041.0152.170398
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
17 մարտի 1998 թվականի թիվ 152
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը`
ա) Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի, համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների հետ համատեղ 10-օրյա ժամկետում սահմանված կարգով ստեղծել մասնագիտական փորձագիտական խորհուրդներ` 1998 թվականի պետական բյուջեի հաշվին ֆինանսավորող գիտական թեմաների փորձաքննությունն իրականացնելու նպատակով.
բ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ մեկամսյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների` պետական կենտրոնացված աղբյուրներից ֆինանսավորման կարգը: