Սեղմել Esc փակելու համար:
ՀՈՂԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈՓՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՈՂԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0177.170398

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«17» մարտի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 մարտի 1998 թվականի թիվ 177

 

ՀՈՂԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Տարերային աղետի հետևանքով գյուղատնտեսական նպատակով անօգտագործելի դարձած տնամերձ հողերի փոխարեն հողի սեփականատերերին համարժեք հողամասեր անհատույց հատկացնելու համար և, հաշվի առնելով նրանց խնդրանքը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գեղարքունիքի գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող հողերից 1,5 հեկտարը պահուստային ֆոնդի հողերի կատեգորիայից փոխադրել գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա:

2. Նշված համայնքի հողի սեփականատերերին պատկանող գյուղատնտեսական նպատակով անօգտագործելի դարձած 1,5 հեկտար տնամերձ հողերը հետ վերցնել և փոխադրել պահուստային ֆոնդի հողերի կատեգորիա:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի մարտի 17-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.03.1998
N 177
Որոշում