041.0140.050398
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
5 մարտի 1998 թ. թիվ 140
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՄԱՆԿԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐ ԵՎ ԴՊՐՈՑ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Երևանի «Զատիկ» ու Գավառի մանկատները, Նուբարաշենի որբ և ծնողական խնամքից զրկված երեխաների թիվ 11 օժանդակ գիշերօթիկ դպրոցը, Երևանի քաղաքապետարանի Նորքի թիվ 2 մանկան տունը ու Շիրակի մարզպետարանի Գյումրիի երեխաների տունը հանձնել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության ենթակայությանը:
2. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը, Երևանի քաղաքապետին և Շիրակի մարզպետին` մեկամսյա ժամկետում ավարտել նշված հիմնարկների շենքերի և այլ գույքի հաշվեկշռից հաշվեկշիռ սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքները: