Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ (ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ) ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ (ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ) ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ (2-ՐԴ ՄԱՍ)

 

 

       «ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է»                «ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ»

          ՀՀ ԿԲ ՆԱԽԱԳԱՀ                    ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

           Բ. ԱՍԱՏՐՅԱՆ                        Լ. ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ

        «09» ՕԳՈՍՏՈՍԻ 1995 Թ.           «09» ՕԳՈՍՏՈՍԻ 1995 Թ.

                                                                               

             ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ (ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ)

               ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

                              (2-րդ մաս)

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

 

Պետական (Գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի թողարկումների տեղաբաշխման, շրջանառության և մարման սպասարկման

 

     Ք. Երևան                                   «09» օգոստոսի 1995 թ.

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը (հետագայում` Թողարկող) ի դեմս ՀՀ ֆինանսների նախարար Լ. Բարխուդարյանի, մի կողմից և Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը (հետագայում` Բանկ) ի դեմս ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Բ. Ասատրյանի, մյուս կողմից կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին:

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Թողարկողը հանձնարարում է, իսկ Բանկը պարտավորվում է տեղաբաշխել և մարել` պետական (Գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի (հետագայում` Պարտատոմս) թողարկումները Թողարկողի անունից և հաշվին` համաձայն «Պետական կարճաժամկետ պարտատոմսերի թողարկման հիմնական պայմանների» և սույն Պայմանագրով սահմանված կարգի:

1.2. Պարտատոմսերի վաճառքն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկն` աճուրդների միջոցով:

1.3. Սույն պայմանագրով նախատեսված գործառնությունների համար Բանկը Թողարկողից պարգևատրում չի ստանում:

1.4. Յուրաքանչյուր թողարկման գլոբալ սերտիֆիկատը կազմվում է ըստ 1 հավելվածի` երկու բնօրինակից, որոնցից մեկը պահվում է Թողարկողի մոտ, իսկ մյուսը` Բանկում: Պարտատոմսերի տվյալ թողարկման մարման հետ կապված բոլոր հաշվարկների կատարումից, հետո գլոբալ սերտիֆիկատի երկու օրինակների վրա Թողարկողը և Բանկը կատարում են մարման մասին համապատասխան նշումներ: Գլոբալ սերտիֆիկատը պահվում է հավերժ:

 

II. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

2.1. Թողարկողը և բանկը միասին սահմանում են առաջնային դիլերներ ընտրելու չափանիշներ և կազմում են առաջնային դիլերների ցուցակ, որոնց թույլ է տրվում Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ հայտեր ներկայացնել, պետական արժեթղթերի գնման համար` աճուրդների միջոցով կամ թողարկողի կողմից սահմանված այլ միջոցներով:

2.2. Թողարկողի ներկայացուցիչները և բանկը պետք է հանդիպեն ոչ քիչ հաճախականությամբ, քան ամիսը մեկ անգամ և քննարկեն պետական արժեթղթերի թողարկման հետ կապված բոլոր հարցերը:

 

III. ԹՈՂԱՐԿՈՂԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3.1. Թողարկողը պարտավորվում է սահմանված ժամկետներում թողարկել և ապահովել իր կողմից թողարկված պետական պարտատոմսերի մարումը:

3.2. Թողարկողը պարտավոր է Բանկի հետ համաձայնեցնելուց հետո որոշել հերթական տեղաբաշխվող թողարկման չափանիշների մասին ընդունվող որոշումները: Համաձայնեցման մասին գրառումը կատարվում է տեղաբաշխվող թողարկման գլոբալ սերտիֆիկատի վրա:

3.3. Թողարկողը պարտավորվում է Բանկի հետ համաձայնեցնելուց հետո կազմել պետական պարտատոմսերի թողարկման օրացույց, որտեղ նշվում է պարտատոմսերի թողարկման նախատեսվող գումարներն ու թողարկման ամսաթվերը:

3.4. Թողարկողը Պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդի անցկացման օրվանից երեք օր առաջ պարտավորվում է Բանկին փոխանցել աճուրդի կազմակերպման հանձնարարագիր (հավելված 2.):

3.5. Թողարկման մարումն իրականացնելու ժամանակ թողարկողը պարտավոր է մարման ամսաթվից 3 աշխատանքային օր առաջ Բանկին փոխանցել մարվող պարտատոմսերի մարման հանձնարարագիր (հանձնարարագիրը կազմվում է ըստ հավելված 3-ի):

Նշված հանձնարարագրում Թողարկողը պարտավոր է.

1) Բանկին հայտնել պարտավորությունների կատարման համար բյուջետային

միջոցներից հատկացման մասին` այդ պարտավորությունների կատարման համար

անհրաժեշտ ծավալով:

2) Հանձնարարել Բանկին մարվող թողարկման պարտավորությունների կատարման

համար հատկացված միջոցներն ուղղել այդ պարտավորությունների լրիվ

կատարմանը:

Թողարկողը պարտավոր է մարման օրից 3 աշխատանքային օր առաջ, Բանկին ներկայացնել, համաձայն հանձնարարագրի հատկացված բյուջետային միջոցների փոխանցման վճարային հանձնարարագիր:

3.6. Այն դեպքում, եթե մարվող թողարկման մարման ամսաթիվը համընկնում է տեղաբաշխվող թողարկման աճուրդի անցկացման ամսաթվի հետ, Թողարկողը պարտավոր է աճուրդի անցկացման օրից 10 օր առաջ Բանկին փոխանցել պարտատոմսերի թողարկման գլոբալ սերտիֆիկատը, մարվող թողարկման մարման և տեղաբաշխվող թողարկման աճուրդի անցկացման հանձնարարագիր (հանձնարարագիրը կազմվում է ըստ հավելված 4-ի):

Նշված հանձնարարագրում Թողարկողը պարտավոր է.

1) Թողարկողի կողմից պարտավորությունների կատարման համար բյուջետային

միջոցների հատկացման մասին որոշման ընդունման դեպքում Բանկին հայտնել

այդ միջոցների հատկացման մասին:

2) Հանձնարարել Բանկին ուղղել հատկացված միջոցները մարվող թողարկման

պարտավորությունների կատարմանը:

3) Հանձնարարել Բանկին ուղղել աճուրդից ստացված միջոցների այն ծավալը,

որն անհրաժեշտ է պարտավորությունների լրիվ կատարմանը, հաշվի առնելով

այն միջոցները, որոնք հատկացվել են համաձայն հանձնարարագրի:

Թողարկողը պարտավոր է համաձայն հանձնարարագրի հատկացված բյուջետային միջոցների փոխանցման վճարային հանձնարարագիր ներկայացնել աճուրդի անցկացման ամսաթվից 3 աշխատանքային օր առաջ:

3.7. Թողարկողի կողմից բյուջետային միջոցների հատկացման դեպքում նրանք վճարային հանձնարարագրով Թողարկողի 120 հաշվից փոխանցվում են Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի գործառնական վարչության 904 հաշվին:

3.8. Թողարկողը պարտավոր է աճուրդի անցկացման օրը, մինչև ժամը 15.00-ն Բանկին հանձնել պարտատոմսերի գնման հայտերի բավարարման մասին գրավոր հանձնարարագիր (հանձնարարագիրը կազմվում է ըստ հավելված 5-ի), նշելով նվազագույն սահմանը, որից ցածր մրցակցային հայտերը չեն բավարարվում և միջին կշռված գինը, ըստ որի բավարարվում են ոչ մրցակցային հայտերը:

 

IV. ԲԱՆԿԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

4.1. Բանկը պարտավորվում է թողարկողի անունից կազմակերպել և իրականացնել պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդները, գործարքների գրանցումը, պարտատոմսերի հաշվառումը, հաշիվների վճարումն ու վերահսկումը:

4.2. Պետական պարտատոմսերի առաջնային և երկրորդային շուկաների սպասարկման նպատակով Բանկը հանդես է գալիս որպես Հաշվարկային համակարգ և Ավանդատուն, վերահսկում է Դիլերների ենթաավանդատները:

4.3. Բանկն իրավունք ունի հրաժարվել թողարկման տեղաբաշխման աճուրդից և նրա սպասարկումից, եթե Թողարկողը խախտում է սույն Պայմանագրի 3.2, 3.4, 3.5 և 3.6 կետերով սահմանված պարտավորությունները: Այդ դեպքում Բանկը աճուրդի անցկացման ենթադրյալ օրից 7 օր առաջ Թողարկողին հանձնում է տվյալ թողարկման սպասարկման գրավոր հրաժարական:

4.4. Բանկը պարտավոր է զանգվածային լրատվական միջոցներում հրապարակել պետական պարտատոմսերի թողարկման պայմաններն ու կարգը, տալ տեղեկություններ պետական պարտատոմսերի շուկայի առկա վիճակի մասին, առանց առաջնային դիլերների և նրանց ներդրողների մասին գաղտնի տեղեկություններ հրապարակելու:

4.5. Աճուրդի անցկացման օրը ժամը 14.00-ից ոչ ուշ Բանկը պարտավոր է Թողարկողի պաշտոնատար լիազորված անձին ներկայացնել հայտերի ընդունման ավարտի մասին ծանուցում (հավելված 6) և ներկայացված հայտերի ամփոփագիր (Պետական (Գանձապետական) պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության և մարման սպասարկման կարգի հավելված 6):

4.6. Բանկը պարտավոր է Թողարկողի ցուցումով աճուրդի անցկացման օրը, ժամը 16.00-ից ոչ ուշ Դիլերներին հայտնել աճուրդի ժամանակ ձևավորված տեղաբաշխվող թողարկման պարտատոմսերի նվազագույն սահմանը և միջին կշռված գինը, ինչպես նաև բավարարված հայտերի ցանկը:

4.7. Եթե մինչև 17.00 Թողարկողին չի հաջողվում սահմանել աճուրդի գնային պայմանները, ապա Բանկը կարող է աճուրդը հայտարարել չկայացած:

4.8. Բանկը պարտավոր է աճուրդի անցկացման օրից ոչ ուշ, քան 3 աշխատանքային օր հետո Թողարկողին ներկայացնել թողարկման տեղաբաշխման մասին հաշվետվություն (հավելված 7):

4.9. Մարման օրից ոչ ուշ, քան 3 աշխատանքային օր հետո Բանկը պարտավոր է Թողարկողին ներկայացնել մարվող թողարկման մարման մասին հաշվետվություն (հավելված 8):

4.10. Այն դեպքում, եթե մարման ամսաթիվը համընկնում է տեղաբաշխվող թողարկման աճուրդի ամսաթվի հետ ապա Բանկը պարտավոր է նշված ամսաթվից 3 աշխատանքային օրվա ընթացքում Թողարկողին ներկայացնել հաշվետվություն տեղաբաշխվող թողարկման աճուրդի անցկացման և մարվող թողարկման մարման մասին (հավելված 9):

Այդ դեպքում ըստ 4.8 և 4.9 կետերի հաշվետվություններ չեն ներկայացվում:

4.11. Բանկը պարտավոր է մարվող թողարկման պարտավորությունների կատարմանն ուղղել բյուջետային միջոցները, որոնք հատկացվել են թողարկողի կողմից համապատասխան վճարային հանձնարարագրով` համաձայն սույն Պայմանագրի 3.5 և 3.6 կետերի:

4.12. Այն դեպքում, եթե տեղաբաշխվող թողարկման աճուրդի անցկացման ամսաթիվը համընկնում է մարվող թողարկման մարման ամսաթվի հետ, ապա Բանկը պարտավոր է մարվող թողարկման պարտավորությունների կատարմանն ուղղել տեղաբաշխվող թողարկման պարտատոմսերի իրացումից ստացված հասույթի մասը, որը բավարար է այդ պարտավորությունների լրիվ կատարման համար, հաշվի առնելով նաև այն միջոցները, որոնք թողարկողի կողմից հատկացվել են նպատակային` համաձայն 3.6 կետի:

4.13. Եթե տեղաբաշխվող թողարկման պարտատոմսերի իրացումից ստացված հասույթը գերազանցում է մարվող թողարկման պարտավորությունների կատարմանն ուղղված միջոցների գումարը, ինչպես նաև, եթե ըստ սույն պայմանագրի 3.7 կետի հանձնարարագրի Թողարկողի կողմից հատկացված միջոցները ամբողջովին չեն օգտագործված, ապա Բանկը պարտավոր է գերազանցող գումարը հաշվեգրել բյուջեի 100 բալանսային հաշվի վրա:

4.14. Բանկը, սահմանված կարգով, կարող է գնել թողարկողի կողմից թողարկված պարտատոմսերն առաջնային տեղաբաշխման ընթացքում` թողարկողի վարկավորման սահմանային չափի և ժամկետների սահմաններում:

4.15. Բանկը դրամավարկային քաղաքականության իրականացման խնդիրներից ելնելով կարող է թողարկել արժեթղթեր, հաշվի առնելով պետական պարտատոմսեր թողարկողի կարծիքը:

 

V. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

5.1. Կողմերը պարտավորվում են ներդնել բոլոր ջանքերը վեճերը փոխհամաձայնեցմամբ լուծելու համար:

5.2. Կողմերի կողմից չկարգավորված վեճերը և տարաձայնությունները, որոնք բխել են սույն պայմանագրի կատարման հետևանքով, լուծվում են գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:

5.3. Կողմերի առաջարկությամբ սույն պայմանագրում ցանկացած ժամանակ կարող են մտցվել փոփոխություններ (լրացումներ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրությամբ և համապատասխան արձանագրության ստորագրման պահից համարվում են պայմանագրի անբաժանելի մասը):

 

VI. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

6.1. Սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ ձևով կատարման համար կողմերը պատասխանատվություն են կրում համաձայն գործող օրենսդրության:

6.2. Եթե Թողարկողի կողմից սույն պայմանագրի 3.5 և 3.6 կետերով նախատեսված պարտավորությունների ոչ ժամանակին կատարման արդյունքում Բանկը կունենա վնասներ (երրորդ անձանց կվճարի տուժանքներ, տույժեր), ապա Թողարկողը պարտավոր է փոխհատուցել վնասները` համաձայն գործող օրենսդրության:

6.3. Մի կողմի (պարտատիրոջ) մյուս կողմի (պարտատու) առջև պարտավորությունների առաջացման դեպքում համաձայն սույն պայմանագրի 6.2 կետի պարտապանն պարտատիրոջն է հանձնում հասանելիք գումարների վճարման մասին պահանջագիր, իսկ պարտատերը պարտավոր է տասնօրյա ժամկետում համապատասխան վճարային հանձնարարագրով կատարել այդ վճարումը:

 

VII. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ

 

7.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

7.2. Սույն Պայմանագրի գործողությունը համարվում է դադարեցված կողմերից մեկի, պայմանագրի գործողության դադարեցման մասին մյուս կողմին գրավոր տեղեկացման օրվանից վեց ամիս հետո:

 

VIII. ԱՅԼ ՆՇՈՒՄՆԵՐ

 

8.1. Սույն պայմանագրի բոլոր հոդվածները համարվում են նրա անբաժանելի մասը:

8.2. Պայմանագիրը կազմված է երկու բնօրինակներից` յուրաքանչյուր կողմին մեկական օրինակ:

 

                ԹՈՂԱՐԿՈՂ                               ԲԱՆԿ

 

        ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ             ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

        ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ                ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ

 

        ________________________             ________________________

                 Լ. ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ                         Բ. ԱՍԱՏՐՅԱՆ

 

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ

«09» ՕԳՈՍՏՈՍԻ 1995 Թ. ԿՆՔՎԱԾ

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1.

 

Օրինակ թիվ ______

 

ԳԼՈԲԱԼ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ ԹԻՎ ________

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ (ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ) ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ

 

Սույն գլոբալ սերտիֆիկատը կազմված է պետական (Գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի (հետագայում` Պարտատոմս) ամբողջ ծավալի համար Պարտատոմսերը թողարկվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից` համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության:

Թողարկման հիմնական չափանիշները`

 

Հաստատվել են «____» ____________ 199 թ.

 

Պետական գրանցման համարը ______________ (կազմվում է ըստ հավելված 1.1.)

 

Թողարկման ծավալը ______________ մլն. դրամ

 

Մեկ Պարտատոմսի անվանական արժեքը հիսուն հազար դրամ

 

Պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդի անցկացման ամսաթիվը «___»____ 1995 թ.

 

Պարտատոմսերի մարման ամսաթիվը «____» ___________ 199  թ.:

 

Թողարկումը ձևակերպված է սույն գլոբալ սերտիֆիկատով: Պարտատոմսերի սեփականության իրավունքը վավերացվում է ավանդատանը «դեպո» հաշիվներին գրառում կատարելու ձևով: Պարտատոմսերի գնորդներին, ըստ պահանջի, տրվում է պարտատոմսի սեփականության իրավունք հաստատող սերտիֆիկատ:

 

Պոտենցիալ գնորդների շրջանակը _______________________________________:

Պարտատոմսերի շրջանառությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից հաստատված և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համաձայնեցված «Պետական (Գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի սպասարկման և շրջանառության» կարգի համաձայն:

Սույն գլոբալ սերտիֆիկատը կազմված է երկու բնօրինակներից` յուրաքանչյուր կողմին մեկական օրինակ:

 

         ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ                 ___________________________

                                                    Լ. ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ

 

Կ.Տ.

 

     Ք. Երևան                                  «____»______________ 1995 թ.

 

«Թողարկման չափանիշները

համաձայնեցված են»

 

ՀՀ Կենտրոնական բանկի հետ

             Կ.Տ.                             __________________________

 

______________________________________________________________________

 

     Ք. Երևան                                  «____»______________ 1995 թ.

 

Լրացվում է մարումից հետո.

 

     * տեղաբաշխման աճուրդն անցկացվել է        «____»______________ 1995 թ.

 

* մրցակցային հայտերի նվազագույն բավարարված գինը կազմել է ______ դրամ.

 

բավարարված ոչ մրցակցային հայտերի միջին կշռված գինը կազմել է

 

___________ դրամ:

 

* վաճառված Պարտատոմսերի գումարն ըստ անվանական արժեքի` ________ դրամ

 

* իրացումից ստացված ընդհանուր գումարը ________________________ դրամ

 

* մարումը կատարվել է «____»______________ 199 թ.

 

     ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ        ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ

 

                 Կ.Տ.                                      Կ.Տ.

 

_____________________________________________________________________

 

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ

«09» ՕԳՈՍՏՈՍԻ 1995 Թ. ԿՆՔՎԱԾ

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1.1.

 

ՊԵՏԱԿԱՆ (ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ) ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետության Պետական (Գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի յուրաքանչյուր թողարկմանը հատկացվում է պետական գրանցման համար:

2. Պետական գրանցման համարը կազմված է ինը մասնիկից` X1 X2 X3 X4 X5 X6 X7 X8 X9:

3. Առաջին մասնիկը` X1 ցույց է տալիս արժեթղթի տեսակը` պետական պարտավորություն:

4. Երկրորդ մասնիկը` X2 ցույց է տալիս արժեթղթի մարման ժամկետը.

