Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԲԵՌՆԵՐԻ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄ ...

 

 

040.1226.271007

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 օգոստոսի 2007 թվականի N 1226-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԲԵՌՆԵՐԻ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքից ավտոմոբիլային տրանսպորտով բեռների միջպետական փոխադրումների իրականացման կարգը` համաձայն հավելվածի.

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2007 թվականի օգոստոսի 30-ի

N 1226-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԲԵՌՆԵՐԻ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում է Հայաստանի Հանրապետության տարածքից բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտով բեռների միջպետական փոխադրումների իրականացման գործընթացը:

 

II. ԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

 

2. Սույն կարգի պահանջները տարածվում են միջազգային համաձայնագրերի պահանջներին համապատասխան Հայաստանի Հանրապետության տարածքից բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտով բեռների միջպետական փոխադրումներ (այսուհետ` միջպետական բեռնափոխադրումներ) իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` փոխադրողների) վրա, անկախ նրանց կազմակերպական-իրավական ձևերից:

3. Հայաստանի Հանրապետության տարածքից բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական բեռնափոխադրումները կազմակերպվում են Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի, սույն կարգի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կողմից կնքված միջազգային համաձայնագրերի պահանջներին համապատասխան: Եթե միջազգային համաձայնագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն կարգով, ապա կիրառվում են միջազգային համաձայնագրերի նորմերը:

 

III. ԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

4. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`

1) բեռների կաբոտաժային փոխադրում - բեռների փոխադրում, որն իրականացվում է համաձայնագրի կողմ որևէ պետությունում հաշվառված բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտով համաձայնագրի կողմ այլ պետության վարչական տարածքում գտնվող երկու կետերի միջև.

2) թույլտվություն - ավտոմոբիլային հաղորդակցության մասին միջազգային համաձայնագրերով սահմանված, պետությունների իրավասու մարմինների կողմից տրված հաստատված ձևանմուշի փաստաթուղթ, որը միջպետական բեռնափոխադրումներ իրականացնելու համար իրավունք է վերապահում համաձայնագրի կողմ պետության բեռնատար ավտոտրանսպորտային միջոցի մուտքը, ելքը մյուս կողմի տարածք, տարանցումը նրանց տարածքով, ինչպես նաև դեպի երրորդ երկիր և երրորդ երկրից.

3) Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանս (այսուհետ` ՏՆԵԿ) թույլտվություն - թույլտվություն, որը ՏՆԵԿ-ի անդամ-պետությունների միջև տալիս է անսահմանափակ քանակով երթեր կատարելու իրավունք: Վավեր է միայն բեռնափոխադրումների գրանցամատյանի առկայության դեպքում: Լրացվում և վավերացվում է իրավասու մարմնի կողմից: Տրվում է մեկ տարի կամ վեց շաբաթ ժամկետով.

4) բեռնափոխադրումների գրանցամատյան - գրանցամատյանի տեսքով փաստաթուղթ, որը նախատեսված է տրանսպորտային գործողությունների վերաբերյալ տեղեկատվություն հավաքագրելու համար: Տեղեկատվությունը պետք է գրանցված լինի ժամանակագրական հերթականությամբ և ներառի ցանկացած երթ, այդ թվում` դատարկ: Օգտագործվում է ՏՆԵԿ-ի թույլտվության օգտագործման վերահսկման համար.

5) միջազգային ճանապարհային փոխադրում (այսուհետ` «ՏԻՐ (TIR)») ընթացակարգ - բեռների միջազգային ճանապարհային փոխադրման` 1975 թվականի նոյեմբերի 14-ի «Միջազգային ճանապարհային փոխադրման գրքույկի կիրառմամբ բեռների միջազգային փոխադրումների մասին» մաքսային կոնվենցիայով սահմանված բեռների միջազգային ճանապարհային փոխադրման գրքույկի կիրառմամբ ընթացակարգ.

6) քվոտա - թույլտվությունների սահմանված քանակ, որը յուրաքանչյուր տարվա համար նախապես համաձայնեցվում է Հայաստանի Հանրապետության և համաձայնագրի կողմ պետությունների իրավասու մարմինների միջև.

7) «ԱԴՌ (ADR)» համաձայնագիր - «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագիր.

