041.0144.110398
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
11 մարտի 1998 թվականի թիվ 144
ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԲԱԶՄԱԿՈՂՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ներդրումների բազմակողմ միջազգային համաձայնագրին Հայաստանի Հանրապետության անդամակցության նախապատրաստական աշխատանքների իրականացման նպատակով`
1. Ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` երկամսյա ժամկետում հաստատել աշխատանքային խմբի կողմից ներկայացված ներդրումների բազմակողմ միջազգային համաձայնագրին Հայաստանի Հանրապետության անդամակցության հետ կապված աշխատանքների նախնական ծրագիրը:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 Թ.
ՄԱՐՏԻ 11-Ի թիվ 144
ՈՐՈՇՄԱՄԲ
Կ Ա Զ Մ
ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԲԱԶՄԱԿՈՂՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Վ. Տեր-Նիկողոսյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի
նախարարության ներդրումների և
արտահանման քաղաքականության վարչության
պետ (աշխատանքային խմբի ղեկավար)
Հ. Ազիզյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարության պետական ներդրումների
քաղաքականության մշակման բաժնի պետ
Ա. Թառլամազյան - ՀՀ սեփականաշնորհման նախարարության
մեթոդական բաժնի պետ
Հ. Հովհաննիսյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի
նախարարության ներդրումների և
արտահանման քաղաքականության վարչության
գլխավոր մասնագետ
Ս. Հովհաննիսյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի
նախարարության ներդրումների և
արտահանման քաղաքականության վարչության
գլխավոր մասնագետ
Լ. Աբաջյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարության պետական ներդրումների
քաղաքականության մշակման բաժնի մասնագետ