Սեղմել Esc փակելու համար:
ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ Շ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀՀ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ...

 

 

040.0158.090398

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«9» մարտի 1998թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 մարտի 1998 թվականի թիվ 158

 

i

ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության առաջարկությունը և հաստատել աղետի գոտում անհատական բնակարանային շինարարության համար Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով նախատեսված պետական աջակցության միջոցների բաշխումն ըստ մարզերի (կցվում է):

i

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Շիրակի, Լոռու և Տավուշի մարզպետների հետ համատեղ անհատական բնակարանային շինարարության համար նախատեսված պետական աջակցության միջոցները տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 9-ի «Երկրաշարժից տուժած աղետի գոտու բնակչությանը բնակարանային շինարարություն իրականացնելու համար վարկ տրամադրելու կարգը հաստատելու մասին» թիվ 331 որոշմանը համապատասխան:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի մարտի 9-ից:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ

ՄԱՐՏԻ 9-Ի ԹԻՎ 158 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՄԱՐԶԵՐԻ

 

_________________________________________________________________________

 N/N                Ա  ն  վ  ա  ն  ու  մ  ը               Գումարի չափը

 ը/կ                                                       (մլն. դրամ)

_________________________________________________________________________

1.   Աղետի գոտում կապիտալ շինարարության գծով

նախատեսված անհատական բնակարանային

      շինարարության պետական աջակցություն *                     236

 

այդ թվում`

 

             Շիրակի մարզ                                        80

 

             Լոռու մարզ                                         60

 

             Տավուշի մարզ                                       60

 

2.  Պետական ձեռնարկությունների սեփականաշնորհումից

ստացված միջոցների հաշվին 1988 թվականի երկրաշարժի

գոտում անհատական բնակարանային շինարարության

      շինարարության պետական աջակցություն                       300

 

այդ թվում`

 

            Շիրակի մարզ                                        120

 

            Լոռու մարզ                                          90

 

            Տավուշի մարզ                                        90

_________________________________________________________________________

          Ը Ն Դ Ա Մ Ե Ն Ը                                      536

 

------------------------

* 36 մլն. դրամ նախատեսվում է հատկացնել 1997 թվականին Գյումրիի

քաղաքային նախատեսված, բայց չտրամադրված վարկի դիմաց:

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.03.1998
N 158
Որոշում