8) բեռների կաբոտաժային փոխադրման թույլտվություն` միջազգային պայմանագրերով սահմանված և նախատեսված բեռների կաբոտաժային փոխադրման իրավունք: Բեռների կաբոտաժային փոխադրման թույլտվությունը վավերական է միայն բեռնափոխադրումների գրանցամատյանի առկայության դեպքում:

(4-րդ կետը փոփ. 04.05.17 թիվ 454-Ն որոշում)

5. Սույն կարգում օգտագործվող մյուս հասկացություններն ունեն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում նշված նշանակությունները:

 

IV. ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

6. Հայաստանի Հանրապետության տարածքից բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական բեռնափոխադրումներն իրականացվում են համաձայնագրի կողմ պետությունների իրավասու մարմինների կողմից փոխադրողին տրված թույլտվությունների հիման վրա կամ Հայաստանի Հանրապետության և այլ համաձայնագրերի կողմ պետությունների կառավարությունների միջև կնքված համաձայնագրերով նախատեսված դեպքերում` առանց թույլտվությունների կիրառման, իսկ միջազգային պայմանագրերի բացակայության դեպքում` «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

7. Հայաստանի Հանրապետության տարածքից միջպետական բեռնափոխադրումներ, այդ թվում` «ՏԻՐ (TIR)»-ի համակարգով և ՏՆԵԿ-ի թույլտվություններով իրականացնում են Հայաստանի Հանրապետությունում գրանցված փոխադրողները, սեփականության կամ օգտագործման իրավունքով իրենց պատկանող, միջազգային ստանդարտներին համապատասխանող բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով կամ այնպիսի բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով, որոնց համար համաձայնագրի կողմ պետությունը սահմանափակումներ չի նախատեսել, կամ, եթե բեռների փոխադրումն իրականացվում է համաձայնագրի կողմ չհանդիսացող պետությունների տարածքի տարանցմամբ և այդ պետության կողմից տվյալ բեռնատար ավտոտրանսպորտային միջոցին ներկայացվող սահմանափակումներ չեն նախատեսված:

 

V. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

8. Իրավասու մարմինը` ելնելով տվյալ տարում փոխադրողներին հատկացված թույլտվությունների քանակից`

1) որոշում է հաջորդ տարվա համար պահանջվող թույլտվությունների խմբաքանակը` ըստ համաձայնագրի կողմ պետությունների.

2) թույլտվությունների քանակի համաձայնեցման նպատակով համաձայնագրի կողմ պետությունների իրավասու մարմինների հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է բանակցություններ:

9. Միջազգային համաձայնագրերով նախատեսված թույլտվությունների քանակի մասին ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա իրավասու մարմինը`

1) ոչ ուշ, քան մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ը (եթե չկա լրացուցիչ պայմանավորվածություն), ապահովում է հաջորդ տարվա համար Հայաստանի Հանրապետության անհրաժեշտ քանակի թույլտվությունների պատրաստումը,

2) հաստատում և ապահովում է միջազգային համաձայնագրի կողմ պետության իրավասու մարմնին դրանց ժամանակին ուղարկումը:

10. Իրավասու մարմինը, սահմանված քվոտաներից դուրս համաձայնագրի կողմ պետության թույլտվությունների լրացուցիչ քանակի պահանջարկի դեպքում, ինչպես նաև համաձայնագրի կողմ պետության իրավասու մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության թույլտվությունների լրացուցիչ պահանջարկի առաջարկություն ստանալու դեպքում բանակցություն է վարում համապատասխան համաձայնագրի կողմ պետության իրավասու մարմնի հետ:

11. Իրավասու մարմինը համաձայնագրի կողմ պետություններից թույլտվություններն ստանալուց հետո տեղեկացումը Հայաստանի Հանրապետության փոխադրողներին իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ինտերնետային կայքի միջոցով:

(11-րդ կետը փոփ. 06.06.2019 թիվ 733-Ն որոշում)

12. Թույլտվությունների հատկացման ժամանակ իրավասու մարմինն ապահովում է միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կողմից համապատասխան համաձայնագրի կողմ պետությունների հետ կնքված համաձայնագրերով միջպետական փոխադրումներին ներկայացվող պահանջների մասին տեղեկատվությունը:

 

VI. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

13. Միջպետական բեռնափոխադրումների թույլտվություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության, այդ թվում` «ՏԻՐ (TIR)»-ի համակարգով աշխատող փոխադրողները պետք է վճարեն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական տուրք և իրավասու մարմնի անունով ներկայացնեն դիմում` կցելով հետևյալ փաստաթղթերը`

1) հայտ (N 1 ձև).

