Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱՐՏԱՍԱՀՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՈՒ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ...

 

041.0147.110398

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 մարտի 1998 թվականի թիվ 147

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՈՒ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 577 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 39 որոշմանը համապատասխան`

Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված արտասահմանյան վարկային միջոցների ու նվիրատվությունների հաշվին ապրանքների և ծառայությունների գնումների միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի կանոնադրությունն ու անհատական կազմը (կցվում են):

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 Թ.

ՄԱՐՏԻ 11-Ի ԹԻՎ 147

ՈՐՈՇՄԱՄԲ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՈՒ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված արտասահմանյան վարկային միջոցների ու նվիրատվությունների հաշվին ապրանքների և ծառայությունների գնումների միջգերատեսչական մրցութային հանձնաժողովը (այսուհետև` հանձնաժողով) ստեղծվել է արտասահմանյան վարկային միջոցների ու նվիրատվությունների արդյունավետ օգտագործման, վարկային ծրագրերով նախատեսված աշխատանքների կազմակերպման և մրցույթների անցկացման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով:

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

3. Հանձնաժողովը`

ա) վերահսկում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինների (այսուհետև` գնորդ) կողմից կատարվող արտասահմանյան վարկային միջոցների ու նվիրատվությունների հաշվին ապրանքների և ծառայությունների գնումները.

բ) երկշաբաթյա ժամկետում քննարկում և հաստատում է գնորդի ընդունած որոշումը մրցույթի հաղթողի վերաբերյալ.

գ) մրցույթին ներկայացված ապրանքների և ծառայությունների արժեքը մեկ մլն. ԱՄՆ-ի դոլարից գերազանցելու դեպքում` իր ընդունած որոշումը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը.

դ) գնորդին խորհրդատվական օգնություն է ցույց տալիս արտասահմանյան վարկային միջոցների ու նվիրատվությունների հաշվին ապրանքների և ծառայությունների գնումների կատարման գործում.

ե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրներ և գործառույթներ:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

4. Հանձնաժողովն իր գործունեությունը կազմակերպում է նիստերի միջոցով:

Հանձնաժողովի նիստերը հրավիրում է հանձնաժողովի նախագահը` ըստ անհրաժեշտության:

Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են:

5. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե նիստին մասնակցում է հանձնաժողովի անդամների առնվազն կեսը:

Հանձնաժողովի որոշումներն են բաց քվեարկությամբ, նիստին ներկա հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Հանձնաժողովի անդամների ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

6. Հանձնաժողովի աշխատանքները ղեկավարվում է նրա նախագահը:

Հանձնաժողովի նախագահը վարում է հանձնաժողովի նիստերը և վերահսկողություն իրականացնում ընդունված որոշումների կատարման նկատմամբ:

7. Հանձնաժողովի քարտուղարը հանձնաժողովի անդամներին տեղեկացնում է հանձնաժողովի նիստերի անցկացման վայրի, ժամանակի և օրակարգի մասին, կատարում հանձնաժողովի ընթացիկ տեխնիկական աշխատանքները:

8. Հանձնաժողովի անդամները կարող են դիտորդի կարգավիճակով մասնակցել մրցույթի կազմակերպմանը և անցկացմանը:

9. Հանձնաժողովի նիստերում քննարկվող առանձին հարցերի կապակցությամբ հանձնաժողովի նիստերին կարող են հրավիրվել մատակարար կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև առանձին փորձագետներ կամ մասնագետներ:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 Թ.

ՄԱՐՏԻ 11-Ի ԹԻՎ 147

ՈՐՈՇՄԱՄԲ

 

                     Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն    Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՈՒ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

   Պ. Սաֆարյան        - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարի

                        տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

 

   Լ. Գալստյան        - ՀՀ կրթության և  գիտության նախարարի

                        տեղակալ

 

   Շ. Կիրակոսյան      - ՀՀ արդյունաբերության և  առևտրի

                        նախարարի տեղակալ

 

   Ի. Մարտիրոսյան     - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

 

   Ռ. Քրմոյան         - ՀՀ տրանսպորտի նախարարի տեղակալ

 

   Կ. Անտոնյան        - ՀՀ առողջապահության նախարարության

                        տնտեսագիտական և հաշվապահական

                        հաշվառման վարչության պետ

 

   Ս. Կոտոլիկյան      - ՀՀ էներգետիկայի նախարարության ինվեստիցիոն

                        ծրագրերի գլխավոր վարչության պետ

 

   Ն. Պետրոսյան       - ՀՀ քաղաքաշինության նախարարության

                        տնտեսագիտական և ֆինանսական վարչության պետ

 

   Պ. Ամիրջանյան      - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարության

                        պետական պարտքի կառավարման վարչության պետ

                        (հանձնաժողովի քարտուղար)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
11.03.1998
N 147
Որոշում