1 - 28 մարման ժամկետով Պետական պարտատոմսեր,

2 - 91 օր մարման ժամկետով Պետական պարտատոմսեր,

3 - 182 օր մարման ժամկետով Պետական պարտատոմսեր:

5. Երրորդ, չորրորդ և հինգերորդ (X3 X4 X5) մասնիկները ցույց են տալիս տվյալ թողարկման հերթական համարը:

6. Վեցերորդ, յոթերորդ և ութերորդ (X6 X7 X8) մասնիկները ցույց են տալիս թողարկողին «MFA» (Miniktry of Finance of Armenia):

7. Իններորդ մասնիկը (X9) ցույց է տալիս, որ արժեթուղթը պետական է` S:

8. Սույն պետական գրանցման համարի միջազգային գործառնություններում գործածման ժամանակ օգտագործվում են ISIN համարները:

 

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ

«09» ՕԳՈՍՏՈՍԻ 1995 Թ. ԿՆՔՎԱԾ

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ

 

ՀԱՎԵԼՎԱԾ 2.

 

ՀԱՆՁՆԱՐԱՐԱԳԻՐ

 

ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԹԻՎ _____ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

Սույնով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, համաձայն «09» օգոստոսի 1995 թ. Պայմանագրի, հանձնարարում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկին «____» _________ 199 թ. կազմակերպել պետական (Գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի թիվ ________ թողարկման տեղաբաշխման աճուրդ և պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված հասույթը հաշվեգրել Հայաստանի Հանրապետության բյուջեի թիվ 100 հաշվեկշռային հաշվին:

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ ստորև պատասխանատու անձինք իրավունք ունեն որոշել աճուրդի ընթացքում ներկայացված հայտերի բավարարման գնային պայմանները:

 

________________________________________________________________________

    Ա.Ա.Հ.                     պաշտոն                      հեռախոս

________________________________________________________________________

1.

2.

3.

4.

________________________________________________________________________

 

Նշված պատասխանատու աշխատակիցներն աճուրդի անցկացման օրը ժամը 12.00-ից մինչև 16.00-ը կգտնվեն իրենց աշխատանքային տեղերում:

 

    ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ          _______________  (Ա.Ա.Հ.)

 

________________________________________________________________________

 

Հանձնարարագիրն ստացվել է «_____»__________ 199  թ.

 

   ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ                 _______________  (Ա.Ա.Հ.)

 

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ

«09» ՕԳՈՍՏՈՍԻ 1995 Թ. ԿՆՔՎԱԾ

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ

 

ՀԱՎԵԼՎԱԾ 3.

 

ՀԱՆՁՆԱՐԱՐԱԳԻՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ

 

ԹԻՎ _______ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՄԱՐՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

Սույնով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, համաձայն «09» օգոստոսի 1995 թ. Պայմանագրի, հանձնարարում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկին իրականացնել «___» __________ 199 թ. թիվ _____ թողարկման պետական (Գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի մարումը` _________________ դրամի ծավալով, Հայաստանի Հանրապետության բյուջեի միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության թիվ _________ հաշվից:

Նշված միջոցների փոխանցման վճարային հանձնարարագիրը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ կներկայացվի «___» __________ 199  թ. ոչ ուշ:

 

    ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ          _______________  (Ա.Ա.Հ.)

 

________________________________________________________________________

 

Հանձնարարագիրն ստացվել է «_____»__________ 199  թ.

 

   ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ                 _______________  (Ա.Ա.Հ.)

 

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ

«09» ՕԳՈՍՏՈՍԻ 1995 Թ. ԿՆՔՎԱԾ

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ

 

ՀԱՎԵԼՎԱԾ 4.

 

ՀԱՆՁՆԱՐԱՐԱԳԻՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ` ԹԻՎ _______ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ԹԻՎ _______ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՄԱՐՄԱՆ

 

Համաձայն «09» օգոստոսի 1995 թ. Պայմանագրի, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը հանձնարարում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկին կազմակերպել «____» ____________ 199  թ. թիվ _______ թողարկման պետական (Գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի իրացման աճուրդ և միաժամանակ իրականացնել թիվ ______ թողարկման պետական (Գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի մարումը:

(*) թիվ _____ թողարկման մարման համար Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկին հանձնարարվում է օգտագործել Հայաստանի Հանրապետության բյուջետային միջոցներից _____________ դրամ գումարի չափով` Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության թիվ ________ հաշվից:

Նշված միջոցների փոխանցման վճարային հանձնարարագիրը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկին կներկայացվի «____» ____________ 199 թ. ոչ ուշ:

Թիվ ______ թողարկման պարտատոմսերի իրացումից ստացված հասույթը ____________ գումարով պետք է ուղղվի թիվ _________ թողարկման պարտավորությունների մարմանը: Թիվ ________ թողարկման պարտատոմսերի իրացումից ստացված հասույթի գումարի և թիվ _________ թողարկման մարվող պարտատոմսերի գումարի տարբերությունը պետք է փոխանցվի Հայաստանի Հանրապետության բյուջեի Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկում թիվ _______ հաշվին:

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ ներքոհիշյալ պատասխանատու աշխատակիցներն իրավունք ունեն սահմանել աճուրդի ընթացքում հավաքված հայտերի բավարարման գնային պայմանները:

 

________________________________________________________________________

    Ա.Ա.Հ.                     պաշտոն                      հեռախոս

________________________________________________________________________

1.

2.

3.

4.

________________________________________________________________________

 

Նշված պատասխանատու աշխատակիցներն աճուրդի անցկացման օրն իրենց տեղերում կլինեն ժամը 12.00-ից մինչև 16.00-ը:

 

    ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ          _______________  (Ա.Ա.Հ.)

 

________________________________________________________________________

 

Հանձնարարագիրն ստացվել է «_____»__________ 199  թ.

 

   ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ                 _______________  (Ա.Ա.Հ.)

 

_____________________

* նշվում է միայն բյուջետային միջոցների հատուկ հատկացման դեպքում:

 

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ

«09» ՕԳՈՍՏՈՍԻ 1995 Թ. ԿՆՔՎԱԾ

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ

 

ՀԱՎԵԼՎԱԾ 5.

 

ՀԱՆՁՆԱՐԱՐԱԳԻՐ

 

         ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ   «»            199  Թ. ԱՃՈՒՐԴԻ

         ԸՆԹԱՑՔՈՒՄ ԹԻՎ ________ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ (ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ)

         ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԳՆՄԱՆ ՀԱՅՏԵՐԻ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ

 

Համաձայն «09» օգոստոսի 1995 թ. Պայմանագրի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկին հանձնարարում է.

 

* վաճառել թիվ _________ թողարկման պետական (Գանձապետական) կարճաժամկետ

պարտատոմսերն այն անձանց, որոնք ներկայացրել են այդ պարտատոմսերի

գնման մրցակցային հայտեր և հայտերում նշված գումարները ____________

դրամից քիչ չեն,

 

* մերժել մյուս բոլոր մրցունակ հայտերը,

 

* վաճառել թիվ ________ թողարկման պետական (Գանձապետական) կարճաժամկետ

պարտատոմսերն այն անձանց, որոնք ներկայացրել են այդ պարտատոմսերի

գնման ոչ մրցակցային հայտեր, աճուրդի միջին կշռված գնով`

_____________ դրամ:

 

    ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ          _______________  (Ա.Ա.Հ.)

 

________________________________________________________________________

 

Հանձնարարագիրն ստացվել է «_____»__________ 199  թ.

 

   ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ                 _______________  (Ա.Ա.Հ.)

 

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ

«09» ՕԳՈՍՏՈՍԻ 1995 Թ. ԿՆՔՎԱԾ

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ

 

ՀԱՎԵԼՎԱԾ 6.

 

ԾԱՆՈՒՑՈՒՄ

 

Թիվ _______ թողարկման պետական (Գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի տեղաբաշխման «____» ___________ 199 թ. աճուրդի ընթացքում հայտերի հավաքագրման արդյունքների մասին.

Սույնով Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը տեղեկացնում է թիվ _______ թողարկման պետական պարտատոմսերի տեղաբաշխման «____» ___________ 199 թ. աճուրդի ընթացքում հայտերի հավաքագրման արդյունքների մասին:

Հայտերի հավաքագրումն իրականացվել է «____» _____________ 199  թ. ժամը 11.00-ից մինչև 11.30-ն: Ընդունված հայտերի մասին տվյալները բերված են կցվող Ամփոփ տեղեկագրում:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ թիվ ______ թողարկման պարտատոմսերի մարման համար, որի մարման ժամկետը լրանում է թիվ ______ թողարկման աճուրդի օրը, պահանջվում է` ____________________ դրամ:

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից տրամադրված Հանրապետական բյուջեի միջոցների գումարը պարտատոմսերի մարման համար հավասար է _______________ դրամի թիվ _________ թողարկման պարտատոմսերի լրիվ մարման համար թիվ _______ թողարկման պարտատոմսերի իրացումից անհրաժեշտ է հատկացնել ____________ դրամից ոչ պակաս: Դրա համար մրցակցային հայտերի բավարարման գինը չպետք է գերազանցի ___________ դրամ:

Նշված գնով հայտերի բավարարման դեպքում աճուրդից ստացված հասույթը կկազմի _______________ դրամ:

 

   ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՑ                       _______________  (Ա.Ա.Հ.)

 

________________________________________________________________________

 

Հանձնարարագիրն ստացվել է «_____»__________ 199  թ.

 

    ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ          _______________  (Ա.Ա.Հ.)

 

___________________

* Լրացվում է միայն աճուրդի անցկացման օրվա և հերթական թողարկման մարման օրվա համընկնման դեպքում:

 

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ

«09» ՕԳՈՍՏՈՍԻ 1995 Թ. ԿՆՔՎԱԾ

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ

 

ՀԱՎԵԼՎԱԾ 7.

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ԹԻՎ _______ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ (ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ) ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Համաձայն «09» օգոստոսի 1995 թ. Պայմանագրի և «___» ___________ 199 թ. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հանձնարարագրի` սույնով Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը տեղեկացնում է թիվ ____________ թողարկման պետական (Գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքների մասին:

1. Թողարկման տեղաբաշխման աճուրդն կայացել է «___» ___________ 199 թ.: Աճուրդի ընթացքում պարտատոմսերի գնման հայտերի ընդհանուր գումարն անվանական արժեքով կազմել է __________ դրամ, որից _______ դրամ մրցակցային և _______ դրամ ոչ մրցակցային:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից սահմանվել է մրցակցային հայտերի բավարարման նվազագույն գինը ____________ դրամ:

Մրցակցային հայտերի բավարարման միջին կշռված գինը կազմել է _______ դրամ:

3. Պարտատոմսերի իրացումից ստացվել է ___________ դրամ

 

.______________________________________________________________________.

|                                     |ըստ անվանականի| հասույթի գումարը|

|_____________________________________|______________|_________________|

|Վաճառվել է մրցակցային հայտերով:      |              |                 |

|_____________________________________|______________|_________________|

|Վաճառվել է ոչ մրցակցային հայտերով    |              |                 |

|_____________________________________|______________|_________________|

|Գնվել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից  |              |                 |

|_____________________________________|______________|_________________|

|           Ընդամենը                  |              |                 |

.______________________________________________________________________.

 

4. ___________ դրամի չափով հասույթը ենթակա է հաշվեգրման հանրապետական բյուջեի թիվ 100 հաշվեկշռային հաշվի վրա «___» _____________ 199 թ-ից ոչ ուշ:

 

   ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ                _______________  (Ա.Ա.Հ.)

 

________________________________________________________________________

 

Հաշվետվությունն ընդունվել է «_____»__________ 199  թ.

 

    ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ          _______________  (Ա.Ա.Հ.)

 

________________________________________________________________________

 

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ

«09» ՕԳՈՍՏՈՍԻ 1995 Թ. ԿՆՔՎԱԾ

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ

 

ՀԱՎԵԼՎԱԾ 7.1.

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ԹԻՎ ______ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ (ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ) ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԴԻԼԵՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳՆՎԱԾ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Համաձայն «09» օգոստոսի 1995 թ. Պայմանագրի և «____» _________ 199 թ. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հանձնարարագրի սույնով Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը տեղեկացնում է թիվ ______ թողարկման պետական (Գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդի ընթացքում Դիլերների կողմից գնված պարտատոմսերի մասին:

 

.________________________________________________________________________.

|   Դիլերի անվանումը   |   Գնվել է մրցակցային   | Գնվել է ոչ մրցակցային  |

|                      |        հայտերով        |       հայտերով         |

|                      |________________________|________________________|

|                      | անվանական | գնման գնով | անվանական|   գնման գնով|

|                      |  արժեքով  |            |  արժեքով |             |

|______________________|___________|____________|__________|_____________|

|                      |           |            |          |             |

|                      |           |            |          |             |

|                      |           |            |          |             |

|                      |           |            |          |             |

|______________________|___________|____________|__________|_____________|

|     Ընդամենը         |           |            |          |             |

.________________________________________________________________________.

