Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԲԱԶԱՅԻՆ ԱՇԽԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԲԱԶԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

30 օգոստոսի 2007 թվականի N 34

 

1. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԲԱԶԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԱՐԵԿԱՆ ԶԵԿՈՒՅՑԻ ՄԱՍԻՆ

 

Ընդունել ի գիտություն քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձի մեծության և վարձատրության համակարգի վերաբերյալ տարեկան զեկույցը` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2007 թվականի օգոստոսի 30-ի

նիստի N 34 արձանագրային

որոշման

 

ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԲԱԶԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքի 14 հոդվածը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1932 և ՀՀ կառավարության 2003 թվականի ապրիլի 23-ի N 572 որոշումներով` ներկայացվում է քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձի մեծության և վարձատրության համակարգի վերաբերյալ 2007 թվականի զեկույցը:

Զեկույցի նախապատրաստման համար հիմք են հանդիսացել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի կողմից «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մրցունակության բացահայտում» թեմայով կատարված հետազոտության արդյունքները:

Հետազոտության իրականացման համար, համաձայն ՀՀ կառավարության 2003 թվականի ապրիլի 23-ի N 572 որոշմամբ հաստատված ծրագրի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պետական կառավարման համապատասխան մարմիններից քաղաքացիական ծառայողների վարձատրության համակարգի մասին տվյալներ է հավաքագրել: Ստացված տվյալների բազաների վերլուծությամբ հաշվարկվել է.

միջին աշխատավարձը քաղաքացիական ծառայության համակարգում,

միջին աշխատավարձը` ըստ պետական կառավարման մարմինների,

միջին աշխատավարձը` ըստ վարչատարածքային միավորների (մարզերի),

քաղաքացիական ծառայության համակարգում գերակշռող մասնագիտությունների ցանկը և միջին աշխատավարձն ըստ մասնագիտությունների,

նվազագույն և առավելագույն աշխատավարձը պետական կառավարման համակարգում,

միջին աշխատավարձն ըստ քաղաքացիական ծառայության համապատասխան պաշտոնների:

Ներկայացվել է կենսաապահովման նվազագույն բյուջեի և տարբեր պաշտոնական մակարդակների քաղաքացիական ծառայողների վարձատրության միջև տարբերությունը:

Վերլուծվել է պետական ծառայության, այդ թվում` քաղաքացիական ծառայության, վարձատրության համակարգը:

Ոչ պետական հատվածից, հարցումների հիման վրա (շուրջ 1000 հարցաթերթ), տարբեր մասնագիտություններ ունեցող աշխատողների աշխատավարձերի վերաբերյալ հավաքագրվել է համապատասխան տեղեկատվություն:

Աշխատավարձի վերաբերյալ հավաքագրված տեղեկատվության հիման վրա ներդրվել է վարչական վիճակագրական ռեգիստր:

 

1. Պետական ծառայության, այդ թվում` քաղաքացիական ծառայության,

վարձատրության համակարգի վերլուծություն

 

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասի համաձայն` պետական ծառայությունն ընդգրկում է քաղաքացիական ծառայությունը, դատական ծառայությունը, հատուկ ծառայությունները` պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության, հարկային, մաքսային, փրկարար ծառայության հանրապետական գործադիր մարմիններում, ինչպես նաև` դիվանագիտական և օրենքներով նախատեսված այլ ծառայությունները: Ներկայումս պետական կառավարման համակարգում իրականացվում են բարեփոխումներ տարբեր ուղղություններով, որոնցից մեկն էլ պետական ծառայողների աշխատանքի վարձատրության համակարգում կատարվող փոփոխություններն են:

Քաղաքացիական ծառայության համակարգում վարձատրության հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքով: Քաղաքացիական ծառայողների աշխատավարձը ձևավորվում է հիմնական և լրացուցիչ աշխատավարձերից: Հիմնական աշխատավարձը քաղաքացիական ծառայության պաշտոնի ենթախմբի պատկանելիությանը և այդ պաշտոնում քաղաքացիական ծառայողի ստաժին համապատասխան պաշտոնային դրույքաչափն է: Լրացուցիչ աշխատավարձը ներառում է հավելումները, հավելավճարները և պարգևատրումները: Քաղաքացիական ծառայողին, տվյալ պաշտոնի համար սահմանված դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու դեպքում, տրվում է 5 տոկոս հավելավճար, որը կիրառվում է հիմնական աշխատավարձի նկատմամբ (միջին աշխատավարձի նկատմամբ հաշվարկելիս այն կազմում է 4200 դրամ):

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի համաձայն` Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայողների աշխատանքի վարձատրությունն իրականացվում է «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` քաղաքացիական ծառայողների վարձատրությանը համարժեք չափով և կարգով: Ազգային ժողովի աշխատակազմում նվազագույն աշխատավարձը կազմում է 48000 դրամ, միջինը` 86500 դրամ, իսկ առավելագույնը` 210000 դրամ:

Հարկային ծառայողների վարձատրության խնդիրները կարգավորվում են «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքով: Հարկային ծառայողների վարձատրությունը կազմված է հիմնական աշխատավարձից (որը ներառում է հարկային ծառայության պաշտոնների դասակարգման համակարգը, ծառայողի աշխատանքային ստաժը) և լրացուցիչ աշխատավարձից (որը ներառում է հարկային ծառայության դասային և հատուկ կոչումների, գիտական աստիճանի համար տրվող հավելավճարները, ինչպես նաև` հատուկ առաջադրանքների որակյալ կատարման և հարկային մարմնի գործունեության ամփոփ ցուցանիշներից ելնելով տրվող պարգևատրումները): Հարկային ծառայողի աշխատավարձի նվազագույն չափը 55500 դրամ է, միջին չափը` 166000 դրամ է, առավելագույնը` 394000 դրամ: Մաքսային ծառայողների վարձատրության համակարգը կարգավորվում է «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքով, որը գրեթե նույնն է, ինչ հարկային ծառայությունում: Մաքսային ծառայողի հիմնական աշխատավարձը պայմանավորված է մաքսային ծառայության պաշտոնների դասակարգման համակարգում տվյալ պաշտոնի զբաղեցրած դիրքով և մաքսային մարմիններում մաքսային ծառայողի անընդմեջ աշխատելու տարիներով: Մաքսային ծառայողների լրացուցիչ աշխատավարձը ներառում է մաքսային ծառայության հատուկ կոչումների համար տրվող հավելավճարները, պաշտոնեական պարտականությունների որակյալ և բարեխիղճ կատարման համար մաքսային ծառայության գործունեության ամփոփ ցուցանիշներից ելնելով տրվող պարգևատրումները:

Հարկային և մաքսային ծառայողների հիմնական աշխատավարձը ձևավորող բազային աշխատավարձի չափը տարբերվում է քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձից, մասնավորապես` ՀՀ 2007թ. պետական բյուջեով քաղաքացիական ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափը սահմանվել է 35.5 հազ. դրամ, իսկ հարկային և մաքսային ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափը, 2003թ. հուլիսի 1-ից, սահմանված է 55.5 հազ. դրամ:

Հարկային ծառայության համակարգում հավելավճարները տրվում են դասային և հատուկ կոչումների համար: Հավելավճարները կիրառվում են բազային պաշտոնային դրույքաչափի նկատմամբ 10-40%-ի չափով, որոնց միջին գումարը 2007 թվականին կազմել է 6914 դրամ:

Դիվանագիտական ծառայողի վարձատրության (դիվանագետների դրամական բավարարումը կազմված է պաշտոնային դրույքաչափից, դիվանագիտական աստիճանի համար տրվող հավելավճարից) խնդիրները կարգավորվում են «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության մի շարք որոշումներով, մասնավորապես.

ՀՀ կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի «Օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետների պաշտոնային դրույքաչափերը, ինչպես նաև ծառայության հետ կապված ծախսերի ամսական փոխհատուցման առավելագույն չափը հաստատելու մասին» N 120 որոշմամբ, համաձայն որի` միջին աշխատավարձը կազմում է 96525 դրամ,

ՀՀ կառավարության 2004 թվականի հունվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմում և առանձնացված ստորաբաժանումներում ծառայող դիվանագետների պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 20 որոշմամբ, համաձայն որի` միջին աշխատավարձը կազմում է 155640 դրամ,

ՀՀ կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի «Դիվանագիտական աստիճանի համար հավելավճար սահմանելու մասին» N 124 որոշմամբ: Դիվանագիտական ծառայողներին դիվանագիտական աստիճանի համար տրվող հավելավճարը սահմանված է 3500-28000 դրամի սահմաններում:

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունում, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ Ոստիկանությունում, ՀՀ պաշտպանության նախարարությունում վարձատրությունը կարգավորվում է` վերը նշված մարմիններում ծառայությունները կարգավորող օրենքներով, ՀՀ կառավարության մի շարք որոշումներով: Այդ համակարգերում աշխատավարձի տարիֆային մասը դեռևս մնում է խիստ ցածր:

 

2. Քաղաքացիական ծառայողների նվազագույն, միջին և առավելագույն պաշտոնային դրույքաչափերը, քաղաքացիական ծառայության համակարգում գերակշռող մասնագիտությունները

 

2.1. Քաղաքացիական ծառայողների միջին, առավելագույն և նվազագույն պաշտոնային դրույքաչափերը պետական կառավարման տարբեր մարմիններում

 

Հանրապետության քաղաքացիական ծառայության համակարգում աշխատողների միջին աշխատավարձը կազմում է 84017 դրամ (աղյուսակ 8):

Կատարված ուսումնասիրությունները վկայում են, որ չնայած գործող օրենքը հանրապետության քաղաքացիական ծառայության բոլոր մարմիններում ծառայողների վարձատրության համակարգում սահմանում է նույն դրույթները, սակայն դրանց կիրառման արդյունքում քաղաքացիական ծառայության տարբեր մարմիններում առկա են նվազագույն, առավելագույն և միջին պաշտոնային դրույքաչափերի տարբեր մեծություններ: Ընդ որում, դրույքաչափերը տարբերվում են անգամ միևնույն փորձառություն և որակավորում ունեցող քաղաքացիական ծառայողների պաշտոններն ընդգրկող միջակայքում (աղյուսակ 1):

 

Աղյուսակ 1

Պետական կառավարման տարբեր մարմիններում քաղաքացիական ծառայողների

վարձատրության նվազագույն, առավելագույն և միջին մակարդակները 2007թ.

փետրվարի 1-ի դրությամբ (ամսական, դրամ) և դրանց աճը 2006թ. նույն

ժամանակաշրջանի համեմատությամբ (%)

 

._________________________________________________________________________.

|Աշխատավարձի չափերը                        |Նվազագույն|Առավելագույն|Միջին |

|                                          |չափը      |չափը        |չափը  |

|__________________________________________|__________|____________|______|

|Նվազագույն աշխատավարձ /դրամ/              |35500     |100000      |43011 |

|__________________________________________|__________|____________|______|

|Աճը 2006թ. համեմատությամբ, %-ներով        |18.3      |-16.7       |12.5  |

|__________________________________________|__________|____________|______|

|Առավելագույն աշխատավարձ /դրամ/            |130285*   |495000      |187043|

|__________________________________________|__________|____________|______|

|Աճը 2006թ. համեմատությամբ, %-ներով        |18.4      |0.0         |14.4  |

|__________________________________________|__________|____________|______|

|Միջին աշխատավարձ /դրամ/                   |67707     |224661      |84017 |

|__________________________________________|__________|____________|______|

|Աճը 2006թ. համեմատությամբ, %-ներով        |13.2      |0.0         |6.9   |

._________________________________________________________________________.

 

* ՀՀ ԱԳՆ աշխատակազմում վարչության պետի աշխատավարձի չափն է

 

Քաղաքացիական ծառայության համակարգում միջին ամսական աշխատավարձը 2007թ. փետրվարի 1-ի դրությամբ կազմել է 84017 դրամ, առավելագույն միջին ամսական աշխատավարձը` 224661 դրամ, իսկ նվազագույն միջին աշխատավարձը` ամսական 67707 դրամ (աղյուսակ 1):

2007 թվականին վերոնշյալ ցուցանիշները 2006թ. համեմատությամբ նշանակալի փոփոխություններ են կրել քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձի չափի փոփոխությամբ (2006թ. տվյալները ներկայացված են աղյուսակ 9-ում), որը 2007 թ. հունվարի 1-ից սահմանվել է 35.500 դրամ` 2006թ. 30.000 դրամի փոխարեն կամ այն ավելացել է 18.3%-ով: Քաղաքացիական ծառայողների աշխատավարձերի չափերի փոփոխությունները որոշակի չափով պայմանավորված են նաև «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված` աշխատավարձի բնականոն աճի կիրառմամբ:

2007թ. փետրվարի 1-ի դրությամբ քաղաքացիական ծառայության ամբողջ համակարգում նվազագույն ամսական աշխատավարձը կազմում է 35500 դրամ, նվազագույն աշխատավարձի առավելագույն չափը` 100.000 դրամ, նվազագույն աշխատավարձի միջին չափը` 43011 դրամ (աղյուսակ 8):

Քաղաքացիական ծառայության համակարգում 2007թ. միջին ամսական աշխատավարձի առավելագույն և նվազագույն չափերի տարբերությունը կազմում է 156954 դրամ (2007թ.` 224661 և 67707), որը 2006թ. համեմատությամբ (123.700 դրամ) աճել է մոտ 26.8%-ով (2006թ.` 162000 և 38300), իսկ համակարգում առկա փաստացի առավելագույն աշխատավարձի (Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` 495000 դրամ) և փաստացի նվազագույն (35500) աշխատավարձերի տարբերությունը 2006թ. 16.5 անգամից նվազել է մինչև 2007թ. 13.9 անգամը: Հարկ է նշել, որ բազային աշխատավարձի փոփոխության պայմաններում առավելագույն աշխատավարձի չափը չի փոխվել: Սա էլ իր հերթին բացատրվում է այն հանգամանքով, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում աշխատող քաղաքացիական ծառայողների աշխատավարձը «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքով չի հաշվարկվում:

2007թ. քաղաքացիական ծառայողների միջին ամսական աշխատավարձը նախորդ տարվա համեմատությամբ աճել է միջինը 6.9%-ով: Հարկ է նշել, որ քաղաքացիական ծառայության տարբեր մարմիններում միջին ամսական աշխատավարձն աճել է տարբեր չափերով: Նախարարություններում քաղաքացիական ծառայողների միջին ամսական աշխատավարձը տատանվում է 77738 - 100512 դրամի սահմաններում: Միջին աշխատավարձերի չափերի տարբերությունը պայմանավորված է «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով սահմանված` բնականոն աճի կիրառմամբ, ինչպես նաև քաղաքացիական ծառայության պաշտոնների ենթախմբերում քաղաքացիական ծառայողների ոչ հավասարաչափ բաշխվածությամբ: Օրինակ, ՀՀ արդարադատության նախարարությունում կրտսեր պաշտոնների 3-րդ ենթախմբում քաղաքացիական ծառայողների թվաքանակը 43 է, ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունում` 10, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում 17 և այլն:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմիններում միջին ամսական աշխատավարձը 71084 - 103370 դրամ է: Ինչպես նախարարություններում, այստեղ ևս միջին աշխատավարձերի տարբերությունը պայմանավորված է քաղաքացիական ծառայության պաշտոնների ենթախմբերում քաղաքացիական ծառայողների ոչ հավասարաչափ բաշխվածությամբ և բնականոն աճի կիրառմամբ:

Օրենքով ստեղծված հանձնաժողովներում, խորհուրդներում, ծառայություններում միջին ամսական աշխատավարձը 67707 - 224661 դրամ է: Այստեղ միջին աշխատավարձերի տատանումը պայմանավորված չէ վերը նշված հանգամանքով, քանի որ այս մարմիններում նվազագույն աշխատավարձի չափը բարձր է ՀՀ պետական բյուջեով սահմանված` քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձի չափից: Ամենաբարձր միջին ամսական աշխատավարձը` 224661 դրամ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում է, իսկ ամենացածրը` ամսական 67707 դրամ, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում (հիմնական աշխատավարձի չափը որոշվում է բազային աշխատավարձի միջոցով): Քաղաքացիական ծառայողների միջին ամսական աշխատավարձերը համեմատաբար մոտ են տարածքային կառավարման մարմիններում` մարզպետարաններում, որը տատանվում է ամսական 74251 - 87455 դրամի սահմաններում (աղյուսակ 8):

 

2.2. Քաղաքացիական ծառայողների միջին ամսական աշխատավարձը` ըստ պաշտոնների ենթախմբերի

