Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԲՆԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՏԱՐԵՐԱՅԻՆ ԱՂԵՏՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՍՑ ...

 

040.0149.090398

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«9» մարտի 1998թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 մարտի 1998 թվականի թիվ 149

 

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՏԱՐԵՐԱՅԻՆ ԱՂԵՏՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՍՑՎԱԾ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՎՆԱՍԻ ԴԻՄԱՑ ՄԻԱՆՎԱԳ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերի տարածքներում 1997 թվականին հորդառատ անձրևների, կարկտահարության, հեղեղումների և 1998 թվականի հունվար-փետրվար ամիսներին տեղացած առատ ձյան հետևանքով առանձին համայնքների տնտեսություններին ու բնակչությանը հասցված վնասի դիմաց միանվագ որոշակի օգնություն ցույց տալու և առաջնահերթ աշխատանքներ ու կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել.

ա) Արագածոտնի մարզպետարանին 57,4 մլն. դրամ 1998 թվականի փետրվար ամսին ուժեղ քամիների հետևանքով մարզի մի շարք համայնքների ուսումնական, նախադպրոցական, առողջապահության և մշակույթի հիմնարկների վնասված շենքերի վերանորոգման-վերականգնման աշխատանքներն իրականացնելու և բնակչությանը հասցված վնասը փոխհատուցելու համար.

բ) Վայոց ձորի մարզպետարանին 5,1 մլն. դրամ 1997 թվականի հունիս-հուլիս ամիսներին սելավի և կարկտահարության հետևանքով տնտեսությանը հասցված վնասը վերացնելու նպատակով կատարված վերանորոգման աշխատանքների դիմաց պարտքը մարելու համար.

i

գ) Գորիսի քաղաքապետարանին 80 մլն. դրամ` 1997 թվականի հունիս ամսին Գորիս քաղաքում սելավների հետևանքով վնասված սելավապատերի, հեղեղատարների, կամուրջների առափնյա հենապատերի վերականգնման և վերանորոգման աշխատանքներն իրականացնելու համար.

(1-ին կետի գ ենթակետը փոփ. 31.07.98 թիվ 483 որոշում)

i

դ) Գեղարքունիքի մարզպետարանին 109,9 մլն. դրամ` որից 15,1 մլն. դրամը 1998 թվականի հունվար ամսին Վարդենիս քաղաքում տեղացած առատ ձյան հետևանքով վնասված 7 բնակելի շենքերի ձեղնահարկերի վերանորոգման, իսկ 94,8 մլն. դրամը 1997 թվականի հունիս-հուլիս ամիսներին մարզի տարածքում հորդառատ անձրևների, կարկտահարության և հեղեղումների հետևանքով բնակելի տներին ու բնակչությանը պատկանող շինություններին պատճառված վնասների վերացման աշխատանքներն իրականացնելու համար:

(դ ենթակետը փոփ. 26.03.98 թիվ 205 որոշում)

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը և Գեղարքունիքի մարզպետին` մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք և Լանջաղբյուր գյուղերի բնակիչներին 1997 թվականի հուլիս ամսին բնական աղետի հետևանքով անօգտագործելի դարձած տնամերձ հողամասերի փոխարեն պահուստային ֆոնդի հողերից համապատասխանաբար 1,5 և 2,5 հեկտար հատկացնելու վերաբերյալ:

i

3. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզպետներին և Գորիսի քաղաքապետին տարերային աղետների հետևանքով պատճառված վնասները վերացնելու նպատակով 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել սահմանված կարգով կազմված նախահաշիվները, համապատասխան հանձնաժողովների ակտերն ու հաշվարկները` հիմնավորող փաստաթղթերով:

Նշված հանձնաժողովների կազմում ընդգրկել մարզպետարանի, համայնքի, տեղական գանձապետարանի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության ներկայացուցիչներին:

(3-րդ կետը փոփ. 31.07.98 թիվ 483 որոշում)

i

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` մարզպետարաններին և Գորիսի քաղաքապետին նշված գումարների հատկացումը կատարել ներկայացված և ճշտված հաշվարկների ու նախահաշվային փաստաթղթերի հիման վրա:

(4-րդ կետը փոփ. 31.07.98 թիվ 483 որոշում)

i

5. Հանձնաժողովների ստեղծման, թերությունների ակտերի և նախահաշիվների կազմման ու վճարումների կատարման պարտականությունը դնել համապատասխան մարզպետների և Գորիսի քաղաքապետի վրա:

(5-րդ կետը փոփ. 31.07.98 թիվ 483 որոշում)

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի մարտի 9-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.03.1998
N 149
Որոշում