Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄՈՍԿՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

041.0127.040398

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 մարտի 1998 թվականի թիվ 127

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. 1998 թվականի մարտի 6-ին կայանալիք ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով 1998 թվականի մարտի 5-7-ը Մոսկվա գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` փորձագետների և ուղեկցող անձանց հետ, համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության, փորձագետների և ուղեկցող անձանց գործուղման հետ կապված ծախսերը (օրապահիկ և գիշերավարձ) իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի և համապատասխան նախարարությունների ու գերատեսչությունների միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության Մոսկվա մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի հայտի հիման վրա 1998 թվականի մարտի 5-7-ը կազմակերպել ինքնաթիռի հատուկ չվերթ` Երևան-Մոսկվա -Երևան երթուղով:

5. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության ճանապարհածախսը վճարել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերի հաշվին:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 թ.

ՄԱՐՏԻ 4-Ի թիվ 127

ՈՐՈՇՄԱՆ

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ, ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵԿՑՈՂ ԱՆՁԱՆՑ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ _____________________________________________________

 

   Ռ. Քոչարյան              - ՀՀ վարչապետ

 

   Շ. Կարամանուկյան         - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար,

                              օպերատիվ հարցերի նախարար

 

   Ա. Դարբինյան             - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարար

 

   Վ. Սարգսյան              - ՀՀ պաշտպանության նախարար

 

   Ս. Մանասարյան            - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

   Գ. Շահբազյան             - Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ

                              և լիազոր դեսպան

 

   Ս. Կոստանյան             - ԱՊՀ կանոնադրական մարմիններում ՀՀ մշտական

                              լիազոր ներկայացուցիչ

 

   Ս. Սահակյան              - ԱՊՀ տնտեսական միության միջպետական տնտեսական

                              կոմիտեի կոլեգիայում ՀՀ մշտական ներկայացուցիչ

 

ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ ԵՎ ՈՒՂԵԿՑՈՂ ԱՆՁԻՆՔ ______________________________

 

   Վ. Հարությունյան         - ԱՊՀ զինված ուժերի շտաբի պետի տեղակալ,

                              ՀՀ պաշտպանության նախարարության մշտական

                              ներկայացուցիչ

 

   Հ. Պետրոսյան             - ՀՀ վարչապետի մամլո քարտուղար, մամուլի

                              ծառայության պետ

 

   Ա. Գևորգյան              - ՀՀ վարչապետի օգնական

 

   Ա. Սիմոյան               - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին

                              կապերի վարչության պետի տեղակալ

 

   Ս. Հակոբյան              - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի

                              վարչության գլխավոր մասնագետ

 

   Գ. Միրզոյան              - ՀՀ արտաքին գործերի նախարարության բաժնի պետ

 

   Գ. Եղիազարյան            - ՀՀ կառավարության աշխատակազմի գլխավոր

                              մասնագետ

 

   Լ. Մարտոյան              - «Հայաստանի Հանրապետություն» թերթի թղթակից

 

   Ա. Արամյան               - «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթի թղթակից

 

   Ա. Ղազինյան              - «Ազգ» թերթի թղթակից

 

   Ա. Վանեսքեհյան           - «Գոլոս Արմենիի»  թերթի թղթակից

 

   Ա. Իսրայելյան            - «Առավոտ» թերթի թղթակից

 

   Տ. Նաղդալյան             - ՀՀ ազգային հեռուստատեսության թղթակից

 

   Ա. Արզումանյան           - ՀՀ ազգային հեռուստատեսության թղթակից

 

   Տ. Մուրադյան             - ՀՀ ազգային հեռուստատեսության օպերատոր

 

   Շ. Սարդարյան             - Արմենպրեսի թղթակից

 

   Է. Մկրտչյան              - «Սնարք» գործակալության թղթակից

 

   Ա. Խաչատրյան             - «Նոյան Տապան» գործակալության թղթակից

 

   Ա. Եսայան                - «Երևան»  տեղեկատվական կենտրոնի թղթակից

 

   Գ. Ավագյան               - լուսանկարիչ

 

   Գ. Սարգսյան              - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության

                              ղեկավար

 

   Ա. Հարությունյան         - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության

                              աշխատակից

 

 

pin
ՀՀ Վարչապետ
04.03.1998
N 127
Որոշում