 

Նախարարություններում, կառավարությանն առընթեր մարմիններում, մարզպետարաններում և օրենքով ստեղծված հանձնաժողովներում, խորհուրդներում միևնույն ենթախմբի պաշտոնների միջին աշխատավարձերը միմյանցից տարբերվում են: Մասնավորապես, ՀՀ Նախագահի աշխատակազմում բարձրագույն պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների միջին աշխատավարձը կազմում է 165826 դրամ, ՀՀ կառավարության աշխատակազմում` 180000 դրամ, նախարարություններում` 151968 դրամ, օրենքով ստեղծված մարմիններում` 216060 դրամ, իսկ պաշտոնների տվյալ ենթախմբի միջինը ամբողջ համակարգում` 163470 դրամ: Քաղաքացիական ծառայողների միջին ամսական աշխատավարձի ամփոփ պատկերը` ըստ պաշտոնների ենթախմբերի ներկայացվում է աղյուսակ 9-ով:

 

Կենսաապահովման նվազագույն բյուջեի և տարբեր պաշտոնական մակարդակների

քաղաքացիական ծառայողների աշխատավարձի չափերի միջև տարբերությունը

 

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից, Համաշխարհային Բանկի մեթոդաբանությամբ, 6816 տնային տնտեսություններում իրականացված տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտության արդյունքների հիման վրա 2007թ. 1-ին եռամսյակի ընթացիկ միջին գներով նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը կազմել է 32257 դրամ (ամսական): ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված սննդամթերքի կազմով, կառուցվածքով և էներգետիկայով` նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը կազմել է 35102 դրամ:

Համեմատելով տարբեր պաշտոնական մակարդակների քաղաքացիական ծառայողների վարձատրության չափերը կենսաապահովման նվազագույն բյուջեի չափի հետ ստանում ենք հետևյալ պատկերը`

. բարձրագույն պաշտոնների 1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների աշխատավարձի միջին չափը կազմել է 173059 դրամ, որը գերազանցում է կենսաապահովման նվազագույն բյուջեի չափը 4.9 անգամ (173059/35102),

. բարձրագույն պաշտոնների 2-րդ ենթախումբ` 4.5 անգամ (160630/35102),

. գլխավոր պաշտոնների 1-ին ենթախումբ` 3.7 անգամ (130859/35102),

. գլխավոր պաշտոնների 2-րդ ենթախումբ` 3.1 անգամ (111906/35102),

. գլխավոր պաշտոնների 3-րդ ենթախումբ` 2.7 անգամ (95386/35102),

. առաջատար պաշտոնների 1-ին ենթախումբ` 2.3 անգամ (82095/35102),

. առաջատար պաշտոնների 2-րդ ենթախումբ` 2.1 անգամ (73341/35102),

. առաջատար պաշտոնների 3-րդ ենթախումբ` 1.7 անգամ (62805/35102),

. կրտսեր պաշտոնների 1-ին ենթախումբ` 1.4 անգամ (52460/35102),

. կրտսեր պաշտոնների 2-րդ ենթախումբ` 1.3 անգամ (47826/35102),

. կրտսեր պաշտոնների 3-րդ ենթախումբ` 1.1 անգամ (41411/35102):

Միաժամանակ, պետք է նկատի ունենալ այն հանգամանքը, որ հանրապետության տնային տնտեսությունների հարցումները ցույց են տալիս, որ միջին ընտանիքը բաղկացած է 3.8 մարդուց, և այս դեպքում ընտանիքի կենսաապահովման նվազագույն բյուջեի մեծությունը կազմում է 133388 դրամ (35102 x 3.8): Եզրակացությունը միանշանակ է. ընտանիքի միակ աշխատող քաղաքացիական ծառայողը (բացառությամբ` բարձրագույն պաշտոնների 1-ին և 2-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների, որոնց տեսակարար կշիռը համակարգում բավականին փոքր է) իր աշխատավարձով չի կարող հոգալ սեփական ընտանիքի նվազագույն կարիքները:

 

2.3. Համանման պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների պաշտոնային դրույքաչափերի միջև եղած տարբերությունը (2007 թ. փետրվարի 1-ի դրությամբ)

 

Համանման պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների աշխատավարձերի չափերի տարբերությունն առավել տեսանելի ներկայացնելու նպատակով դիտարկենք քաղաքացիական ծառայության տարբեր մարմիններում աշխատող վարչության պետերի պաշտոնային դրույքաչափերի մեծությունները քաղաքացիական ծառայության համակարգի մի քանի մարմիններում (աղյուսակ 2 և աղյուսակ 10):

 

Աղյուսակ 2

Համանման պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների պաշտոնային

դրույքաչափերը քաղաքացիական ծառայության տարբեր մարմիններում

 

._________________________________________________________________________.

|Պաշտոնային |Պաշտոնային  |Պաշտոնային |մարմինը պաշտ. ենթ.                  |

|դրույքաչափ`|դրույքաչափ` |դրույքաչափ`|                                    |

|միջին      |առավելագույն|նվազագույնը|                                    |

|___________|____________|___________|____________________________________|

|160586     |180000      |138450     |ՀՀ Նախագահի աշխատակազմ /բ2/         |

|___________|____________|___________|____________________________________|

|180000     |180000      |180000     |ՀՀ կառավարության աշխատակազմ /բ2/    |

|___________|____________|___________|____________________________________|

|128175     |146615      |119280     |Առևտրի  և  տնտեսական զարգացման      |

|           |            |           |նախ /գ1/                            |

|___________|____________|___________|____________________________________|

|132612     |155490      |102950     |ՀՀ ֆին. և  էկոնոմ. նախ. /գ1/        |

|___________|____________|___________|____________________________________|

|142355     |142355      |142355     |/Մաքսային ծառայություն              |

|___________|____________|___________|____________________________________|

|134788     |138500      |130200     |Գեղարքունիքի մարզպետարան            |

|___________|____________|___________|____________________________________|

|410000     |410000      |410000     |Հանրային ծառայ. կարգ. հանձ. /գ1/    |

|___________|____________|___________|____________________________________|

|170000     |170000      |170000     |ՀՀ քաղաքացիական ծառ. խորհուրդ /գ1/  |

|___________|____________|___________|____________________________________|

|155071     |170000      |130285     |Տնտ. մրցակց. պաշտպ. հանձ. գ1/       |

|___________|____________|___________|____________________________________|

|128084     |134190      |122830     |Պետական գույքի կառավարման վարչ.     |

._________________________________________________________________________.

 

Քանի որ, ըստ պաշտոնների անձնագրերի, քաղաքացիական ծառայության համակարգի մարմիններում քաղաքացիական ծառայության պաշտոնների համապատասխան ենթախմբում պաշտոն զբաղեցնող անձանց պարտականությունները և պատասխանատվության մակարդակները համանման են, ապա նրանց աշխատավարձերը զգալիորեն չպետք է տարբերվեն ինչպես քաղաքացիական ծառայության համակարգում, այնպես էլ դրա առանձին մարմիններում: Նման տարբերակումը քաղաքացիական ծառայության համակարգում պատճառ է դառնում կադրերի հոսունության համար: Կադրերի հոսունությունը պայմանավորված է թե համակարգի մեկ մարմնից մեկ այլ մարմին մրցութային հիմունքներով քաղաքացիական ծառայողների տեղափոխմամբ, և թե քաղաքացիական ծառայության համակարգից պետական կառավարման այլ մարմիններ (Հարկային պետական ծառայություն` որպես հարկային ծառայող, Մաքսային պետական կոմիտե` որպես մաքսային ծառայող), ոչ պետական (մասնավոր) կազմակերպություններ տեղափոխմամբ, որտեղ վարձատրություն ավելի բարձր է:

«Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով սահմանված բնականոն աճի կիրառումը չի խրախուսում քաղաքացիական ծառայողին մնալ նույն պաշտոնում, քանի որ այս դեպքում չի գործում օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված` համարժեք աշխատանքի և փորձառության համար համարժեք վարձատրության սկզբունքը (տարբեր մարմիններում միևնույն պաշտոնների համար սահմանված աշխատավարձերի չափերի զգալի տարբերություն), իսկ նույն հոդվածի 1-ին կետով սահմանված` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության համակարգում որակյալ կադրերի ներգրավման ապահովման սկզբունքը, գործում է միայն օրենքով ստեղծված հանձնաժողովներում:

 

2.4. Գերակշռող մասնագիտությունները քաղաքացիական ծառայության համակարգում և քաղաքացիական ծառայողների վարձատրությունը` ըստ մասնագիտությունների

 

Ըստ մասնագիտությունների` քաղաքացիական ծառայողների աշխատավարձերի չափերի վերաբերյալ պետական կառավարման մարմինների կողմից ներկայացված հաշվետվությունների (տվյալների բազաների) հիման վրա կատարված վերլուծությունից պարզվել է քաղաքացիական ծառայության համակարգում ընդգրկված անձանց գերակշռող մասնագիտությունները: Համակարգում հիմնականում ընդգրկված են տնտեսագիտական, ինժեներական (ճարտարագիտական), շինարարական և ճարտարապետական, սոցիալ-հումանիտար և իրավունքի ոլորտի մասնագիտություններ ունեցող անձինք (հավելված 4 և 5): Վերլուծությունը փաստում է, որ գերակշռող մասնագիտություններ ունեցող քաղաքացիական ծառայողները հիմնականում զբաղեցնում են գլխավոր պաշտոններ (57%):

Քաղաքացիական ծառայության համակարգում, ըստ մասնագիտությունների` նվազագույն ամսական աշխատավարձը կազմում է 89049 դրամ (կրթության և սպորտի ոլորտի մասնագիտություններ), առավելագույն աշխատավարձը` 105599 դրամ (բժշկական մասնագիտություններ), որը բացատրվում է բժշկական մասնագիտություններ ունեցող քաղաքացիական ծառայողների զբաղեցրած համեմատաբար բարձր պաշտոններով (նկար 1):

 

Նկար 1. Քաղաքացիական ծառայության համակարգում գերակշռող մասնագիտություններ ունեցող քաղաքացիական ծառայողների տեսակարար կշիռն ըստ աշխատավարձի չափերի

 

____________________________

ԻՐՏԵԿ - նկար 1-ը չի բերվում

 

2.5. Գերակշռող մասնագիտություններով քաղաքացիական ծառայողների և ոչ պետական հատվածում համանման մասնագիտություններով աշխատողների աշխատավարձերի համեմատություն

 

Ոչ պետական հատվածում հարցվածների միջին առավելագույն աշխատավարձը (հիմք` ոչ պետական հատվածից հավաքագրված տեղեկատվություն, նկար 2 և հավելված 6) կազմում է 279479 դրամ, որը 1.5 անգամ բարձր է քաղաքացիական ծառայության համակարգում առկա առավելագույն միջին աշխատավարձից (187043 դրամ): Քաղաքացիական ծառայության համակարգում գերակշռող մասնագիտություններ ունեցող անձանց միջին աշխատավարձերի և ոչ պետական հատվածում համանման մասնագիտություններով աշխատողների միջին աշխատավարձերի չափերի համեմատությամբ արդյունքում պարզվում է հետևյալը.

. ոչ պետական հատվածում տնտեսագիտական մասնագիտություններով աշխատողների աշխատավարձը գերազանցում է նույն մասնագիտությունն ունեցող քաղաքացիական ծառայողների միջին աշխատավարձին 1.6 անգամ.

. ոչ պետական հատվածում հարցվածների մեջ գերակշռում են տնտեսագիտական, ինժեներական (ճարտարագիտական), գյուղատնտեսական, կրթության և սպորտի ոլորտի և այլ մասնագիտությունները.

. քաղաքացիական ծառայության համակարգում միջին ամսական աշխատավարձը, որը 2007թ. փետրվարի 1-ի դրությամբ կազմել է 84017 դրամ, շուրջ 2 անգամ ցածր է ոչ պետական հատվածում առկա միջին աշխատավարձից (159871 դրամ):

. հարցման արդյունքները ճշգրտման կարիք ունեն, քանի որ անհրաժեշտ է հաշվի առնել ոչ պետական հատվածում չհայտարարագրվող աշխատավարձերը և այն հանգամանքը, որ ՀՀ բանկային համակարգում (որտեղ միջին աշխատավարձը 2007 թ. փետրվար ամսվա դրությամբ, ըստ պաշտոնական վիճակագրության կազմել է 228496 դրամ)1 տնտեսվարող սուբյեկտները հրաժարվել են մասնակցել հարցումների անցկացմանը: Բացի դրանից, աշխատավարձի ֆոնդը ՀՆԱ-ի մեջ կազմում է շուրջ 15 տոկոս, այն դեպքում, երբ միջազգայնորեն ընդունված ցուցանիշը 35-40 տոկոս է, որը ևս հիմնավորում է ոչ պետական հատվածում աշխատավարձերի մեծության ճշգրտման անհրաժեշտությունը (իրականում վճարվող աշխատավարձերը չեն հայտարարագրվում):

 

Նկար 2. Ոչ պետական հատվածում հարցվածների տեսակարար կշիռն ըստ աշխատավարձի չափերի (տոկոսներով)

 

___________________________

ԻՐՏԵԿ - նկար 2-ը չի բերվում

 

2.6. Քաղաքացիական ծառայողների շրջանում անցկացված հարցման արդյունքները

 

Քաղաքացիական ծառայողների վարձատրության համակարգը գնահատելու նպատակով քաղաքացիական ծառայության տարբեր մարմիններում աշխատող 300 քաղաքացիական ծառայողների շրջանում անց է կացվել «Քաղաքացիական ծառայողների վերաբերմունքն իրենց աշխատանքի վարձատրության և սեփական ունակությունների իրացման նկատմամբ» հարցախույզ:

Ամենից առաջ փորձել է արվել ստանալ «բավարարված են արդյոք քաղաքացիական ծառայողներն իրենց աշխատավարձից և համապատասխանում է այն իրենց որակավորմանը» հարցի պատասխանը (աղյուսակ 3): Գործնականում ոչ մեկին աշխատավարձը լիովին չի բավարարում, միայն հարցվածների 12%-ին այն բավարարում է մասնակիորեն, գրեթե 86%-ը կարծում է, որ աշխատավարձը չի համապատասխանում իրենց որակավորմանը, կրթությանը և արհեստավարժությանը:

Գրեթե 62%-ը հայտնում է, որ ոչ լրիվ չափով է իրացնում իր ֆիզիկական, մտավոր և ինտելեկտուալ ունակություններն աշխատանքում: Նման իրավիճակում խախտվում է «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքում ամրագրված` «քաղաքացիական ծառայողների ունակությունների բացահայտումը և անձնական ավանդի խթանումը ծառայության մեջ» սկզբունքը:

Այսպիսով, անցկացված հետազոտության եզրակացությունը միանշանակ է` քաղաքացիական ծառայության համակարգում գործող երաշխավորված պաշտոնային դրույքաչափերի համակարգը քաղաքացիական ծառայողների մոտ մոտիվացիա չի ստեղծում բարձրացնելու իրենց որակավորումը, աշխատելու ավելի արտադրողական և առավելագույն չափով իրացնելու սեփական հնարավորությունները:

 

Աղյուսակ 3

Քաղաքացիական ծառայողների վերաբերմունքն իրենց աշխատանքի

վարձատրության և սեփական ունակությունների իրացման նկատմամբ

(տոկոսներով)

 

._________________________________________________________________________.

|Բավարարու՞մ է Ձեզ այն աշխատավարձը, որը ստանում եք                        |

|_________________________________________________________________________|

|Լիովին բավարարում է                           |0                         |

|______________________________________________|__________________________|

|Բավարարում է, բայց ոչ լրիվ չափով              |12                        |

|______________________________________________|__________________________|

|Բոլորովին չի բավարարում                       |78                        |

|______________________________________________|__________________________|

|Դժվարանում եմ պատասխանել                      |10                        |

|_________________________________________________________________________|

|Համապատասխանում է արդյո՞ք աշխատավարձը Ձեր կրթությանը, որակավորմանը և     |

|արհեստավարժությանը                                                       |

|_________________________________________________________________________|

|Լիովին համապատասխանում է                      |5                         |

|______________________________________________|__________________________|

|Ցածր է                                        |86                        |

|______________________________________________|__________________________|

|Բարձր է                                       |4                         |

|______________________________________________|__________________________|

|Դժվարանում եմ պատասխանել                      |5                         |

|_________________________________________________________________________|

|Եթե ավելի լավ և  ավելի շատ աշխատեք, կբարձրանա արդյո՞ք Ձեր աշխատավարձը    |

|_________________________________________________________________________|

|Կարծում եմ կբարձրանա                          |9                         |

|______________________________________________|__________________________|

|Վստահ չեմ, որ կբարձրանա                       |34                        |

|______________________________________________|__________________________|

|Կմնա նույնը                                   |55                        |

|______________________________________________|__________________________|

|Դժվարանում եմ պատասխանել                      |2                         |

|_________________________________________________________________________|

|Եթե վատ աշխատեք, կիջնի արդյո՞ք Ձեր աշխատավարձը                           |

|_________________________________________________________________________|

|Այո, իհարկե                                   |7                         |

|______________________________________________|__________________________|

|Հնարավոր է նվազի                              |32                        |

|______________________________________________|__________________________|

|Կմնա նույնը                                   |45                        |

|______________________________________________|__________________________|

|Դժվարանում եմ պատասխանել                      |6                         |

|_________________________________________________________________________|

|Իրացնու՞մ եք ձեր ունակությունները աշխատանքում                            |

|_________________________________________________________________________|

|Այո, լրիվ չափով                               |27                        |

|______________________________________________|__________________________|

|Հիմնականում լրիվ, բայց ոչ միշտ                |19                        |

|______________________________________________|__________________________|

|Ոչ լրիվ չափով                                 |43                        |

|______________________________________________|__________________________|

|Դժվարանում եմ պատասխանել                      |11                        |

|_________________________________________________________________________|

|Ինչու՞ լրիվ չափով չեք իրացնում Ձեր ունակությունները աշխատանքում          |

|_________________________________________________________________________|

|Ցածր աշխատավարձ                               |6                         |

|______________________________________________|__________________________|

|Աշխատավարձի և  աշխատանքի արդյունքների միջև  ոչ|26                        |

|մի կապ չկա                                    |                          |

|______________________________________________|__________________________|

|Բարոյական շահագրգռվածություն չկա (պաշտոնի     |22                        |

|բարձրացում, ինքնաիրացում և  այլն)             |                          |

|______________________________________________|__________________________|

|Դրանք կիրառելու անհրաժեշտություն չկա          |21                        |

|______________________________________________|__________________________|

|Այլ (նկարագրեք)                               |9                         |

|______________________________________________|__________________________|

|Դժվարանում եմ պատասխանել                      |16                        |

|_________________________________________________________________________|

|Քաղաքացիական ծառայողի նվազագույն աշխատավարձի ինչպիսի՞ չափն եք համարում   |

|նպատակահարմար                                                            |

|_________________________________________________________________________|

|35.5 հազար դրամ                               |0                         |

|______________________________________________|__________________________|

|40 հազար դրամ                                 |0                         |

|______________________________________________|__________________________|

|50 հազար դրամ                                 |4                         |

|_________________________________________________________________________|

|Ձեր տարբերակը`                                                           |

|_________________________________________________________________________|

|40 հազար դրամ                                 |15                        |

|______________________________________________|__________________________|

|70 հազար դրամ                                 |40                        |

|______________________________________________|__________________________|

|100 հազար դրամ                                |14                        |

|______________________________________________|__________________________|

|120 հազար դրամ                                |2                         |

|______________________________________________|__________________________|

|140 հազար դրամ                                |2                         |

|______________________________________________|__________________________|

|150 հազար դրամ                                |4                         |

|______________________________________________|__________________________|

|170 հազար դրամ                                |2                         |

|______________________________________________|__________________________|

|200 հազար դրամ                                |5                         |

|______________________________________________|__________________________|

|250 հազար դրամ                                |2                         |

|______________________________________________|__________________________|

|300 հազար դրամ                                |3                         |

|______________________________________________|__________________________|

|Դժվարանում եմ պատասխանել                      |7                         |

._________________________________________________________________________.

 

«Քաղաքացիական ծառայողի նվազագույն աշխատավարձի ինչպիսի՞ չափն եք համարում նպատակահարմար» հարցի պատասխաններում բերվել են ինչպես արտասահմանյան փորձից կողմնորոշիչներ, որտեղ այդ ցուցանիշը հասնում է եռանիշ կամ քառանիշ թվերի դոլարային չափումներով, այնպես էլ հանրապետության կենսամիջոցների նվազագույն բյուջեն, չնայած հենց նման մոտեցումը լրիվ տրամաբանական է, արդարացի և հիմնավորված: Հարցվածների մեծ մասը (40%) բավարար է համարում հանրապետության նվազագույն սպառողական զամբյուղի արժեքի կրկնակիի չափով բազային աշխատավարձի չափ (2007թ. 1-ի եռամսյակի տվյալներով այն կազմում է 32257.2 դրամ), այն է` շուրջ 65.000 դրամ:

Հարցաթերթի վերջին երեք հարցերը անմիջականորեն կապված էին քաղաքացիական ծառայողների վարձատրության ձևավորման ժամանակ կիրառվող սանդղակի ձևաչափի և պարամետրերի հետ (աղյուսակ 4): Հարցվածների 41%-ը դժվարացել է պատասխանել հարցին, սակայն մեծ մասը կարծում է, որ ներկայումս քաղաքացիական ծառայողների վարձատրության համար կիրառվող սանդղակում անհրաժեշտ է ավելացնել աշխատավարձի մակարդակները: Հարցվողներից յուրաքանչյուր երրորդը կարծում է նաև, որ քաղաքացիական ծառայողների վարձատրության համար կիրառվող սանդղակի առաջին և 11-րդ մակարդակների` վարձատրության` 1:5.89-ի հարաբերությունը, պետք է լինի ավելի մեծ, քան 1:5.89-ն է:

Վերջին հարցը, վերաբերվում էր քաղաքացիական ծառայողների աշխատավարձի կիրառվող սանդղակի ճակատագրի և հետագայում քաղաքացիական ծառայողների վարձատրության համակարգում դրա կիրառման նպատակահարմարության մասին: Սանդղակը վարձատրության կազմակերպման այլ մոտիվացիոն մեխանիզմով փոխարինելու խնդիրն առաջ են քաշել հարցվողների 59%-ը, հարցվողների միայն 9%-ն է գտնում, որ կիրառվող սանդղակն ամբողջությամբ իրեն արդարացնում է և անհրաժեշտ է այն պահել, իսկ մոտ երրորդ մասը` 32%-ը, դժվարացել են պատասխանել այդ հարցին, սակայն հարցվողների մի ստվար մասը կարծում է, որ անհրաժեշտ է գործող սանդղակը փոխարինել և ընդգծում է հետագայում դրա կիրառման աննպատակահարմարությունը:

 

Աղյուսակ 4

Քաղաքացիական ծառայողների վերաբերմունքն իրենց վարձատրության գործող

համակարգի վերաբերյալ

 

._________________________________________________________________________.

|Ի՞նչ եք կարծում, ներկայումս քաղաքացիական ծառայողների վարձատրության համար |

|կիրառվող սանդղակը, որն ունի որակավորման 11 կարգ` արդյո՞ք լավագույնն է    |

|_________________________________________________________________________|

|Այո                                            |9                        |

|_______________________________________________|_________________________|

|Ոչ, պետք է լինի ավելի շատ                      |45                       |

|_______________________________________________|_________________________|

|Ոչ, պետք է լինի ավելի քիչ                      |5                        |

|_______________________________________________|_________________________|

|Դժվարանում եմ պատասխանել                       |41                       |

|_________________________________________________________________________|

|Ինչպե՞ս եք գնահատում, որ քաղաքացիական ծառայողների վարձատրության համար    |

|կիրառվող սանդղակի 1-ին և  վերջին գործակիցների հարաբերությունը կազմում է  |

|1:5.89-ի                                                                 |

|_________________________________________________________________________|

|1:5.89 հարաբերությունը լիովին հիմնավոր է և     |10                       |

|արդարացի                                       |                         |

|_______________________________________________|_________________________|

|Այդ հարաբերությունը պետք է լինի ավելի մեծ, քան |29                       |

|1:5.89                                         |                         |

|_______________________________________________|_________________________|

|Այդ հարաբերությունը պետք է լինի ավելի փոքր, քան|10                       |

|1:5.89                                         |                         |

|_______________________________________________|_________________________|

|Դժվարանում եմ պատասխանել                       |51                       |

|_________________________________________________________________________|

|Ձեր կարծիքը հետագայում այդ սանդղակի կիրառման նպատակահարմարության մասին   |

|_________________________________________________________________________|

|Կիրառվող սանդղակն ամբողջությամբ իրեն           |9                        |

|արդարացնում է և  անհրաժեշտ է այն պահել         |                         |

|_______________________________________________|_________________________|

|Անհրաժեշտ է այն փոխարինել քաղաքացիական         |59                       |

|ծառայողների վարձատրության այլ մեխանիզմով       |                         |

|_______________________________________________|_________________________|

|Դժվարանում եմ պատասխանել                       |32                       |

._________________________________________________________________________.

