Սեղմել Esc փակելու համար:
ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ ԱՐՏՏՆՏԲԱՆԿԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ ԱՐՏՏՆՏԲԱՆԿԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՍԱՌԵՑՎԱԾ ԱՐՏԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՀԱՇԻՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հուլիսի 1994 թվականի N 56

 

Նախկին ԽՍՀՄ արտտնտբանկի հայկական հանրապետական բանկի սառեցված

արտարժութային հաշիվներում միջոցներ ունեցող հաճախորդների`

Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձանց

հաշիվների ապասառեցման մասին

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է`

 

Ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի «Նախկին ԽՍՀՄ արտտնտբանկի հայկական հանրապետական բանկի սառեցված արտարժութային հաշիվներում միջոցներ ունեցող հաճախորդների` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձանց հաշիվների ապասառեցման մասին» համատեղ որոշումը հետևյալ փոփոխություններով`

1. Նախագծի 2-րդ կետի «ա» ենթակետում «բացված հաշիվները» բառերից հետո ավելացնել «ինչպես նաև նախկին ԽՍՀՄ արտտնտբանկի աշխատակիցների սառեցված սեփական արտարժութային միջոցները» բառակապակցությունը:

2. Նախագծի 2-րդ կետի «դ» ենթակետն ամբողջությամբ հանել:

3. 4-րդ կետում «ֆիզիկական անձանց տակ հասկացվում են» բառակապակցությունից հետո ավելացնել «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1994 թ. մայիսի 25-ի «Նախկին ԽՍՀՄ արտտնտբանկի հայկական հանրապետական բանկի հաճախորդների` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձանց սառեցված արտարժութային հաշիվներում եղած միջոցները Հայաստանի Հանրապետության պետական ներքին արտարժութային պարտք ձևակերպելու մասին» որոշման ընդունման դրությամբ» (շարունակությունն ինչպես տեքստում):

4. Նախագծի 8-րդ կետն ամբողջությամբ հանել:

5. 10-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին կամ Հայներարտբանկին» և «անկանխիկ» բառերը (շարունակությունն ինչպես տեքստում):

6. Նախագծի 12-րդ կետից հետո ավելացնել մեկ կետ հետևյալ բովանդակությամբ. «Հայաստանի Հանրապետության պետական ներքին արտարժութային սպասարկման ընթացքում վիճելի հարցերի լուծման և ընդհանուր վերահսկողություն իրականացնելու նպատակով ստեղծել Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ հանձնաժողով (կազմը կցվում է )»:

7. Նախագծի 13-րդ կետի «գ» ենթակետում նշված «նոյեմբերի 20-ը» դարձնել «նոյեմբերի 10-ը»:

8. Նախագծի 13-րդ կետի «դ» ենթակետից հանել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և» բառերը, և «դ» ենթակետը տեղափոխել «ա» ենթակետից հետո:

9. 14-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) «բանկին» բառը փոխարինել «բանկը» բառով.

բ) «ա» կետի սկզբում «ապահովել» բառի փոխարեն գրել «ապահովում է» (շարունակությունն ինչպես տեքստում).

գ) «բ» ենթակետը հանել ամբողջությամբ,.

դ) «գ» ենթակետում «բացել» բառը փոխարինել «բացում է» բառով.

ե) «դ» ենթակետում «ներկայացնել» բառը դարձնել «ներկայացնում է» իսկ «նախորդող» բառը փոխարինել «հաջորդող» բառով:

10. Նախագծի 15-րդ կետը ձևակերպել հետևյալ բովանդակությամբ. «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը` մինչև ս.թ. հուլիսի 27-ը...» (շարունակությունն ինչպես տեքստում):

11. Նախագծում ավելացնել ևս մեկ կետ` հետևյալ բովանդակությամբ. «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` Հայաստանի Հանրապետությունում պետական ներքին արտարժութային պարտքի սպասարկման ընթացքում շուրջօրյա հսկողություն սահմանել Հայներարտբանկի շրջակայքում»:

Կարգի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1. 2-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի» բառերը.

2. 5-րդ կետի «բ» և «գ» ենթակետերի վերջում «կարգը» բառը փոխարինել «պահանջը» բառով.

3. 6-րդ, 7-րդ, 8-րդ կետերում ավելացնել մեկ ենթակետ` «տեղեկանք մշտական բնակավայրից».

4. 9-րդ կետը ձևակերպել հետևյալ կերպ. «Սույն կարգի 6-րդ, 7-րդ, և 8-րդ կետերի պահանջների չբավարարման դեպքում ապասառեցված հաշիվներից գումարների վճարումը կատարվում է սույն կարգը հաստատող որոշման 13-րդ կետով նախատեսված հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

5. 10-րդ կետը ձևակերպել հետևյալ կերպ. «Սկսած 1995 թ. հունվարի 1-ից մինչև օգոստոսի 1-ը ապասառեցված հաշիվների գումարների վճարումը կատարվում է բացառապես վերը նշված հանձնաժողովի թույլտվությամբ:

 

 

pin
Կենտրոնական բանկի վարչություն
25.07.1994
N 56
Որոշում