Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ (ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ) ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ (ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ) ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ (1-ԻՆ ՄԱՍ)

 

 

       «ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է»                «ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ»

          ՀՀ ԿԲ ՆԱԽԱԳԱՀ                    ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

           Բ. ԱՍԱՏՐՅԱՆ                        Լ. ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ

        «09» ՕԳՈՍՏՈՍԻ 1995 Թ.           «09» ՕԳՈՍՏՈՍԻ 1995 Թ.

                                                                               

             ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ (ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ)

               ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

                         (1-ին մաս)

 

1. Սույն պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության պետական (Գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի (հետագայում` Պետական պարտատոմս) թողարկման, շրջանառության և մարման կարգը:

2. Պետական պարտատոմսերը թողարկվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից` համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:

3. Պետական պարտատոմսերը թողարկվում են պարբերաբար` 28, 91 կամ 182 օր մարման ժամկետով, վաճառվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հանձնարարությամբ, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից կազմակերպվող աճուրդների միջոցով, անվանական արժեքից ցածր (զեղչատոկոսով) և մարվում անվանական արժեքով:

3. Յուրաքանչյուր թողարկում ձևակերպվում է գլոբալ սերտիֆիկատով` երկու բնօրինակից, որոնցից մեկը պահվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունում, իսկ մյուսը Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկում: Պետական պարտատոմսերի սեփականության իրավունքը ձեռք է բերվում նրա սեփականատիրոջը Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կամ Դիլերի գրանցման գրքում գրանցելուց հետո: Պարտատոմսի սեփականատիրոջը, ըստ պահանջի, տրվում է պարտատոմսերի սեփականությունը հաստատող թղթային սերտիֆիկատ:

5. Պետական պարտատոմսերի անվանական արժեքը սահմանվում է 50 000 դրամ:

6. Պետական պարտատոմսերի եկամուտն է համարվում գնման և մարման (վաճառքի) գների տարբերությունը:

7. Պետական արժեթղթեր կարող են ձեռք բերել իրավաբանական, ոչ իրավաբանական և ֆիզիկական անձինք: Յուրաքանչյուր թողարկման համար սահմանվում է պոտենցիալ գնորդների սահմանափակումներ:

8. Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը հանդիսանում է պետական պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության և մարման սպասարկման գլխավոր գործակալ: Նա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համաձայնեցնելուց հետո կանոնակարգում է սույն կարգով չսահմանված, թողարկման տեղաբաշխման, շրջանառության և մարման հետ կապված հարցերը:

9. Պետական արժեթղթերի տեղաբաշխման և շրջանառության բոլոր հարցերը, ներառյալ հաշվարկների իրականացումն ու սեփականատերերի գրանցումը, իրականացնում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից համատեղ ընտրված Դիլերները:

10. Դիլերներն իրականացնում են վերոհիշյալ գործարքները Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի հետ համապատասխան պայմանագիր կնքելուց հետո:

11. Թողարկման մասին որոշումն ընդունվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից` Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի հետ համաձայնեցնելուց հետո: Թողարկման մասին որոշման ընդունման ժամանակ սահմանվում է թողարկման ծավալները` ժամկետը, պոտենցիալ գնորդների սահմանափակումները, ոչ մրցակցային հայտերի ծավալը և մրցակցային հայտերի նվազագույն գինը, որոնք հաստատվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հրամանով:

12. Հերթական թողարկման չափանիշները հայտարարվում են տեղաբաշխման օրվանից 7 օր առաջ:

13. Սույն կարգում փոփոխություններ կատարելուց, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը և Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկն այդ մասին տեղեկացնում են փոփոխություններն ուժի մեջ մտնելուց մեկ ամիս առաջ:

 

       «ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է»                «ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ»

       ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ                  ՀՀ ԿԲ ՆԱԽԱԳԱՀ

 

       _____________________               __________________

          Լ. ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ                      Բ. ԱՍԱՏՐՅԱՆ

 

       «09» ՕԳՈՍՏՈՍԻ 1995 Թ.             «09» ՕԳՈՍՏՈՍԻ 1995 Թ.

 

ՊԵՏԱԿԱՆ (ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ) ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ, ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐՄԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Սույն կարգը սահմանում է համաձայն Հայաստանի Հանրապետության «Արժեթղթերի շրջանառության մասին» օրենքի և Հայաստանի Հանրապետության պետական (Գանձապետական) պարտատոմսերի թողարկման հիմնական պատճառների թողարկվող պետական կարճաժամկետ պարտատոմսերի (այսուհետև` Պարտատոմս) տեղաբաշխման, շրջանառության և մարման սպասարկումը:

1.2. Պարտատոմսերի սեփականատերերի իրավունք ունեն իրենց պատկանող Պարտատոմսերը տնօրինել, տիրապետել և օգտագործել համաձայն գործող օրենսդրությանը:

1.3. Պարտատոմսերի շրջանառությունը կարող է իրականացվել միայն առուծախի պայմանագիր կնքելուց հետո` սույն կարգի և գործող օրենսդրությանը համաձայն:

 

II. ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2.1. Պարտատոմսերի շուկայի մասնակիցները, սույն կարգի համաձայն, բաժանվում են երկու խմբի` Դիլերների և Ներդրողների:

2.2. Յուրաքանչյուր իրավաբանական անձ, որը համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համարվում է արժեթղթերի շուկայի մասնակից, համապատասխանում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Կենտրոնական բանկի հետ համատեղ պետական արժեթղթերի շուկայի դիլերների նկատմամբ սահմանված չափանիշներին և Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի հետ պարտատոմսերով գործարքների սպասարկման վերաբերյալ կնքել են պայմանագիր, կոչվում է Դիլեր:

Պարտատոմսերով գործարքների կնքման ժամանակ Դիլերը գործում է իր անունից` իր հաշվին կամ իր անունից` ներդրողի հաշվին և նրա հանձնարարությամբ:

2.3. Յուրաքանչյուր իրավաբանական, ոչ իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը, համաձայն սույն կարգի և գործող օրենսդրության, սեփականության իրավունքով ձեռք է բերում Պարտատոմսեր և չի հանդիսանում Դիլեր, կոչվում է Ներդրող:

Այդ իրավունքի իրականացման համար Ներդրողը պարտավոր է Դիլերի հետ կնքել սպասարկման պայմանագիր, որը սահմանում է Ներդրողի կողմից Պարտատոմսերի ձեռք բերման, տնօրինման և վաճառքի կարգը, ինչպես նաև այդ գործարքների կատարման ժամանակ կողմերի իրավունքները և պարտավորությունները:

2.4. Պարտատոմսերի հաշվարկման և գրանցման գործարքների կատարման համար յուրաքանչյուր Դիլերին և Ներդրողին տրվում է գրանցման ծածկագիր, որը կազմվում է ըստ սույն կարգի 1. հավելվածի:

2.5. Գրանցման ծածկագիրը, որը Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից տրվում է Դիլերին, հանդիսանում է առանձնահատուկ: Նշված ծածկագիրը արտացոլվում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի և Դիլերի միջև կնքված պայմանագրում նշվում է բոլոր հաշվարկման փաստաթղթերում և գործարքների գրանցման ժամանակ:

2.6. Գրանցման ծածկագիրը, որը սպասարկող Դիլերի կողմից տրվում է Ներդրողին, յուրաքանչյուր Ներդրողի համար հանդիսանում է յուրահատուկ: Նշված ծածկագիրը արտացոլվում է Դիլերի և Ներդրողի միջև սպասարկման պայմանագրում, պետք է նշվի բոլոր հաշվառման փաստաթղթերում և գործարքների գրանցման ժամանակ:

 

III. ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐՈՎ ԴԵՊՈ ՀԱՇՎԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

3.1. Պարտատոմսերի հաշվառումը կատարվում է սեփականատերերի դիմային հաշիվներում (դեպո հաշիվներ), գրանցման երկմակարդակային համակարգով` Գլխավոր ավանդատուն (այսուհետև` Ավանդատուն) և ենթաավանդատուն:

3.2. Ավանդատան ֆունկցիաները կատարում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը, որն ապահովում է Պարտատոմսերի հաշվառումը և Պարտատոմսերի փոխանցումը դեպո հաշիվներով` հիմք ընդունելով Դիլերների կողմից ներկայացված համապատասխան փաստաթղթերը:

3.3. Յուրաքանչյուր Դիլեր Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի հետ կնքած պայմանագրի հիման վրա Դիլերի ֆունկցիաների կատարման ժամանակ կատարում է ենթաավանդատան ֆունկցիաներ` ապահովելով իր և Ներդրողին պատկանող Պարտատոմսերով դեպո հաշիվների վարումը:

3.4. Յուրաքանչյուր Դիլեր Ավանդատանը բացում է դեպո «Ա հաշիվ» , որտեղ հաշվառվում են Դիլերին պատկանող Պարտատոմսերը և «Բ հաշիվ» , որտեղ հաշվառվում են (գումարային) Ներդրողին պատկանող Դիլերի կողմից սպասարկվող բոլոր Պարտատոմսերը:

