ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 դեկտեմբերի 1994 թվականի թիվ 150
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամավարկային
քաղաքականության ծրագրի մասին
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1995 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի նախագիծը և դիմել Հայաստանի Հանրապետության կառավարություն` եզրակացություն ստանալու նպատակով:
2. Ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1995 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի նախագիծը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի հաստատմանը:
3. Համաձայնվել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության առաջարկության հետ` 1994 թվականի նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը տրամադրված 3,2 միլիարդ դրամ գումարով վարկի մարումը 1996 թվական տեղափոխելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ դիմելու վերաբերյալ: