ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է Ազգային Ժողովի կողմից
«17» փետրվարի 1998թ.
«ԵՐԵՎԱՆԻ ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Երեվանի ոսկերչական գործարան» փակ բաժնետիրական ընկերությունն ազատվում է հարկային պարտավորությունները ժամանակին չկատարելու համար ավելացված արժեքի հարկի գծով սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ հաշվարկված և չվճարված տույժերից:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնակատար, Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. Քոչարյան |
Երևան 4 մարտի 1998 թ. ՀՕ-199
|