Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՓՈԽԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴ ...

 

 

040.0164.090398

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«9» մարտի 1998թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 մարտի 1998 թ. թիվ 164

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՓՈԽԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի 3-րդ կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տեղական ինքնակառավարման մարմինների փոխատվությունների տրամադրման կարգը (կցվում է):

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ

ՄԱՐՏԻ 9-Ի ԹԻՎ 164 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ԿԱՐԳ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՓՈԽԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տեղական ինքնակառավարման մարմիններին (այսուհետև` համայնքներ) վերադարձելիության և ժամկետայնության սկզբունքով միջոցներ` փոխատվություններ ստանալու համար հայտերի ներկայացման, ընդունման, քննարկման և փոխատվությունների տրամադրման գործընթացը:

2. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից փոխատվությունները (այսուհետև փոխատվություններ) համայնքներին տրամադրվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ընթացիկ մուտքերի հաշվին:

i

3. Փոխատվությունը համայնքին է տրամադրվում օրենքով դրան վերապահված պարտադիր լիազորությունների իրականացման հետ կապված` համայնքի բյուջեի վարչական մասում նախատեսված ծախսերի ֆինանսավորումն ապահովելու նպատակով բյուջեի վարչական մասում միջոցների ժամանակավոր անբավարարության պայմանների առկայության դեպքում:

4. Փոխատվությունները տրամադրվում և մարվում են նույն բյուջետային տարում:

5. Փոխատվությունները տրամադրվում են մինչև 6 ամիս ժամկետով:

 

II. ՓՈԽԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԵՐԻ ԿԱԶՄՈՒՄԸ, ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ, ԸՆԴՈՒՆՈՒՄՆ ՈՒ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

 

6. Համայնքի ղեկավարը կազմում է հայտ և գրությամբ ներկայացնում Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետին (Երևանի քաղաքապետին):

Հայտը ներառում է`

ա) փոփոխության միջոցների` ըստ բյուջետային հիմնարկների և ուղղությունների օգտագործման վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությունները.

բ) համայնքի բյուջեն սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համապատասխան տեղական գանձապետական բաժանմունքի (այսուհետև` տեղական գանձապետական բաժանմունք) կազմած տեղեկանքը (Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված ձևով)` տվյալ բյուջետային տարվա անցած ժամանակաշրջանի համար համայնքի բյուջեի վարչական մասում նախատեսված և դրա դիմաց փաստացի մուտքագրված եկամուտների, ինչպես նաև նշված բյուջեի վարչական մասում նախատեսված ու դրա դիմաց փաստացի կատարված ծախսերի մասին:

Տեղական գանձապետական բաժանմունքի կազմած տեղեկանքը համայնքի ղեկավարին է տրվում նշված տեղեկանքն ստանալու մասին վերջինիս դիմումն ստանալու օրվանից սկսած 5 աշխատանքային օրվա ընթացքում:

7. Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետը (Երևանում` Երևանի քաղաքապետը) հայտն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում ստուգում է համայնքի ներկայացրած հայտում բերված տվյալների հավաստիությունը և

ա) հայտը ոչ հիմնավոր ճանաչելու դեպքում`

այն գրությամբ վերադարձնում է համայնքի ղեկավարին` նշելով հայտը մերժելու պատճառները:

Հայտը մերժելու պատճառներն են`

համայնքի հաստատված բյուջեն համայնքի ղեկավարի կողմից մարզպետին (Երևանում` Երևանի քաղաքապետին) չներկայացնելը,

ներկայացված հայտի անհամապատասխանությունը սույն կարգի 6-րդ կետով սահմանված պահանջներին,

հայտում բերված տվյալների անհամապատասխանությունը համայնքի ավագանու կողմից տվյալ տարվա համար հաստատված բյուջեի ցուցանիշներին,

փոխատվության գումարի գերազանցումը` համայնքի ավագանու կողմից տվյալ տարվա համար հաստատված բյուջեով համայնքներին օրենքով վերապահված պարտադիր լիազորությունների իրականացման հետ կապված` համայնքի բյուջեի վարչական մասում նախատեսված ծախսերի տարեկան ծավալի 17 տոկոսից,

համայնքին տվյալ տարում երկու անգամ փոխատվություն տրամադրելը,

նախկինում ստացված փոխատվության գծով պարտքի (ներառյալ տույժերը) առկայությունը,

բ) հայտը հիմնավոր ճանաչելու դեպքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում միջնորդություն համայնքին փոխատվություն տրամադրելու մասին դրան կցելով համայնքի` սույն կարգի 6-րդ կետում նշված հայտը:

8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետի (Երևանում` Երևանի քաղաքապետի) միջնորդությունն ստանալու օրվանից 10-օրյա ժամկետում քննարկում է այն և Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետին (Երևանում` Երևանի քաղաքապետին) գրավոր հայտնում`

ա) հայտը մերժելու դեպքում մերժման պատճառները

հայտը մերժելու պատճառներն են`

հայտը սույն կարգի 6-րդ և 7-րդ կետերով սահմանված պահանջների խախտմամբ ներկայացնելը.