 

Քաղաքացիական ծառայողների մի մասը հակված է սանդղակի պահպանմանը: Գնահատելով բոլոր կարծիքները, կարելի է եզրակացնել, որ.

. քաղաքացիական ծառայողների վարձատրության համակարգը կատարելագործման կարիք ունի, այդ մասին են վկայում հետազոտության արդյունքները,

. անհրաժեշտ է բարձրացնել առաջին մակարդակի պաշտոնային դրույքաչափը, ընդ որում, ոչ թե 18-20%-ով, այլ 100%-ով: Այս դեպքում քաղաքացիական ծառայողի նվազագույն աշխատավարձի չափը չի վանի ինչպես երիտասարդ, այնպես էլ փորձառու և բարձր որակավորում ունեցող կադրերին ներգրավվել քաղաքացիական ծառայության համակարգ, կկարևորվի պետական ինստիտուտների և դրանցում ծառայող անձանց դերակատարումը պետական շինարարության գործում:

Սակայն, ներկայումս գործող սանդղակը, ըստ որի, պաշտոնային դրույքաչափերի աճ նախատեսվում է միայն տարվա ընթացքում` յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ ներկայացրած 2 հաշվետվությունների դրական արդյունքների դեպքում, հնարավորություն է տալիս բարձրացնել պաշտոնային դրույքաչափը ընդամենը միջինը 3 տոկոսով: Նման պայմաններում առաջանում է աշխատողի մոտիվացիայի անկում, ծառայողը անտարբեր է դառնում իր աշխատանքի նկատմամբ:

Ըստ գործող սանդղակի, յուրաքանչյուր ենթախմբի պաշտոնի 6-րդ մակարդակը մյուս ենթախմբի նվազագույն չափն է, որի արդյունքում հաճախ տվյալ պաշտոնը նոր զբաղեցրած ավելի բարձր պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողը կարող է վարձատրվել ավելի ցածր, չնայած իր իրավասությունների առավել լայն շրջանակին: Այս համատեքստում, նույն տրամաբանությամբ, դժվար թե ավելի ցածր պաշտոն զբաղեցնող որևէ մեկին հետաքրքրի նույն աշխատավարձով զբաղեցնել ավելի բարձր պաշտոն (քաղաքացիական ծառայության մարմիններում նման դեպքերը բավականին շատ են, աղյուսակ 5):

 

Աղյուսակ 5

Քաղաքացիական ծառայության ոլորտում բաժնի պետի և բաժնի գլխավոր

մասնագետների վարձատրության չափերը` ըստ գործող սանդղակի

 

._________________________________________________________________________.

|Պաշտոնի անվանումը       |Սեռը|Դասային աստիճանը     |Պաշտոնային |Գործակիցը|

|                        |    |                     |դրույքաչափը|         |

|________________________|____|_____________________|___________|_________|

|Բաժնի պետ               |ար  |2-րդ դասի խորհրդական |99755      |2.81     |

|________________________|____|_____________________|___________|_________|

|Բաժնի գլխավոր մասնագետ  |իգ  |3-րդ դասի խորհրդական |108985     |3.07     |

|________________________|____|_____________________|___________|_________|

|Բաժնի գլխավոր մասնագետ  |իգ  |3-րդ դասի խորհրդական |99755      |2.81     |

|________________________|____|_____________________|___________|_________|

|Բաժնի գլխավոր մասնագետ  |իգ  |3-րդ դասի խորհրդական |94075      |2.65     |

._________________________________________________________________________.

 

Ներդիր 1. Աղյուսակ 11-ում բերված օրինակում բաժնի պետը ստանձնել է այդ պաշտոնը մրցութային հիմունքներով, ունի 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան: Նա տվյալ պաշտոնում դեռևս չունի մեկ տարվա ստաժ: Նրա ենթակայությամբ աշխատող գլխավոր մասնագետը, որն ունի 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան, տվյալ պաշտոնում իր երկարամյա ստաժի տևողության շնորհիվ վարձատրության սանդղակում բաժնի պետի աշխատավարձի 2.81 գործակցի համեմատությամբ ունի ավելի բարձր` 3.07 գործակից և հետևաբար, նրա 99755 դրամի համեմատությամբ ստանում է ավելի բարձր` 108985 դրամ աշխատավարձ: Տվյալ բաժնում աշխատող մյուս գլխավոր մասնագետը, որը նույնպես ունի 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան, ստանում է բաժնի պետին հավասար աշխատավարձ, իսկ բաժնի երրորդ գլխավոր մասնագետի աշխատավարձը ցածր է բաժնի պետի աշխատավարձից ընդամենը 5680 դրամով: Այս օրինակից կարելի է եզրակացնել, որ քաղաքացիական ծառայողների վարձատրության գործող սանդղակը ոչ միայն չի խրախուսում պաշտոնի բարձրացումը, այլև նվազեցնում է ավելի բարձր պաշտոն զբաղեցնող և հետևաբար, իրավասության ավելի լայն շրջանակ ունեցող քաղաքացիական ծառայողի մոտիվացիան: Բացի դրանից, նման իրավիճակը չի նպաստում «ծառայության ընթացքում քաղաքացիական ծառայության ավելի բարձր պաշտոններ զբաղեցնելու ձգտման խթանումը» սկզբունքի լիարժեք իրականացմանը և միաժամանակ խախտվում է «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքում ամրագրված «քաղաքացիական ծառայության տարբեր պաշտոնների պաշտոնային դրույքաչափերի միջև հիմնավորված հարաբերակցության ապահովումը` աշխատավարձը տարբերակելով քաղաքացիական ծառայության պաշտոնների դասակարգման համակարգում պաշտոնների գրաված դիրքին համապատասխան» սկզբունքը:

Վերը շարադրվածը ևս հիմնավորում է քաղաքացիական ծառայողների վարձատրության համակարգի մեխանիզմների փոփոխության անհրաժեշտությունը:

 

3. Ոչ պետական հատվածում աշխատավարձի համակարգի վերլուծության նպատակով իրականացված հետազոտության արդյունքները

 

Անցկացված հարցումներ (ընդհանուր տեղեկություններ հարցման վերաբերյալ)

 

Հարցումն իրականացվել է 01.06.2007թ. - 20.07.2007թ. ժամանակահատվածում` ընդգրկելով ՀՀ բոլոր մարզերը և Երևան քաղաքը: Ընտրանքում ներառվել են տարբեր իրավակազմակերպական ձևեր ունեցող կազմակերպություններ, այդ թվում` անհատ ձեռնարկատերեր, արտադրական կոոպերատիվներ, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ, փակ և բաց բաժնետիրական ընկերություններ: Ըստ իրավակազմակերպական ձևի` ընտրանքային համակցությունը բաշխված է հետևյալ կերպ. բաց բաժնետիրական ընկերություններ` 9.0%, փակ բաժնետիրական ընկերություններ` 42.0%, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ` 34.0%, լիակատար պատասխանատվությամբ ընկերակցություններ` 1%, անհատական ձեռնարկություններ` 7% և այլ կազմակերպություններ` 7% (նկար 3):

 

Նկար 3. Ընտրանքային համակցության բաշխվածությունն ըստ

կազմակերպությունների իրավակազմակերպական ձևերի

 

__________________________

ԻՐՏԵԿ - նկար 3-ը չի բերվում

 

Կազմակերպությունների ընտրանքային համակցության ձևավորման համար օգտագործվել է պատահական ընտրություն` ըստ հետևյալ չափանիշների. տնտեսական գործունեության ոլորտը, կազմակերպությունների կարգավիճակը (սեփականության ձևը) և աշխատողների միջին ցուցակային թվաքանակը, իսկ կազմակերպությունների ներսում օգտագործվել է պատահական ընտրանքի ստանդարտ ընթացակարգը: Ընտրված կազմակերպությունների բաշխումը ՀՀ մարզերում և Երևանում կատարվել է` ըստ տնտեսական գործունեության հետևյալ ոլորտների.

