Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԵՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

6 սեպտեմբերի 2007 թվականի N 35

 

32. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՄԱՍԻՆ

 

1. Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին` մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ:

2. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող օրենսդրական փաթեթին (փաթեթում ներառված Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը)` համաձայն հավելվածի, և դրանք «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի հետ ուղարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վ. Խաչատրյանին` Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ կայանալիք քննարկումների արդյունքների հիման վրա լրամշակել «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող օրենսդրական փաթեթում ներառված Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը:

4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Վարդանյանին` քննության առնել «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը և 5-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ

 

Հավելված

2007 թվականի սեպտեմբերի 6-ի

նիստի N 35 արձանագրային

որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՄԵՋ ՄՏԱԾ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ

 

««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»»,

««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»»,

««Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»»,

««Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,

««Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»,

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»,

««Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,

««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,

««Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,

««Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,

«Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,

«Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,

««Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,

««Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,

««Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,

««Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»

««Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,

««Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,

««Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,

««Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,

««Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,

««Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր:

««»Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»»»,

 

ՆԱԽԱԳԻԾ

Տեքստային մասի նախնական տարբերակ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. Ընդունել ի գիտություն, որ`

1) Հայաստանի Հանրապետության 2008 թվականի համախմբված բյուջեն կկազմի`

ա) եկամուտների գծով` մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի),

բ) ծախսերի գծով` մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների).

գ) դեֆիցիտը (պակասուրդը)` մլրդ դրամ.

2) Հայաստանի Հանրապետության համայնքների 2008 թվականի բյուջեները կկազմեն`

ա) եկամուտների գծով` մլրդ դրամ (ներառյալ` պետական բյուջեից ստացվող պաշտոնական տրանսֆերտները),

բ) ծախսերի գծով` մլրդ դրամ:

 

ՀՈԴՎԱԾ 2. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեն`

 

._________________________________________________________________________.

|                                                     |Գումարը            |

|                                                     |(հազար դրամներով)  |

|_____________________________________________________|___________________|

|1. Եկամուտների գծով                                  |                   |

|_____________________________________________________|___________________|

|2. Ծախսերի գծով                                      |                   |

|_____________________________________________________|___________________|

|3. Դեֆիցիտը (պակասուրդը)                             |                   |

._________________________________________________________________________.

 

ՀՈԴՎԱԾ 3. Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորմանն ուղղել հետևյալ միջոցները`

 

._________________________________________________________________________.

|                                                     |Գումարը            |

|                                                     |(հազար դրամներով)  |

|_____________________________________________________|___________________|

|ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԴԵՖԻՑԻՏԻ (ՊԱԿԱՍՈՒՐԴԻ) ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ  |                   |

|ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ                                          |                   |

|_____________________________________________________|___________________|

|այդ թվում`                                           |                   |

|_____________________________________________________|___________________|

|Ա. Ներքին աղբյուրներ                                 |                   |

|_____________________________________________________|___________________|

|Բ. Արտաքին աղբյուրներ                                |                   |

._________________________________________________________________________.

 

ՀՈԴՎԱԾ 4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին` օրենքով վերապահված իրավասությունների սահմաններում ձեռնարկել միջոցներ 2008 թվականի տարեվերջի դրությամբ գնաճի չափը 2007 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ տոկոս պահելու ուղղությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 5. Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորումը 2008 թվականի բյուջետային տարվա ընթացքում իրականացնել բացառապես «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 6. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի եկամուտները (առանց սույն օրենքի 9-րդ հոդվածի 18-րդ կետով և 11-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 15-17-րդ կետերով սահմանված դեպքերում ստացվող եկամուտների), ըստ ձևավորման աղբյուրների դասակարգման առանձին խմբերի, հետևյալ չափերով`

 

._________________________________________________________________________.

|                                                     |Գումարը            |

|                                                     |(հազար դրամներով)  |

|_____________________________________________________|___________________|

|ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ                           |                   |

|_____________________________________________________|___________________|

|այդ թվում`                                           |                   |

|_____________________________________________________|___________________|

|-------------------------                            |                   |

._________________________________________________________________________.

 

ՀՈԴՎԱԾ 7. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեից հատկացումները (առանց սույն օրենքի 9-րդ հոդվածի 18-րդ կետով և 11-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 15-17-րդ կետերով սահմանված դեպքերում կատարվելիք հատկացումների), ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման, հետևյալ չափերով`

 

._________________________________________________________________________.

|     |     |                                          |ԳՈՒՄԱՐԸ           |

|     |     |                                          |(հազար դրամներով) |

|_____|_____|__________________________________________|__________________|

|     |     |ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ                           |                  |

|_____|_____|__________________________________________|__________________|

|     |     |այդ թվում`                                |                  |

|_____|_____|__________________________________________|__________________|

|     |     |--------------                            |                  |

._________________________________________________________________________.

 

ՀՈԴՎԱԾ 8. Հաստատել սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված բյուջետային հատկացումների հաշվին ֆինանսավորվող ծախսատեսակները, ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման, հետևյալ չափերով`

 

._________________________________________________________________________.

|                                                     |ԳՈՒՄԱՐԸ            |

|                                                     |(հազար դրամներով)  |

|_____________________________________________________|___________________|

|ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ                                      |                   |

|_____________________________________________________|___________________|

|այդ թվում`                                           |                   |

|_____________________________________________________|___________________|

|--------------                                       |                   |

._________________________________________________________________________.

 

ՀՈԴՎԱԾ 9. Սահմանել, որ`

1) 2009 թվականի հունվար ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի շարունակի 2008 թվականի բյուջետային տարվա պարտավորությունների գծով գործառնությունների ձևակերպումների իրականացումը.

2) 2008 թվականի ընթացքում առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի մասնավորեցումից (սեփականաշնորհումից) ստացվող արտարժութային միջոցները մուտքագրվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում` սեփականաշնորհման արտարժութային (ԱՄՆ դոլարով) հատուկ հաշվում, իսկ Հայաստանի Հանրապետության դրամով ստացվող միջոցները` գանձապետական միասնական հաշվի սեփականաշնորհման հատուկ ենթահաշվում.

3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը սույն օրենքով նախատեսված բյուջետային վարկը տրամադրվում է մինչև 2010 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով տարեկան 0.01 տոկոս տոկոսադրույքով.

4) 2008 թվականին քաղաքացիական ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափը կազմում է դրամ, հարկային և մաքսային ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափը` դրամ, իսկ յուրաքանչյուր պետական մարմնի քաղաքացիական ծառայողների տարեկան պարգևատրման ֆոնդի միասնական տոկոսային դրույքաչափը` այդ մարմնի գծով Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված քաղաքացիական ծառայողների աշխատավարձի տարեկան ֆոնդի 10 տոկոսը.

5) Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2008 թվականի բյուջետային տարում էլեկտրաէներգիայի անընդհատ և անխափան մատակարարում պահանջող առավել կարևոր նշանակության սպառողների համար էլեկտրաէներգիա բաշխող ընկերություններին բյուջետային երաշխիքներ չի տրամադրում.

6) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28.1-ին հոդվածի I մասի 1.1-րդ կետի «դ» ենթակետով և 1.2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված` Երևան քաղաքի տարածքում գոյացող եկամտատեսակները 2008 թվականին (մինչև Երևան քաղաքի կարգավիճակի կամ քաղաքում տեղական ինքնակառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման առանձնահատկությունների մասին օրենքի ընդունումը) ամբողջությամբ ուղղվում են Երևան քաղաքի համաքաղաքային նշանակության ծախսերի ֆինանսավորմանը.

7) համայնքների բյուջեներին «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածով եկամտահարկից և շահութահարկից նախատեսված մասհանումները 2008 թվականի բյուջետային տարում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից չեն կատարվում, իսկ բնապահպանական վճարներից մասհանումները կատարվում են «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.

8) սույն օրենքով նախատեսված ֆինանսական համահարթեցման դոտացիաների ընդհանուր գումարի` ըստ առանձին համայնքների բաշխման նպատակով իրականացվող հաշվարկներում (համաձայն «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ կետի) օգտագործվում են յուրաքանչյուր համայնքի գծով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված` այդ համայնքի բյուջե 2006 թվականին վճարման ենթակա հողի հարկի և գույքահարկի տարեկան գումարները (առանց հողի հարկի և գույքահարկի գծով 2006 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա չմարված ապառքների, տույժերի և տուգանքների, ինչպես նաև այդ հարկերի գծով 2006 թվականին հաշվարկված տույժերի և տուգանքների գումարների), ավելացված համայնքների ավագանիների կողմից (ավագանիներին օրենքով տրված իրավասությունների սահմաններում) ընդունված որոշումներով ֆիզիկական անձանց և կազմակերպություններին գույքահարկի գծով արտոնությունների տրամադրման հետևանքով այդ հարկի գծով համայնքների 2006 թվականի բյուջեներում եկամուտների կորուստների գումարները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքների բյուջեների եկամուտների կորուստների օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցման ենթակա գումարները: Սահմանել, որ այն համայնքների գծով, որոնց տեղական ինքնակառավարման մարմինները 2007 թվականի հունիսի 1-ի դրությամբ փաստացի իրականացնում են գույքահարկ վճարող ֆիզիկական անձանց հաշվառման գործառույթներ, 2008 թվականի ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում կիրառվում են այդ համայնքների ղեկավարների կողմից գույքահարկի գծով հայտնած ելակետային տվյալները.

9) Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքների 2006 թվականի բյուջեներում առաջացած եկամուտների կորուստների գումարների փոխհատուցման նպատակով այդ համայնքների բյուջեներին սույն օրենքով նախատեսված ամբողջ գումարի վճարմամբ հիշյալ կորուստները համարվում են ամբողջությամբ փոխհատուցված.

10) քաղաքացիաիրավական հարաբերություններից ծագած պարտքի դիմաց պետական կառավարչական հիմնարկի ձեռք բերած գույքի իրացումից եկամուտները հաշվեգրվում են այն հաշիվներին, որտեղ պետք է հաշվեգրվեր տվյալ պարտքի գումարը.

11) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում պետական մասնակցության նվազեցման ճանապարհով ակտիվների կազմից Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների հիման վրա գույքն առանձնացնելիս, գույքն ստացող պետական կառավարչական հիմնարկը պարտավոր է մատակարարին վճարել վերջինիս ներկայացրած հարկային հաշվում առանձնացված ավելացված արժեքի հարկի գումարը, մատակարարի անունից այն վճարելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան եկամտային հաշվին` որպես մատակարարի` ավելացված արժեքի հարկի գծով պարտավորության կատարում.

12) պետության սեփականության ճանաչվող և Երևանի քաղաքապետարանին հանձնվող ինքնակամ կառուցված շենք կամ շինություն հանդիսացող անշարժ գույքի ուղղակի վաճառքից կամ աճուրդով օտարումից Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջե ստացվող բյուջետային եկամուտներն ուղղվում են Երևան քաղաքի համաքաղաքային նշանակության ծախսերի, ինչպես նաև պետականացված գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և քանդման ենթակա նման գույքի քանդման հետ կապված ծախսերի ֆինանսավորմանը` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով.

13) սույն օրենքի N 1 հավելվածում «Երևանի համաքաղաքային նշանակության ծախսեր» ծրագրով Երևանի քաղաքապետարանի գծով նախատեսված ծախսերի ֆինանսավորումը 2008 թվականին իրականացվում է Երևան քաղաքում տեղաբաշխված պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից սույն օրենքի N 1 հավելվածով սահմանված մուտքերի` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջե ստացմանը համամասնորեն.

14) Երևան քաղաքում ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման դեպքում օրենսդրությամբ սահմանված կարգով կատարվող վճարների հաշվին Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջե ստացվող բյուջետային եկամուտները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ուղղվում են Երևան քաղաքի համաքաղաքային նշանակության ծախսերի ֆինանսավորմանը.

15) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության ստորաբաժանումների կողմից պայմանագրային հիմունքներով պահպանության և անվտանգության ապահովման գծով Հայաստանի Հանրապետության անունից իրականացվող ծառայությունների դիմաց ստացվող վճարների գումարների 2008 թվականի օգտագործման ուղղությունները (տարեկան ծախսերի նախահաշվի ձևով) և կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Սույն կետում նշված ծախսերի ֆինանսավորումը, հաստատված նախահաշվին համապատասխան, 2008 թվականին իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության ստորաբաժանումների կողմից պայմանագրային հիմունքներով պահպանության և անվտանգության ապահովման գծով Հայաստանի Հանրապետության անունից իրականացվող ծառայությունների դիմաց 2008 թվականին ստացվող վճարների գումարների, ինչպես նաև մինչև 2008 թվականի հունվարի 1-ը մատուցված ծառայությունների դիմաց ստացված վճարների` 2008 թվականի հունվարի 1-ի դրությամբ չօգտագործված գումարների հաշվին.

16) «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների կողմից նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու հանգամանքը չի կարող հիմք հանդիսանալ այդ փոխհատուցումն ստացած անձանց աղքատության ընտանեկան նպաստներ ստացողների ցուցակներից հանելու համար.

17) 2008 թվականին շարունակվում է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների կողմից նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը` «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ կետով հաստատված ծրագրի շրջանակներում հաշվառված անձանց մասով` այդ ծրագրին համապատասխան.

18) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխան` պետական հիմնարկների համար Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունած որոշումների համաձայն բացված արտաբյուջետային միջոցների հաշիվների (բացառությամբ դատական, իրավապահ և դատական ակտերի հարկադիր կատարման մարմինների դեպոզիտային, իրավաբանական անձանց սպասարկման նպատակով պետական հիմնարկների համար բացված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համար բացված դեպոզիտային (արտարժութային) հաշիվների), ինչպես նաև հարկային պետական ծառայության, մաքսային պետական մարմնի և ճանապարհային ոստիկանության աշխատակիցների խրախուսման և/կամ համակարգի զարգացման նպատակային ֆոնդերի հաշիվների միջոցների շրջանառությունը 2008 թվականի ընթացքում իրականացվում և այդ հաշիվների մուտքերի և ելքերի նախահաշվային և փաստացի ցուցանիշները Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվություններում արտացոլվում են որպես պետական բյուջեի համապատասխան մուտքեր և ելքեր` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Ընդ որում, նախահաշիվներով նախատեսվող 2008 թվականի բյուջետային տարվա եկամուտների գումարների չափով ենթակա են ավելացման սույն օրենքի 2-րդ և 6-րդ հոդվածներով հաստատված բյուջետային եկամուտների գումարները, ծախսերի նախահաշվային գումարների չափով` սույն օրենքի 2-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով հաստատված բյուջետային ծախսերի համապատասխան գումարները (սույն կետում նշված նախահաշիվներին համապատասխան ֆինանսավորվող ծրագրերը և դրանց գծով նախատեսվող ծախսերը որպես առանձին լրացուցիչ ծրագրեր արտացոլելով սույն օրենքի N 1 հավելվածի` այդ ծրագրերին համապատասխանող բաժինների խմբերի դասերում), իսկ եկամուտների և ծախսերի նախահաշվային գումարների դրական կամ բացասական տարբերության չափով` համապատասխանաբար պակասեցման կամ ավելացման սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված դեֆիցիտի (պակասուրդի) ընդհանուր գումարը և սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների համապատասխան գումարները.

19) սույն օրենքի N 7 հավելվածով ներկայացված ծրագրերի`

ա) իրականացումը բնութագրող արդյունքի ցուցանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ընդ որում, այդ ցուցանիշների կատարման մասին հաշվետվության արժանահավատության համար պատասխանատու են այդ ծրագրերն իրականացնող համապատասխան պետական կառավարման մարմինները,

բ) գանձապետական համակարգի միջոցով կատարումը և կատարման նկատմամբ հսկողությունն իրականացվում սույն օրենքի N 1 հավելվածին համապատասխան.

20) «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 8 հավելվածով սահմանված նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված ավանդների դիմաց փոխհատուցում տրամադրելու ծրագիրը տարածվում է նաև այն անձանց վրա, որոնք ժառանգել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության ընթացքում զոհվածի անունով մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված ավանդը ժառանգման զանգվածի մեջ մտած գումարի չափով: Սույն կետով սահմանված ավանդատուն ներառվում է փոխհատուցման վճարման ցուցակներում` սույն կետում հիշատակված ծրագրի 2-րդ կետի «ե» ենթակետի առաջնահերթությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 10. Հաստատել`

1) սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված բյուջետային հատկացումների բաշխումը` ըստ Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների` սույն օրենքի N 1 հավելվածի համաձայն.

2) Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեից համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման դոտացիաների ձևով տրամադրվող հատկացումների` ըստ օրենքով սահմանված գործոնների բաշխման ենթակա հետևյալ ընդհանուր գումարները`

- «ա» գործոնով և 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող համայնքներին տրամադրվող դոտացիայի ընդհանուր գումարը` հազար դրամ, որից 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող յուրաքանչյուր համայնքին տրամադրվող դոտացիայի տարեկան գումարը` 2,000.0 հազար դրամ,

- «բ» գործոնով տրամադրվող դոտացիայի ընդհանուր գումարը` հազար դրամ

3) համայնքների բյուջեներին «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ֆինանսական համահարթեցման դոտացիաներ և Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքների 2006 թվականի բյուջեներում եկամուտների կորուստների փոխհատուցման նպատակով գումարներ տրամադրելու համար սույն օրենքի N 1 հավելվածով նախատեսված հատկացումների ընդհանուր ծավալների բաշխումը` ըստ առանձին համայնքների` սույն օրենքի N 2 հավելվածի համաձայն.

4) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգի 2008 թվականի ծախսերի նախահաշիվը` հազար դրամ գումարով` սույն օրենքի N 3 հավելվածի համաձայն.

5) սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները` ըստ առանձին տարրերի` սույն օրենքի N 4 հավելվածի համաձայն.

6) «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` բնապահպանական ծրագրերի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեից սուբվենցիաներ ստացող համայնքների ցանկը և այդ սուբվենցիաները տրամադրելու համար նախատեսված հատկացումների գումարները` սույն օրենքի N 5 հավելվածի համաձայն.

7) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2008 թվականի`

ա) վարչական ծախսերի նախահաշիվը` հազար դրամ գումարով` սույն օրենքի N 6 հավելվածի համաձայն,

բ) կապիտալ ներդրումների առավելագույն սահմանաքանակը` հազար դրամ.

8) սոցիալ-մշակութային ոլորտի առանձին պետական կառավարման մարմինների կողմից իրականացվող ծրագրերի գծով սույն օրենքի N 1 հավելվածով սահմանված բյուջետային հատկացումների բաշխումը ծրագրային դասակարգմամբ` սույն օրենքի N 7 հավելվածի համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 11. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանը 2008 թվականին անհրաժեշտության դեպքում`

1) վերաբաշխել սույն օրենքի N 1 հավելվածում բյուջետային ծախսերի գործառական դասակարգման նույն բաժնի խմբի դասին պատկանող նույն ծախսային ծրագիրն իրականացնող Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների միջև նրանց գծով տվյալ ծրագիրն իրականացնելու համար սույն օրենքով հաստատված հատկացումները.

2) փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարել բյուջետային ծախսերի գործառական դասակարգման նույն բաժնի խմբի դասին պատկանող սույն օրենքի N 1 հավելվածով սահմանված նույն ծախսային ծրագիրն իրականացնող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության համապատասխան, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի ներկայացմամբ` Հայաստանի Հանրապետության դատական իշխանության մարմինների ցանկերում.

3) սույն կետով սահմանված դեպքերում կատարված ծախսերը և ստացված եկամուտներն արտահայտելով Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում և այդ գումարների չափով ավելացնելով սույն օրենքի 2-րդ և 6-8-րդ հոդվածներով հաստատված բյուջետային եկամուտների և ծախսերի (դրանք արտացոլելով նաև սույն օրենքի N 1 հավելվածի համապատասխան բաժինների խմբերի դասերում, որպես առանձին լրացուցիչ ծախսային ծրագրեր) գումարները, Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեից առանց սահմանափակման իրականացնել`

ա) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից դիմումներ, հայցադիմումներ, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելիս` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վճարումները,

բ) Հայաստանի Հանրապետության հարկային կամ մաքսային մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններում և պետական հիմնարկներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարված ստուգումների և վերստուգումների արդյունքում առաջադրված լրացուցիչ հարկային և մաքսային պարտավորությունների մարման համար անհրաժեշտ վճարումները,

գ) «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան ոչ կառավարչական բնույթի գործունեություն իրականացնող պետական (բյուջետային) հիմնարկների պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման նպատակով` Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում պետական գրանցման, կնիքների պատրաստման թույլտվության, ինչպես նաև կազմակերպությանը հանձնված գույքի գրանցման համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վճարումները,

դ) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում պետական մասնակցության նվազեցման ճանապարհով ակտիվների կազմից գույք առանձնացնելիս գույքն ստացող պետական կառավարչական հիմնարկի կողմից մատակարարին վճարման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարի գծով ծախսերը,

ե) սոցիալական ապահովության մարմիններից արտոնյալ պայմաններով ավտոմեքենաներ ստացած հաշմանդամներին վարորդական իրավունքի վկայական և ավտոմեքենայի պետական համարանիշ տալու, ինչպես նաև ավտոմեքենայի գրանցման ու վերագրանցման համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վճարումների գծով այդ հաշմանդամների փոխարեն, նշված օրենքի 31-րդ հոդվածի պահանջների համաձայն, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կատարվող ծախսերը.

4) պետական սեփականություն համարվող գույքը հիմնադրամներին վարձակալության հանձնելիս` հաշվարկված վարձակալական վճարները, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում, թողնել հիմնադրամների տնօրինությանը` որպես Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրամներում կատարվող կամավոր գույքային վճար` առանց սահմանափակման, այդ գումարներն արտահայտելով Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունների ծախսային մասում, որպես պետական բյուջեից (Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից) հիմնադրամներին կատարված հատկացումներ, իսկ եկամուտներում` որպես պետական բյուջե այդ հիմնադրամների կողմից մուծված վարձակալական նույն չափերի վճարների ստացում.

5) բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածներում պետական բյուջեում` սույն օրենքի համաձայն բյուջետային ելքերի ֆինանսավորման համար միջոցների անբավարարության առաջացման դեպքում, ժամանակավորապես, մինչև 2008 թվականի դեկտեմբերի 15-ը վերականգնելու պայմանով, ներգրավել առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի մասնավորեցումից (սեփականաշնորհումից) ստացված միջոցների կուտակման նպատակով բացված սեփականաշնորհման արտարժութային և դրամային հաշիվներում միջոցների առկա մնացորդների` սույն օրենքով նախատեսված բյուջետային ծախսերի ֆինանսավորմանը չուղղված գումարները, ներկայացնելով այդ հաշիվների շարժը Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում (առանձին հավելվածով).

6) սույն օրենքի 6-րդ հոդվածով բյուջետային եկամուտների, ըստ դրանց ձևավորման աղբյուրների դասակարգման առանձին խմբերի գծով սահմանված համապատասխան գումարները պետական բյուջեի կատարման ընթացքում գերազանցած` լրացուցիչ ստացված եկամուտների գումարի չափով ավելացնել սույն օրենքի 2-րդ և 6-րդ հոդվածներով հաստատված բյուջետային եկամուտների, ինչպես նաև ըստ այդ եկամուտների հաշվին կատարվելիք բյուջետային ելքերի պատկանելիության համապատասխան փոփոխության ենթարկել` բյուջետային ծախսերի ֆինանսավորման համար սույն օրենքի 2-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով հաստատված բյուջետային հատկացումների գումարները և N 1 հավելվածով նախատեսված «Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդ» ծրագրի (և/կամ նույն հավելվածով նախատեսված որևէ այլ ծախսային ծրագրի) գծով սահմանված հատկացումները, և/կամ սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված դեֆիցիտի (պակասուրդի) և սույն օրենքի 3-րդ հոդվածով հաստատված դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների համապատասխան գումարները, և դրանց օգտագործումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան (սույն կետի գործողությունը չի տարածվում սույն հոդվածի 3-րդ, 11-րդ, 15-17-րդ կետերով, ինչպես նաև սույն օրենքի 9-րդ հոդվածի 18-րդ կետով նախատեսված դեպքերի վրա).

7) բյուջետային տարվա արդյունքներով` գերազանցել սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) գումարը` ներքին և արտաքին աղբյուրներից ստացված բյուջետային վարկերի վերադարձից` սույն օրենքի N 4 հավելվածով այդ մուտքի գծով նախատեսվածի դիմաց ավել ստացված գումարի չափով և նույն չափով ավելացնել սույն օրենքի 2-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով հաստատված ծախսերի և դեֆիցիտի (պակասուրդի) ընդհանուր գումարները, 3-րդ հոդվածով և սույն օրենքի N 4 հավելվածով սահմանված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների և դրանց տարրերի համապատասխան գումարները, ինչպես նաև N 1 հավելվածով նախատեսված «Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդ» կամ որևէ այլ ծախսային ծրագրի գծով սահմանված հատկացումները, և դրանց օգտագործումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան.

8) բյուջետային տարվա արդյունքներով` գերազանցել սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) գումարը` ներքին և արտաքին աղբյուրներից ստացված փոխառությունների սույն օրենքով նախատեսված մարումների գծով առաջացող տնտեսումների գումարի չափով և նույն չափով ավելացնել սույն օրենքի 2-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով հաստատված ծախսերի և դեֆիցիտի (պակասուրդի) ընդհանուր գումարները, 3-րդ հոդվածով և սույն օրենքի N 4 հավելվածով սահմանված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների համապատասխան գումարները և N 1 հավելվածով նախատեսված «Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդ» կամ որևէ այլ ծախսային ծրագրի գծով սահմանված հատկացումները, և դրանց օգտագործումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան.

9) վերաբաշխել սույն օրենքի N 3 հավելվածով սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2008 թվականի ծախսերը (ինչպես ըստ ծախսային հոդվածների, այնպես էլ կոմիտեի կենտրոնական ապարատի և ստորաբաժանումների միջև), այն պայմանով, որ թույլ չտրվի կոմիտեի` սույն օրենքի N 1 հավելվածում նախատեսված ծախսային ծրագրերի գծով նախատեսված հատկացումների ծավալների փոփոխություն և սույն օրենքի N 3 հավելվածով սահմանված յուրաքանչյուր ծախսային հոդվածի գծով նախատեսված ծախսերի ընդհանուր գումարի կրճատում` 15 տոկոսի, կամ ավելացում` 30 տոկոսի չափով.

10) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածին և սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 12-րդ կետերին համապատասխան թույլատրվող վերաբաշխումներով պայմանավորված փոփոխություններ կատարել սույն օրենքի NN 2, 3 և 5 հավելվածներում, ինչպես նաև N 1 և N 7 հավելվածների համապատասխան աղյուսակներում.

11) սույն օրենքի 6-րդ հոդվածով հաստատված եկամուտների կազմում չնախատեսված և պետական բյուջե մուտքագրված նվիրաբերված գումարներն ըստ նվիրաբերողի կողմից որոշված ուղղությունների, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն օգտագործելու դեպքում այդ գումարների չափով ավելացնել սույն օրենքի 2-րդ և 6-րդ հոդվածներով հաստատված բյուջետային եկամուտների և ըստ այդ եկամուտների հաշվին կատարվելիք բյուջետային ելքերի պատկանելիության փոփոխության ենթարկել` սույն օրենքի 2-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով հաստատված բյուջետային ծախսերի համապատասխան գումարներն ու N 1 հավելվածով նախատեսված սույն կետում նշված եկամուտների հաշվին ֆինանսավորվող համապատասխան ծախսային ծրագրերի գծով սահմանված հատկացումները (կամ, եթե սույն կետում նշված եկամուտների հաշվին ֆինանսավորվող ծախսային ծրագրերը նախատեսված չեն սույն օրենքի N 1 հավելվածում, դրանք որպես առանձին լրացուցիչ ծրագրեր արտացոլել սույն օրենքի N 1 հավելվածում` այդ ծրագրերին համապատասխանող բաժինների խմբերի դասերում) և/կամ սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված դեֆիցիտի (պակասուրդի) և սույն օրենքի 3-րդ հոդվածով, ինչպես նաև սույն օրենքի N 4 հավելվածով հաստատված դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների համապատասխան գումարները.

12) պահպանելով սույն օրենքի N 1 հավելվածում ներկայացված ծախսային ծրագրերի գծով հատկացումների ընդհանուր գումարները` վերաբաշխել դրանք ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգմամբ սահմանված հոդվածների (առանց սահմանափակման).

13) բյուջետային ելքերի ֆինանսավորման համար 2008 թվականի բյուջետային տարվա ընթացքում պետական բյուջեում միջոցների անբավարարության առաջացման դեպքում դրանց ֆինանսավորմանն ուղղել առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի մասնավորեցումից (սեփականաշնորհումից) ստացված միջոցների` սույն օրենքով նախատեսված բյուջետային ծախսերի ֆինանսավորմանը չուղղված գումարները, ինչպես նաև սույն օրենքի 3-րդ հոդվածով հաստատված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման արտաքին աղբյուրների կազմում չնախատեսված, սակայն 2008 թվականի բյուջետային տարվա ընթացքում փաստացի ստացված վարկերի (կամ դրանց առանձին մասնաբաժինների) գումարները.

14) Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող վարկային և դրամաշնորհային ծախսային ծրագրերի կատարման ընթացքին նպաստելու նպատակով`

ա) սույն օրենքի N 1 հավելվածով նախատեսված ծրագրերը ֆինանսավորելիս (նշված ծախսերի ֆինանսավորման համապատասխան վարկային աղբյուրների առկայությամբ), չգործադրելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված բյուջետային հատկացումների վերաբաշխման մեխանիզմը և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի դրույթները, գերազանցել դրանց գծով սույն օրենքի N 1 հավելվածի N 17 աղյուսակով սահմանված` արտաքին աղբյուրներից ստացվող վարկերի հաշվին առանձին ծրագրերի գծով սահմանված հատկացումների գումարները, այդ ծրագրերի գծով սահմանված հատկացումների ընդհանուր գումարը, ինչպես նաև սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) և 3-րդ հոդվածով, ինչպես նաև սույն օրենքի N 4 հավելվածով հաստատված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների համապատասխան գումարները,

բ) 2008 թվականի բյուջետային տարվա ընթացքում ֆինանսավորել սույն օրենքի N 1 հավելվածով չնախատեսված վարկային ծրագրերը` դրանց գծով օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը հատկացված նպատակային վարկային միջոցների հաշվին, եթե այդ ծրագրերի գծով Հայաստանի Հանրապետության կառավարության կնքած վարկային, կամ այլ ֆինանսական պարտավորություններ նախատեսող միջազգային պայմանագրերն օրենքով սահմանված կարգով վավերացված կամ հաստատված են: Այդ ծրագրերի գծով Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջե ստացվող վարկերի հաշվին կատարված ծախսերի գումարի չափով ավելացնել սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված դեֆիցիտի (պակասուրդի) ընդհանուր գումարը, 3-րդ հոդվածով, ինչպես նաև սույն օրենքի N 4 հավելվածով սահմանված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների համապատասխան գումարները, ինչպես նաև 2-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով հաստատված բյուջետային ծախսերի համապատասխան գումարները (սույն կետում նշված ծախսերը որպես առանձին լրացուցիչ ծրագրեր արտացոլելով սույն օրենքի N 1 հավելվածում` այդ ծրագրերին համապատասխանող բաժինների խմբերի դասերում),

գ) 2008 թվականի բյուջետային տարվա ընթացքում լրացուցիչ ֆինանսավորել սույն օրենքի N 1 հավելվածով նախատեսված, ինչպես նաև ֆինանսավորել այդ հավելվածով չնախատեսված դրամաշնորհային ծրագրերը` դրանց գծով օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից մինչև 2008 թվականի հունվարի 1-ը ստացված միջոցների չօգտագործված մնացորդի հաշվին, այդ միջոցների հաշվին կատարված ծախսերի գումարի չափով ավելացնելով սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված դեֆիցիտի (պակասուրդի) ընդհանուր գումարը, 3-րդ հոդվածով, ինչպես նաև սույն օրենքի N 4 հավելվածով սահմանված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների համապատասխան գումարները, ինչպես նաև 2-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով հաստատված բյուջետային ծախսերի համապատասխան գումարները (սույն օրենքի N 1 հավելվածով չնախատեսված դրամաշնորհային ծրագրերը որպես առանձին լրացուցիչ ծրագրեր արտացոլելով հիշյալ հավելվածում` այդ ծրագրերին համապատասխանող բաժինների խմբերի դասերում),

15) պետության սեփականություն ճանաչվող և Երևանի քաղաքապետարանին հանձնվող ինքնակամ կառուցված շենք կամ շինություն հանդիսացած անշարժ գույքի ուղղակի վաճառքից կամ աճուրդով օտարումից Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջե ստացվող բյուջետային մուտքերի հաշվին կատարված ծախսերի գումարի չափով ավելացնել սույն օրենքի 7-րդ և 8-րդ հոդվածներով հաստատված բյուջետային ծախսերի և ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերի համապատասխան գումարները (սույն կետում նշված մուտքերը և դրանց հաշվին ֆինանսավորվող Երևան քաղաքի համաքաղաքային նշանակության ծախսերը, ինչպես նաև պետականացված գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և քանդման ենթակա նման գույքի քանդման հետ կապված ծախսերն արտացոլելով սույն օրենքի N 1 հավելվածի 4 բաժնի 9 խմբի I դասում` որպես առանձին լրացուցիչ ծրագիր).

16) Երևան քաղաքում ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարվող վճարների հաշվին Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջե ստացվող բյուջետային եկամուտների գումարի չափով ավելացնել սույն օրենքի 2-րդ և 6-րդ հոդվածներով հաստատված բյուջետային եկամուտների և 2-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով հաստատված բյուջետային ծախսերի համապատասխան գումարները (սույն օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ կետի համապատասխան ծախսերն արտացոլելով սույն օրենքի N 1 հավելվածի 4 բաժնի 9 խմբի I դասում` որպես առանձին ծրագիր).

17) «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված, սակայն այդ տարում չստացված և սույն օրենքի 6-րդ հոդվածով հաստատված եկամուտների կազմում չնախատեսված պաշտոնական տրանսֆերտների գումարները 2008 թվականին ստանալու դեպքում, այդ գումարներն առաջնահերթության կարգով ուղղել դրանց չստացման արդյունքում առաջացած բյուջետային պարտքերի մարմանը.

18) բյուջետային տարվա ընթացքում, չգերազանցելով պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի)` սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված գումարը, վերաբաշխել պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման առանձին աղբյուրների առանձին տարրերի միջև դրանց գծով սույն օրենքի 3-րդ հոդվածով, ինչպես նաև սույն օրենքի N 4 հավելվածով հաստատված գումարները` դրանից բխող համապատասխան փոփոխություններ կատարելով սույն օրենքի NN 2, 3 և 5 հավելվածներում և N 1 ու N 7 հավելվածների համապատասխան աղյուսակներում.

19) ոչ ֆինանսական ակտիվների օտարումից ստացվող մուտքերի` սույն օրենքով սահմանված գումարը պետական բյուջեի կատարման ընթացքում գերազանցած` ոչ ֆինանսական ակտիվների օտարումից լրացուցիչ ստացված մուտքերի չափով ավելացնել սույն օրենքի N 1 հավելվածով համապատասխան մուտքային ծրագրի գծով ոչ ֆինանսական ակտիվների օտարումից նախատեսված մուտքերի գումարը, ինչպես նաև ըստ այդ մուտքերի հաշվին կատարվելիք բյուջետային ելքերի պատկանելիության համապատասխան փոփոխության ենթարկել` սույն օրենքի 2-րդ, 7-րդ, 8-րդ հոդվածներով հաստատված և N 1 հավելվածով նախատեսված «Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդ» ծախսային ծրագրի (և/կամ նույն հավելվածով նախատեսված որևէ այլ ծախսային ծրագրի) գծով սահմանված հատկացումները, և/կամ սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված դեֆիցիտի (պակասուրդի) և սույն օրենքի 3-րդ հոդվածով, ինչպես նաև սույն օրենքի N 4 հավելվածով հաստատված դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների համապատասխան գումարները: Ոչ ֆինանսական ակտիվների օտարումից ստացվող մուտքերի` սույն օրենքով սահմանված գումարը պետական բյուջեի կատարման ընթացքում գերազանցած` ոչ ֆինանսական ակտիվների օտարումից լրացուցիչ ստացված մուտքերի օգտագործումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան.

20) սույն N 1 հավելվածով նախատեսված «Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդ» (կամ որևէ այլ ծախսային ծրագրի) գծով սահմանված հատկացումների հաշվին բյուջետային վարկերի կամ փոխատվությունների տրամադրման կամ մարման, արժեթղթերի (ներառյալ բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցության) գնման կամ մարման գծով գործառույթների իրականացման դեպքում նշված գումարների չափով նվազեցնել սույն օրենքի 2-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով հաստատված ծախսերի և դեֆիցիտի (պակասուրդի) ընդհանուր գումարները և N 1 հավելվածով նախատեսված տվյալ ծախսային ծրագրի գծով սահմանված հատկացումների գումարը, ինչպես նաև դրանից բխող համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարել սույն օրենքի 3-րդ հոդվածով և N 4 հավելվածով սահմանված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների և դրանց տարրերի համապատասխան գումարներում (անհրաժեշտության դեպքում նաև տարրերի կազմում):

 

ՀՈԴՎԱԾ 12. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին` անհրաժեշտության դեպքում վերաբաշխել սույն օրենքի N 6 հավելվածով սահմանված վարչական ծախսերը (ըստ ենթահոդվածների) այն պայմանով, որ թույլ չտրվի վարչական ծախսերի սույն օրենքի N 6 հավելվածով սահմանված յուրաքանչյուր ենթահոդվածի գծով նախատեսված ծախսերի կրճատում 15 տոկոսի կամ ավելացում` 30 տոկոսի չափով:

 

ՀՈԴՎԱԾ 13. Սույն օրենքի NN 1-7 հավելվածները համարվում են սույն օրենքի անբաժանելի մասերը:

 

ՀՈԴՎԱԾ 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:

 

Նախագիծ

 

ՀՀ 2008 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակը

GFS-2001 դասակարգմանը համապատասխան (ներառյալ ՀՀ սոցիալական

ապահովագրության բյուջեի ցուցանիշները)

 

_____________________________

ԻՐՏԵԿ - աղյուսակը չի բերվում

 

Ծանոթություն* - ՀՀ 2007 թվականի և 2008 թվականի պետական բյուջեների համադրելիության նպատակով 2007 թվականի պետական բյուջեում ներառված է նաև ՀՀ սոցիալական ապահովագրության բյուջեի ցուցանիշները

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության (24 հունիսի 1997 թվականի, ՀՕ-137) օրենքի 2-րդ հոդվածի վերնագրից և 1-ին մասից, 3-րդ հոդվածի 2-րդ մասից, ինչպես նաև 15-րդ հոդվածի 1-ին մասից և 5-րդ մասի «գ» կետից հանել «, պարտադիր սոցիալական ապահովագրության» բառերը:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետից հանել «, պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջե» բառերը:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 4-րդ հոդվածից հանել «և պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեն» բառերը:

 

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 8-րդ հոդվածի 8-րդ մասի.

1. «ա» կետից հանել «և 36.7-րդ» թիվը,

2. «բ» կետից հանել «և պարտադիր սոցիալական ապահովագրության» բառերը:

 

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 9-րդ հոդվածի

1. 1-ին մասի.

1) երրորդ պարբերությունում «(ընթացիկ ու կապիտալի գործառնություններից եկամուտները և պաշտոնական տրանսֆերտները)» բառերը հանել, իսկ «տրամադրված» բառից առաջ լրացնել «ոչ ֆինանսական ակտիվների օտարումից,» բառերը,

2) չորրորդ պարբերությունում «(ընթացիկ և կապիտալ ծախսեր, ինչպես նաև բյուջետային վարկերի ու փոփոխությունների տրամադրման ծախսեր)» բառերը փոխարինել «(ընթացիկ և կապիտալ ծախսեր)» բառերով, իսկ «և ներգրաված» բառերից առաջ լրացնել «ինչպես նաև բյուջետային վարկերի ու փոխատվությունների տրամադրումը» բառերը,

2. 2-րդ մասի.

1) առաջին պարբերությունը «Կապիտալ ծախսերը» բառերից հետո լրացնել «(որոնք բյուջետային դասակարգման մեջ անվանվում են նաև «ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր»)» բառերով, «պահուստների» բառից առաջ լրացնել «պետական ռազմավարական կամ համայնքային նշանակության» բառերով,

2) երկրորդ պարբերությունում «և վարկավորման» բառերը հանել:

 

ՀՈԴՎԱԾ 6. ՈՒժը կորցրած ճանաչել Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը:

 

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին պարբերությունից, ինչպես նաև 13-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերից հանել «, ինչպես նաև պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի» բառերը:

 

ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ պարբերությունից, 13-րդ հոդվածի 2-րդ մասից, 15-րդ հոդվածի 1-ին մասից և 38-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «և պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի» բառերը:

 

ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի

1. երկրորդ պարբերության առաջին նախադասությունում «ինչպես նաև բյուջեների» բառը փոխարինել «բյուջեներից տրամադրված փոխառու միջոցների վերադարձից ստացվող զուտ միջոցների, ինչպես նաև այդ բյուջեի» բառերով,

2. հինգերորդ պարբերության «ա» կետում «վարչական մասի» բառերից հետո լրացնել «ֆինանսավորման աղբյուրներով ապահովված» բառերը, «տարեսկզբի ազատ մնացորդի միջոցների գումարը» բառերը փոխարինել «տարեսկզբի ազատ մնացորդի միջոցների, ինչպես նաև առաջիկա տարվան նախորդող տարիներին համայնքի բյուջեի վարչական մասից տրամադրված փոխատվությունների միջոցների վերադարձից առաջիկա տարում ստացվելիք և առաջիկա տարվան նախորդող տարիներին ստացված փոխատվության գծով բյուջեի վարչական մասից այդ տարում մարվելիք գումարների տարբերության հանրագումարը» բառերով.

3. հինգերորդ պարբերության «բ» կետում «ֆոնդային մասի դեֆիցիտի (պակասուրդի) գումարը (առանց իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության, պետական սեփականություն համարվող անշարժ գույքի օտարումից համայնքի բյուջե տվյալ տարում մասհանվող միջոցների, ինչպես նաև տվյալ տարվա տարեսկզբի ազատ մնացորդի միջոցների հաշվին իրականացվող ծախսերի)» բառերը փոխարինել «ֆոնդային մասի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման նպատակով ներգրավվող փոխառու միջոցների (ներառյալ համայնքային արժեթղթերի թողարկումից) զուտ (ստացված և մարված փոխառու միջոցների դրական տարբերության չափով) մուտքերի գումարը» բառերով, իսկ «տրանսֆերտների» բառը` «դրամաշնորհների» բառով:

 

ՀՈԴՎԱԾ 10. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «և պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեով» բառերը:

 

ՀՈԴՎԱԾ 11. Օրենքի 15-րդ հոդվածի 8-րդ մասից հանել «, ինչպես նաև պարտադիր սոցիալական ապահովագրության» բառերը:

 

ՀՈԴՎԱԾ 12. Օրենքի 16-րդ հոդվածի.

1. 3-րդ մասի.

1) «ա» ենթակետի «և 36.1-րդ հոդվածներում» բառերը փոխարինել «հոդվածում» բառով,

2) «ժբ» կետը ճանաչել ուժը կորցրած:

2. 4-րդ մասի «բ1»կետը ճանաչել ուժը կորցրած:

 

ՀՈԴՎԱԾ 13. Օրենքի 17-րդ հոդվածի

1. 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Պետական բյուջեի եկամուտների աղբյուրներն են`

ա) հարկային եկամուտներ,

բ) պետական տուրքեր,

գ) պաշտոնական դրամաշնորհներ,

դ) այլ եկամուտներ:»:

2. 2-րդ մասը լրացնել նոր «թ7» կետով հետևյալ բովանդակությամբ.

«թ7) պարտադիր սոցիալական ապահովագրության վճարը:».

3. 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Պաշտոնական դրամաշնորհներն են`

ա) օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների տրամադրած դրամաշնորհները.

բ) այլ աղբյուրներից ստացվող դրամաշնորհները:»,

4. 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Այլ եկամուտներն են`

ա) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ծախսերի և մասհանումների նկատմամբ եկամուտների, ինչպես նաև անշարժ գույքի պետական ռեգիստրի համակարգի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումից մուտքերը,

բ) բանկերում և ֆինանսական հաստատություններում պետական բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և դեպոզիտներից ստացվող տոկոսավճարները, պետական մարմինների կողմից երկրորդային շուկայում արժեթղթերով գործառնություններից ստացվող եկամուտները, իրավաբանական անձանց կապիտալում կատարված ներդրումներից ստացվող շահաբաժինները,

գ) պետական հիմնարկների հաշվեկշիռներում հաշվառվող գույքի, համայնքների վարչական տարածքներից դուրս գտնվող պետական սեփականություն համարվող հողերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքի դիմաց գանձվող վարձավճարները,

դ) պետության կողմից տրված վարկերի օգտագործման դիմաց վճարները (տոկոսները),

ե) պետության սեփականություն համարվող, ինչպես նաև տիրազուրկ, ժառանգության իրավունքով, ֆիզիկական և իրավաբանական անձանցից նվիրատվության կարգով պետությանը որպես սեփականություն (այդ թվում` «սեփականության իրավունքից հրաժարում հօգուտ պետության» մաքսային ռեժիմով) անցած` հիմնական միջոց կամ ոչ նյութական ակտիվ չհանդիսացող գույքի օտարումից եկամուտները,

զ) տիրազուրկ, ժառանգության իրավունքով, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանցից (բացառությամբ հանրապետության համայնքների, միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների) նվիրատվության կարգով պետությանը որպես սեփականություն անցած դրամական միջոցները,

է) պետական վիճակախաղերի անցկացումից ստացվող եկամուտները.

ը) իրավախախտումների համար գործադիր և դատական մարմինների կողմից կիրառվող պատժամիջոցներից մուտքերը,

թ) օրենքով սահմանված դեպքերում պետական հիմնարկների կողմից առանց պետական տուրքի գանձման մատուցվող ծառայությունների կամ կատարվող գործողությունների դիմաց ստացվող (գանձվող) վճարները,

ժ) ռադիոհաճախականության օգտագործման վճարը,

ժա) հանքային իրավունքների տրամադրման համար վճարվող բոնուսը,

ժբ) օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված` պետական բյուջե մուտքագրվող այլ եկամուտները:».

5. 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

ՀՈԴՎԱԾ 14. Օրենքը լրացնել նոր 17.1-ին հոդվածով հետևյալ բովանդակությամբ.

 

«ՀՈԴՎԱԾ 17.1 ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻՑ ՄՈՒՏՔԵՐ

 

Պետական բյուջեին ամրագրվող ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերն են.

ա) պետությանը պատկանող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքերը, այդ թվում` լուծարված պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց լուծարումից հետո մնացած գույքի օտարումից պետական մասնակցության չափին համապատասխան մուտքերը.

բ) պետության պահուստներում պահվող ապրանքանյութական արժեքների իրացումից մուտքերը.

գ) պետական սեփականություն համարվող հողի և այլ չարտադրված ակտիվների (ընդերքի պաշարներ, այլ բնական ակտիվներ, ոչ նյութական չարտադրված ակտիվների) օտարումից մուտքերը:»:

 

ՀՈԴՎԱԾ 15. Օրենքի 18-րդ հոդվածի

1. 1-ին մասի.

1) «զ» կետից հանել «սոցիալական ապահովագրություն և» բառերը,

2) «ժգ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժգ) կառավարությանը օրենքով վերապահված իրավասությունների իրականացման այլ ուղղություններ:»:

2. 2-րդ մասի «ապահովագրության» բառը փոխարինել «ապահովության» բառով:

 

ՀՈԴՎԱԾ 16. Օրենքի 21-րդ հոդվածի.

1. 2.10-րդ մասի առաջին նախադասությունում «հունիսի 20-ը» բառերը փոխարինել «հուլիսի 10-ը» բառերով, իսկ երկրորդ նախադասությունում «հուլիսի 1-ը» բառերը` «հուլիսի 20-ը» բառերով:

2. 3-րդ մասի երկրորդ պարբերությունում «բյուջետային ծախսերի նախահաշիվների» բառերից առաջ լրացնել «ըստ առանձին համայնքների ֆինանսական համահարթեցման դոտացիաների, ինչպես նաև համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող կամ ծախսերը ավելացնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում բյուջեի եկամուտների կորուստների կամ լրացուցիչ ծախսերի պետության կողմից փոխհատուցվող գումարների հաշվարկման համար անհրաժեշտ` տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հաշվառվող ելակետային տվյալների, դրանց հաշվարկման և ներկայացման կարգի ու ժամկետների,» բառերը:

3. 3-րդ մասի երկրորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.

«Լիազորված մարմինը` «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրավասու է պարզել տեղական ինքնակառավարման մարմիններին պետական բյուջեից տրվող հատկացումների հաշվարկման համար այդ մարմինների կողմից լիազորված մարմնին ուղղակիորեն կամ անուղղակի` այլ պետական մարմինների միջոցով ներկայացվող տվյալների արժանահավատությունը:»:

4. լրացնել նոր 4.1-4.6 մասերով հետևյալ բովանդակությամբ.

