Սեղմել Esc փակելու համար:
ՀՐԱԶԴԱՆԻ ՋԷԿ-Ի 5-ՐԴ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՇԻՆԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՐԱԶԴԱՆԻ ՋԷԿ-Ի 5-ՐԴ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0141.050398

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«5» մարտի 1998թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 մարտի 1998 թ. թիվ 141

 

ՀՐԱԶԴԱՆԻ ՋԷԿ-Ի 5-ՐԴ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Էներգետիկ համակարգի տնտեսական արդյունավետությունը և էլեկտրաէներգիայի արտադրության հուսալիությունը բարձրացնելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի վրա կատարված շինմոնտաժային աշխատանքների ծավալները, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության առաջարկությունը համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ, Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը 2000 թվականին շահագործման հանձնելու անհրաժեշտության վերաբերյալ:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը`

ա) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն համաձայնեցված Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ, Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարության ավարտի համար անհրաժեշտ ներդրումների, ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ.

բ) Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից տրամադրված վարկի միջոցների հաշվին նախագծային տեխնիկական լուծումներին համապատասխան 1998 թվականի ընթացքում ապահովել Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի կառույցների սեյսմիկ անվտանգության և մոնտաժված ու պահեստավորված սարքավորումների կենսաապահովման ծրագրի իրականացումը.

գ) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն` համաձայնեցված Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ, տրամադրված վարկի մնացորդային միջոցների հետագա օգտագործման վերաբերյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի մարտի 5-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.03.1998
N 141
Որոշում