3.5. Ենթաավանդատանը հաշվառումը վարվում է Ներդրողների դեպո հաշիվներով, որոնք սպասարկվում են տվյալ Դիլերի կողմից: Ներդրողը մեկ ենթաավանդատանը կարող է ունենալ միայն մեկ դեպո հաշիվ: Ներդրողն իրավունք ունի հաշիվներ բացել մի քանի ենթաավանդատներում: Ներդրողի պահանջով Դիլեր պարտավոր է նրան տրամադրել ենթաավանդատանը, Ներդրողի հաշվում պահվող պարտատոմսերի սերտիֆիկատը, որը կազմվում է ըստ հավելվածի 2-ի:

3.6. Պարտատոմսերի փոխանցումն ըստ Դիլերների գործարքների, իրականացվում է հատուկ հաշվարկային փաստաթղթերի հիման վրա, որոնք ձևակերպվում են համաձայն սույն կարգի 3. հավելվածի: Գործարքների կատարման արդյունքներով Ավանդատունը հաշվետիրոջը տալիս է համապատասխան քաղվածք:

3.7. Ներդրողն իրավունք ունի առանց առուծախի գործարքի իրականացման մեկ ենթաավանդատանն իր դեպո հաշվից Պարտատոմսերը փոխանցել միայն մյուս ենթաավանդատան իր դեպո հաշվին:

3.8. Յուրաքանչյուր Դիլեր պարտավոր է ամեն շաբաթվա վերջին օրը Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ հաշվետվություն ներկայացնել ենթաավանդատանը պահվող տեղեկության վերաբերյալ (հավելված 4): Ներկայացված տեղեկությունը վերահսկվում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից` ավանդատանը պահվող տեղեկության հետ համեմատման եղանակով: Դիլերները, որոնք ժամանակին չեն ներկայացրել կամ սխալ տեղեկություն են ներկայացրել, հաջորդ աճուրդներին չեն մասնակցում` մինչև տարաձայնությունների շտկումը:

3.9. Բացի «Ա և Բ հաշիվներից» Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկն ունի իրեն պատկանող Պարտատոմսերի հաշվառման համար «Կ հաշիվ» , որը նախատեսված է Պարտատոմսերի տեղաբաշխման և մարման գործարքների կատարման համար:

Հերթական թողարկման գլոբալ սերտիֆիկատի ստացման օրը Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը թողարկման ամբողջ ծավալը մուտքագրում է իր «Կ հաշվին»:

3.10. Տեղաբաշխման աճուրդի արդյունքներով բավարարված հայտերի դիմաց Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը «Կ հաշվից» Դիլերների դեպո հաշիվներին է փոխանցում համապատասխան քանակությամբ պարտատոմսեր:

 

IY. ԴՐԱՄԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ԿԱՐԳԸ

 

4.1. Ներդրողների Պարտատոմսերի հետ գործարքների դրամական հաշվարկները կատարվում են միայն Դիլերների միջոցով: Դիլերների միջև դրամային հաշվարկներն իրականացվում է հաշվարկային համակարգի միջոցով:

4.2. Հաշվարկային համակարգի ֆունկցիաները կատարում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը, որը համաձայն սույն կարգի իրականացնում է պարտատոմսերով գործարքների դրամային վճարումները:

4.3. Դիլերների համար հաշվարկային համակարգում դրամական միջոցների փոխանցման համար ծառայում են նրանց թղթակցային հաշիվները: Ոչ բանկ Դիլերների համար բացվում են հաշվարկային հաշիվներ, որոնք նախատեսված են միայն Պարտատոմսերով գործարքների համար:

4.4. Մինչև Պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդը, Դիլերները պարտավոր են իրենց հատուկ «առևտրային» հաշիվներում պահուստավորող այնքան միջոց, որքանով նրանք պլանավորում են պարտատոմս գնել:

4.5. «Առևտրային» հաշիվը հանդիսանում է Դիլերի թղթակցային/ հաշվարկային հաշվի ենթահաշիվ: Այս հաշվին միջոցները փոխանցվում են վճարային հանձնարարագրով:

4.6. Տեղաբաշխման աճուրդի արդյունքներով դրամային միջոցների հաշվարկներն իրականացվում են հաշվարկային համակարգի կողմից` Դիլեր-գնորդների «առևտրային» հաշիվներից միջոցների դուրս գրման և բյուջեի համապատասխան հաշվին մուտքագրման ճանապարհով:

 

Y. ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԿԱՐԳԸ: ԱՃՈՒՐԴ

 

