Սեղմել Esc փակելու համար:
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՇՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1565.291207

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 դեկտեմբերի 2007 թվականի N 1565-Ն

 

ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել օզոնային շերտը քայքայող նյութերի հաշվառման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2007 թվականի դեկտեմբերի 27-ի

N 1565-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են օզոնային շերտը քայքայող նյութերի հաշվառման հետ կապված հարաբերությունները:

2. Օզոնային շերտը քայքայող նյութերի հաշվառումն օզոնային շերտը քայքայող նյութերի քանակական և որակական ցուցանիշների, ինչպես նաև դրանց ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման հետ կապված գործարքների մասին տեղեկատվության անընդհատ փաստաթղթային արտացոլման համակարգ է, որը ներառում է դրանց` սույն կարգի 5-րդ կետով սահմանված տվյալների գրանցումն օզոնային շերտը քայքայող նյութերի հաշվառման գրքում (այսուհետ` հաշվառման գիրք) և փաստաթղթերի պահումը` դրանց համար առանձնացված թղթապանակում:

3. Օզոնային շերտը քայքայող նյութերի հաշվառումը (այսուհետ` հաշվառում) իրականացնում են`

1) Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը (այսուհետ` լիազոր պետական մարմին)` սույն կարգի 5-րդ կետով սահմանված տվյալներն ու փաստաթղթերը հաշվառման գրքում գրառելու միջոցով, որի ձևը հաստատում է լիազոր պետական մարմնի ղեկավարը.

2) Պետական եկամուտների կոմիտեի տարածքային մարմինները (այսուհետ` մաքսային մարմիններ)` սույն կարգի 5-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված տվյալներն ու փաստաթղթերը հաշվառման գրքում գրառելու միջոցով, որի ձևը հաստատում է Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարը:

(3-րդ կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)

4. Հաշվառման գրքերը համապատասխանաբար պետք է պարունակեն սույն կարգի 5-րդ կետով սահմանված տվյալները և մինչև գրառումներ կատարելը դրանց էջերը պետք է լինեն համարակալված ու կարված, ինչպես նաև հաշվառման գիրքը պետք է ստորագրված ու կնքված լինի` սույն կարգի 3-րդ կետով սահմանված համապատասխան ղեկավար անձի կողմից: Հաշվառման գրքերն ու համապատասխան փաստաթղթերը պահվում են 5 տարի ժամկետով:

5. Լիազոր պետական մարմինը հաշվառում է օզոնային շերտը քայքայող նյութերի`

1) ներմուծման համար Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ տվյալ տարվա համար ըստ առանձին նյութերի սահմանված ընդհանուր չափաքանակները, տվյալ նյութի միջազգային տեխնիկական անվանումը, նյութի քիմիական անվանումն ու խումբը, նյութի քիմիական բանաձևը, արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՏԳ ԱԱ) ծածկագիրը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումը.

2) ներմուծման կամ արտահանման, կամ տարանցիկ փոխադրման լիցենզիա կամ թույլտվություն ստանալու մասին հայտը, հայտատուի տվյալները, խնդրարկվող օզոնային շերտը քայքայող նյութի (նյութերի) անվանումն ու քանակությունը.

3) ներմուծման անհատական չափաքանակ ստացողի տվյալները, սահմանված անհատական չափաքանակները և դրանց մնացորդային քանակությունները` ըստ առանձին նյութերի անվանումների ու խմբերի, դրանց ներմուծման համար սահմանված ժամանակահատվածը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 17-ի N 591-Ն որոշման համաձայն ընդունված` օզոնային շերտը քայքայող նյութերի` Հայաստանի Հանրապետություն ներմուծման անհատական չափաքանակի մասին որոշումները.

4) օզոնային շերտը քայքայող նյութերի առաքման` ներմուծման կամ արտահանման, կամ տարանցիկ փոխադրման լիցենզիան կամ թույլտվությունը, լիցենզիայի կամ թույլտվության համարը, լիցենզիա կամ թույլտվություն ստացող իրավաբանական կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի տվյալները, թույլատրված օզոնային շերտը քայքայող նյութի (նյութերի) անվանումն ու քանակությունը, ներմուծման դեպքում` արտահանվող երկրի և ներմուծման մաքսային ձևակերպումներն իրականացրած մաքսային մարմնի անվանումն ու ներմուծման ամսաթիվը, արտահանման դեպքում` ներմուծող երկրի և արտահանման մաքսային ձևակերպումներն իրականացրած մաքսային մարմնի անվանումն ու ամսաթիվը, տարանցիկ փոխադրման դեպքում` մուտքի և ելքի մաքսային մարմինների անվանումներն ու ամսաթվերը.

5) «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն ներկայացված ներմուծման անհատական չափաքանակի օգտագործման մասին տարեկան հաշվետվությունը (այսուհետ` հաշվետվություն), հաշվետվություն ներկայացնողի տվյալները և հաշվետվության ստացման ամսաթիվը, ինչպես նաև հաշվետվությունում ներառված տվյալները` ըստ նյութերի անվանումների, օգտագործման տեսակի ու քանակության` ներառյալ մնացորդային քանակության և օգտագործման ժամանակահատվածը կամ ամսաթիվը:

(5-րդ կետը փոփ. 11.02.16 թիվ 137-Ն որոշում)

6. Մաքսային մարմինները սույն կարգի 5-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված` օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման կամ արտահանման, կամ տարանցիկ փոխադրման մասին տեղեկությունները լիազոր պետական մարմին են ներկայացնում մաքսային ձևակերպումների ավարտից հետո` մինչև հաջորդ ամսվա 25-ը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.12.2007
N 1565-Ն
Որոշում