Սեղմել Esc փակելու համար:
«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ Փ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

07.04.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2008  -ից մինչեւ   07.04.2018  -ը:
 

 

010.0283.201207

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2007 թվականի նոյեմբերի 28-ին

 

«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 ապրիլի 2002 թվականի, ՀՕ-320-Ն, այսուհետ` օրենք) 22-րդ հոդվածում`

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՀՈԴՎԱԾ 22. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ, ՎԵՐԱՔՆՆԻՉ ԵՎ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ».

 

2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարանները կայացնում են որոշումներ, վճիռներ, դատավճիռներ և արձակում վճարման կարգադրություններ (այսուհետ` դատական ակտեր) միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված դեպքերում և սահմաններում:».

2) 2-րդ մասի «Ընդհանուր իրավասության» բառերը փոխարինել «Առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ» բառերով.

3) 3-րդ մասի «ընդհանուր իրավասության» բառերը փոխարինել «առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:

 

20 դեկտեմբերի 2007 թվականի

ՀՕ-283-Ն

 

 

pin
ՀՀ 28.11.2007
N ՀՕ-283-Ն օրենք