Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԱՌԱՆՁ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԱՌԱՆՁԻՆ ԵԿԱՄՏԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԱՌԱ ...

 

 

041.0133.040398

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 մարտի 1998 թվական թիվ 133

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԱՌԱՆՁԻՆ ԵԿԱՄՏԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի առանձին եկամտատեսակների հավաքագրման աշխատանքների արդյունավետությունն ապահովելու, ինչպես նաև այդ աշխատանքներում պետական կառավարման մարմինների պարտականությունները հստակեցնելու նպատակով`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով նախատեսված առանձին եկամտատեսակների գանձման և դրանց գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մուտքերի ապահովման համար պատասխանատու պետական կառավարման մարմինների ցանկն ըստ առանձին եկամտատեսակների (կցվում է):

2. Ցանկում նշված պետական կառավարման մարմիններին`

i

ա) մինչև 1998 թվականի մարտի 15-ը ապահովել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով` նախատեսված առանձին եկամտատեսակների հաշվառումն ու գանձումը կանոնակարգող համապատասխան հրահանգչական փաստաթղթերի ընդունումը և դրանց մեկ օրինակը 10-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության հարկային տեսչություն.

բ) ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ` Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով նախատեսված եկամուտների (այդ թվում` նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացվող եռամսյակային համամասնություններով) մուտքագրումն ապահովելու համար` անհրաժեշտության դեպքում դրանց գանձման աշխատանքների կանոնակարգման ու արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկություն ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարություն.

գ) մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 15-ը տվյալ ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե գանձված ոչ հարկային եկամուտների վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության սահմանված կարգով և համապատասխան ձևերով հաշվետվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմիններ.

դ) պայմանագրով կարգավորվող Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ոչ հարկային եկամուտների (պետական կառավարման մարմինների, դրանց ենթակա բյուջետային հիմնարկների հաշվեկշիռներում հաշվառվող գույքի վարձակալությունից եկամուտներ, դիվիդենտներ ու շահաբաժիններ և այլն) ամբողջական հաշվառումն ապահովելու նպատակով մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության հարկային տեսչություն ներկայացնել համապատասխան պայմանագրերի պատճեները:

3. Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությանը`

i

ա) երկամսյա ժամկետում հաստատել սույն որոշման 2-րդ կետի «գ» ենթակետում նշված հաշվետվության ձևերը և դրանք ներկայացնելու կարգը.

բ) ապահովել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե գանձվող գումարների վճարման նկատմամբ վերահսկողության իրականացումը և պայմանագրերով կարգավորվող Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի առանձին եկամտատեսակների ամբողջական հաշվեգրումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե.

գ) յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 1-ը ամփոփել պետական կառավարման մարմինների ներկայացրած հաշվետվություններն ու դրանք ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:

4. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության վրա:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 թ.

ՄԱՐՏԻ 4-Ի թիվ 133

ՈՐՈՇՄԱՄԲ

 

Ց Ա Ն Կ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ԵԿԱՄՏԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ԳԾՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՄՈՒՏՔԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

 

_________________________________________________________________________

 թիվ թիվ          Եկամտատեսակը              Գանձման համար պատասխանատու պետական

 ը/կ                                            կառավարման մարմինը

_________________________________________________________________________

 1               2                                  3

_________________________________________________________________________

1. Հայաստանի Հանրապետության քաղաքա-   Հայաստանի Հանրապետության ներքին գոր-

    ցիություն ստանալու և  Հայաստանի    ծերի և  ազգային անվտանգության նախա-

    Հանրապետության քաղաքացիությունը    րարություն

    փոխելու համար պետական տուրք        Հայաստանի Հանրապետության արտաքին

                                       գործերի նախարարություն

 

2. Ֆիզիկական անձանց տրվող իրավաբա-  Հայաստանի Հանրապետության ներքին

նական նշանակություն ունեցող փաս- գործերի և ազգային անվտանգության

     տաթղթերի, մատուցվող որոշակի       նախարարություն

     ծառայությունների կամ գործողու-    Հայաստանի Հանրապետության արտաքին        

     թյունների համար պետական տուրք     գործերի նախարարություն

 

 3.  Հյուպատոսական ծառայությունների    Հայաստանի Հանրապետության արտաքին        

     կամ գործողությունների համար       գործերի նախարարություն

պետական տուրք

 

 4.  Ձեռնարկությունների, դրանց առ-     Հայաստանի Հանրապետության վիճակա-        

     անձնացված ստորաբաժանումների       գրության, պետական ռեգիստրի և  վեր-

     պետական գրանցման համար պետական    լուծության վարչություն

տուրք

 

 5.  Մամուլի և  զանգվածային լրա-       Հայաստանի Հանրապետության արդարա-        

     տվության մյուս միջոցների պե-      դատության նախարարություն

տական գրանցման համար պետական

տուրք

 

 6.  Հասարակական-քաղաքական, հասա-      Հայաստանի Հանրապետության արդարադա-      

     րակական կազմակերպությունների,     տության նախարարություն

արհեստակցական միությունների և

այլ կազմակերպությունների պետա-

կան գրանցման համար պետական

տուրք

 

 7.  Կրոնական կազմակերպությունների     Կրոնի գործերի պետական խորհուրդ          

պետական գրանցման համար պետա-

կան տուրք

 

 8.  Արժեթղթերի թողարկման ազդագրի      Հայաստանի Հանրապետության ֆինանսների     

     պետական գրանցման համար պետա-      և  էկոնոմիկայի նախարարություն

կան տուրք

 

 9.  Արժեթղթերի պետական գրանցման       Հայաստանի Հանրապետության ֆինանսների

     համար պետական տուրք               և  էկոնոմիկայի նախարարություն           

 

10.  Ավտոմեքենայի պետական համարա-      Հայաստանի Հանրապետության գործերի

     նիշ տալու համար պետական տուրք     և  ազգային անվտանգության նախարարու-

                                       թյուն

 

11.  Մոտոփոխադրամիջոցների, կցորդ-      Հայաստանի Հանրապետության ներքին և       

     ների և  կիսակցորդների պետա-       ազգային անվտանգության նախարարու-

     կան համարանիշներ տալու համար      թյուն

պետական տուրք

 

12.  Ավտոմեքենայի (մոտոցիկլետի)        Հայաստանի Հանրապետության ներքին         

     տեխնիկական անձնագիր (գրանց-       գործերի և  ազգային անվտանգության

     ման վկայական) տալու համար         նախարարություն

պետական տուրք

 

13.  Տրանսպորտային միջոցների տարե-     Հայաստանի Հանրապետության ներքին         

     կան տեխնիկական զննության հա-      գործերի և  ազգային անվտանգության

     մար պետական տուրք                 նախարարություն

 

14. Տրանսպորտային միջոցները գրանցե-  Հայաստանի Հանրապետության ներքին

լու, վերագրանցելու, հաշվառումից  գործերի և ազգային անվտանգության

     հանելու, ինչպես նաև  դրանց        նախարարություն

գրանցման տվյալների փոփոխության

հետ կապված որևէ գործողություն

կատարելու համար պետական տուրք

 

15.  Դեղերի, դեղագործական արտադրան-    Հայաստանի Հանրապետության առողջա-        

քի, բժշկական նշանակության առար-   պահության նախարարություն

կաների, բժշկական գործիքների,

սարքերի և տեխնիկայի պետական

գրանցման համար պետական տուրք

 

16.  Անշարժ գույքի պետական գրանց-      Հայաստանի Հանրապետության անշարժ         

     ման համար պետական տուրք           գույքի պետական միասնական կադաստրի

                                       վարչություն

 

17.  Մշակութային արժեքներն արտահա-     Հայաստանի Հանրապետության մշակույթի,     

     նելու կամ ժամանակավոր արտահա-     երիտասարդության հարցերի և  սպորտի

     նելու իրավունքի վկայագիր տալու    նախարարություն

համար պետական տուրք

 

18. Գյուտերի, օգտակար սարքերի, արդ-  Հայաստանի Հանրապետության կառավա-

     յունաբերական նմուշների, ապրան-    րությանն առընթեր արտոնագրային

     քային և  սպասարկման նշանների,     վարչություն`

ապրանքների ծագման տեղանունների,

ֆիրմային անվանումների (արդյու-

նաբերական սեփականության օբյեկտ-

ների), ինտեգրալ միկրոսխեմաների

տոպոլոգիաների իրավական պաշտպա-

նության հետ կապված իրավաբանական

նշանակություն ունեցող գործողու-

թյունների համար պետական տուրք

 