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման եռամսյակային ծրագրերում փոխատվությունների տրամադրման գծով նախատեսված հատկացումների բացակայությունը կամ դրանց գծով նախատեսված սահմանաքանակի սպառումը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մուտքերի տարեսկզբից ծրագրավորված աճողական մակարդակի 90 տոկոսից պակաս փաստացի կատարումը.

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծրագրավորված ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցման շնորհիվ գոյացող ժամանակավոր ազատ միջոցների բացակայությունը (եռամսյակային ծրագրերում փոխատվությունների տրամադրման գծով նախատեսված հատկացումների բացակայության կամ սպառման դեպքում),

փոխատվություն ստանալու վերաբերյալ հայտի քննարկման ընթացքում համայնքի բյուջեի վարչական մասում պահանջվող փոխատվության գումարի 75 տոկոսը գերազանցող միջոցների մնացորդի առկայությունը.

բ) հայտն ընդունելու դեպքում`

տրամադրվող փոխատվության գումարը և այն տրամադրելու պայմանները ուղարկելով Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետին (Երևանում` Երևանի քաղաքապետին) համայնքի ղեկավարին ստորագրման համար առաջարկվող` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի կամ նրա կողմից լիազորված այլ պաշտոնական անձի ստորագրած համապատասխան պայմանագրի նախագիծը:

Եթե փոխատվություն ստանալու վերաբերյալ հայտի քննարկման ընթացքում համայնքի բյուջեի վարչական մասում առկա է միջոցների մնացորդ, ապա այն հաշվի է առնվում տրամադրվող փոխատվության գումարի չափը որոշելիս:

9. Եթե փոխատվություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացված հայտերով պահանջված փոխատվությունների հանրագումարը գերազանցում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եռամսյակային ծրագրերում փոխատվությունների տրամադրման գծով նախատեսված հատկացումների գումարը, ապա այլ հավասար պայմաններում նախապատվությունը տրվում է տվյալ բյուջետային տարում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից դոտացիա չստացող համայնքներին:

 

III. ՓՈԽԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ, ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՎ ՄԱՐՈՒՄԸ

 

10. Փոխատվությունը համայնքին է տրամադրվում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու համայնքի ղեկավարի միջև համապատասխան պայմանագրի ստորագրման օրվանից, որպես կանոն, 15-օրյա ժամկետում:

Եթե Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մուտքերի ընդհանուր վիճակը հնարավորություն չի ընձեռում նշված ժամկետում ապահովելու փոխատվության տրամադրումը համայնքին, ապա Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը դրա մասին գրավոր տեղեկացնում է միջնորդությամբ հանդես եկած` Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետին (Երևանում Երևանի քաղաքապետին) ու համայնքի ղեկավարին միաժամանակ նշելով այն ժամկետը, երբ հնարավոր կլինի տրամադրել փոխատվությունը:

11. Պայմանագրի երկկողմանի ստորագրման օր է համարվում համայնքի ղեկավարի ստորագրած պայմանագրի Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության մուտքագրման օրը: Եթե պայմանագրի նախագծի կապակցությամբ ծագել են տարաձայնություններ, ապա պայմանագրի երկկողմանի ստորագրման օր է համարվում պայմանագրի վերջնական տարբերակի կամ տարաձայնությունների մասին արձանագրության ստորագրման օրը:

12. Փոխատվության տրամադրման օր է համարվում տեղական գանձապետական բաժանմունքում համայնքի բյուջեի համար բացված գանձապետական հաշվին փոխատվության միջոցների մուտքագրման օրը:

13. Արգելվում է փոխատվության միջոցները սույն կարգի 3-րդ կետում չնշված այլ ուղղություններով օգտագործելը: Պայմանագրում պետք է նախատեսվի, որ փոխատվության միջոցների ոչ նպատակային օգտագործման դեպքում փոխատվության գումարը ենթակա է վաղաժամկետ մարման:

14. Փոխատվության միջոցների նպատակային օգտագործման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը, որը պետք է ունենա պայմանագրով սահմանված պարբերականությամբ փոխատվության միջոցների նպատակային օգտագործման ստուգումներ կատարելու իրավունք:

15. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը պայմանագրով նախատեսում է փոխատվության վերադարձելիությունն ապահովող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ թույլատրված միջոցներ:

16. Փոխատվության գումարի մարումը պայմանագրով նախատեսված ժամկետից (ժամկետներից) ուշացնելու դեպքում գանձվում է տույժ` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար փոխատվության ժամանակին չմարված գումարի 0,1 տոկոսի չափով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.03.1998
N 164
Որոշում