Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԻՑ ԲԽՈՂ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԲԱՆԱՎՈՐ ...

 

 

112.0003.221007

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «22»         10           2007 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11207370

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ

 

17 սեպտեմբերի 2007 թվականի թիվ 3-Ն

 

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԻՑ ԲԽՈՂ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԲԱՆԱՎՈՐ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԴՈՒ` ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԳՐԱՎՈՐ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ոստիկանության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել`

1) մարդու իրավունքների ու ազատությունների սահմանափակումից բխող իրավունքների բանավոր ծանուցման մասին արձանագրության ձևը` համաձայն հավելված 1-ի.

2) մարդու` ազատությունից զրկման հետ կապված իրավունքների մասին գրավոր ծանուցման ձևը` համաձայն հավելված 2-ի:

(1-ին կետը փոփ. 08.04.2022 թիվ 2-Ն հրաման)

2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության տնտեսական վարչության պետին` ապահովել սույն հրամանի 1-ին կետով նախատեսված արձանագրության և գրավոր ծանուցման ձևաթղթերի տպագրությունը:

3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության շտաբի պետին` ոստիկանության ստորաբաժանումներին ապահովել սույն հրամանի 1-ին կետով նախատեսված արձանագրության և գրավոր ծանուցման ձևաթղթերով:

(վերնագիրն ու նախաբանը փոփ. 08.04.2022 թիվ 2-Ն հրաման)

 

Հավելված 1

ՀՀ ոստիկանության պետի

2007թ. սեպտեմբերի 17-ի

թիվ 3-Ն հրամանի

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԻՑ ԲԽՈՂ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԲԱՆԱՎՈՐ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

    «------»---------- 200 թ.        ----------------------------------

                                     արձանագրությունը կազմելու վայրը

 

-------------------------------------------------------------------

ազատությունը սահմանափակող ոստիկանության ծառայողի պաշտոնը, կոչումը,

անունը, ազգանունը

 

ս/թ -----------------»----»-ին, ժամը ------ին, -------------

վայրը

 

սահմանափակել է ------------------------- ազատությունը

անունը, ազգանունը

-------------------------------------------------------------------

ազատության սահմանափակման պատճառը, այն իրավական ակտի անվանումը, հոդվածը, մասը,

-------------------------------------------------------------------

               որի հիման վրա ազատությունը սահմանափակվել է  

-------------------------------------------------------------------

 

Այդ կապակցությամբ ------------------------ -ին բանավոր ծանուցվել են ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 14-ի թիվ 818 որոշմամբ սահմանված իրավունքները, և պարզաբանվել է իրավունքների իրականացման կարգը:

 

--------ը -------------------- ստանալ գրավոր ծանուցում -------------

    ազգանունը ցանկացել է/չի ցանկացել             ծանուցվողի ստորագրությունը

 

Ծանոթացա արձանագրությանը, ստացա մեկ օրինակ ----------------------

(ծանուցվողի ստորագրությունը, ազգանունը)

----------- -ը հրաժարվել է ստորագրել արձանագրությունը -----------

-----------------------------------------------  -----------------

    (հրաժարվելու պատճառը)                               ստորագրությունը

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԵՑ -------------------------------------------

(ստորագրությունը, պաշտոնը, կոչումը, ազգանունը)

 

-------------------------------------------

«»--------- 200 թ.

 

Հավելված 2

ՀՀ ոստիկանության պետի

2007թ. սեպտեմբերի 17-ի

թիվ 3-Ն հրամանի

 

ԳՐԱՎՈՐ ԾԱՆՈՒՑՈՒՄ ՄԱՐԴՈՒ` ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

-------------------------------------------------------------------

                     (ծանուցվողի անունը, ազգանունը)

Ձեր ազատությունները սահմանափակվել են -------------------

(նշել ինչ պատճառով,

-------------------------------------------------------------------

այն իրավական ակտի անվանումը և համապատասխան հոդվածը, մասը,

-------------------------------------------------------------------

որի հիման վրա մարդու ազատությունը սահմանափակվել է,

----------------------------------------------------------- կողմից:

ազատությունը սահմանափակող ոստիկանության ծառայողի անունը, ազգանունը և պաշտոնը)

 

Դուք իրավունք ունեք`

1. ստանալու իրավաբանական օգնություն.

2. բացատրություններ տալու փաստաբանի ներկայությամբ կամ հրաժարվելու բացատրություններ տալուց.

3. ծանոթանալու Ձեր ազատությունների սահմանափակմանն անմիջականորեն առնչվող փաստաթղթերին կամ նյութերին.

4. պահանջելու, որպեսզի ոստիկանություն բերելու պահից անհապաղ Ձեր գտնվելու վայրի մասին տեղեկացվի Ձեր կողմից ընտրված անձը.

5. անհրաժեշտության դեպքում ստանալու բժշկական օգնություն.

6. պահանջելու օրենքով նախատեսված միջոցներ ձեռնարկել Ձեր ազատության սահմանափակման կապակցությամբ Ձեր կամ ընտանիքի անդամների կյանքին, առողջությանը, գույքին սպառնացող վտանգը վերացնելու, ինչպես նաև Ձեր տիրապետման տակ գտնվող` առանց հսկողության մնացած գույքը պահպանելու նպատակով.

7. ծանոթանալու Ձեր ազատության սահմանափակման օրինականությունը և հիմնավորվածությունը բողոքարկելու կարգին, ոստիկանության գործողություններն ու որոշումները բողոքարկելու վերադասության կարգով կամ դատախազին կամ դատարան.

8. պահանջելու, որպեսզի Ձեզ թույլ տան օգտվելու Ձեր իրավունքներից` այդ մասին գրավոր դիմելով Ձեր ազատությունը սահմանափակած ոստիկանության ծառայողին:

9. Եթե դուք օտարերկրյա քաղաքացի եք կամ կամ քաղաքացիություն չունեցող անձ, ապա իրավունք ունեք նաև սույն ծանուցումը ստանալու պահից 15 օրվա ընթացքում ներկայացնելու դիմում` ապաստան ստանալու կամ փախստականի կարգավիճակ ձեռք բերելու համար:

 

ԾԱՆՈՒՑՈՂ ------------------------------------------------

(ստորագրությունը, պաշտոնը, կոչումը և ազգանունը)

 

«»--------- 200 թ.

 

(2-րդ հավելվածը փոփ. 08.04.2022 թիվ 2-Ն հրաման)

 

 

pin
Ոստիկանություն (Ներքին գործերի նախարարություն)
17.09.2007
N 3-Ն
Հրաման