2) (2-րդ ենթակետն ուժը կորցրել է 04.05.17 թիվ 454-Ն որոշում)

3) (3-րդ ենթակետն ուժը կորցրել է 04.07.12 թիվ 878-Ն որոշում)

4) (4-րդ ենթակետն ուժը կորցրել է 04.07.12 թիվ 878-Ն որոշում)

5) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների (ավտոմոբիլ, քարշակ, կցորդ, կիսակցորդ) հաշվառման վկայագրի պատճենը, իսկ օրենքով սահմանված կարգով օգտագործման իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցի համար համապատասխան պայմանագրի պատճենը:

6) (6-րդ ենթակետն ուժը կորցրել է 04.05.17 թիվ 454-Ն որոշում)

7) (7-րդ ենթակետն ուժը կորցրել է 04.05.17 թիվ 454-Ն որոշում)

8) (8-րդ ենթակետն ուժը կորցրել է 04.05.17 թիվ 454-Ն որոշում)

(13-րդ կետը փոփ. 04.07.12 թիվ 878-Ն, 04.05.17 թիվ 454-Ն որոշումներ)

13.1. Սույն կարգի 13-րդ կետում նշված փաստաթղթերը, հայտատուի հայեցողությամբ, սույն կարգի պահանջներին համապատասխան կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով:

(13.1-ին կետը լրաց. 04.07.12 թիվ 878-Ն որոշում)

14. Սույն կարգի 13-րդ կետում նշված փաստաթղթերը ներկայացնելուց հետո փոխադրողներին թույլտվությունը հատկացվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում:

(14-րդ կետը փոփ. 04.05.17 թիվ 454-Ն որոշում)

15. Թույլտվությունները փոխադրողին հատկացվում են ըստ իրականացվող փոխադրումների նշանակության և տեսակի`

1) մուտքի (որևէ երկրի տարածք մուտք (ելք) գործելու).

2) տարանցման (որևէ երկրի տարածքով տարանցելու).

3) երրորդ երկիր կամ երրորդ երկրից փոխադրում կատարելու.

4) միասնական (ունիվերսալ).

5) կաբոտաժային փոխադրումներ կատարելու:

(15-րդ կետը փոփ. 04.05.17 թիվ 454-Ն որոշում)

16. Թույլտվություն տրվում է բեռնատար ավտոտրանսպորտային միջոցին` բեռը նշանակման վայր հասցնելու և հետադարձ ուղղությամբ մեկ երթ կամ կաբոտաժային փոխադրումներ կատարելու համար:

(16-րդ կետը փոփ. 04.05.17 թիվ 454-Ն որոշում)

17. Իրավասու մարմինը թույլտվությունների հատկացումը կարող է մերժել հետևյալ դեպքերում`

1) եթե փոխադրողի կողմից ներկայացվել են սույն կարգի 13-րդ կետով պահանջվող ոչ բոլոր փաստաթղթերը կամ ներկայացված փաստաթղթերը թերի են և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն մատնանշված թերությունները չեն վերացվել.

2) եթե հայտ ներկայացրած փոխադրողի վերաբերյալ համաձայնագրի կողմ որևէ պետությունից ահազանգ է ստացվել տվյալ տարվա ընթացքում միջպետական որևէ բեռնափոխադրման ժամանակ տվյալ փոխադրողի կողմից համաձայնագրի պահանջները չկատարելու կամ խախտումներ թույլ տալու մասին:

18. Թույլտվությունները հատկացվում են ըստ ստացված հայտերի հերթականության:

19. Թույլտվությունների հատկացման գործընթացում ծագած վեճերը բողոքարկվում են միջազգային համաձայնագրերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

VII. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ, ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ

 

20. Համաձայնագրի կողմ պետություններից ստացված թույլտվությունների ձևաթղթերի պահպանումն իրականացնում է իրավասու մարմնի ղեկավարի հրամանով թույլտվությունների պահպանման, հաշվառման և հատկացման համար նշանակված ստորաբաժանման նյութական պատասխանատու անձը:

21. Թույլտվությունների ձևաթղթերի հաշվառումը և հատկացումն իրականացվում են ըստ համաձայնագրերի կողմ պետությունների` դրանք գրանցելով հատուկ մատյանում (N 2 ձև):

22. Թույլտվությունների գործողության ժամկետը լրանալուց հետո չօգտագործված ձևաթղթերը ենթակա են ոչնչացման Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի ստեղծած հանձնաժողովի կողմից:

(22-րդ կետը փոփ. 04.07.12 թիվ 878-Ն, 06.06.2019 թիվ 733-Ն որոշումներ)

 

VIII. ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

23. Միջազգային պայմանագրերին և Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներին ներկայացվում են`

1) էկոլոգիական բնույթի և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման հետ կապված պահանջներ.

