Սեղմել Esc փակելու համար:
ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ՁԵՌՔԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ՁԵՌՔԻ ԻՐԵՐՈՒՄ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎԱԾ ՀԱՐՅՈՒՐ ՄԻ ...

01.12.2023 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.10.2009  -ից մինչեւ   01.12.2023  -ը:
 

(ուժը կորցրել է 26.05.2023 թիվ 04-Ն հրաման)

i

320.0136.140907

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «14»         09           2007 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32007336

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ

 

28 օգոստոսի 2007 թվականի N 136-Ն

 

ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ՁԵՌՔԻ ԻՐԵՐՈՒՄ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎԱԾ ՀԱՐՅՈՒՐ ՄԻԼԻԼԻՏՐԻՑ ԱՎԵԼԻ ՀԵՂՈՒԿՆԵՐԻ, ԳԵԼԵՐԻ ԵՎ ԱԵՐՈԶՈԼՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի N 1307-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի (այսուհետ` Ազգային ծրագիր) 103-րդ կետով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Ազգային ծրագրի 103-րդ կետի պահանջներն ապահովելու նպատակով սահմանել օդային տրանսպորտով ուղևորների ձեռքի իրերում փոխադրման համար արգելված հարյուր միլիլիտրից ավելի հեղուկների, գելերի և աերոզոլների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

ՀՀ կառավարությանն առընթեր

քաղաքացիական ավիացիայի

գլխավոր վարչության պետի

2007 թվականի օգոստոսի 28-ի

թիվ 136-Ն հրամանի

 

ՑԱՆԿ

i

ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ՁԵՌՔԻ ԻՐԵՐՈՒՄ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎԱԾ ՀԱՐՅՈՒՐ ՄԻԼԻԼԻՏՐԻՑ ԱՎԵԼԻ ՀԵՂՈՒԿՆԵՐԻ, ԳԵԼԵՐԻ ԵՎ ԱԵՐՈԶՈԼՆԵՐԻ

 

1. Խմելու ջուր, բուժական և սեղանի հանքային ջրեր.

2. Հյութեր, լիմոնադներ.

3. Ալկոհոլային խմիչք, ոչ ալկոհոլային ըմպելիքներ.

4. Սննդամթերքի արտադրության համար նախատեսված սոուսներ, մածուկներ, յուղեր, ձեթ, սննդային սոուսներում առկա կերակրային արտադրանք կամ մեծ քանակությամբ հեղուկ պարունակող կերակրային արտադրանք.

5. Գելեր ու աերոզոլային նյութեր, ներառյալ մազերի և ցնցուղի գելեր, քսուքներ, լոսյոններ, կոսմետիկական պարագաներ և յուղեր, օծանելիք, սպրեյ, մազերի ներկեր.

6. Ճնշման տակ գտնվող տարաների պարունակություն, ներառյալ սափրման փրփուրը, փրփուրների այլ տեսակներ ու դեզոդորանտներ, մածուկներ, ներառյալ ատամի մածուկներ.

7. Հեղուկների և պինդ նյութերի խառնուրդներ, թարթիչների ներկեր, շուրթերի փայլեր, հիգիենիկ շրթներկեր, նմանատիպ պարունակություն և սենյակային ջերմաստիճան ունեցող նմանատիպ ցանկացած այլ արտադրանք:

(ցանկը փոփ. 30.09.09 թիվ 133-Ն հրաման)

 

 

pin
Քաղաքացիական ավիացիայի վարչություն
28.08.2007
N 136-Ն
Հրաման