Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՐԿԱՅԻՆ ԽՈՇՈՐ ԱՊԱՌՔՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՐԿ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀԱՐԿԱՅԻՆ ԽՈՇՈՐ ԱՊԱՌՔՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՊԱՌՔՆԵՐԻ ՄԱՐՄԱՆՆ ՈՒՂՂՎ ...

 

 

041.0145.110398

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 մարտի 1998 թ. թիվ 145

 

i

ՀԱՐԿԱՅԻՆ ԽՈՇՈՐ ԱՊԱՌՔՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՊԱՌՔՆԵՐԻ ՄԱՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի դեկտեմբերի 30-ի «Հարկային ապառքների կրճատմանն ուղղված միջոցառումների մասին» թիվ 614 որոշմամբ ստեղծված հարկային խոշոր ապառքներ ունեցող հարկ վճարողների հարկային ապառքների մարմանն ուղղված միջոցառումների համակարգման խորհրդի աշխատանքների արդյունավետ կազմակերպման նպատակով`

Հաստատել հարկային խոշոր ապառքներ ունեցող հարկ վճարողների հարկային ապառքների մարմանն ուղղված միջոցառումների համակարգման խորհրդի կանոնակարգը (կցվում է):

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ

ՄԱՐՏԻ 11-Ի ԹԻՎ 145 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ԽՈՇՈՐ ԱՊԱՌՔՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՊԱՌՔՆԵՐԻ ՄԱՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի դեկտեմբերի 30-ի «Հարկային ապառքների կրճատմանն ուղղված միջոցառումների մասին» թիվ 614 որոշմամբ ստեղծված հարկային խոշոր ապառքներ ունեցող հարկ վճարողների հարկային ապառքների մարմանն ուղղված միջոցառումների համակարգման խորհրդի (այսուհետև` խորհուրդ) գործունեության կարգը:

2. Խորհրդի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ հարկային խոշոր ապառքներ ունեցող ձեռնարկությունների հարկային պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան անվերապահ կատարման ապահովումն է:

 

II. ԽՈՐՀՐԴՈՒՄ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

3. Խորհրդի քննարկման համար հարցերը նախապատրաստում ու ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը` համապատասխան նախարարության ու Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության հետ համատեղ:

4. Խորհրդի քննարկմանը ներկայացվում է տվյալ ամսվա 1-ի դրությամբ խոշոր ապառքատեր ձեռնարկությունների ցանկը ու խորհրդի քննարկմամբ որոշվում է այն ձեռնարկությունների խումբը, որոնց հարկային պարտավորությունների կատարման ընթացքին հանձնաժողովը պետք է անդրադառնա հետագա նիստերում:

5. Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը սույն կանոնակարգի 4-րդ կետին համապատասխան որոշված ձեռնարկությունների համար խորհրդի նիստին հաջորդող 10-օրյա ժամկետում համապատասխան նախարարություն ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում վերջին երեք տարվա ընթացքում այդ ձեռնարկության դրամարկղի ու բանկային հաշիվների շարժի և հարկային պարտավորությունների կատարման մասին տեղեկանք` ըստ եռամսյակների: Անվճարունակ ճանաչված ձեռնարկությունների վերաբերյալ ներկայացվում է տեղեկանք դատարանում գրանցված պահանջների մեծության, հերթականության և ձեռնարկության անվճարունակության գործընթացի վերաբերյալ (դատարանի կողմից հաստատված ֆինանսական առողջացման ծրագրի հիման վրա գործող ձեռնարկության դեպքում` ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ):

6. Խորհրդի նիստին հաջորդող 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը սույն կանոնակարգի 4-րդ կետին համապատասխան որոշված ձեռնարկություններ (բացառությամբ անվճարունակ ճանաչվածների) է ուղարկում ծանուցագիր, որով նրան տեղեկացվում է խորհրդի որոշման ու սույն կանոնակարգով նախատեսված ընթացակարգի մասին և առաջարկվում 10-օրյա ժամկետում համապատասխան նախարարություն ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել ձեռնարկության վերակառուցման ու ռազմավարական զարգացման ծրագրերի վերաբերյալ առաջարկություններ կամ մեկամսյա ժամկետում ձեռնարկության վերակառուցման և ռազմավարական զարգացման ծրագրեր:

7. Սույն կանոնակարգի 6-րդ կետին համապատասխան առաջարկություններ ներկայացվելու դեպքում դրանք 10-օրյա ժամկետում քննարկվում են համապատասխան նախարարության ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից և հավանության արժանանալուց հետո ձեռնարկությանն առաջարկվում է մեկամսյա ժամկետում նախապատրաստել ձեռնարկության վերակառուցման ու ռազմավարական զարգացման միասնական ծրագիր:

8. Սույն կանոնակարգի 6-րդ և 7-րդ կետերին համապատասխան ներկայացված ծրագրերը պետք է պարունակեն ձեռնարկության ֆինանսատնտեսական վիճակի բազմակողմանի վերլուծությունը, նախորդ երեք տարվա ֆինանսատնտեսական հիմնական ցուցանիշների շարժը, ծրագրային միջոցառումները և դրանց իրականացման երաշխիքները, ծրագրի իրականացման ընթացքում ձեռնարկության ֆինանսատնտեսական ցուցանիշների կանխատեսումներն ըստ եռամսյակների, ծրագրերի հիմնավորվածությունն ապահովող այլ տեղեկություններ: Ներկայացված ծրագրերը քննարկվում են համապատասխան նախարարության ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից և դրանց վերաբերյալ կարծիքների հետ միասին ներկայացվում խորհրդի քննարկմանը:

9. Ձեռնարկության կողմից սույն կանոնակարգի 6-րդ և 7-րդ կետերում նախատեսված ժամկետներում առաջարկություններ կամ ծրագրեր չներկայացվելու դեպքում ձեռնարկության ֆինանսատնտեսական վիճակի ու վերջին երեք տարվա ընթացքում դրա հիմնական ցուցանիշների շարժի վերաբերյալ համապատասխան նախարարության և սույն կանոնակարգի 5-րդ կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության տեղեկանքները ներկայացվում են խորհրդի քննարկմանը:

10. Սույն կանոնակարգի 8-րդ կամ 9-րդ կետին համապատասխան ներկայացված ձեռնարկության վերակառուցման և ռազմավարական զարգացման ծրագրի կամ տեղեկանքների քննարկման արդյունքում խորհուրդը որոշում է հավանություն տալ ձեռնարկության կողմից ներկայացված ծրագրին ու հնարավորություն ընձեռնել ձեռնարկությանը` ձեռնամուխ լինելու այդ ծրագրի իրագործմանը և դրան համապատասխան հարկային պարտավորությունների կատարմանը, կամ հանձնարարել Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հայց ներկայացնել դատարան ձեռնարկության հարկային պարտավորությունների գումարներին համապատասխան ձեռնարկության գույքի բռնագանձման կամ անվճարունակության (սնանկացման) վերաբերյալ:

11. Սույն կանոնակարգի 10-րդ կետին համապատասխան ձեռնարկության ներկայացրած ծրագրին հավանություն տալու դեպքում համապատասխան նախարարությունը հաստատված ծրագրի իրականացման, մասնավորապես, ձեռնարկության հարկային պարտավորությունների կատարման ընթացքի մասին յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով խորհրդի քննարկմանն է ներկայացնում տեղեկանք, որում նշվում են ծրագրից շեղումների դեպքերը: Դրանց առկայության դեպքում հանձնաժողովը որոշում է ընդունում սույն կանոնակարգի 10-րդ կետին համապատասխան:

 

III. ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ

 

12. Խորհրդի նիստերը գումարվում են առնվազն եռամսյակը մեկ անգամ:

13. Խորհրդի նիստերն արձանագրվում են:

14. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների առնվազն երկու երրորդը:

15. Խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
11.03.1998
N 145
Որոշում