2) հատուկ բեռների փոխադրումների դեպքում`

ա. շուտ փչացող բեռների փոխադրման պահանջներ,

բ. վտանգավոր բեռների փոխադրման պահանջներ,

գ. ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռների փոխադրումների պահանջներ:

24. Միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող ավտոմոբիլները և քարշակները կահավորվում են ստուգաչափված տախոգրաֆով, իսկ կաբոտաժային փոխադրման դեպքում` նաև նավիգացիոն համակարգով:

(24-րդ կետը փոփ. 04.05.17 թիվ 454-Ն որոշում)

 

IX. ՏՆԵԿ-Ի ԲԱԶՄԱԿՈՂՄ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

25. Հայաստանի Հանրապետության տարածքից բեռների ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական բեռնափոխադրումներ են իրականացվում նաև ՏՆԵԿ-ի բազմակողմ թույլտվությունների հիման վրա:

26. Բազմակողմ թույլտվությունների քվոտավորումը նպաստում է էկոլոգիապես առավել անվտանգ ավտոմոբիլների օգտագործման, ինչպես նաև բարձրացնում է տրանսպորտային միջոցների օգտագործման արդյունավետությունը` կրճատելով դատարկ վազքը:

27. Հայաստանի Հանրապետության տարածքից ավտոմոբիլային տրանսպորտով բեռների փոխադրման համար փոխադրողներին տրվող ՏՆԵԿ-ի բազմակողմ թույլտվությունների քանակի համար առաջարկությունների պատրաստումը, համաձայնեցումը ՏՆԵԿ-ի քարտուղարության հետ իրականացվում է իրավասու մարմնի կողմից:

28. ՏՆԵԿ-ի թույլտվությունը գործողության ժամկետում պետք է գտնվի բեռնատար ավտոմոբիլում բեռնման, բեռնաթափման և դատարկ երթի ընթացքում:

29. ՏՆԵԿ-ի թույլտվության առկայությունը փոխադրողին չի ազատում ծանրաքարշ և մեծ եզրաչափերով բեռների փոխադրման վերաբերյալ ՏՆԵԿ-ի մասնակից պետություններում գործող ազգային օրենսդրության պահանջների կատարումից:

30. ՏՆԵԿ-ի թույլտվությունն օգտագործող միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող բեռնատար ավտոտրանսպորտային միջոցները պետք է համապատասխանեն ՏՆԵԿ-ի անդամ-պետությունների կողմից սահմանված CEMT/CM (2001) 9 Final բանաձևում նշված պահանջներին և ունենան համապատասխան հավաստագրեր:

31. Բեռնատար ավտոտրանսպորտային միջոցում, բացի ՏՆԵԿ-ի թույլտվությունից, պետք է գտնվի նաև բեռնափոխադրումների գրանցամատյան (գրանցամատյանի ձևը հաստատված է ՏՆԵԿ-ի անդամ-պետությունների կողմից սահմանված CEMT/CM (2001) 9 Final բանաձևով):

32. Յուրաքանչյուր թույլտվության համար տրվում է միայն մեկ գրանցամատյան: Գրանցամատյանը և ՏՆԵԿ-ի թույլտվությունը պետք է ունենան նույն համարը:

33. Գրանցամատյանը պետք է լրացվի բեռնման ու բեռնաթափման կետերի միջև յուրաքանչյուր բեռով երթ սկսելուց առաջ, ինչպես նաև յուրաքանչյուր դատարկ երթից առաջ:

34. Հավաքովի բեռների փոխադրում կատարելիս անհրաժեշտ է նշել միայն լրիվ բեռով երթը և հաշվի չառնել բեռի առանձին մասերը բեռնելու և բեռնաթափելու հետ կապված վազքը:

35. Գրանցամատյանում ցանկացած ուղղումն անհրաժեշտ է կատարել այնպես, որպեսզի հնարավոր լինի որոշել սկզբնական բառերն ու թվերը:

36. Լրացված հաշվառման թերթերը պետք է թողնվեն գրանցամատյանում` մինչև թույլտվության մեջ նշված գործողության ժամկետի լրանալը: Թերթերի պատճենները լրացնելուց հետո դրանք առանձնացվում են և 20 օրվա ընթացքում փոխանցվում իրավասու մարմնին:

37. ՏՆԵԿ-ի թույլտվությունների օգտագործման համար ուղեկցող գրանցամատյանի պատրաստումն ապահովում է իրավասու մարմինը:

37.1. Միջպետական բեռնափոխադրումների ՏՆԵԿ թույլտվություններ ստանալու համար Հայաստանի Հանրապետության փոխադրողները պետք է վճարեն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական տուրք:

(37.1-ին կետը լրաց. 04.07.12 թիվ 878-Ն, 04.05.17 թիվ 454-Ն որոշումներ)

37.2. Սույն կարգի 37.1-ին կետով նախատեսված փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության փոխադրողների հայեցողությամբ, սույն կարգի պահանջներին համապատասխան կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով:

(37.2-րդ կետը լրաց. 04.07.12 թիվ 878-Ն որոշում)

 

X. ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

38. Թույլտվություն պահանջող միջպետական բեռնափոխադրումները Հայաստանի Հանրապետության տարածքից իրականացվում են միջազգային ճանապարհային թերթիկով (N 3 ձև):

(38-րդ կետը փոփ. 04.07.12 թիվ 878-Ն որոշում)

39. Բեռների կաբոտաժային փոխադրումներն իրականացվում են միջազգային պայմանագրերով սահմանված և նախատեսված դեպքերում:

(39-րդ կետը փոփ. 04.05.17 թիվ 454-Ն որոշում)

40. Միջպետական բեռնափոխադրումներն իրականացվում են նախապես ընտրված երթուղով: Միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների շարժումը համաձայնագրի կողմ պետությունների տարածքում իրականացվում է այդ պետությունների կողմից թույլատրելի (երաշխավորված) ավտոմոբիլային (այդ թվում` շրջանցիկ) ճանապարհներով:

 

XI. ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԸ

 

41. Միջպետական բեռնափոխադրումների կազմակերպման հիմքը բեռնափոխադրման պայմանագիրն է (եթե բեռը չի պատկանում փոխադրողին), որի կնքումը հավաստվում է միջազգային ապրանքատրանսպորտային բեռնագրի` «ՍՄՌ (CMR)»-ի լրացմամբ:

42. Միջպետական բեռնափոխադրումների կազմակերպումը ներառում է բեռի ընդունումը, բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների վրա բեռնումը (բեռնաթափումը), փոխադրման ընթացքում բեռի ուղեկցման և պահպանման կազմակերպումը և բեռն ստացողին հանձնումը:

43. Հատկացվող բեռնատար ավտոտրանսպորտային միջոցը պետք է համապատասխանի փոխադրվող բեռի առանձնահատկություններին, փոխադրման երթուղու ճանապարհային շահագործման պայմաններին, բեռնման-բեռնաթափման եղանակներին:

44. Բեռների փոխադրման նախապատրաստումն իրականացնում է բեռն առաքողը (պատվիրատուն)` մինչև ավտոտրանսպորտային միջոցի պայմանավորված ժամանման պահը: Բեռների փոխադրման նախապատրաստումը ներառում է բեռների տեսակավորումը, տարավորումը կամ փաթեթավորումը, մակնշումը կամ պիտակավորումը, ապրանքատրանսպորտային փաստաթղթերի, հատուկ նշանակության բեռների փոխադրման դեպքում` նաև համապատասխան վկայականների և հավաստագրերի ձևակերպումը:

45. Բեռի ընդունումը և ուղեկցումը փոխադրման ընթացքում իրականացնում է փոխադրողը կամ բեռն առաքողի կողմից լիազորված անձը:

46. Բեռի բեռնաթափումը և ընդունումը կատարում է բեռն ստացողը` նշանակման վայրում: Եթե միջազգային ապրանքատրանսպորտային բեռնագրում (կամ այլ փաստաթղթում) բացակայում են փոխադրողի առարկությունները, ապա մինչև այլ բան ապացուցելը, համարվում է, որ բեռն ընդունվել է միջազգային ապրանքատրանսպորտային բեռնագրում կատարված գրառումներին համապատասխան:

47. Բեռի հանձնումը հաստատվում է բեռն ստացողի կողմից միջազգային ապրանքատրանսպորտային բեռնագրում` «ՍՄՌ (CMR)»-ում և ճանապարհային թերթիկում համապատասխան նշումներ կատարելով, այն կնքելով և բեռնագրերի բնօրինակները փոխադրողին հանձնելով:

48. Միջազգային ապրանքատրանսպորտային բեռնագրի` «ՍՄՌ (CMR)»-ի ձևը (նմուշը) հաստատված է «Բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների պայմանագրի մասին» կոնվենցիայով:

49. Բեռն առաքողի, փոխադրողի, բեռն ստացողի իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և միջազգային կոնվենցիաներով:

50. Միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների վարորդներին ներկայացվող հիմնական պահանջները` աշխատանքի, հանգստի մասին, կարգավորվում են օրենքներով և միջազգային կոնվենցիաներով:

51. Միջպետական ավտոճանապարհներով վտանգավոր բեռների փոխադրումներին ներկայացվող պահանջները սահմանվում են «ԱԴՌ (ADR)»-ի համաձայնագրով և օրենքներով:

 

XII. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

(XII գլուխը լրաց. 04.07.12 թիվ 878-Ն որոշում)

 

52. Իրավասու մարմնի կողմից սույն կարգի պահանջներին համապատասխան տրամադրվող թույլտվություններ ստանալու համար Հայաստանի Հանրապետության փոխադրողները (այսուհետ` դիմումատու) անհրաժեշտ փաստաթղթերը կարող են ներկայացնել [email protected] էլեկտրոնային հասցեով` ներկայացնելով համապատասխան թույլտվության համար անհրաժեշտ փաստաթղթերի տեսաներածված պատճենները` DOC, DOCX, PDF, JPEG, XLS կամ XLSX ֆորմատների ֆայլերի տեսքով:

53. Իրավասու մարմինը, սույն կարգի պահանջներին համապատասխան, սահմանված կարգով ընթացք է տալիս էլեկտրոնային եղանակով ստացված դիմումին:

54. Թույլտվություն ստանալու համար ներկայացված փաստաթղթերը համարվում են ընդունված` իրավասու մարմնում մուտք լինելու օրվանից:

55. Ներկայացված փաստաթղթերը սույն կարգի պահանջներին համապատասխանելու կամ թերի լինելու, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում դրանց բնօրինակների հետ համադրելու մասին երկու աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուին տեղեկացվում է էլեկտրոնային եղանակով:

56. Առկա թերությունների, ինչպես նաև բնօրինակների հետ համադրելու մասին ծանուցում ստանալու դեպքում դիմումատուն 10-օրյա ժամկետում ուղարկում է պահանջված փաստաթղթի տեսաներածված պատճենը` ի լրումն ներկայացված փաստաթղթերի, կամ ներկայացնում է պահանջվող փաստաթղթի բնօրինակը:

57. Սույն կարգի 56-րդ կետով նախատեսված ժամկետում թերությունները չվերացվելու, ինչպես նաև պահանջվող փաստաթղթի բնօրինակը չներկայացվելու դեպքում ներկայացված դիմումները մերժվում են:».

Ձև N 1

 

ՀԱՅՏ N_____

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ

 

Հայտատու ___________________________________________________________

(փոխադրողի անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը)

 

200 թ.__________________ ________________________ երթուղով

           (ամիսը, ամսաթիվը)    (երթուղու անվանումը)

 

______________________________________ փոխադրելու համար խնդրում եմ

(բեռի քաշը և անվանումը)

 

ստորև նշված տրանսպորտային միջոցին (միջոցներին) հատկացնել թույլտվություն (թույլտվություններ):

 

._________________________________________________________________________.