 

   ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ                _______________  (Ա.Ա.Հ.)

 

________________________________________________________________________

 

Հաշվետվությունն ընդունվել է «_____»__________ 199  թ.

 

    ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ          _______________  (Ա.Ա.Հ.)

 

________________________________________________________________________

 

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ

«09» ՕԳՈՍՏՈՍԻ 1995 Թ. ԿՆՔՎԱԾ

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ

 

ՀԱՎԵԼՎԱԾ 8.

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ԹԻՎ ______ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ (ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ) ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՄԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «09» օգոստոսի 1995 թ. Պայմանագրի և «___» ___________ 199 թ. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հանձնարարագրի` սույնով Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը տեղեկացնում է թիվ _______ թողարկման պետական (Գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի մարման մասին:

1. «___» _________ 199 թ. Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից կատարվել է թիվ _____ թողարկման պետական (Գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի լրիվ մարում ________ դրամ ընդհանուր գումարով:

2. Մարմանն են ուղղվել Հայաստանի Հանրապետության հանրապետական բյուջեի միջոցները ___________ դրամի չափով` Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության թիվ 120 հաշվից:

 

   ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ                _______________  (Ա.Ա.Հ.)

 

________________________________________________________________________

 

Հաշվետվությունն ընդունվել է «_____»__________ 199  թ.

 

    ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ          _______________  (Ա.Ա.Հ.)

 

________________________________________________________________________

 

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ

«09» ՕԳՈՍՏՈՍԻ 1995 Թ. ԿՆՔՎԱԾ

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ

 

ՀԱՎԵԼՎԱԾ 9.

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ԹԻՎ ______ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ (ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ) ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ ԵՎ ԹԻՎ _______ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ (ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ) ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՄԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «09» օգոստոսի 1995 թ. Պայմանագրի և «___» __________ 199 թ. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հանձնարարագրի, սույնով Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը տեղեկացնում է թիվ ______ թողարկման պետական (Գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի տեղաբաշխման թիվ ______ թողարկման պետական (Գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի մարման մասին:

1. Թողարկման տեղաբաշխման աճուրդը կայացել է «____» _________ 199 թ.-ի Աճուրդի ընթացքում ընդունվել է պարտատոմսերի գնման հայտեր` __________ դրամ անվանական արժեքով, որից _______ դրամ մրցակցային և ________ ոչ մրցակցային:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից սահմանվել է մրցակցային հայտերի բավարարման նվազագույն գինը` _________ դրամ: Ոչ մրցակցային հայտերի միջին կշռված գինը կազմել է _________ դրամ:

3. Պարտատոմսերի իրացման արդյունքները` _________ դրամ`

 

.______________________________________________________________________.

|                                     |ըստ անվանականի| հասույթի գումարը|

|_____________________________________|______________|_________________|

|Վաճառվել է մրցակցային հայտերով:      |              |                 |

|_____________________________________|______________|_________________|

|Վաճառվել է ոչ մրցակցային հայտերով    |              |                 |

|_____________________________________|______________|_________________|

|Գնվել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից  |              |                 |

|_____________________________________|______________|_________________|

|           Ընդամենը                  |              |                 |

.______________________________________________________________________.

 

4. «____» ___________ 199 թ. Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից կատարվել է նաև թիվ __________ թողարկման մարում` _________ դրամ ծավալով:

5. Թողարկումը մարվել է.

ա) թիվ ______ թողարկման իրացումից ստացված ______ դրամ հասույթի հաշվին:

բ) Հայաստանի Հանրապետության հանրապետական բյուջեի, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության թիվ 120 հաշվի միջոցներին:

6. Թիվ _______ թողարկման իրացումից ստացված հասույթի գումարի թիվ ______ թողարկման մարման գումարի դրական տարբերությունը ենթակա է հաշվեգրման Հայաստանի Հանրապետության հանրապետական բյուջեի, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկում, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության 100 հաշվեկշռային հաշվին ոչ ուշ, քան «____» ____________ 199 թ.:

7. Պարտատոմսերի մարմանն ուղղված հանրապետական բյուջեի չօգտագործված միջոցների մնացորդը ենթակա է հաշվեգրման Հայաստանի Հանրապետության հանրապետական բյուջեի, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկում, ՀՀ ֆինանսների նախարարության թիվ 100 հաշվին ոչ ուշ, քան «____» ______ 199 թ.:

 

   ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ                _______________  (Ա.Ա.Հ.)

 

________________________________________________________________________

 

Հաշվետվությունն ընդունվել է «_____»__________ 199  թ.

 

    ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ          _______________  (Ա.Ա.Հ.)

 

_______________________

* Լրացվում է համապատասխան իրավիճակում:

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԹԻՎ _______

 

ՊԵՏԱԿԱՆ (ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ) ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԴԻԼԵՐԻ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը (այսուհետև` Բանկ), ի դեմս բանկի նախագահի առաջին տեղակալ Ա. Դարբինյանի, մի կողմից և

 

_________________________________________________________________________

 

(այսուհետև` Դիլեր), ի դեմս _____________________________________________

 

_________________________________________________________________________,

 

մյուս կողմից, կնքեցին հետևյալ պայմանագիրը:

 

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Համաձայն սույն Պայմանագրի, ինչպես նաև Պետական (Գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության և մարման սպասարկման կարգի (այսուհետև` Կարգ) Բանկը պարտավորվում է Կարգում նշված իր լիազորությունների սահմաններում հնարավորություն տալ Դիլերին կնքել ու իրականացնել Պետական (Գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերով (այսուհետև` Պարտատոմս) գործարքներ` Առևտրային, Հաշվարկային համակարգերում և Ավանդատանը, իսկ Դիլերը պարտավորվում է աջակցել Պարտատոմսերի շրջանառությանը` նշված համակարգերում Պարտատոմսերով գործարքների իրականացման ճանապարհով, վերջինիս տեղաբաշխման, շրջանառության և մարման ժամանակ պահպանելով Կարգի պահանջները: Դիլերը պարտավորվում է, համաձայն Կարգի սույն Պայմանագրի կնքման պահից Ներդրողների համար հանդես գալ որպես ենթաավանդատուն:

 

2. ԲԱՆԿԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2.1. Բանկը Դիլերի գործողություններում գործող օրենսդրության, Կարգի կամ սույն Պայմանագրի խախտումների հայտնաբերման դեպքում իրավունք ունի մինչև մեկ ամիս ժամանակով դադարեցնել պարտատոմսերի առք ու վաճառքի Դիլերի գործարքները, որոնք կատարվում են իր անունից և իր հաշվին, ինչպես նաև ներդրողի հաշվին և նրա հանձնարարությամբ: Դիլերի նախկինում գնած Պարտատոմսերի մարումն իրականացվում է դրանցից անկախ, Կարգի 7-րդ բաժնում նախատեսված կարգով:

