011.0234.040298
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ԿԱՐԱՊԵՏ ՌՈՒԲԻՆՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԸ ՎԱՐԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է`
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Կարապետ Ռուբինյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ որոշում ընդունելուց հետո լիազորել տարիքով ավագ պատգամավոր Ֆադեյ Սարգսյանին, մինչև Ազգային ժողովի նախագահի ընտրությունը վարել Ազգային ժողովի նիստերը:
4 փետրվարի 1998 թվականի,
Ն - 234 - 1