5.1. Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվում է փակ աճուրդի միջոցով, որը կազմակերպում է ՀՀ Կենտրոնական բանկը` ՀՀ ֆինանսների նախարարության հանձնարարությամբ: Այդ նպատակի համար Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկում ստեղծվում է հանձնաժողով, որի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահը: Հանձնաժողովի կազմի մեջ ներգրավվում է նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ներկայացուցիչը:

5.2. Աճուրդի օրը, ժամը, թողարկման ծավալը և աճուրդի կազմակերպման վայրը հայտարարվում է զանգվածային լրատվական միջոցներում, աճուրդի օրվանից 7 օր առաջ:

5.3. Աճուրդի անցկացման օրը, ժամը 11.00-ից մինչև 11.10-ը Դիլերները ներկայացնում են Պարտատոմսի գնման երկու հայտ, երկու օրինակով` համաձայն հաստատված ձևի (հավելված 5): Առաջին հայտն ընդգրկում է Պարտատոմսերի գնման վերաբերյալ Դիլերի սեփական առաջարկությունները, իսկ մյուս հայտը` ներդրողների առաջարկությունները, որոնց ընդհանուր ծավալը չի կարող պակաս լինի թողարկման ընդհանուր ծավալի 1 % -ից:

Հայտերը Դիլերների անվանմամբ փակ ծրագրերով գցվում են աճուրդի համար նախատեսված հատուկ արկղը:

11.30-ից հետո ներկայացված հայտերը չեն ընդունվում:

5.4. Հայտը կարող է ընդգրկվել հինգ մրցակցային և մեկ ոչ մրցակցային առաջարկություն, ընդ որում ոչ մրցակցային առաջարկությունների ընդհանուր ծավալը հայտարարվում է աճուրդի անցկացման օրից 7 օր առաջ:

Յուրաքանչյուր մրցակցային առաջարկության մեջ նշվում է գինը, որով գնորդներ պատրաստ են Պարտատոմսեր գնել և այդ գնին համապատասխան Պարտատոմսերի քանակը:

Ոչ մրցակցային առաջարկության մեջ նշվում է պարտատոմսերի ընդհանուր քանակը, որը ներդրողը պատրաստ է ձեռք բերել աճուրդում ձևավորված միջին կշռված գնով: Դիլերը չի կարող ներկայացնել ոչ մրցակցային հայտեր իր հաշվին:

5.5. Հանձնաժողովն ստուգում է հայտերի ձևակերպման ճշտությունը: Հայտը, որը լրացված է ձևակերպման պայմաններից շեղումներով աճուրդից հանվում է: Հայտի յուրաքանչյուր բլանկի վրա գրանցում է կատարվում` ընդունված է այն, թե ներդրված:

5.6. ՀՀ Կենտրոնական բանկն ստուգում է Դիլերի «առևտրային» հաշվում դրամական միջոցների առկայությունը, որը նախատեսված է Պարտատոմսերի գնման համար և եթե դրանք անբավարար են լինում, ապա հայտը չի ընդունվում:

5.7. Հայտերի հավաքագրման արդյունքներով կազմվում է հավաքական տեղեկագիր (հավելված 6), ստորագրվում է հանձնաժողովի նախագահի և անդամների կողմից և Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի ներկայացուցչի միջոցով փոխանցվում է ՀՀ ֆինանսների նախարարություն:

5.8. Մինչև ժամը 15.00-ն ՀՀ ֆինանսների նախարարությունը, ՀՀ Կենտրոնական բանկի ներկայացուցչի հետ միասին, որոշում է Պարտատոմսերի վաճառքի նվազագույն սահմանը և աճուրդի միջին կշռված գինը` սահմանված ծավալի սահմաններում (առաջինն ընդունվում են ամենաբարձր գնով առաջարկությունները` մինչև աճուրդին ներկայացված ծավալի վերին սահմանը և եթե այդ գնով առաջարկությունները միակը չեն, ապա տեղաբաշխումը կատարվում է համամասնորեն) և Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկին է փոխանցվում հայտերի բավարարման հանձնարարագիր:

5.9. Ժամը 16.00.-ին հայտարարվում են աճուրդի արդյունքները և կատարվում համապատասխան փոխանցումները` ըստ սույն կարգի 3. և 4. հավելվածների:

5.10. Աճուրդի անցկացման օրվան` հաջորդող աշխատանքային օրը Դիլերներն ստանում են հայտերի երկրորդ օրինակները և քաղվածք իրենց դեպո հաշիվներից:

 