. գյուղատնտեսություն, որսորդություն և անտառային տնտեսություն,

. ձկնորսություն և ձկնաբուծություն,

. հանքագործական արդյունաբերություն,

. մշակող արդյունաբերություն,

. էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրություն և բաշխում,

. շինարարություն,

. առևտուր, ավտոմեքենաների, կենցաղային և անձնական իրերի նորոգում,

. հյուրանոցներ և ռեստորաններ,

. տրանսպորտ և կապ,

. ֆինանսական գործունեություն,

. անշարժ գույքի հետ կապված գործառնություններ, վարձակալում և սպառողներին ծառայությունների մատուցում,

. կրթություն,

. առողջապահություն և սոցիալական ծառայությունների մատուցում,

. կոմունալ, սոցիալ-մշակութային և անհատական ծառայությունների մատուցում,

. տնային տնտեսությունների ծառայություններ:

Հետազոտության ընթացքում նաև ուսումնասիրվել է ընտրանքային համակացությունում ընդգրկված կազմակերպությունների մասնագիտացման հիմնական ոլորտները: Հարցված կազմակերպությունների ավելի քան 42.8%-ը զբաղված են արդյունաբերության, մնացած 57.2%-ը ծառայությունների ոլորտում, շինարարության, գյուղատնտեսության մեջ և այլն:

Հարցվածների պաշտոնեական կարգավիճակը ներկայացվում է նկար 4-ում: Հարցվածների 16%-ը եղել են կազմակերպության տնօրեններ, 37%-ը վարչությունների և բաժինների պետեր, 18%-ը` գլխավոր մասնագետներ և 29%-ը` առաջատար և կրտսեր մասնագետներ:

 

Նկար 4. Ընտրանքային համակցության բաշխվածությունն ըստ զբաղեցրած

պաշտոնների

 

___________________________

ԻՐՏԵԿ - նկար 4-ը չի բերվում

 

Ընդ որում, ի տարբերություն քաղաքացիական ծառայողների, ոչ պետական հատվածում համանման պաշտոն զբաղեցնող առաջատար և կրտսեր մասնագետների միջին աշխատավարձը հաճախ ավելի բարձր է (118029-173633 դրամ), քան գլխավոր պաշտոն զբաղեցնողներինը քաղաքացիական ծառայության համակարգում (108210 դրամ): Այս հանգամանքը վկայում է սեփական հայեցողությամբ աշխատավարձի չափերի որոշման գործընթացում գործատուների վարքագծի մասին: Հանրապետությունում վաղուց արդեն չի գործում աշխատավարձի տարիֆային համակարգը, բացակայում են տարիֆա-որակավորման տեղեկատուները: ՀՀ աշխատանքային օրենսգրքում ամրագրված է միայն, որ գործատուներն իրավունք չունեն սահմանված նվազագույն աշխատավարձից (20.0 հազար դրամ) ցածր աշխատավարձ վճարել:

Այսինքն, կարելի է եզրակացնել, որ ոչ պետական հատվածի աշխատանքի վարձատրության համակարգում զգացվում է պետական որոշակի կարգավորման անհրաժեշտությունը:

Հարցվածների աշխատանքային ստաժի տևողությունը ներկայացվում է նկար 5-ում: Ընդ որում`

. մինչև 5 տարի ստաժ ունեցողների տեսակարար կշիռը կազմում է 10.8%,

. 6-ից 10 տարի ստաժ ունեցողներինը` 14.2%,

. 11-ից 20 տարի ստաժ ունեցողներինը` 25.1%,

. 21-ից 30 տարի ստաժ ունեցողներինը` 31.0%,

. 31-ից 40 տարի ստաժ ունեցողներինը` 15.3%,

. 41-ից 55 տարի ստաժ ունեցողներինը` 3.6%:

Այսինքն, կարելի է նշել, որ ոչ պետական հատվածում աշխատողների շուրջ 75%-ն ունի 10 և ավելի տարիների աշխատանքային ստաժ:

Այստեղ հարկ է անդրադառնալ նաև քաղաքացիական ծառայության համակարգում հոսունության առկայությանը: ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն` 01.01.2006 թ. - 01.06.2007 թ. ընկած ժամանակահատվածում հոսունությունը կազմել է 22.6% (ցուցանիշը արտացոլում է նաև համակարգի ներսում` մի մարմնից մեկ այլ մարմին, կամ մի պաշտոնից մեկ այլ պաշտոնի անցումը):

 

Նկար 5. Հարցվածների բաշխումն ըստ աշխատանքային ստաժի տևողության

 

---------------------------

ԻՐՏԵԿ - նկար 5-ը չի բերվում

 

Ըստ կրթության մակարդակի` հարցվածների մեջ ամենաբարձր տեսակարար կշիռ են ունեցել բարձրագույն կրթություն ունեցողները` 85%: Հարցվածների 13%-ն ունեցել է միջին մասնագիտական, իսկ 2%` միջնակարգ կրթություն (նկար 6):

 

Նկար 6. Հարցվածների բաշխումն ըստ կրթական մակարդակի

 

---------------------------

ԻՐՏԵԿ - նկար 6-ը չի բերվում

 

Աշխատավարձի չափերի ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ հարցվածների միայն 0.3%-ի ամսական աշխատավարձն է կազմում 20.0 հազար դրամ, 58.1%-ի աշխատավարձը տատանվում է 20.0-100.0 հազար դրամի, իսկ 41.6%-ինը` 100-180 հազար և ավելիի միջակայքում (աղյուսակ 6): Նույն հարցադրմանը զուգահեռ նաև ուսումնասիրվել է կազմակերպություններում միջին և առավելագույն աշխատավարձերի չափը: Հարցված աշխատողների 22.3%-ը նշել է, որ իրենց աշխատավարձը բարձր է 200.0 հազար դրամից, իսկ 5.0%-ը նշել է, որ միջին աշխատավարձն իրենց կազմակերպությունում գերազանցում է 280.0 հազար դրամի սահմանագիծը:

 

Աղյուսակ 6.

Հարցված կազմակերպություններում աշխատանքի վարձատրության մակարդակը*

 

._________________________________________________________________________.

|Ամսական աշխատավարձի չափը              |Տեսակարար կշիռն ընդհանուրի մեջ    |

|______________________________________|__________________________________|

|Մինչև  20000 դրամ                     |0.3                               |

|______________________________________|__________________________________|

|20001-30000 դրամ                      |2.3                               |

|______________________________________|__________________________________|

|30001-40000 դրամ                      |4.7                               |

|______________________________________|__________________________________|

|40001-50000 դրամ                      |8.1                               |

|______________________________________|__________________________________|

|50001-60000 դրամ                      |5.6                               |

|______________________________________|__________________________________|

|60001-80000 դրամ                      |12.5                              |

|______________________________________|__________________________________|

|60001-100000 դրամ                     |13.4                              |

|______________________________________|__________________________________|

|100001-120000 դրամ                    |11.5                              |

|______________________________________|__________________________________|

|120001-140000 դրամ                    |7.0                               |

|______________________________________|__________________________________|

|140001-160000 դրամ                    |6.2                               |

|______________________________________|__________________________________|

|160001-180000 դրամ                    |5.4                               |

|______________________________________|__________________________________|

|180001 և  ավելի                       |23.0                              |

._________________________________________________________________________.

 

* Աղյուսակում ներկայացված են հարցվածների տոկոսային բաշխվածությունն` ըստ նշված աշխատավարձի միջակայքերի

 

Ըստ մարզերի` միջին աշխատավարձերի մակարդակն ուսումնասիրելիս, ստացվել են հետևյալ արդյունքները.

 

Աղյուսակ 7.

Միջին աշխատավարձերի մակարդակը հանրապետության մարզերում և Երևան

քաղաքում

 

._________________________________________________________________________.

|Մարզեր                             |Միջին աշխատավարձը դրամ               |

|___________________________________|_____________________________________|

|Երևան                              |243289                               |

|___________________________________|_____________________________________|

|Շիրակ                              |66533                                |

|___________________________________|_____________________________________|

|Լոռի                               |185584                               |

|___________________________________|_____________________________________|

|Սյունիք                            |160735                               |

|___________________________________|_____________________________________|

|Տավուշ                             |144744                               |

|___________________________________|_____________________________________|

|Վայոց Ձոր                          |87953                                |

|___________________________________|_____________________________________|

|Գեղարքունիք                        |142207                               |

|___________________________________|_____________________________________|

|Արագածոտն                          |145625                               |

|___________________________________|_____________________________________|

|Արարատ                             |113232                               |

|___________________________________|_____________________________________|

|Կոտայք                             |165511                               |

|___________________________________|_____________________________________|

|Արմավիր                            |124957                               |

|___________________________________|_____________________________________|

|Միջին աշխատավարձը ՀՀ-ում           |159871                               |

._________________________________________________________________________.