19. Բժշկական և դեղագործական գործու- Հայաստանի Հանրապետության առողջապա-

     նեություն իրականացնելու համար     հության նախարարություն

լիցենզիաներ տալու համար պետա-

կան տուրք

 

20.  Ապահովագրական գործունեություն     Հայաստանի Հանրապետության ֆինանսնե-

իրականացնելու համար լիցենզիաներ   րի և էկոնոմիկայի նախարարություն

տալու համար պետական տուրք

 

21.  Խաղատների գործունեություն         Հայաստանի Հանրապետության ֆինանսների

     կազմակերպելու համար լիցեն-        և  էկոնոմիկայի նախարարություն           

զիաներ տալու համար պետական

տուրք

 

22.  Շահումներով խաղեր և  վիճակա-      Հայաստանի Հանրապետության ֆինանսնե-

     խաղեր կազմակերպելու համար         րի և  էկոնոմիկայի նախարարություն        

լիցենզիաներ տալու համար պե-

տական տուրք

 

23.  Ավտոտրանսպորտային գործունե-       Հայաստանի Հանրապետության տրանսպոր-      

     ություն իրականացնելու համար       տի նախարարություն Հայաստանի Հանրա-

     լիցենզիաներ տալու համար պե-       պետության մարզպետներ, Երևանի

     տական տուրք                       քաղաքապետ

 

24.  Լիցենզավորման ենթակա գյուղա-      Հայաստանի Հանրապետության գյուղա-        

     տնտեսական գործունեություն         տնտեսության նախարարություն

իրականացնելու համար լիցեն-

զիաներ տալու համար պետական

տուրք

 

25.  Այլ լիցենզիաներ տալու համար       Հայաստանի Հանրապետության նախարա-

     պետական տուրք                     րություններ, գերատեսչություններ

                                       Հայաստանի Հանրապետության մարզպետներ     

                                       Երևանի քաղաքապետ                       

 

26.  Վարորդական իրավունքի վկայական     Հայաստանի Հանրապետության ներքին         

     տալու համար պետական տուրք         գործերի և  ազգային անվտանգության

                                       նախարարություն

 

27.  Տարանցիկ համարանիշ տալու համար    Հայաստանի Հանրապետության ներքին         

     պետական տուրք                     գործերի և  ազգային անվտանգության

                                       նախարարություն

 

28.  Պետական մենաշնորհային բնույթի     Հայաստանի Հանրապետության ներքին         

     ծառայությունների (գործողու-       գործերի և  ազգային անվտանգության

     թյունների) մատուցումը հաստատող    նախարարություն

     փաստաթղթի (վկայականի) տրամադր-    Հայաստանի Հանրապետության ֆինանսների

     ման համար յուրաքանչյուր քննու-    և  էկոնոմիկայի նախարարություն           

թյունն ընդունելու համար պետական

տուրք

 

29.  Հայաստանի Հանրապետությունից       Հայաստանի Հանրապետության կառավա-        

     արտահանվող և  Հայաստանի Հան-      րությանն առընթեր ստանդարտացման,

     րապետություն ներմուծվող ապ-       չափագիտության և  սերտիֆիկացման

     րանքների ծագման երկրի հավաս-      վարչություն

տագիր տալու համար պետական

տուրք

 

30.  Փորձարկումներ կատարելու վկայա-    Հայաստանի Հանրապետության կառավարու-     

     գիր տալու համար պետական տուրք     թյանն առընթեր ստանդարտացման, չափա-

                                       գիտության և սերտիֆիկացման վարչու-

                                       թյուն

 

31.  Սերտիֆիկացում կատարելու իրա-      Հայաստանի Հանրապետության կառավա-        

     վունքի վկայագիր տալու համար       րությանն առընթեր ստանդարտացման,

     պետական տուրք                     չափագիտության և  սերտիֆիկացման

                                       վարչություն

 

32.  Կարանտինային ծառայությունների     Հայաստանի Հանրապետության գյուղատն-      

     համար պետական տուրք               տեսության նախարարություն

 

33. Պետական անասնաբուժական հսկողու-  Հայաստանի Հանրապետության գյուղատն-

թյան հետ կապված ծառայությունների տեսության նախարարություն

համար պետական տուրք

 

34. Կնիքի և դրոշմակնիքի պատրաստման  Հայաստանի Հանրապետության ներքին

թույլտվություն տալու համար պետա- գործերի և ազգային անվտանգության

     կան տուրք                         նախարարություն

 

35.  Շինություն քանդելու և  շինարա-    Հայաստանի Հանրապետության մարզպետներ     

     րության թույլտվություն տալու      Երևանի  քաղաքապետ                       

համար պետական տուրք

 

36. Հայաստանի Հանրապետությունից օդա- Հայաստանի Հանրապետության քաղաքա-

յին տրանսպորտի միջոցներով ֆիզիկա- ցիական ավիացիայի գլխավոր վարչու-

կան անձանց (օդային ուղևորների)  թյուն

ելքի համար պետական տուրք

 

37. «Հայ» , «Հայաստան» «հայկա-  Հայաստանի Հանրապետության կառավարու-

     կան» , «հանրապետություն» ,     թյանն առընթեր արտոնագրային վարչու-      

«հանրապետական» բառերը և դրանց  թյուն

թարգմանությունները, ֆիրմային ան-

վանման մեջ օգտագործելու թույլտը-

վություն տալու համար պետական

տուրք

 

38. Բնական պաշարների օգտագործման և  Հայաստանի Հանրապետության բնապահպա-

շրջակա միջավայր վնասակար նյութե- նության նախարարություն

րի արտանետումների, արտահոսքերի,  Հայաստանի Հանրապետության ներքին

աղբյուսներում թափոնների տեղադր-  գործերի և ազգային անվտանգության

     ման համար վճարներ                 նախարարություն

 

39.  Պետական ձեռնարկությունների ու     Հայաստանի Հանրապետության սեփականա-      

     գույքի վարձակալության և  օգտա-    շնորհման նախարարություն

     գործման վարձավճարներ              Հայաստանի Հանրապետության նախարարու-

                                       թյուններ

                                       Հայաստանի Հանրապետության մարզպետներ     

                                       Երևանի քաղաքապետ                       

 

40.  Պետական պահուստի հողերի վար-      Հայաստանի Հանրապետության մարզպետներ     

     ձակալության և  օգտագործման        Երևանի  քաղաքապետ                       

վարձավճարներ

 

41.  Բանկերում և  ֆինանսավարկային      Հայաստանի Հանրապետության ֆինանսների

     հաստատություններում բյուջեների    և  էկոնոմիկայի նախարարություն           

ժամանակավոր ազատ միջոցների տե-

ղաբաշխումից և դեպոզիտներից

ստացված շահաբաժիններ, դիվի-

դենդներ

 

42.  Բաժնետիրական կապիտալում կատար-    Հայաստանի Հանրապետության նախարա-

     ված ներդրումներից ստացվող դի-     րություններ

վիդենդներ

 

43.  Բռնագրավված, տիրազուրկ, նվի-      Հայաստանի Հանրապետության ֆինանսների

     րատվության կամ ժառանգության       և  էկոնոմիկայի նախարարություն           

իրավունքով պետությանն անցած

գույքի իրացումից մուտքեր

 

44.  Իրավախախտումների համար պետավտո     Հայաստանի Հանրապետության ներքին        

     տեսչության մարմինների կողմից       գործերի և  ազգային անվտանգության

     կիրառվող տուգանքներից մուտքեր      նախարարություն

 

45. Այլ իրավախախտումների համար գոր-  Հայաստանի Հանրապետության արդարա-

ծադիր և դատական մարմինների կող- դատության նախարարություն

մից կիրառվող տուգանքների մուտքեր Հայաստանի Հանրապետության հարկային

տեսչություն

Հայաստանի Հանրապետության մաքսային

վարչություն

 

46.  Ծանրաքաշ և  մեծ եզրաչափերով       Հայաստանի Հանրապետության տրանսպոր-      

տրանսպորտային միջոցների երթևե-   տի նախարարություն

     կության համար վճարներ             Հայաստանի Հանրապետության ներքին         

                                       գործերի և ազգային անվտանգության

                                       նախարարություն

                                       Հայաստանի Հանրապետության մաքսային

                                       վարչություն

 

47.  Այլ պետություններում գրանցված     Հայաստանի Հանրապետության տրանսպոր-      

տրանսպորտային միջոցներով երթևե-  տի նախարարություն

     կության համար վճար                Հայաստանի Հանրապետության մաքսային       

                                       վարչություն

 

 

pin
ՀՀ Վարչապետ
04.03.1998
N 133
Որոշում