Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԹՄՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԹՄՐԱԴԵՂԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0181.170398

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«17» մարտի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 մարտի 1998 թվականի թիվ 181

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԹՄՐԱԴԵՂԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը Հայաստանի Հանրապետություն ներմուծել «Հայդեղագործություն» փակ բաժնետիրական ընկերության միջոցով գնված հետևյալ թմրադեղերը`

մորֆին հիդրոքլորիդ 300000 սրվակ (2 միլիլիտրանոց, 0,5 տոկոսանոց, 5 մգ/1մլ).

օմնոպոն` 200000 սրվակ (1 միլիլիտրանոց, 2 տոկոսանոց).

պրոմեդոլ 50000 սրվակ (1 միլիլիտրանոց, 2 տոկոսանոց).

ֆենտանիլ` 40000 սրվակ (2 միլիլիտրանոց, 0,005 տոկոսանոց).

ֆորտրալ (պենտազոցին)` 10000 տուփ, յուրաքանչյուրում` 5 սրվակ (1 միլիլիտրանոց, 30 մգ/1մլ):

2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` ապահովել նշված թմրադեղերի ներմուծման անվտանգությունը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի մարտի 17-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.03.1998
N 181
Որոշում