|NN |Վարորդի անունը,|    Ավտոմոբիլի    |Կցորդի            |Բեռնատար       |

|ը/կ|ազգանունը      |                  |(կիսակցորդի)      |ավտոտրանսպոր-  |

|   |               |__________________|__________________|տային միջոցի   |

|   |               |մակնիշը|հաշվառման |մակնիշը|հաշվառման |պատկանելությու-|

|   |               |       |համարանիշը|       |համարանիշը|նը             |

|___|_______________|_______|__________|_______|__________|_______________|

|1. |               |       |          |       |          |               |

|___|_______________|_______|__________|_______|__________|_______________|

|2. |               |       |          |       |          |               |

|___|_______________|_______|__________|_______|__________|_______________|

|3. |               |       |          |       |          |               |

|___|_______________|_______|__________|_______|__________|_______________|

|4. |               |       |          |       |          |               |

|___|_______________|_______|__________|_______|__________|_______________|

|5. |               |       |          |       |          |               |

|___|_______________|_______|__________|_______|__________|_______________|

|6. |               |       |          |       |          |               |

|___|_______________|_______|__________|_______|__________|_______________|

|7. |               |       |          |       |          |               |

|___|_______________|_______|__________|_______|__________|_______________|

|8. |               |       |          |       |          |               |

|___|_______________|_______|__________|_______|__________|_______________|

|9. |               |       |          |       |          |               |

|___|_______________|_______|__________|_______|__________|_______________|

|10.|               |       |          |       |          |               |

._________________________________________________________________________.

 

Կից ներկայացնում եմ պահանջվող փաստաթղթերը:

 

Նախապես ծանոթացել եմ միջպետական բեռնափոխադրումներին ներկայացվող պահանջներին և պարտավորվում եմ ապահովել դրանց կատարումը:

 

Ներկայացված փաստաթղթերի իսկությունը հավաստում եմ`

 

    Կ.Տ.                _____ _________ 200 թ.

 

Հայտատու ____________________ ________________________________

               (ստորագրությունը)     (փոխադրողի անունը, ազգանունը)

 

Գործերն ընդունեց ____________________ _______________________

                       (ստորագրությունը)      (անունը, ազգանունը)

 

Ձև N 2

 

ՄԱՏՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԱԹՂԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՄԱՆ

 

._________________________________________________________________________.

|NN |Թույլտվության|Փոխա-|Ավտոմոբիլի  |Կցորդի      |       |Երթ- |Ստացողի  |

|ը/կ|             |դրողի|            |(կիսակցորդի)|       |ուղու|ստորագ-  |

|   |_____________|անվա-|____________|____________|       |անվա-|րությունը|

|   |համարը|տալու |նումը|մակ-|հաշվառ-|մակ-|հաշվառ-|       |նումը|         |

|   |      |օրը   |     |նիշը|ման    |նիշը|ման    |       |     |         |

|   |      |      |     |    |համարա-|    |համարա-|       |     |         |

|   |      |      |     |    |նիշը   |    |նիշը   |       |     |         |

|___|______|______|_____|____|_______|____|_______|_______|_____|_________|

| 1 |   2  |   3  |  4  |  5 |   6   | 7  |   8   |       |  9  |    10   |

|___|______|______|_____|____|_______|____|_______|_______|_____|_________|

|1. |      |      |     |    |       |    |       |       |     |         |

|___|______|______|_____|____|_______|____|_______|_______|_____|_________|

|2. |      |      |     |    |       |    |       |       |     |         |

|___|______|______|_____|____|_______|____|_______|_______|_____|_________|

|3. |      |      |     |    |       |    |       |       |     |         |

|___|______|______|_____|____|_______|____|_______|_______|_____|_________|

|4. |      |      |     |    |       |    |       |       |     |         |

|___|______|______|_____|____|_______|____|_______|_______|_____|_________|

|5. |      |      |     |    |       |    |       |       |     |         |

|___|______|______|_____|____|_______|____|_______|_______|_____|_________|

|6. |      |      |     |    |       |    |       |       |     |         |

|___|______|______|_____|____|_______|____|_______|_______|_____|_________|

|7. |      |      |     |    |       |    |       |       |     |         |

|___|______|______|_____|____|_______|____|_______|_______|_____|_________|

|8. |      |      |     |    |       |    |       |       |     |         |

|___|______|______|_____|____|_______|____|_______|_______|_____|_________|

|9. |      |      |     |    |       |    |       |       |     |         |

|___|______|______|_____|____|_______|____|_______|_______|_____|_________|

|10.|      |      |     |    |       |    |       |       |     |         |

._________________________________________________________________________.

(2-րդ ձևը փոփ. 04.07.12 թիվ 878-Ն որոշում)

 

Ձև N 3

ՄՊ

           place of stamp          ՊՈՒՏԵՎՕՅ ԼԻՍՏ N գրուզօվօգօ ավտոմոբիլյա

    Պերեվօզչիկ ----------            դլյա մեժդունառօդնիխ պերեվօզօկ

Carrier պօդպիս signature

                                   WAYBILL N     of the vehicle engaged

                                             in international transport

                                     « »     200  գ.