YI. ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

6.1. Երկրորդային շուկայում Պարտատոմսերի շրջանառությունն իրականացվում է առուծախի պայմանագրի կնքման միջոցով:

6.2. Առուծախի պայմանագրերը կարող են կնքել բորսաներում կայացած սակարկությունների արդյունքներով, ինչպես նաև ուղղակի ճանապարհով (առանց բորսայի աջակցության):

6.3. Երկրորդային շուկայում Դիլերների համար «առևտրային» հաշիվ հանդիսանում է նրանց թղթակցային/հաշվարկային հաշիվները: Ներդրողների համար` Դիլերների մոտ նրանց հաշվարկային հաշիվները:

6.4. Ավանդատան դեպո, ենթաավանդատան դեպո թղթակցային ու հաշվարկային հաշիվներից հաշվարկների կատարման հիմք են հանդիսանում գործարքների կատարման քաղվածքները և/կամ առուծախի պայմանագրերը:

 

YII. ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՄԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

7.1. Պարտատոմսերի մարումը կատարվում է մարման օրը, ժամը 10.00-ից մինչև 11.00 :

7.2. Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը մարվող Պարտատոմսերի ամբողջ ծավալը Դիլերների «Դեպո» հաշիվներից փոխանցում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի «Կ հաշվին»:

7.3. Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը Պարտատոմսերի անվանական արժեքի չափով գումարը փոխանցում է Դիլեր-գնորդների համապատասխան թղթակցային/հաշվարկային հաշիվներին:

7.4. Եթե հերթական պարտատոմսերի թողարկման օրը համընկնում է անցած թողարկման պարտատոմսերի մարման օրվան, ապա գնորդը նոր թողարկման պարտատոմսերի ձեռք բերման համար կարող է վճարել մարվող պարտատոմսերով (ամբողջ գումարը կամ գումարի մի մասը):

7.5. Մարման հաջորդ օրը Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը դուրս է գրում «Կ հաշվի» մարվող պարտատոմսերի ամբողջ ծավալը:

 

YIII. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

8.1. Հերթական թողարկման մասին տեղեկատվությունը տրվում է թողարկման օրվանից 7 օր առաջ և կազմվում է ըստ հավելված 7-ի:

8.2. Հերթական թողարկման մարման մասին տեղեկատվությունը տրվում է թողարկման մարման օրվանից ոչ ուշ քան 7 օր առաջ և կազմվում է ըստ հավելված 8-ի:

8.3. Աճուրդների արդյունքների վերաբերյալ, ոչ ուշ քան աճուրդի հաջորդ աշխատանքային օրը, տրվում է տեղեկատվություն, որը կազմվում է ըստ հավելված 9-ի:

 

ՊԵՏԱԿԱՆ (ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ) ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ

ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ,

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐՄԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ

ԿԱՐԳԻ

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1.

 

ԴԻԼԵՐՆԵՐԻՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԳՐԱՆՑՄԱՆ ԾԱԾԿԱԳՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Գրանցման ծածկագրի տրման կարգը.

1.1. Յուրաքանչյուր Դիլերի կամ Ներդրողի, որոնք իրականացնում են Պարտատոմսերով գործառնություններ, տրվում է գրանցման ծածկագիր:

1.2. Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի հետ Դիլերի ֆունկցիաների իրականացման պայմանագիր կնքած Դիլերի ծածկագիրը տրվում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից: Այդ ծածկագիրը, կարող է փոփոխվել կամ տրվել այլ Դիլերի` միայն Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից:

1.3. Ներդրողի ծածկագիրը տրվում է Դիլերի կողմից յուրաքանչյուր հաճախորդի, ով նրա հետ կնքել է Պարտատոմսերի սպասարկման պայմանագիր:

 

2. Դիլերի գրանցման ծածկագիրը.

2.1. Դիլերի գրանցման ծածկագիրը բաղկացած է տաս մասնակներից և բաժանված է երեք խմբի` X0 - X1 X2 X3 X4 X5 X6 X7 X8 X9:

2.2. Առաջին խումբը` X0, ցույց է տալիս շուկայի ծածկագիրը:

2.3. Երկրորդ խումբը` X1 X2 X3 X4, ցույց է տալիս Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի հետ կնքած պայմանագրով նրան վերապահված համարը:

2.4. Երրորդ խումբը` X5 X6 X7 X8 X9 միշտ հավասար է 00000:

 

3. Ներդրողի գրանցման ծածկագիրը.

3.1. Ներդրողի գրանցման ծածկագիրը բաղկացած է տաս մասնակներից և բաժանված է երեք խմբի` X0 - X1 X2 X3 X4 - X5 X6 X7 X8 X9:

3.2. Առաջին երկու խումբը կազմվում է համաձայն սույն Հավելվածի 2.2 և 2.3 կետերի:

3.3. Երրորդ խումբը ցույց է տալիս Դիլերի հետ կնքված սպասարկման պայմանագրի հերթական համարը:

 

4. Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի գրանցման ծածկագիրը.

4.1. Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի գրանցման ծածկագիրն է` 1 0000 00000:

 

ՊԵՏԱԿԱՆ (ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ) ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ

ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ,

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐՄԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ

ԿԱՐԳԻ

 

ՀԱՎԵԼՎԱԾ 2.

 

ՍԵՐՏԻՖԻԿԱՏ

 

Սույն սերտիֆիկատը տրված է __________________________________________

իրավաբանական կամ ոչ իրավաբանական անձի լրիվ

 

________________________________________________________________________

անվանումը կամ ֆիզիկական անձի Ա.Ա.Հ. և անձնագրի տվյալները

 

որ նա իր դեպո հաշվում ունի թիվ _____ «___»___________ 199 թ. թողարկված

 

______ օր մարման ժամկետով __________ դրամ ընդհանուր գումարի ________ հատ

 

պետական պարտատոմս:

 

Պետական պարտատոմսերն ի պահ են ընդունված ___________________________

Դիլերի անվանումը

 

բանկում:

 

        ԲԱՆԿ - ԴԻԼԵՐԻ ՆԱԽԱԳԱՀ            ________________________________

 

             ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ            ________________________________

 

ԿՆԻՔ

 

«___» _____________ 199 թ.

 

ՊԵՏԱԿԱՆ (ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ) ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ

ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ,

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐՄԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ

ԿԱՐԳԻ

 

ՀԱՎԵԼՎԱԾ 3.

 

«ԴԵՊՈ» ՀԱՇՎԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԻ ԿԱԶՄՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՏՎՅԱԼՆԵՐԸ

 

1. Հանձնարարականի համարը:

2. Հանձնարարականի ամսաթիվը:

3. Արժեթղթի պետական գրանցման համարը:

4. Արժեթղթերը փոխանցողի անվանումը (անձը, ով զիջում է արժեթղթերի սեփականության իրավունքը):

5. Արժեթղթերը փոխանցողի դեպո հաշվի համարը, որը պետք է ընդգրկի փոխանցողի գրանցման ծածկագիրը:

6. Արժեթղթերը փոխանցողի ավանդատան անվանումը:

7. Փոխանցողի ավանդատան ծածկագիրը:

8. Արժեթղթերը ստացողի անվանումը (անձը, որը ձեռք է բերում արժեթղթերի սեփականության իրավունքը):

9. Արժեթղթեր ստացողի դեպո հաշվի համարը, որը պետք է ընդգրկի նրա գրանցման ծածկագիրը:

10. Արժեթղթերը ստացողի ավանդատան անվանումը:

11. Արժեթղթերը ստացողի ավանդատան ծածկագիրը:

12. Արժեթղթերի քանակը:

13. Հանձնարարականի հիմքերը

փաստաթղթերի տեսակը, համարը, ամսաթիվը և գրանցման վայրը:

 

ՊԵՏԱԿԱՆ (ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ) ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ

ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ,

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐՄԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ

ԿԱՐԳԻ

 

ՀԱՎԵԼՎԱԾ 3.1.

 

ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԳՆՄԱՆ ԿԱՄ ՎԱՃԱՌՔԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

 

______________________________, ի դեմս __________________________________

 Դիլերի կամ ներդրողի անվանումը             Դիլերի կամ ներդրողի լիազորի

                                                     անվանումը

 

այսուհետ` վաճառող և ___________________________________________, ի դեմս

Դիլերի կամ ներդրողի անվանումը

 

_____________________________________ այսուհետև` գնորդ, կնքեցին սույն Դիլերի կամ ներդրողի լիազորի անվանումը

 

պայմանագիրը հետևյալի մասին.

 

Վաճառողը գնորդին վաճառում է __________________________________ հատ

թվերով և տառերով

 

«___» _________ 199 թ. թողարկման պետական պարտատոմս ____________________

թվերով և տառերով դրամ ընդհանուր գումարի:

 

Վաճառողը պարտավորվում է իր թղթակցային հաշվին համապատասխան գումարն ստանալուց հետո նույն օրը փոխանցել վերոհիշյալ քանակության պարտատոմսեր գնորդի դեպո հաշվին:

 

           ԳՆՈՐԴ                                   ՎԱՃԱՌՈՂ

 

   ________________________                __________________________

   ________________________                __________________________

   ________________________                __________________________

 

ՊԵՏԱԿԱՆ (ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ) ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ

ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ,

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐՄԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ

ԿԱՐԳԻ

 

ՀԱՎԵԼՎԱԾ 4.