«4.1. Տեղական ինքնակառավարման մարմինները պետական բյուջեից նպատակային հատկացումներ ստանալու նպատակով պետական լիազորված մարմնից ստացված մեթոդական ցուցումներին համապատասխան կազմված առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը, ըստ առանձին համայնքների ֆինանսական համահարթեցման դոտացիաների և համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող կամ ծախսերն ավելացնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստների կամ լրացուցիչ ծախսերի պետության կողմից փոխհատուցվող գումարների հաշվարկման համար անհրաժեշտ` տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հաշվառվող ելակետային տվյալները, ինչպես նաև օրենսդրությամբ պահանջվող այլ նյութեր, առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում ներկայացնում են պետական լիազորված մարմնին:

4.2. Առաջիկա տարվա ֆինանսական համահարթեցման դոտացիայի (այսուհետև` դոտացիա) ընդհանուր գումարների ըստ առանձին համայնքների բաշխման հաշվարկներն իրականացնելու համար անհրաժեշտ` տեղական ինքնակառավարման մարմնի (համայնքի ղեկավարի) կողմից հաշվառվող ելակետային տվյալները մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ը լիազորված մարմնում օրենսդրությամբ սահմանված ծավալով և կարգով չստացվելու դեպքում առաջիկա տարվա համար այդ համայնքի բյուջեին տրվող դոտացիան հաշվարկվում է հիմք ընդունելով ընթացիկ տարվա դոտացիայի հաշվարկներում կիրառված համապատասխան ելակետային տվյալները` եթե օրենքով այլ բան չի նախատեսված:

4.3. Ընթացիկ տարվա դոտացիայի հաշվարկներում կիրառված ելակետային տվյալներում կամ կատարված հաշվարկներում մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ը որևէ համայնքի գծով սխալների հայտնաբերման դեպքում լիազորված մարմինը` հիմք ընդունելով ընթացիկ տարվա դոտացիայի հաշվարկման ճշգրտված ելակետային տվյալները և/կամ վերացնելով հաշվարկներում տեղ գտած վրիպումները, կատարում է տվյալ տարվա դոտացիայի գումարների ըստ առանձին համայնքների բաշխման վերահաշվարկ, որի արդյունքները սույն հոդվածի 4.5-րդ մասին համապատասխան արտացոլվում են առաջիկա տարվա պետական բյուջեի մասին օրենքի նախագծում:

4.4. Ընթացիկ տարվա դոտացիայի հաշվարկներում կիրառված ելակետային տվյալներում կամ կատարված հաշվարկներում որևէ համայնքի գծով սխալների հայտնաբերման մասին ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից հետո լիազորված մարմնում ստացված տեղեկատվության հիման վրա տվյալ տարվա դոտացիաների գումարների` ըստ առանձին համայնքների բաշխման վերահաշվարկ չի իրականացվում:

4.5. Ընթացիկ տարվա համար յուրաքանչյուր համայնքի գծով սույն հոդվածի 4.2-րդ մասի համաձայն վերահաշվարկված և նույն տարվա պետական բյուջեի մասին օրենքով հաստատված դոտացիայի գումարների միջև

ա) բացասական տարբերության առաջացման դեպքում, այդ տարբերությունը (ընթացիկ տարվա համար ավել հաշվարկված գումարը) հետ է գանձվում այդ համայնքից` վերջինիս գծով առաջիկա տարվա համար հաշվարկված դոտացիայի գումարը ընթացիկ տարվա համար ավել հաշվարկված գումարի չափով պակասեցման ճանապարհով (ընդ որում, եթե գանձման ենթակա գումարը գերազանցում է առաջիկա տարվա համար հաշվարկված դոտացիայի գումարը ապա այդ գերազանցող չափով գումարի գանձումը նույն եղանակով իրականացվում է նաև առաջիկա տարվան հաջորդող հերթական տարիների ընթացքում),

բ) դրական տարբերության առաջացման դեպքում, այդ տարբերությունը (ընթացիկ տարվա համար պակաս հաշվարկված գումարը) հատկացվում է տվյալ համայնքին առաջիկա տարվա պետական բյուջեով համայնքների միջև բաշխման համար նախատեսված դոտացիայի ընդհանուր գումարի հաշվին` այդ համայնքին առաջիկա տարվա համար հաշվարկված դոտացիայի գումարը ընթացիկ տարվա համար պակաս հաշվարկված գումարի չափով ավելացման ճանապարհով: Եթե սույն մասի «ա» կետով սահմանված եղանակով գումարի գանձման ժամանակաշրջանը որոշ համայնքների գծով ընդգրկում է ոչ միայն առաջիկա տարին, այլև դրան հաջորդող հերթական տարիները (գանձման ժամանակաշրջան), ապա սույն կետի համաձայն հատկացում ստանալու իրավունք ունեցող համայնքներին (սույն կետում այսուհետև` հատկացում ստանալու իրավունք ունեցող համայնքներ) հատկացումը գանձման ժամանակաշրջանի յուրաքանչյուր տարի պետք է իրականացվի այդ տարիներին գանձման ենթակա գումարի սահմաններում (ընդ որում, հատկացում ստանալու իրավունք ունեցող յուրաքանչյուր համայնքին իրեն հասանելիք հատկացման գումարը գանձման ժամանակաշրջանի յուրաքանչյուր տարում պետք է տրվի հատկացում ստանալու իրավունք ունեցող բոլոր համայնքներին հասանելիք հատկացման ընդհանուր գումարում յուրաքանչյուր համանման համայնքի գումարի տեսակարար կշռին համապատասխանող չափով):

4.6. Սույն հոդվածի 4.4-րդ մասով նախատեսված դեպքում, ինչպես նաև սույն հոդվածի 4.5-րդ մասի համաձայն ըստ առանձին համայնքների համապատասխան տարվա դոտացիայի գումարների վերահաշվարկմամբ այդ տարվա դոտացիաների տրամադրման բնագավառում պետության և համայնքների միջև փոխադարձ պարտավորությունները համարվում են ամբողջությամբ կարգավորված և վերանայման ենթակա չեն` եթե օրենքով այլ բան չի նախատեսված:»:

5. 13-րդ մասում «վաթսուն օր առաջ» բառերը փոխարինել «իննսուն օր առաջ» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 17. Օրենքի 22-րդ հոդվածում.

1. 3-րդ մասը «շարունակել» բառից հետո լրացնել «կենսաթոշակների և նպաստների, ինչպես նաև», իսկ «չափը» բառից հետո` «(բացառությամբ կենսաթոշակների և նպաստների վճարման ծախսերի)» բառերով,

2. լրացնել նոր 4-րդ մաս` հետևյալ բովանդակությամբ.

«4. Եթե մինչև բյուջետային տարվա սկիզբն այդ տարվա պետական բյուջեն չի հաստատվում, ապա մինչև դրա հաստատումը բյուջեից շարունակվում է օրենսդրությամբ սահմանված կենսաթոշակների և նպաստների ֆինանսավորումը` ամբողջ ծավալով:»:

 

ՀՈԴՎԱԾ 18. Օրենքի 28.1-րդ հոդվածի

1. I մասի.

1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Համայնքների բյուջեներին օրենքով և իրավական այլ ակտերով ամրագրվող եկամուտները, այդ թվում`

ա) հարկային եկամուտներ,

բ) տուրքեր,

գ) պաշտոնական դրամաշնորհներ,

դ) այլ եկամուտներ:»,

2) 1.3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1.3. Պաշտոնական դրամաշնորհներն են`

ա) պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաները.

բ) պետական բյուջեից տրամադրվող այլ դոտացիաները.

գ) պետական բյուջեից ընթացիկ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումները` սուբվենցիաները.

դ) այլ աղբյուրներից (հանրապետության այլ համայնքներ, միջազգային կազմակերպություններ, օտարերկրյա պետությունների տեղական ինքնակառավարման մարմիններ) ընթացիկ ծախսերի ֆինանսավորման նպատակով ստացվող պաշտոնական դրամաշնորհները:»,

3) 1.4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1.4. Այլ եկամուտներն են`

ա) համայնքի սեփականություն համարվող հողերի, ինչպես նաև համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող հողերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքի դիմաց գանձվող վարձավճարները.

բ) համայնքային հիմնարկների հաշվեկշիռներում հաշվառվող գույքի վարձակալությունից եկամուտները.

գ) վարչական իրավախախտումների համար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վարչական պատասխանատվության միջոցների կիրառումից եկամուտները.

դ) համայնքի սեփականություն համարվող կազմակերպությունների տրամադրության տակ մնացած շահույթից համայնքի ավագանու որոշումներով կատարվող մասհանումները.

ե) տեղական վճարները.

զ) համայնքային հիմնարկների կողմից առանց տուրքի գանձման մատուցվող ծառայությունների դիմաց ստացվող (գանձվող) վճարները.

է) պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման համար տրվող միջոցները.

ը) օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված` համայնքի բյուջե մուտքագրվող այլ եկամուտները:»,

4) 2-րդ կետի «բ» ենթակետում «5-րդ և 6-րդ մասերով» բառերը փոխարինել «5-րդ մասով» բառերով,

5) 2-րդ կետը լրացնել նոր «գ» ենթակետով հետևյալ բովանդակությամբ.

«դ) համայնքի բյուջեից տրամադրված բյուջետային փոխատվությունների վերադարձից ստացվող միջոցներ:».

2. II մասի

1) 1-ին կետի զ» ենթակետից հանել «և ապահովագրություն» բառերը, իսկ «ժգ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժգ) համայնքի ղեկավարին օրենքով վերապահված իրավասությունների իրականացման այլ ուղղություններ:»,

2) 2-րդ կետը «մարումները» բառից հետո լրացնել «ինչպես նաև համայնքի բյուջեից բյուջետային փոխատվությունների տրամադրումը» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 19. Օրենքի 28.2-րդ հոդվածի I մասի

1. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Համայնքների բյուջեներին օրենքով և իրավական այլ ակտերով ամրագրվող եկամուտները, այդ թվում`

ա) պաշտոնական դրամաշնորհներ.

բ) այլ եկամուտներ,

գ) ոչ ֆինանսական ակտիվների օտարումից ստացվող միջոցներ:

1.1. Պաշտոնական դրամաշնորհներն են`

ա) պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումները սուբվենցիաները.

բ) կապիտալ ծախսերի ֆինանսավորման համար այլ աղբյուրներից (հանրապետության համայնքներ, միջազգային կազմակերպություններ և օտարերկրյա պետությունների տեղական ինքնակառավարման մարմիններ) ստացվող նպատակային դրամաշնորհները:»:

1.2. Այլ եկամուտներն են`

ա) համայնքի սեփականությունը համարվող, ինչպես նաև տիրազուրկ, ժառանգության իրավունքով, ֆիզիկական և իրավաբանական անձանցից նվիրատվության կարգով համայնքին որպես սեփականություն անցած գույքի օտարումից եկամուտները.

բ) տիրազուրկ, ժառանգության իրավունքով, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանցից (բացառությամբ պետության, հանրապետության այլ համայնքների, միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների տեղական ինքնակառավարման մարմինների) նվիրատվության կարգով համայնքին որպես սեփականություն անցած դրամական միջոցները.

գ) վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե կատարվող հատկացումները.

