Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

050.0030.200298

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 փետրվարի 1998 թվականի թիվ 30

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ և 52-րդ հոդվածները, ղեկավարվելով նույն օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչությանը կառուցվածքային ստորաբաժանումների և ենթաստորաբաժանումների հաշվետվությունների ու ամփոփագրերի հիման վրա կազմել և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի շաբաթական, ամսական, եռամսյակային, կիսամյակային, տարեկան և սղաճի վերաբերյալ կիսամյակային հաշվետվությունները հետևյալ պարբերականությամբ.

ա) շաբաթական հաշվետվությունները` մամլո թողարկումների ձևով հաշվետու շաբաթվա ավարտից երկու օրվա,

բ) ամսական հաշվետվությունները` հաշվետու ամսվա ավարտից 15 օրվա,

գ) եռամսյակային և կիսամյակային հաշվետվությունները` եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա առաջին շաբաթվա,

դ) տարեկան հաշվետվությունները` հաշվետու տարվա ավարտից երկու ամսվա,

ե) սղաճի վերաբերյալ կիսամյակային հաշվետվությունները` կիսամյակին հաջորդող ամսվա վերջին շաբաթվա ընթացքում:

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տարեկան և սղաճի վերաբերյալ կիսամյակային հաշվետվությունները թարգմանվում են անգլերեն լեզվով:

3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տպագրված ամսական, եռամսյակային, կիսամյակային, տարեկան և սղաճի վերաբերյալ հաշվետվությունները պահպանման են հանձնվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գրադարան:

4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից իրականացվող քաղաքականության հրապարակայնությունն ընդլայնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատակիցների վերլուծական և հետազոտական աշխատանքները եռամսյակը մեկ դրամավարկային քաղաքականության հանձնաժողովի քննարկմանը ներկայացվելուց և հավանությանն արժանանալուց հետո հրապարակվում են:

5. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ամսական, եռամսյակային, կիսամյակային, տարեկան և սղաճի վերաբերյալ կիսամյակային հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանը, նախարարություններին և գերատեսչություններին, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին, ինչպես նաև օտարերկրյա կենտրոնական բանկերին ու ֆինանսական կազմակերպություններին են տրամադրվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կառուցվածքային ստորաբաժանումներից ստացված առաջարկությունների հիման վրա տեղեկատվական կենտրոնի կողմից կազմված ցուցակին համապատասխան:

6. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տեղեկատվական կենտրոնին (Ա. Խաչատրյան)` մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվետվությունների հրապարակման և վերլուծական նյութերի գրանցման կարգ:

7. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործերի կառավարչությանը` վերոհիշյալ կարգով սահմանված ժամկետներում ապահովել հաշվետվությունների (պարբերականների) տպագրումը` ծախսերը կատարելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչական ծախսերի համապատասխան հոդվածով:

8. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի աշխատակազմի վրա:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
20.02.1998
N 30
Որոշում