Սեղմել Esc փակելու համար:
«Վ. ԴԱՎԹՅԱՆԻ ԱՆՎԱՆ N 149 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«Վ. ԴԱՎԹՅԱՆԻ ԱՆՎԱՆ N 149 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ...

 

 

040.1402.031207

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 նոյեմբերի 2007 թվականի N 1402-Ա

 

«Վ. ԴԱՎԹՅԱՆԻ ԱՆՎԱՆ N 149 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՄԻ ՄԱՍԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՅՆ ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՆԵՐԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետը և 1997 թվականի օգոստոսի 29-ին Մոսկվայում Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև կնքված «Երևան քաղաքում Ռուս-հայկական համալսարանի հիմնադրման և գործունեության պայմանների մասին» համաձայնագրի (այսուհետ` համաձայնագիր) 5-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Վ. Դավթյանի անվան N 149 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ` կազմակերպություն) ամրացված գույքի կազմից հետ վերցնել Երևան քաղաքի Հ. Էմինի 4 հասցեում գտնվող` 4062.1 քառ. մետր արտաքին և 3692.8 քառ. մետր ներքին չափերով, 1 մլրդ 251 մլն 744 հազ. դրամ գնահատված արժեքով շենքերը (սեփականության իրավունքի գրանցման վկայական` N 2244238, տրված` 24.10. 2007 թ.) և 10057,95 քառ. մետր մակերեսով, 107 մլն 720 հազ. 645 դրամ կադաստրային արժեքով հողամասը (այսուհետ` գույք) և ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը` որպես համաձայնագրով Հայաստանի Հանրապետության կառավարության ստանձնած պարտավորության կատարում` Հայաստանի Հանրապետության անունից որպես ներդրում անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Ռուս-հայկական համալսարանին` մինչև նոր համաձայնագրի կնքումը:

3. Լիազորել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին Ռուս-հայկական համալսարանի հետ Հայաստանի Հանրապետության անունից կնքել սույն որոշման 2-րդ կետից բխող պայմանագիրը:

4. Ընդունել ի գիտություն, որ Ռուս-հայկական համալսարանը պարտավորվել է`

1) 2013-2019 թվականներին իրականացնել սույն որոշմամբ հանձնված շենքերի և շինությունների 384.5 մլն դրամի վերանորոգման և վերակառուցման աշխատանքներ` համաձայն հավելվածի.

2) վճարել սույն որոշումից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:

(4-րդ կետը փոփ. 06.12.12 թիվ 1532-Ա, 23.06.16 թիվ 650-Ա որոշումներ)

5. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև կնքվելիք նոր համաձայնագրում նախատեսել դրույթ սույն որոշման 1-ին կետում նշված տարածքը սեփականության իրավունքով Ռուս-հայկական համալսարանին հանձնելու վերաբերյալ:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2007 թվականի նոյեմբերի 29-ի

N 1402-Ա որոշման

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

._______________________________________________________________

|Տարեթիվը| 2013 թ.| 2014 թ.| 2015 թ.| 2016 թ.| 2017 թ.| 2018 թ.|

|________|________|________|________|________|________|________|

|Գումարը |80000000|80000000|24500000|10000000|50000000|21651753|

|(դրամ)  |        |        |        |        |        |        |

._______________________________________________________________

____________________.

| 2019 թ. |Ընդամենը |

|_________|_________|

|118348247|384500000|

|         |         |

____________________.

 

(հավելվածը լրաց. 06.12.12 թիվ 1532-Ա, 23.06.16 թիվ 650-Ա, 31.10.2019 թիվ 1500-Ա որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.11.2007
N 1402-Ա
Որոշում