դ) սույն օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված դեպքում` բանկերում համայնքի բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և դեպոզիտներից ստացված տոկոսավճարները:».

2. 2-րդ կետից հետո լրացնել նոր 4-րդ կետը հետևյալ բովանդակությամբ.

«4. Ոչ ֆինանսական ակտիվների օտարումից ստացվող միջոցներն են`

ա) համայնքային սեփականություն համարվող հիմնական միջոցների, հողերի և ոչ նյութական ակտիվների օտարումից, այդ թվում` համայնքի սեփականությունը հանդիսացող լուծարված կազմակերպությունների մնացորդային գույքի օտարումից ստացվող միջոցները.

բ) համայնքի սեփականություն համարվող պահուստներում պահվող ապրանքանյութական արժեքների իրացումից ստացվող միջոցները:»:

 

ՀՈԴՎԱԾ 20. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասում «ծախսերի» բառը փոխարինել «ելքերի» բառով:

 

ՀՈԴՎԱԾ 21. ՈՒժը կորցրած ճանաչել Օրենքի 5.1 գլուխը:

 

ՀՈԴՎԱԾ 22. Օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասի

1. «բ» կետում «և տրամադրված բյուջետային վարկերի և փոխատվությունների միջոցների վերադարձից մուտքեր» բառերը փոխարինել «և ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններ» բառերով,

2. «գ» կետում «(ներգրավված միջոցների մուտքեր և ներգրավված փոխառու միջոցների վերադարձ)» բառերը հանել:

 

ՀՈԴՎԱԾ 23. Օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասի.

1. «ա» կետում «ապահովագրության» բառը փոխարինել «ապահովության» բառով, իսկ «ոչ հարկային» բառերը փոխարինել «այլ» բառով,

2. «բ» կետը ճանաչել ուժը կորցրած,

3. «գ» կետում «տրանսֆերտներ» բառը փոխարինել «դրամաշնորհներ» բառով:

 

ՀՈԴՎԱԾ 24. Օրենքի 39-րդ հոդվածի.

1. վերնագրում «հանած տրամադրված բյուջետային վարկերի և փոխատվությունների մարումները» բառերը փոխարինել «և ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները» բառերով,

2. 1-ին մասի առաջին պարբերությունում «հանած տրամադրված բյուջետային վարկերի և փոխատվությունների մարումները (այսուհետ` ծախսերը` հանած մարումը)» բառերը փոխարինել «և ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները (այսուհետև` ծախսերը)» բառերով,

3. 2-րդ մասում «Բյուջեների ծախսերի` հանած մարումը գործառական (ֆունկցիոնալ) դասակարգումը» բառերը փոխարինել «Բյուջեների ծախսերի գործառական (ֆունկցիոնալ) դասակարգումը» բառերով, իսկ «և տրամադրված բյուջետային վարկերի և փոխատվությունների մարումների» բառերը` հանել,

4. 3-րդ մասում «Բյուջեների ծախսերի` հանած մարումը տնտեսագիտական դասակարգումը» բառերը փոխարինել «Բյուջեների ծախսերի տնտեսագիտական դասակարգումը» բառերով, իսկ «և տրամադրված բյուջետային վարկերի և փոխատվությունների մարումների» բառերը` հանել,

5. 4-րդ մասի.

1) առաջին պարբերությունում «Բյուջեների ծախսերի` հանած մարումը տնտեսագիտական դասակարգումն» բառերը փոխարինել «Բյուջեների ծախսերի տնտեսագիտական դասակարգումն» բառերով,

2) «բ» կետում «կապիտալ ծախսեր» բառերը փոխարինել «ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններ» բառերով,

3) «գ» կետն ուժը կորցրած ճանաչել,

6. 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«5. Բյուջեների ծախսերն են`

ա) աշխատանքի վարձատրությունը,

բ) ապրանքների և ծառայությունների ձեռքբերումը,

գ) տոկոսավճարները,

դ) սուբսիդիաները,

ե) դրամաշնորհները (ներառյալ դոտացիաները և սուբվենցիաները),

զ) սոցիալական նպաստները,

է) այլ ընթացիկ ծախսերը,

ը) ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները:»:

7. 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Ոչ ֆինանսական ակտիվների գծով գործառնություններն են`

ա) ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը,

բ) ոչ ֆինանսական ակտիվների օտարումից միջոցների ստացումը:»,

8. 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել,

9. 8-րդ մասում «ծախսերի` հանած մարումը» բառերը փոխարինել «ծախսերի» բառով,

10. 9-րդ մասում «ծախսերի` հանած մարումը» բառերը փոխարինել «ծախսերի» բառով, իսկ «և տրամադրված բյուջետային վարկերի և փոխատվությունների մարումների» բառերը` հանել:

 

ՀՈԴՎԱԾ 25. Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասում «միջոցների» բառը փոխարինել «զուտ միջոցների (ներառյալ բյուջեներից փոխառու միջոցների տրամադրման և դրանց վերադարձից ստացվող զուտ միջոցների)» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 26. Սույն օրենքի 16-րդ հոդվածը և 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ 1-15 հոդվածները, 17-րդ հոդվածը, 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-3, 5-րդ կետերը և 2-րդ մասը, 19-25 հոդվածները`

1. պետական բյուջեի կազմման մասով` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և դրանց գործունեությունը տարածվում է 2008 թվականի բյուջետային գործընթացն օրենքով սահմանված կարգով սկսվելու օրվանից հետո ծագած հարաբերությունների վրա,

2. համայնքների բյուջեների կազմման մասով` 2009 թվականի բյուջետային գործընթացն օրենքով սահմանած կարգով սկսվելու օրվանից,

3. պետական բյուջեի կատարման մասով` 2008 թվականի հունվարի 1-ից,

4. համայնքների բյուջեների կատարման մասով` 2009 թվականի հունվարի 1-ից:

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (9 նոյեմբերի 2006 թվականի, ՀՕ-174-Ն), 2-րդ հոդվածի «2008» թիվը փոխարինել «2011» թվով:

 

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության (7 մայիսի 2002 թվականի, ՀՕ-337) օրենքի 56-րդ հոդվածի հինգերորդ մասի.

1. «ա» կետում «վարչական մասի» բառերից հետո լրացնել «ֆինանսավորման աղբյուրներով ապահովված» բառերը, «տարեսկզբի ազատ մնացորդի միջոցների գումարը» բառերը փոխարինել «տարեսկզբի ազատ մնացորդի միջոցների գումարի, ինչպես նաև տվյալ տարվան նախորդող տարիներին համայնքի բյուջեի վարչական մասից տրամադրված փոխատվությունների միջոցների վերադարձից տվյալ տարում ստացվելիք և նախորդ տարիներին ստացված փոխատվության գծով բյուջեի վարչական մասից տվյալ տարում մարվելիք գումարների տարբերության հանրագումարը» բառերով.

2. «բ» կետում «ֆոնդային մասի դեֆիցիտի (պակասուրդի) գումարը (առանց իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության, պետական սեփականություն համարվող անշարժ գույքի օտարումից համայնքի բյուջե` տվյալ տարում մասհանվող միջոցների, ինչպես նաև տվյալ տարվա տարեսկզբի ազատ մնացորդի միջոցների հաշվին իրականացվող ծախսերի)» բառերը փոխարինել «ֆոնդային մասի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման նպատակով ներգրավվող փոխառու միջոցների (ներառյալ համայնքային արժեթղթերի թողարկումից) զուտ (ստացված և մարված փոխառու միջոցների դրական տարբերության չափով) մուտքերի գումարը» բառերով, իսկ «տրանսֆերտների» բառը` «դրամաշնորհների» բառով:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 57-րդ հոդվածի.

1. առաջին պարբերությունում «եկամուտներից» բառը փոխարինել «մուտքերից» բառով,

2. 3-րդ կետի.

1) առաջին պարբերությունում «Ոչ հարկային եկամուտներ» բառերը փոխարինել «Այլ եկամուտներ» բառերով,

2) «ա» ենթակետում «և օգտագործման» բառերը փոխարինել «կամ կառուցապատման իրավունքի» բառերով.

3. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Ոչ ֆինանսական ակտիվների օտարումից ստացվող միջոցներ`

ա) համայնքային սեփականություն համարվող հիմնական միջոցների, հողերի և ոչ նյութական ակտիվների օտարումից, այդ թվում` համայնքի սեփականությունը հանդիսացող լուծարված կազմակերպությունների մնացորդային գույքի օտարումից ստացվող միջոցները.

բ) համայնքի սեփականություն համարվող պահուստներում պահվող ապրանքանյութական արժեքների իրացումից ստացվող միջոցները:».

4. 5-րդ կետի առաջին պարբերությունում և «գ» ենթակետում «տրանսֆերտներ» բառը փոխարինել «դրամաշնորհներ» բառով.

5. 6-րդ կետի «ա.1» ենթակետում «մնացորդը» բառից հետո լրացնել «, ինչպես նաև տվյալ տարվան նախորդող (եզրափակված) բյուջետային տարում համայնքի բյուջեից տրամադրված բյուջետային փոխատվության վերադարձից տվյալ տարում ստացվող մուտքերը.» բառերը:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 61-րդ հոդվածի.

1. 2-րդ մասը «բյուջետային փոխատվությունների մարման և պետության պատվիրակված լիազորությունների կատարման ծախսերը» բառերը փոխարինել «պետության պատվիրակված լիազորությունների կատարման և ֆոնդային մաս միջոցների մասհանումների գծով ծախսերը, վարչական մասի ծախսերի ֆինանսավորման նպատակով ներգրաված բյուջետային փոխատվությունների մարումը, ինչպես նաև բյուջետային փոխատվությունների տրամադրումը» բառերով:

2. 3-րդ մասում «և ստացված վարկերի մարման ծախսերը» բառերը փոխարինել «ծախսերը, ֆոնդային մասի ծախսերի ֆինանսավորման նպատակով ներգրաված վարկերի և բյուջետային փոխատվությունների մարումը, ինչպես նաև բյուջետային փոխատվությունների տրամադրումը» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունում «ապահովում է պետական հարկային մարմինը» բառերը փոխարինել «ապահովվում է օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 5. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը, 3-րդ և 4-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ 1-ին հոդվածը և 2-րդ հոդվածի 2-5 մասերը`

1. համայնքների բյուջեների կազմման մասով` 2009 թվականի բյուջետային գործընթացն օրենքով սահմանված կարգով սկսվելու օրվանից.