 

ԵՆԹԱԱՎԱՆԴԱՏԱՆԸ ՊԱՀՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ

 

Դիլերը հաշվետվություն է ներկայացնում շաբաթվա վերջին օրվա իրավիճակով (ամեն թողարկման համար):

1. Դիլերի կողմից սպասարկվող, Ներդրողներին պատկանող Պարտատոմսերի ընդհանուր քանակը:

2. Ներդրողներից ցանկը, նշելով

 

* Ներդրողի ծածկագիրը (հաշվի համարը)

 

* Ներդրողի լրիվ անվանումը, իրավաբանական և փոստային հասցեն,

հաշվարկային հաշիվը, կամ քաղաքացու անուն, ազգանուն, հայրանունը

 

* Ներդրողին պատկանող պարտատոմսերի քանակը

 

* Ներդրողի կողմից կատարված գործարքների ծավալը (գնված և վաճառված

Պարտատոմսերի քանակը)

 

* Առանց գործարքների կատարման Ներդրողի հաշվին` հաշվեգրված կամ դուրս

գրված Պարտատոմսերի քանակը:

 

3. Դիլերին պատկանող Պարտատոմսերի ընդհանուր քանակը:

 

ՊԵՏԱԿԱՆ (ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ) ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ

ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ,

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐՄԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ

ԿԱՐԳԻ

 

ՀԱՎԵԼՎԱԾ 5.

 

      Թիվ _______________                   «____» _____________ 199  թ.

          Բանկի ծածկագիրը

 

ՀԱՅՏ ԹԻՎ

 

ԹԻՎ ____ «___» ___________ 199 Թ. ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՁԵՌՔ ԲԵՐՄԱՆ

 

_______________________________________________________, որպես առաջնային

Բանկի անվանումը

 

Դիլեր _______________________________________________, պատրաստակամություն

թ.հ

 

է հայտնում առաջնային տեղաբաշխման աճուրդի ժամանակ իր հաշվին (ներդրողների

 

հաշվին) գնել _____________ օր մարման ժամկետով, հետևյալ գներով պետական պարտատոմսեր

 

_______________________________________________________________________.

ՄՐՑԱԿՑԱՅԻՆ                               |

._______________________________________________________________________|

| Թիվ| Պարտատոմսերի|Պարտատոմսերի|Պարտատոմսերի գնման   |Պարտատոմսի       |

|    |    քանակը   |գինը (դրամ) |ընդհանուր գինը       |տարեկան          |

|    |             |            |(դրամ)               |եկամտաբերություն |

|    |             |            |սյունակ 1. սյունակ 2.|    ( % )        |

|____|_____________|____________|_____________________|_________________|

|    |      1      |    2       |       3             |      4          |

|____|_____________|____________|_____________________|_________________|

| 1. |             |            |                     |                 |

|____|_____________|____________|_____________________|_________________|

| 2. |             |            |                     |                 |

|____|_____________|____________|_____________________|_________________|

| 3. |             |            |                     |                 |

|____|_____________|____________|_____________________|_________________|

| 4. |             |            |                     |                 |

|____|_____________|____________|_____________________|_________________|

| 5. |             |            |                     |                 |

|_______________________________________________________________________|

|                              ՈՉ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ                            |

|_______________________________________________________________________|

| 1. |             |Միջին կշռված|        -            |      -          |

._______________________________________________________________________.

 

      ԲԱՆԿ-ԴԻԼԵՐԻ ՆԱԽԱԳԱՀ                    ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ

 

      ___________________                    ________________

 

ԿՆԻՔ

___________________

 

Պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը հաշվարկվում է

(Pa-P0)/P0*360/T*100 հավասարման միջոցով, որտեղ P* պարտատոմսի անվանական

արժեքն է, P0 - պարտատոմսի գնման գինը, T-պարտատոմսի մարման ժամկետը

 

ՊԵՏԱԿԱՆ (ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ) ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ

ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ,

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐՄԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ

ԿԱՐԳԻ

 

ՀԱՎԵԼՎԱԾ 6.