 

.____________________________________________________________.

AM        | Պօկազանիյա սպիդօմետռա           Պօկազանիյա սպիդօմետռա պռի  |

| պռի վիեզդե իզ գառաժա            վօզվռաշենիի վ գառաժ        |

ARMENIA     | Display of speedometer          Display of speedometer on  |

ԱՌՄԵՆԻՅԱ    | on departure from garage        arrival into garage        |

ՀԱՅԱՍՏԱՆ    |           _____ կմ                             _____ կմ    |

|                 km                                   km    |

|                                                            |

| Ավտօմօբիլ տեխնիչեսկի իսպռավլեն; Ավտօմօբիլ սդալ             |

| վիեզդ ռազրեշայու                Vehicleis handed in        |

| Vehicle is in proper technical                             |

| condition; departure allowed                               |

|                                                            |

| Մեխանիկ -------------           Վօդիտել -------------      |

| Mechanic                        Driver                     |

|                                                            |

| Ավտօմօբիլ վ տեխնիչեսկի          Ավտօմօբիլ պռինյալ          |

| իսպռավնօմ սօստօյանիի պռինյալ    Vehicle is accepted        |

| Vehicle is accepted in proper                              |

| technical condition                                        |

|                                                            |

| Վօդիտել -------------           Մեխանիկ -------------      |

| Driver                          Mechanic                   |

|____________________________________________________________|

|             |Վիեզդ իզ գառաժա      | Վօզվռաշենիե վ գառաժ    |

|             |Departure from garage| Return into garage     |

|_____________|_____________________|________________________|

|     Դատա    |                     |                        |

|     Date    |                     |                        |

|____________________________________________________________|

|  Վօդիտել պօ սօստօյանիյու զդօռօվյա                          |

|  կ ուպռավլենիյու դօպուշեն                                  |

|  The driver is healthy and is                              |

|  permited to drive                                         |

.____________________________________________________________.

._________________________________________________________________________.

|Սռօկ կօմանդիռօվկի________     |Ֆ.Ի. վօդիտելեյ  |Պասպօռտ N |ՈՒդօստօվեռենիե|

|Journey duration              |NAMES of drivers|Passport N|վօդիտելյա N   |

|Վիեզդ ռազրեշեն պռիկազօմ N____ |                |          |Driving       |

|Departure is allowed by       |                |          |license N     |

|the order                     |________________|__________|______________|

|          «»  200            |                |          |              |

|Օսնօվանիե-Ռազրեշենիե N_____   |________________|__________|______________|

|Basis - Authoriton            |                |          |              |

|         «» 200              |                |          |              |

|_______________________________________________|_________________________|

|Մառկա ավտօմօբիլա        |Գօսուդառստվեննիյ նօմեռ|Մարշրուտ դվիժենիյա       |

|Trade mark of vehicle   |Registration plate    |Route                    |

|________________________|______________________|                         |

|                        |                      |                         |

|________________________|______________________|                         |

|Պօլուպռիցեպ |           |                      |                         |

|Semi trailer|           |                      |                         |

._________________________________________________________________________.

 

Զադանիե վօդիտելյու (զապօլնյաետսյա ավտօպռեդպռիյատիեմ ի նա մարշրուտե

դվիժենիյա) Task to the driver (To be filled in by transport company and during the

route)

 

._________________________________________________________________________.

|Վ չյե        |Մեստօ    |Մեստօ   |Ռասստօյանիե|Նաիմենօվանիե |Կօլիչեստվօ    |

|ռասպօռյաժենիե|պօգռուզկի|դօստավկի|վ կմ       |գռուզա       |գռուզա վ      |

|At whose     |Place of |գռուզա  |Distance   |Goods        |տօննախ        |

|disposal     |loading  |Place of|in km      |description  |Goods quantity|

|             |         |goods   |           |             |in tones      |

|             |         |delivery|           |             |              |

|_____________|_________|________|___________|_____________|______________|

|_____________|_________|________|___________|_____________|______________|

|_____________|_________|________|___________|_____________|______________|

|_____________|_________|________|___________|_____________|______________|

|_____________|_________|________|___________|_____________|______________|

._________________________________________________________________________.

 

Օպօզդանիյա, պռօստօի նա լինիի, զաեզդի վ գառաժ ի դռ. օտմետկի

Delays, idle time, visit and other remarks

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.08.2007
N 1226-Ն
Որոշում