2.2. Բանկը համաձայն Կարգի, իրավունք ունի վերահսկել Դիլերի բոլոր գործարքները, որոնք կատարվում են նրա կողմից Պարտատոմսերի շուկայում:

2.3. Բանկն իրավունք ունի հաշվետվություն ստանալ Դիլերի ենթաավանդատան վերաբերյալ` համաձայն Կարգի:

2.4. Բանկն իրավունք ունի առանց պատճառի բացատրության Դիլերի հետ պայմանագիրը դադարեցնել, վերջինիս 1 ամիս առաջ գրավոր նախազգուշացնելուց հետո: Այդ դեպքում Բանկը պարտավոր է փոխհատուցել ծախսերը, որոնք Դիլերը կրել է Պայմանագրի դադարեցման հետևանքով:

Ծախսերի մեջ չեն մտնում դրամական միջոցները և այլ ունեցվածքը, որոնք Դիլերի կողմից վճարված են կամ պետք է վճարվեն ներդրողներին, ինչպես նաև կազմակերպությանը, որը կատարում է Առևտրային համակարգի ֆունկցիաներ:

2.5. Բանկը պարտավոր է պահպանել տեղեկատվության գաղտնիությունը, որը ստացվում է Պարտատոմսերի շրջանառության և տեղաբաշխման վերահսկման ընթացքում:

2.6. Բանկը պարտավոր է տեղեկացնել Դիլերին Կարգում և Հայաստանի Հանրապետության Պետական կարճաժամկետ պարտատոմսերի թողարկման հիմնական պայմաններում (այսուհետև` Պարտատոմսերի թողարկման հիմնական պայմաններ) կատարվող բոլոր փոփոխությունների և լրացումների մասին, այդ փոփոխությունների ընդգրկման օրից սկսած 3 օրվա ընթացքում: Դիլերի կողմից Պայմանագրի կամ Պարտատոմսերի թողարկման հիմնական պայմանների որևէ պայմանի խախտումը, որը ծագում է սույն կետում նշված փոփոխությունների մասին Դիլերի անտեղյակության հետևանքով, հիմք չեն հանդիսանում վերջինիս հետ պայմանագրի դադարեցման` համաձայն սույն պայմանագրի 4.2 կետի:

2.7. Բանկը պարտավորվում է աճուրդի օրը, 17.00-ից ոչ ուշ հայտարարել աճուրդի արդյունքների մասին:

2.8. Բանկը պարտավոր է Դիլերին հատկացնել 1 __________ 00000 ծածկագիրը` համաձայն Կարգի: Նշված ծածկագիրը համարվում է շնորհված սույն պայմանագրի ստորագրման պահից:

2.9. Դիլերի հետ սույն պայմանագրի դադարեցման ժամանակ, սույն պայմանագրի 2.4 և 4.2 կետերով նախատեսված դեպքերում Բանկը պարտավոր է այդ մասին տեղեկացնել տվյալ Դիլերի բոլոր ներդրողներին, զանգվածային լրատվական միջոցներով, վերջինիս սույն Պայմանագրի դադարեցման մասին նախազգուշացման օրից 10 օրվա ընթացքում:

 

3. ԴԻԼԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ.

 

3.1. Դիլերը սույն Պայմանագրի կնքման պահից, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի հետ պայմանագիր կնքելուց հետո կարող է դառնալ Հաշվարկային համակարգի և Ավանդատան մասնակից:

3.2. Դիլերն իրավունք ունի առանց պատճառների բացատրության միակողմանի կարգով դադարեցնել պայմանագիրը, Բանկին այդ մասին 1 ամիս առաջ գրավոր տեղեկացնելով: Այդ դեպքում Դիլերը պարտավոր է հատուցել Բանկի ծախսերը, որոնք վերջինս կրել է սույն Պայմանագրի դադարեցման հետևանքով: Ծախսերի կազմի մեջ չեն մտնում դրամական միջոցները և այլ ունեցվածքը, որոնք Բանկի կողմից ենթակա են վճարման Առևտրային համակարգի ֆունկցիաներ կատարող կազմակերպությանը:

3.3. Դիլերը պարտավոր է նախքան ներդրողների հանձնարարությունների կատարումը նրանց հետ կնքել սպասարկման պայմանագրեր: Այդպիսի պայմանագրերում Դիլերը պարտավոր է ներառել ներդրողներին հատկացված գրանցման ծածկագրերը, որոնք չեն հանդիսանում առևտրային գաղտնիք:

3.4. Դիլերը պարտավոր է մյուս Դիլերների հետ իրականացնել Պարտատոմսերով հաշվարկներ միայն Հաշվարկային համակարգի և Ավանդատան սահմաններում:

3.5. Դիլերը պարտավոր է ապահովել իր հաճախորդ-ներդրողներից Պարտատոմսերի գնման ու վաճառքի հայտերի հավաքագրում և դրանց փոխանցումը Առևտրային համակարգ:

3.6. Դիլերը պարտավոր է հաճախորդ-ներդրողներին ժամանակին տալ իրենց հանձնարարությամբ կատարվող գործարքների և այդ գործարքներով հաշվարկների վերաբերյալ լրիվ տեղեկատվությունները:

3.7. Դիլերը պարտավոր է ոչ ուշ, քան սույն Պայմանագրի ստորագրումից 30 օր հետո, Բանկին վստահագիր տալ սույն Պայմանագրի գործունեության ժամկետի ընթացքում իր հիմնական դեպո հաշիվներից Ավանդատան «առևտրային» հաշիվներին յուրաքանչյուր մարման նախատեսված թողարկման Պարտատոմսերի փոխանցման համար:

3.8. Դիլերը պարտավոր է Բանկ ներկայացնել այն անձանց ստորագրության օրինակները, որոնք լիազորված են ստորագրել առաջնային շուկայում Պարտատոմսերի ձեռք բերման հայտերը, ինչպես նաև իր այն ծառայողների ցուցակը, որոնք կարող են երկրորդային շուկայում Պարտատոմսերով գործարքներ իրականացնել և սույն Պայմանագրի ստորագրման օրից 3 օրվա ընթացքում ստանալ Բանկի կողմից լրացված Պարտատոմսերի առաջնային շուկայի առք ու վաճառքի պայմանագիրը:

3.9. Դիլերը պարտավոր է պահպանել սույն Պայմանագրից, Կարգից և Պարտատոմսերի թողարկման հիմնական պայմաններից բխող բոլոր պահանջները:

3.10. Դիլերը պարտավոր է Պարտատոմսերի յուրաքանչյուր տեղաբաշխման աճուրդին դրանց ձեռք բերման հայտեր ներկայացնել այն չափով, որը կազմում է թողարկման հայտարարված անվանական ծավալի 1 %-ից ոչ պակասը:

3.11. Դիլերը պարտավոր է իր ենթաավանդատանը վարել հաճախորդ-ներդրողների հաշվառում` համաձայն Կարգի:

3.12. Դիլերը պարտավոր է, համապատասխան պայմանագրի հիման վրա, յուրաքանչյուր ներդրողի համար, դեպո հաշիվներում, առանձին հաշվառել և պահպանել Պարտատոմսեր:

3.13. Դիլերը պարտավորվում է այն Պարտատոմսերը, որոնք գնվել են ներդրողի հանձնարարությամբ և նրա հաշվին և պահվում են Դիլերի հաշիվներում չօգտագործել իր անունից և իր հաշվին կատարվող ցանկացած գործարքում, ինչպես նաև պարտավորվում է այդ Պարտատոմսերով ըստ իր պարտավորությունների չկրել պատասխանատվություն:

3.14. Դիլերը պարտավորվում է մյուս Դիլերների հետ Պարտատոմսերի առաջնային շուկայում աճուրդների գնային պայմաններով չմտնել գրավոր կամ բանավոր պայմանավորվածության մեջ:

3.15. Դիլերը պարտավոր է ներդրողներից ընդունել Պարտատոմսերի գնման կամ վաճառքի հանձնարարության, միայն վերջինիս հետ պայմանագրերի կնքման ճանապարհով:

 

4. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

4.1. Սույն Պայմանագրի պարտավորությունների չկատարման կամ անբավարար կատարման համար կողմերը պատասխանատվություն են կրում` համաձայն գործող օրենսդրության:

4.2. Սույն Պայմանագրից, Կարգից և Պարտատոմսերի թողարկման հիմնական պայմաններից բխող պահանջների խախտման դեպքում, Բանկն իրավունք ունի միակողմանի կարգով դադարեցնել սույն Պայմանագիրը և պահանջել իրեն պատճառված վնասների հատուցում` համաձայն սույն Պայմանագրի 4.1 կետի:

4.3. Բանկի կողմից գաղտնապահական տեղեկատվության, որն ստացվել է նրա կողմից վերահսկողական ֆունկցիաների կատարման ժամանակ, իր սեփական գործարքների կատարման ժամանակ օգտագործման կամ այդ տեղեկատվության բացահայտման դեպքում, որի հետևանքով Դիլերին վնաս է պատճառվել, Բանկը Դիլերի առաջ պատասխանատվություն է կրում` համաձայն գործող օրենսդրության:

 

5. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5.1. Կողմերը պարտավորվում են նախաձեռնել հնարավոր միջոցները բոլոր վիճելի հարցերի կարգավորման համար: Վեճը փոխադարձ համաձայնությամբ չկարգավորելու դեպքում, լուծվում է դատարանի կամ արբիտրաժի միջոցով` գործող օրենսդրությամբ նախատեսված կարգով:

 

6. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

6.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում նրա ստորագրման պահից և գործում է

 

մինչև «____» __________ 199 թ.:

6.2. Սույն Պայմանագրի գործունեության երկարացման հարցը փոխհամաձայնությամբ որոշվում է հետևյալ կարգով.

Կողմերից յուրաքանչյուրը ոչ ուշ, քան սույն Պայմանագրի գործունեության ժամկետի ավարտից 60 օր առաջ, իրավունք ունի մյուս կողմին ուղղել Պայմանագրի երկարացման գրավոր առաջարկություն: Կողմը, որը ստացել է այդպիսի առաջարկություն, իրավունք ունի ոչ ուշ, քան սույն Պայմանագրի գործունեության ժամկետի ավարտից 20 օր առաջ պատասխանելու այդ առաջարկության ընդունման կամ մերժման վերաբերյալ: Այն դեպքում, երբ կողմը, որն ստացել է սույն Պայմանագրի երկարացման առաջարկությունները, չի պատասխանել նշված ժամկետում, ապա սույն կետում նշված պայմանագիրը չի կարող երկարացվել:

 

7. ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

7.1. Սույն Պայմանագրում և հավելվածներում կատարվող բոլոր փոփոխությունները և լրացումները կատարվում են լրացումների և փոփոխությունների Արձանագրության ձևով, որն ստորագրում են երկու կողմերը:

 

8. ԿՈՂՄԵՐԸ ՏՎՅԱԼՆԵՐԸ

 

    Հայաստանի Հանրապետության              _________________________

       Կենտրոնական բանկ                   _________________________

    Երևան  10, Նալբանդյան                 _________________________

 

    ________________________              _________________________

         Ա. ԴԱՐԲԻՆՅԱՆ

 

              Կ.Տ.                                    Կ.Տ.

 

     ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ                 ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

     ___________________                     ________________________

             Բ. ԱՍԱՏՐՅԱՆ                              Լ. ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ

 

     23 օգոստոսի 1995 թ.                      23 օգոստոսի 1995 թ.

 

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԴԻԼԵՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԵՎ ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության պետական արժեթղթերի շուկայի լիազորված դիլեր կարող են լինել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող այն ռեզիդենտ բանկերը, որոնք.

1. Ընդհանուր կապիտալը կազմում է ավելի քան 60 000 հազ.դրամ,

2. Վերջին 6 ամսվա ընթացքում աշխատել են շահութաբեր,

3. Վերջին 6 ամսվա ընթացքում չունեն պարտադիր պահուստավորման

պահանջների խախտումներ,

4. Վերջին 6 ամսվա ընթացքում չեն խախտել Հայաստանի Հանրապետության

Կենտրոնական բանկի կողմից սահմանված 41 տնտեսական նորմատիվը,

5. Ունեն անհրաժեշտ տեխնիկական հագեցվածությամբ համապատասխան

ստորաբաժանում, որի աշխատակիցները Հայաստանի Հանրապետության

ֆինանսների նախարարությունից ստացել են արժեթղթերի շուկայում

գործառնությունների իրականացման որակավորման վկայական:

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. եւ էկոն.
09.08.1995
Կարգ