040.0153.090398
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«9» մարտի 1998թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 մարտի 1998 թ. թիվ 153
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ի լրումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 10-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու մասին» թիվ 83 որոշման Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին լրացուցիչ հատկացնել 15970000 դրամ` Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի մարտի 9-ից:
ՀԱՎԵԼՎԱԾ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ
ՄԱՐՏԻ 9-Ի ԹԻՎ 153 ՈՐՈՇՄԱՆ
ՆԱԽԱՀԱՇԻՎ
1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ
_______________________________________________________________________
ԾԱԽՍԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ԳՈՒՄԱՐԸ
(ԴՐԱՄ)
_______________________________________________________________________
Տեղամասի ձևավորում (քվեախցիկներ, պաստառներ) 10000
____________________________________________________________________
1597 տեղամաս x 10000 դրամ = 15970000 դրամ