 

Ինչպես ցույց են տալիս աղյուսակից 7-ի տվյալները, Երևանում աշխատավարձերի մակարդակն անհամեմատ բարձր է մարզերից: Այն 3.7 անգամ գերազանցում է Շիրակի և 2.8 անգամ Վայոց ձորի մարզերում առկա են միջին աշխատավարձերին: Հարկ է նշել, որ աշխատավարձերի ամենացածր մակարդակ գրանցվել են հենց այդ մարզերում: Աշխատավարձի բարձր մակարդակով աչքի են ընկնում նաև Սյունիքի, Լոռու և Տավուշի մարզերը:

 

Եզրակացություններ և առաջարկություններ

 

Եզրակացություններ

Կատարված հետազոտության արդյունքները վկայում են քաղաքացիական ծառայողների վարձատրության համակարգի կատարելագործման անհրաժեշտության մասին:

Քաղաքացիական ծառայողների շրջանում անցկացված հարցման արդյունքները ևս փաստում են, որ աշխատանքի վարձատրության ոլորտում քաղաքացիական ծառայողների մեծամասնությանը չեն բավարարում.

. կառավարման բարձրագույն, միջին և ցածր մակարդակներում քաղաքացիական ծառայողների վարձատրության չի հիմնավորված տարբերությունները,

. աշխատանքի նկատմամբ տարբեր վերաբերմունք և արդյունավետություն ունեցող ծառայողների վարձատրության համահարթեցումը,

. տարբեր չափերի անհատական ներդրում ունեցող քաղաքացիական ծառայողների աշխատանքի համար իրականացվող նյութական խրախուսման անարդարացիությունը,

. ըստ վերջնական արդյունքի` վարձատրության բացակայությունը. քաղաքացիական ծառայողների գործունեության գնահատման չափանիշների բացակայություն, կատարվող աշխատանքների համար պահանջվող մասնագիտական ունակությունների, գիտելիքների և աշխատանքների բարդության անտեսում,

. ոչ պետական հատվածի կազմակերպությունների համեմատությամբ վարձատրության ցածր մակարդակը:

Քաղաքացիական ծառայողների վարձատրության համակարգում առկա են հրատապ լուծում պահանջող մի շարք խնդիրներ.

. համաձայն «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքի, քաղաքացիական ծառայության ողջ համակարգում գործում է վարձատրության միասնական սանդղակը, սակայն հետազոտության արդյունքները վկայում են, որ այն այդքան էլ միասնական չէ: Քաղաքացիական ծառայության առանձին ոլորտներում առկա վարձատրության չափերը միմյանցից բավականին տարբերվում են.

. բավականին փոքր են քաղաքացիական ծառայողների վարձատրության տարբեր մակարդակների միջև աշխատավարձի բնականոն աճի չափերը` 3 տոկոս, որը բավարար մոտիվացիա չի առաջացնում աշխատանքի արդյունավետության բարձրացման համար, հատկապես պաշտոնների խմբերի վարձատրության առավել բարձր` 5-10 մակարդակներում.

. գործող սանդղակի յուրաքանչյուր ենթախմբի պաշտոնի 6-րդ մակարդակը մյուս ենթախմբի նվազագույն չափն է, որի արդյունքում հաճախ տվյալ պաշտոնը նոր զբաղեցրած ավելի բարձր պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողը կարող է վարձատրվել ավելի ցածր, չնայած իր իրավասությունների և պատասխանատվության առավել լայն շրջանակին:

 

Առաջարկություններ

Հետազոտության արդյունքում ձևավորված առաջարկությունները իրացնելու համար անհրաժեշտ է համալիր մոտեցում, ինչը պետք է իրագործել ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված` հանրային ծառայողների վարձատրության ռազմավարության մշակման և իրականացման միջոցառման համատեքստում, մասնավորապես.

կատարելագործել քաղաքացիական ծառայողների վարձատրության համակարգի հիմքում դրված սանդղակը.

բարձրացնել բազային աշխատավարձը, դրանով իսկ պայմաններ ստեղծելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության համակարգում ապահովելու որակյալ կադրերի ներգրավումը, միաժամանակ դա կնպաստի քաղաքացիական ծառայության կադրային կազմի կայունության ապահովմանը.

ներդնել քաղաքացիական ծառայողների աշխատանքի կատարողականի գնահատման համակարգը, որը հնարավորություն կտա հաշվի առնելու յուրաքանչյուր ծառայողի անձնական ներդրումը` կատարելագործելով քաղաքացիական ծառայողների պարգևատրման մեխանիզմները:

 

Առաջարկություններ բաժնում ներկայացված են քաղաքացիական ծառայողների վարձատրության համակարգի կատարելագործման առաջարկվող ուղղությունները, որոնք ներկայացված են նախարարության կողմից կատարված հետազոտության արդյունքների ամփոփման արդյունքում:

Առաջարկությունները ենթադրում են միջնաժամկետ միջոցառումների իրականացում: Հաշվի առնելով ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2008-2010 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» N 738 որոշմամբ հաստատված ծրագրով 2008 թվականի համար քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձի համար նախատեսված չափը (35500 դրամ), զեկույցում քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձի սահմանման նոր չափ չի ներկայացվում: Սակայն, կարևորելով վերը նշված առաջարկությունների իրացումը, այդ թվում` քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձի չափի բարձրացումը, նախարարությունը նախատեսում է այդ խնդիրների լուծմանը անդրադառնալ առաջիկայում` հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 21-ի թիվ 695-Ա որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2007-2012 թվականների ծրագիրը, որի համաձայն` պետական կառավարման համակարգի կադրային ներուժի հետևողական ամրապնդման նպատակով նախատեսված է ավելացնել համակարգում աշխատելու լեգիտիմ գրավչությունը` աշխատանքի որակը և աշխատավարձի մակարդակը մրցունակ դարձնելով մասնավոր հատվածին:

 

Աղյուսակ 8.

Պետական կառավարման տարբեր մարմիններում քաղաքացիական ծառայողների

վարձատրության նվազագույն, առավելագույն և միջին մակարդակները, և

դրանց աճը նախորդ տարվա համեմատությամբ

 

- 2007 թվականի փետրվարի 1-ի դրությամբ (ամսական, դրամ)

ՀՀ ԿԳՆ-ում 2006 թվականին կրտսեր պաշտոնների 3-րդ ենթախմբում քաղաքացիական ծառայողի աշխատավարձը կազմել է 31700 դրամ, որը գրանցվել է որպես նվազագույն աշխատավարձի միջին ցուցանիշ, ընթացիկ տարում այն կազմում է 47570 դրամ:

 

Աղյուսակ 9.

Պետական կառավարման տարբեր մարմիններում քաղաքացիական ծառայողների

վարձատրության նվազագույն, առավելագույն և միջին մակարդակները 2006

թվականի փետրվարի 1-ի դրությամբ (ամսական, դրամ)

 

Աղյուսակ 10.

Քաղաքացիական ծառայողների վարձատրությունը ըստ պաշտոնային ենթախմբերի

2007 թվականի փետրվարի 1-ի դրությամբ

 

Աղյուսակ 11.

Վարչության պետերի աշխատավարձը քաղաքացիական ծառայության տարբեր

մարմիններում

 

Աղյուսակ 12.

Քաղաքացիական ծառայողների միջին աշխատավարձը ըստ գերակշռող

մասնագիտությունների խմբերի

 

Աղյուսակ 13.

Գերակշռող մասնագիտությունների քաղաքացիական ծառայողների միջին

աշխատավարձն ըստ պաշտոնների խմբերի

 

Աղյուսակ 14.

Ոչ պետական հատվածում աշխատավարձի չափերը ըստ աշխատաժամանակի ռեժիմի

և մասնագիտությունների Հայաստանի Հանրապետությունում

 

-------------------------------

ԻՐՏԵԿ - աղյուսակները չեն բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.08.2007
N 34
Արձանագրային որոշում