիրը և ապահովել հյուրերի Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի.

բ) հանդիպման ընթացքում ապահովել համաժամանակյա թարգմանություն (ռուսերեն-անգլերեն):

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` ապահովել հանդիպման մասնակիցների հրավերների և Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագրերի ձևակերպումը:

3. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` հանդիպման մասնակիցներին (45 մարդ) 1998 թվականի ապրիլի 14-17-ը տեղավորել «Արմենիա» հյուրանոցային համալիրում, ապահովել նրանց սնունդը և նիստերի անցկացման համար տրամադրել համապատասխան սրահ:

4. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում:

5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` ապահովել հյուրերի բուժսպասարկումը:

i

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` հանդիպման անցկացման և մասնակիցների Հայաստանում գտնվելու հետ կապված ծախսերը (2670,0 հազ. դրամի սահմաններում) կատարել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին, համաձայն Հայաստանի Հանրապետության կապի նախարարության ներկայացրած նախահաշվի:

(6-րդ կետը փոփ. 19.10.98 թիվ 595 որոշում)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
26.02.1998
N 120
Որոշում