 

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ (ԹՈՂԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐԸ, ԱՄՍԱԹԻՎԸ)

 

_____ ՕՐ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՈՎ

 

.________________________________________________________________________.

|  Պարտատոմսերի |      Այդ գնով      |     Այդ գնով    |Պարտատոմսերի     |

|     գինը      | պարտատոմսերի քանակը|   պարտատոմսերի  |եկամտաբերությունը|

|               |                    | ընդհանուր ծավալը|                 |

|_______________|____________________|_________________|_________________|

|               |                    |                 |                 |

|               |                    |                 |                 |

|               |                    |                 |                 |

|               |                    |                 |                 |

|________________________________________________________________________|

|             ՈՉ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՀԱՅՏԵՐԻ ՔԱՆԱԿԸ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼԸ           |

.________________________________________________________________________.

 

Ընդհանուր (Պարտատոմսերի քանակը, ծավալը)

 

Հանձնաժողովի նախագահ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի

 

Արժեթղթերի վարչության պետ ___________________

 

     Հանձնաժողովի անդամներ`                      1.   ___________________

                                                 2.   ___________________

                                                 3.   ___________________

                                                 4.   ___________________

 

«___» __________ 199 թ.

 

ՊԵՏԱԿԱՆ (ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ) ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ

ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ,

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐՄԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ

ԿԱՐԳԻ

 

ՀԱՎԵԼՎԱԾ 7.

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Սույնով Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ

 

«___»__________ 199 թ. տեղի կունենա Հայաստանի Հանրապետության Պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ.

 

1) թողարկման թիվ _____

2) թողարկման ծավալը ________________________________________ դրամ

3) մեկ պարտատոմսի անվանական արժեքը 50 000 (Հիսուն հազար) դրամ

 

4) պարտատոմսերի մարման ժամկետը «____» ____________ 199  թ.

 

5) պոտենցիալ գնորդները __________________________________________

6) ոչ մրցակցային հայտի ծավալի ___________________________________

7) մրցակցային հայտի նվազագույն գինը _____________________________

 

Աճուրդը կկայանա «___» ___________ 199 թ.

 

Ժամը _____________

 

Հասցեն __________________________________

 

Այն ֆիզիկական, իրավաբանական և ոչ իրավաբանական անձինք, ովքեր սույն թողարկման պայմանների համաձայն իրավունք և ցանկություն ունեն ձեռք բերել սույն թողարկման պարտատոմսերը, կարող են դիմել հետևյալ Դիլերներին.

 

.______________________________________________________________________.

| Թիվ  |         Դիլեր         | Դիլերի ծածկագիրը  | Հասցեն և  հեռախոսը|

|______|_______________________|___________________|___________________|

|      |                       |                   |                   |

|      |                       |                   |                   |

|      |                       |                   |                   |

|      |                       |                   |                   |

|      |                       |                   |                   |

.______________________________________________________________________.

 

ՊԵՏԱԿԱՆ (ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ) ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ

ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ,

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐՄԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ

ԿԱՐԳԻ

 

ՀԱՎԵԼՎԱԾ 8.

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՄԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Սույնով Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը տեղեկացնում է,

 

որ «___»___________ 199 թ. տեղի է ունենալու Պետական պարտատոմսերի մարում.

 

1) թողարկման թիվ _________

2) թողարկման ծավալը ________________________________________ դրամ

3) պարտատոմսի անվանական արժեքը 50 000 (Հիսուն հազար) դրամ

 

Մարումը կկայանա «___» ______________ 199  թ.

 

Ժամը ____________

 

Հասցեն ______________________________________

 

Թիվ ________ թողարկման մարումից ստացված միջոցները կարող են օգտագործվել թիվ __________ թողարկման պարտատոմսերի ձեռք բերման համար:

Մարման հետ կապված բոլոր հարցերով դիմել այն Դիլերներին, ում հետ կնքվել է սպասարկման պայմանագիր:

 

ՊԵՏԱԿԱՆ (ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ) ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ

ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ,

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐՄԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ

ԿԱՐԳԻ

 

ՀԱՎԵԼՎԱԾ 9.

 

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Պետական պարտատոմսերի աճուրդի արդյունքների մասին պաշտոնական հաշվետվությունը պարունակում է հետևյալ տեղեկությունները.

 

1) աճուրդի անցկացման հասցեն և ամսաթիվը,

2) աճուրդին մասնակցած Դիլերների քանակը,

3) ներկայացված հայտերի քանակը և ընդհանուր ծավալը (դրամ),

4) բավարարված հայտերի քանակը և ընդհանուր ծավալը (դրամ),

5) վաճառված պարտատոմսերի միջին գինը,

6) միջին եկամտաբերությունը:

 

--------------------------------------------------

շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. եւ էկոն.
09.08.1995
Կարգ