Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0123.020398

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 մարտի 1998 թվականի թիվ 123

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Միջազգային զարգացման ասոցիացիայի միջև 1997 թվականի սեպտեմբերի 2-ին Վաշինգտոն քաղաքում կնքված «Կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնության երկրորդ վարկի մասին» համաձայնագրի շրջանակներում էներգետիկ համակարգի ձեռնարկությունների սեփականաշնորհման համար ռազմավարական ներդրողներ ընտրելու նպատակով ստեղծել խորհրդատու ընկերությունների առաջարկը գնահատող հանձնաժողով հետևյալ կազմով`

 

      Ա. Դարբինյան      -  ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարար

 

      Վ. Ավանեսյան      -  ՀՀ վարչապետի խորհրդական

 

      Գ. Մարտիրոսյան    -  ՀՀ էներգետիկայի նախարար

 

      Վ. Մովսեսյան      -  ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի նախագահ

 

      Պ. Ղալթախչյան     -  ՀՀ սեփականաշնորհման նախարար

 

2. Հանձնաժողովին`

ա) տասնօրյա ժամկետում Համաշխարհային բանկի սահմանված արարողակարգի համաձայն իրականացնել Ռայֆայզեթ Ինվեստմենթ Էյ Ջի (Raiffeiset Investment AG) ընկերության ներկայացրած տեխնիկական առաջարկության գնահատումը.

բ) արդյունքների վերաբերյալ Համաշխարհային բանկի հավանությունն ստանալուց հետո տասնօրյա ժամկետում Համաշխարհային բանկի սահմանած արարողակարգի համաձայն իրականացնել ֆինանսական առաջարկության գնահատումը:

i

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` մրցույթի հաղթողի վերաբերյալ գնահատող հանձնաժողովի որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 577 որոշմամբ ստեղծված (Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 27-ի թիվ 39 որոշման խմբագրությամբ)` Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված արտասահմանյան վարկային միջոցների և նվիրատվությունների հաշվին ապրանքների ու ծառայությունների գնումների միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի հաստատմանը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
02.03.1998
N 123
Որոշում