2. համայնքների բյուջեների կատարման մասով` 2009 թվականի հունվարի 1-ից:

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության (30 հունիսի 1996 թվականի, ՀՕ-69) օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաջորդ տարվա կապիտալ ներդրումների ծրագիրը և ծախսերի նախահաշիվը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը հաստատում է մինչև յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 15-ը:»:

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

«ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. ՈՒժը կորցրած ճանաչել «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հուլիսի 27-ի ՀՕ-211 օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի «գ» կետը:

 

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. «Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-164-Ն օրենքի 1-ին հոդվածի «, համայնքների և պարտադիր սոցիալական ապահովագրության» բառերը փոխարինել «և համայնքների» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի աշխատանքային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 20-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի «ապահովագրության վճարումներ» բառերը փոխարինել «ապահովության վճարումներ» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 130-րդ հոդվածի 3-րդ մասի «ապահովագրության» բառը փոխարինել «ապահովության» բառով:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 177-րդ հոդվածի «սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը կամ պետության մասնակցությամբ հիմնադրված այլ հիմնադրամներ» բառերը փոխարինել «պետության մասնակցությամբ հիմնադրված հիմնադրամները» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (1985 թվականի դեկտեմբերի 6-ի, այսուհետ` Օրենսգիրք) 169.1-րդ հոդվածի.

1. վերնագրից և 1-ին պարբերությունից հանել «սոցիալական ապահովագրության» բառերը,

2. 3-րդ պարբերությունից հանել «կամ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի» բառերը:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 170.3-րդ հոդվածի վերնագրերից և 1-ին պարբերությունից հանել «սոցիալական ապահովագրության» բառերը:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 170.6-րդ հոդվածի.

1. վերնագրերից և 1-ին պարբերությունից հանել «կամ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի» բառերը,

2. 1-ին և 3-րդ պարբերություններից հանել «սոցիալական ապահովագրության» բառերը:

 

ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգրքի 182.1-րդ հոդվածի.

1. վերնագրերից և 1-ին պարբերությունից հանել «կամ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի» բառերը,

2. 1-ին պարբերությունից հանել «կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի,» բառերը:

 

ՀՈԴՎԱԾ 5. Օրենսգրքի 198.2-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի «ապահովագրություն» բառերը փոխարինել «ապահովություն» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 6. Օրենսգրքի 214-րդ հոդվածի 5-րդ կետից հանել «, կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի մարմինները, սոցիալական ապահովագրության ֆոնդի մարմինները» բառերը:

 

ՀՈԴՎԱԾ 7. Օրենսգրքի 244.2-րդ հոդվածի 1-ին պարբերություններից հանել «սոցիալական ապահովագրության» բառերը:

 

ՀՈԴՎԱԾ 8. ՈՒժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 244.3-րդ հոդվածը:

 

ՀՈԴՎԱԾ 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-208-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» բառերը փոխարինել «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն օրենքով սահմանված ապահովագրական նպաստները վճարվում են գործատուի կողմից` օրենքով սահմանված կարգով կատարվող պարտադիր սոցիալական ապահովության վճարումների հաշվին:»:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՀՈԴՎԱԾ 6. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԿԱՄ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

Օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը սույն օրենքով սահմանված ապահովագրական նպաստի իրավունք ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն հավասար` այդ անձի կողմից պետական բյուջե կամավոր սոցիալական վճարումներ կատարելու պարտավորություն ստանձնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած` կենսաթոշակային սոցիալական ապահովություն իրականացնող լիազոր մարմնին (այսուհետ` լիազոր մարմին) դիմում ներկայացնելու և օրենքով սահմանված կարգով սոցիալական վճարումներ կատարած լինելու դեպքում:»:

 

ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի.

1. 3-րդ մասի 9-րդ և 10-րդ պարբերություններից հանել «սոցիալական ապահովագրության» բառերը,

2. 4-րդ մասի «ապահովագրության» բառը փոխարինել «ապահովության» բառով:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր սոցիալական ապահովության ծառայությունը» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի «ապահովագրության» բառը փոխարինել «ապահովության» բառով:

 

ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի նոյեմբերի 19-ի ՀՕ-519-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին կետի «պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներից ձևավորվող» բառերը փոխարինել «պետական» բառով:

 

ՀՈԴՎԱԾ 2. ՈՒժը կորցրած ճանաչել Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը և 7-րդ հոդվածի 4-րդ կետը:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՀՈԴՎԱԾ 8. ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՅԱՑՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

 

Կենսաթոշակների վճարման միջոցների գոյացման աղբյուրներն է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն:

Պարտադիր սոցիալական ապահովության վճարների դրույքաչափերը, հաշվարկման և վճարման կարգը սահմանվում են օրենքով:»:

 

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 22-րդ և 55-րդ հոդվածների 2-րդ մասերի, 74-րդ հոդվածի 4-րդ մասի և 75-րդ հոդվածի 3-րդ մասի «պարտադիր սոցիալական ապահովագրության» բառերը փոխարինել «պետական» բառով:

 

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 39-րդ հոդվածի «պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովագրության» բառերը փոխարինել «պետական» բառով:

 

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 76-րդ հոդվածի.

1. 1-ին մասի 2-րդ նախադասությունից հանել «, իսկ պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովագրության բյուջեի պակասուրդը փոխհատուցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կամ պետական պարտատոմսերի թողարկումից ստացված միջոցներից» բառերը.

2. 2-րդ մասի 1 կետը ճանաչել ուժը կորցրած:

 

ՀՈԴՎԱԾ 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

«ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հունիսի 5-ի ՀՕ-61 օրենքի (այսուհետ` Օրենք) 13-րդ հոդվածի 5-րդ մասի «ապահովագրության» բառերը փոխարինել «ապահովության» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 17-րդ հոդվածի.

1. «պետական եկամուտների նախարարությունը» բառերը փոխարինել «կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը» բառերով,

2. «ապահովագրության վճարներին» բառերը փոխարինել «ապահովության վճարներին» բառերով,

3. «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի» բառերը փոխարինել «կենսաթոշակային ապահովության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

«ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-197 օրենքի (այսուհետ` Օրենք) վերնագրի, նախաբանի, 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության և 6-րդ հոդվածի 8-րդ մասի 7-րդ պարբերության 2-րդ կետի «ա» ենթակետի «ապահովագրության» բառը փոխարինել «ապահովության» բառով:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 3-րդ հոդվածի 6-րդ մասի, 5-րդ հոդվածի 2-րդ և 7-րդ մասերի, 6-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, 4-րդ մասի 2-րդ պարբերության, 6-րդ մասի 4-րդ պարբերության և 8-րդ հոդվածի 1-ին մասի «պարտադիր սոցիալական ապահովագրության» բառերը փոխարինել «պետական» բառով:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սոցիալական վճարները ապահովադիրների կողմից պարտադիր կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող միջոցներ են:»:

 

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 7-րդ հոդվածի «առաջիկա սոցիալական վճարների դիմաց կամ վերադարձվում են վճարողին կենսաթոշակային սոցիալական ապահովագրություն իրականացնող» բառերը փոխարինել «հարկային կամ այլ պարտադիր վճարների պարտավորությունների դիմաց կամ վերադարձվում են վճարողին» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 5. ՈՒժը կորցրած ճանաչել Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը:

 

ՀՈԴՎԱԾ 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

«ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՈՒ ԴԻԱԿԻԶԱՐԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի փետրվարի 27-ի ՀՕ-40-Ն օրենքի 17-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի» բառերը փոխարինել «կենսաթոշակային ապահովության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-407 օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 4-րդ պարբերության 4-րդ կետի, ինչպես նաև 12-րդ և 13-րդ պարբերությունների, 5.1-րդ հոդվածի, 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 7-րդ կետերի, 9-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 28-րդ հոդվածի 25-րդ մասի 1-ին կետի «ապահովագրության վճարների» բառերը փոխարինել «ապահովության վճարների» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 4-րդ հոդվածի 13-րդ պարբերության և 6-րդ հոդվածի 3-րդ կետի և 9-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի «պետական, պարտադիր սոցիալական ապահովագրության և համայնքների» բառերը փոխարինել «պետական և համայնքների» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 28-րդ հոդվածի.

1. 2-րդ մասի 1-ին կետից հանել «պետական և պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեներ» բառերը.

2. 4-րդ մասից հանել «(պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջե)» բառերը:

 

ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 1993 թվականի ապրիլի 14-ի Հ.Ն-0800-1 օրենքի 37-րդ հոդվածից հանել «, Հայաստանի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի» բառերը:

 

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի սեպտեմբերի 30-ի ՀՕ-155 օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետում, 16-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետում և 32-րդ հոդվածի 1-ին մասում «ապահովագրության» բառը փոխարինել «ապահովության» բառով:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասի «ապահովագրություն» բառը փոխարինել «ապահովություն» բառով:

 

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-183 օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ պարբերության «ժդ» կետի. 12-րդ հոդվածի 1-ին մասի, 27-րդ հոդվածի 1-ին մասի «ժգ» կետի «սոցիալական ապահովագրության» բառերը փոխարինել «սոցիալական ապահովության» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-160-Ն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետից հանել «սոցիալական ապահովագրության» բառերը:

 

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

«ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-3-Ն օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասի «ա» կետից հանել «և սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի համապատասխան տարածքային մարմնի» բառերը:

 

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-1-Ն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասից հանել «և սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի համապատասխան տարածքային մարմնի» բառերը:

 

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

«ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. ՈՒժը կորցրած ճանաչել «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-4-Ն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետը:

 

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-51-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 63-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «և սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի» բառերը:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքն 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետից հանել «, սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի» բառերը:

 

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-206-Ն օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «պարտադիր սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի» բառերը փոխարինել «պետական» բառով:

 

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

«ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հոկտեմբերի 23-ի ՀՕ-248 օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի «ժբ» կետի «սոցիալական ապահովագրության հիմնադրամի» բառերը փոխարինել «պարտադիր այլ» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:

 

pin
ՀՀ կառավարություն
06.09.2007
N 35
Արձանագրային որոշում