041.0146.110398
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
11 մարտի 1998 թ. թիվ 146
ԲՆԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՂԵՏՆԵՐԻՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ 5-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ ԵՎ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ԶԻՆԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը Սպիտակի երկրաշարժի 10-րդ տարելիցի կապակցությամբ 1998 թվականի սեպտեմբերի 15-17-ը Երևանում անցկացնել բնական և այլ աղետներից պաշտպանության հարցերով 5-րդ միջազգային խորհրդաժողով /այսուհետև` միջազգային խորհրդաժողով/, իսկ Հայաստանի Հանրապետության Շիրակի ու Լոռու մարզերում փրկարարների համատեղ զինավարժություն:
2. Հաստատել միջազգային խորհրդաժողովի աշխատանքներն անցկացնող կազմկոմիտեի ու Հայաստանի Հանրապետության կողմից զինավարժության մասնակիցների կազմերը /կցվում են/:
3. Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության ներկայացրած հայտերի`
ա/ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` ապահովել միջազգային խորհրդաժողովի և փրկարարների համատեղ զինավարժության մասնակիցների` Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագրերի ձևակերպումը.
բ/ Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` ապահովել միջազգային խորհրդաժողովի մասնակիցների տեղավորումը հյուրանոցում, ինչպես նաև նրանց սննդի կազմակերպումը.
գ/ Շիրակի և Լոռու մարզպետներին` ապահովել զինավարժության մասնակիցների տեղավորումն ու սննդի կազմակերպումը.
դ/ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` միջազգային խորհրդաժողովի և զինավարժության մասնակիցների սպասարկման համար հատկացնել անհրաժեշտ թվով փոխադրամիջոցներ, լուծել միջազգային խորհրդաժողովի և զինավարժության մասնակիցների Երևանից մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` ապահովել միջազգային խորհրդաժողովի և զինավարժության մասնակիցների անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում:
5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` ապահովել միջազգային խորհրդաժողովի և զինավարժության մասնակիցների բուժսպասարկումը:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը 3-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել միջազգային խորհրդաժողովի և զինավարժության կազմակերպման ու անցկացման ծախսերի նախահաշիվը:
7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության ներկայացրած ծախսերի նախահաշվի հիման վրա մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն միջազգային խորհրդաժողովի և զինավարժության կազմակերպման ու անցկացման ֆինանսավորման վերաբերյալ:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ
ՄԱՐՏԻ 11-Ի ԹԻՎ 146 ՈՐՈՇՄԱՄԲ
ԿԱԶՄ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԱՆՑԿԱՑՆՈՂ ԿԱԶՄԿՈՄԻՏԵԻ
Վ. Հարությունյան - ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ
իրավիճակների վարչության պետ
(հանձնաժողովի նախագահ)
Ս. Բալասանյան - ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ
իրավիճակների վարչության պետի տեղակալ,
ՀՀ սեյսմիկ պաշտպանության ազգային
ծառայության պետ (նախագահի տեղակալ)
Ա. Թանանյան - ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ
իրավիճակների վարչության պետի առաջին
տեղակալ
Հ. Վարյան - ՀՀ ներքին գործերի և ազգային
անվտանգության նախարարի տեղակալ
Ս. Մանասարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Հ. Ոսկանյան - ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ
իրավիճակների վարչության արտաքին
կապերի բաժնի պետ
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ
ՄԱՐՏԻ 11-Ի ԹԻՎ 146 ՈՐՈՇՄԱՄԲ
ԿԱԶՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԶԻՆԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ
իրավիճակների վարչությունից
ա/ կառավարման խումբ
բ/ քաղաքացիական պաշտպանության գունդ
գ/ արագ արձագանքման փրկարարական ջոկատ
2. Հայաստանի Հանրապետության սեյսմիկ պաշտպանության ազգային
ծառայությունից
հատուկ փրկարարական բրիգադ
3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային
անվտանգության նախարարությունից
ա/ հրշեջ ծառայություն
բ/ հասարակական անվտանգության պահպանման ծառայություն
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից
ա/ օպերատիվ խումբ
բ/ մասնագիտացված 3 բրիգադ
գ/ սանիտարական 3 մեքենա
5. Շիրակի մարզից
ա/ Շիրակի մարզպետարան
բ/ Գյումրիի քաղաքապետարան
գ/ «Շիրակ» փրկարարական ջոկատ
6. Լոռու մարզից
ա/ Լոռու մարզպետարան
բ/ Սպիտակի քաղաքապետարան
7. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր
վարչությունից
Երևանի «Զվարթնոց» օդանավակայան
«Էրեբունի» օդանավակայան
Գյումրի քաղաքի օդանավակայան
«ՄԻ-8» մակնիշի մեկ հետախուզական ուղղաթիռ
8. «Սպիտակ» փրկարարական ջոկատ
9. «Լոռե» փրկարարական ջոկատ
10. «Շանթ» փրկարարական ջոկատ