Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵՎԵՐՋԻՆ ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱ ...

 

 

040.0151.090398

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«9» մարտի 1998թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 մարտի 1998 թ. թիվ 151

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵՎԵՐՋԻՆ ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՊԻՏԱԼ ՆՈՐՈԳՄԱՆ ԳԾՈՎ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13 հոդվածի «ա» կետին համապատասխան «Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածով գործառնական դասակարգման ստորև բերված խմբերի և ենթախմբերի գծով հաստատված հատկացումները վերաբաշխել հետևյալ ձևով.

ա) պակասեցնել հատկացումները 01 խմբի 02 ենթախմբում նախատեսված թանկարժեք մետաղների գնման և վերամշակման գծով 400 մլն դրամով.

բ) ավելացնել հատկացումները 14 խմբի 04 ենթակետում 1997 թվականի տարեվերջին կապիտալ շինարարության և կապիտալ նորոգման գծով կատարողականների վճարմանն ուղղվող ծախսերը 400 մլն դրամով այն սահմանելով 1050 մլն դրամ:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեից կատարվող 1997 թվականի տարեվերջին կապիտալ շինարարության և կապիտալ նորոգման գծով կատարողականների վճարման ծախսերի ցանկն ըստ առանձին շինարարական օբյեկտների համաձայն հավելվածի:

3. 1997 թվականի կապիտալ շինարարության գծով առաջացած պարտքերի մարման նպատակով Շիրակի մարզպետարանին հատկացնել 66,4 մլն դրամ Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` սույն որոշման հավելվածում ընդգրկված 1997 թվականի բյուջետային հիմնարկներում կատարված կապիտալ ծախսերի համար նախատեսված գումարները հատկացնել պետական կառավարման մարմինների ներկայացրած հաշվետվություններում արտացոլված պարտքերի արժանահավատությունն ստուգելուց և այդ պարտքերի ստույգ չափը որոշելուց հետո:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ

ՄԱՐՏԻ 9-Ի ԹԻՎ 151 ՈՐՈՇՄԱՆ

 

ՑԱՆԿ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵՎԵՐՋԻՆ ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՊԻՏԱԼ ՆՈՐՈԳՄԱՆ ԳԾՈՎ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ

 

_________________________________________________________________________

     ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ ԵՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ              ԳՈՒՄԱՐԸ

                                                             (ՄԼՆ. ԴՐԱՄ)

_________________________________________________________________________

                        1                                         2

_________________________________________________________________________

 

   ՀՀ քաղաքաշինության նախարարություն                           70,0

 

      Գորիս քաղաք (ինքնահոս ջրագիծ)                            70,0

 

   ՀՀ էներգետիկայի նախարարություն                             168,0

 

      Իրան-Հայաստան բարձր լարման էլեկտրական հաղորդման գիծ     105,0

 

      ՀԱԷԿ-ի հովացման համակարգ                                 63,0

 

   ՀՀ տրանսպորտի նախարարություն                               224,2

 

      Իջևան-Հրազդան  69 կմ հակասողանքային միջոցառումներ        24,2

 

      Մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան                168,3

 

      Մետրոպոլիտենի «Չարբախ» կայարան                            8,2

 

      Ոսկեպար գյուղի ճանապարհ                                  15,0

 

      Գյումուշի ՀԷԿ                                             8,5

 

   ՀՀ գյուղատնտեսության նախարարություն                         25,0

 

      Արթիկի ջրամբարի վերականգնում /նախագծում                   5,0

 

      Լոռու տնակային տնտեսություն                              20,0

 

   ՀՀ արդյունաբերության և  առևտրի  նախարարություն              51,2

 

      Կոմպոզիցիոն նյութերի գործարան                            45,0

 

      «Նեյտրոն» ԳԱՄ                                             6,2

 

   ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն                   50,0

 

      Լոռու մարզպետարան                                        71,6

 

      Շիրակի մարզպետարան                                       92,0

 

      Արարատի մարզպետարան                                      10,0

 

      Սյունիքի մարզպետարան                                     38,0

 

   Բյուջետային հիմնարկներում կատարված կապիտալ նորոգումներ     250,0

 

__________________________________________________________________

        Ընդամենը`                                            1050,0

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.03.1998
N 151
Որոշում