041.0124.020398
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
2 մարտի 1998 թվականի թիվ 124
ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԱԹԵՆՔ ՔԱՂԱՔՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի տոնակատարության շրջանակներում Հունաստանի Աթենք քաղաքի Մեգարոն սրահում 1998 թվականի ապրիլից մինչև հուլիս ամիսը Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության կողմից «Հայաստանի գանձերը» ժամանակավոր ցուցահանդեսի կազմակերպման կապակցությամբ`
1. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` ցուցահանդեսի ցուցանմուշների մաքսային ստուգումներն արտահանման և ներմուծման ժամանակ կատարել Հայաստանի պատմության պետական թանգարանում` համաձայն Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ներկայացրած հայտերի:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ապահովել 1998 թվականի մարտի 11-ին ցուցահանդեսի ցուցանմուշների Հունաստան արտահանումը, իսկ 1998 թվականի հուլիսի 10-ին ներմուծումը` հունական կողմի տրամադրած ԱՆ-12 ինքնաթիռով:
3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` ապահովել ցուցահանդեսի ցուցանմուշների անվտանգ փոխադրումը Երևանի «Զվարթնոց» օդանավակայան և վերադարձը Հայաստանի Պատմության պետական թանգարան:
4. Ընդունել ի գիտություն, որ ցուցահանդեսը կազմակերպում է հունական կողմի հաշվին: