040.0136.050398
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«5» մարտի 1998թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 մարտի 1998 թ. թիվ 136
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՆ ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի գործերի կառավարչության Ծաղկաձորի ամառանոցային տնտեսության նախկին ընդունելությունների տան քարե եռահարկ շենքը սեփականության իրավունքով անհատույց հանձնել Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն Կոտայքի թեմի առաջնորդարանի համար:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի գործերի կառավարչությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Կոտայքի թեմի հետ համատեղ ավարտել նշված շենքի հաշվեկշռից հաշվեկշիռ սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքները:
3. Կոտայքի մարզի Ծաղկաձորի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Կոտայքի թեմի հետ համատեղ ճշտել նշված շենքի օգտագործման համար անհրաժեշտ հողամասի սահմանները և սահմանված կարգով կատարել համապատասխան ձևակերպում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի մարտի 5-ից: