Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԵՎ ...

 

 

110.1193.211207

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «21»         12           2007 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11007459

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

6 դեկտեմբերի 2007 թվականի N 1193-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասը, 8-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգը»` համաձայն հավելվածի:

2. ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն մասնագիտական կրթության վարչությանը (պետ` Ռ. Գասպարյան)` օրենսդրության և իրավաբանական վարչությանը (պետ` Մ. Գրիգորյան), սահմանված կարգով «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգը» ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն մասնագիտական կրթության վարչության պետ Ռ. Գասպարյանին:

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կրթության և գիտության

նախարարի

2007 թ. դեկտեմբերի 6-ի

N 1193-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ

 

Սույն կարգով սահմանվում է մագիստրոսական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների (այսուհետ` կազմակերպություն) մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման պայմանները:

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Մագիստրատուրան բարձրագույն մասնագիտական կրթության համակարգի կրթական աստիճան և բարձր որակավորում ունեցող կադրերի պատրաստման ձև է:

2. Մագիստրատուրայում կարող է սովորել բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի աստիճան ունեցող անձը մասնագիտական գիտելիքները խորացնելու, վերամասնագիտանալու, ինքնուրույն գիտական ուսումնասիրություններ կատարելու, մասնագիտական գործնական, նորարարական, տեխնոլոգիական զարգացումներ ու նոր հնարավորություններ ընկալելու ունակություններ ձեռք բերելու և մագիստրոսի որակավորման աստիճան ստանալու համար:

 

II. ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ԸՆԴՈՒՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

3. Կազմակերպությունների տվյալ տարվա մասնագիտությունների ընդունելության ցանկը, ըստ մասնագիտությունների Կրթության և գիտության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարության (այսուհետ` նախարարություն) ներկայացման, մինչև տվյալ տարվա ապրիլի 1-ը, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Կազմակերպության տվյալ տարվա մասնագիտությունների ընդունելության ցանկը ներառում է`

1) կրթության ձևը (առկա, հեռակա, դրսեկություն, հեռավար).

2) մասնագիտությունների ցանկը` ըստ կազմակերպությունների.

3) ըստ մասնագիտությունների` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) ընդունելության տեղերի թիվը.

4) ըստ մասնագիտությունների` կազմակերպությունների հայտերի հիման վրա նախարարության կողմից հաստատված ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման (վճարովի), առանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի ուսուցման տեղերը:

(3-րդ կետը փոփ. 12.06.2020 թիվ 12-Ն հրաման)

4. Կազմակերպության կողմից զանգվածային լրատվության միջոցներով տրվում է հայտարարություն` ընդունելության մասնագիտությունների, տեղերի և կանոնների վերաբերյալ:

5. Մագիստրատուրայի ընդունելության անցկացման համար, կազմակերպության ղեկավարի հրամանով և նախագահությամբ, ստեղծվում է ընդունող հանձնաժողով, որի կազմում ընդգրկվում են կազմակերպության ուսումնական գծով տեղակալները, մագիստրատուրայի աշխատանքներով զբաղվող ստորաբաժանման ղեկավարները, ինչպես նաև ֆակուլտետների (ուսումնական ստորաբաժանման) ղեկավարները:

6. Ընդունող հանձնաժողովը, ֆակուլտետի (ուսումնական ստորաբաժանման) կարծիքի հաշվառմամբ, ուսումնասիրում և քննարկում է վերջինիս կողմից ներկայացրած մրցույթի հավակնորդների ցուցակները և ըստ մասնագիտությունների, բազային կրթության ընթացքում ուսումնասիրած դասընթացների ցանկի հաշվառմամբ, իրականացնում է մրցույթ:

Կազմակերպության ղեկավարը ընդունող հանձնաժողովի կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա հրամանագրում է մրցութային հիմունքներով մագիստրատուրա ընդունված դիմորդներին:

 

III. ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ

 

7. Մագիստրատուրա մրցութային կարգով կարող են ընդունվել բակալավրի, դիպլոմավորված մասնագետի և մագիստրոսի որակավորում ունեցող ՀՀ քաղաքացիները: Մագիստրոսի աստիճան ունեցող քաղաքացիները 2-րդ մագիստրոսական կրթություն կարող են ստանալ միայն վճարովի հիմունքներով:

Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք մագիստրատուրա կարող են ընդունվել միջպետական և միջգերատեսչական պայմանագրերի կամ համաձայնագրերի հիման վրա, լրացուցիչ տեղերի հաշվին, ինչպես նաև վճարովի հիմունքներով սեփական նախաձեռնությամբ:

8. Մագիստրատուրա ընդունվելու համար դիմումը տրվում է կազմակերպության ղեկավարի անունով` կցելով համապատասխան փաստաթղթեր`

1) բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի դիպլոմի և դրա հավելվածի (միջուկի) պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),

2) ինքնակենսագրություն և 3 լուսանկար (3 x 4 չափի),

3) հրատարակված կամ հրատարակման ընդունված գիտական աշխատությունների ցուցակ (դրանց առկայության դեպքում),

4) կազմակերպության կողմից սահմանված այլ փաստաթղթեր:

9. Մագիստրատուրայի ընդունելությունն անցկացվում է երկու փուլով:

Առաջին փուլով մագիստրատուրայի ընդունելությունը` Կառավարության կողմից հաստատված տվյալ ուսումնական տարվա առկա ուսուցմամբ և պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերի համար, իրականացվում է համապատասխան տարվա զորակոչը կազմակերպելու մասին Կառավարության որոշմամբ նախատեսված ժամկետներում, որին կարող են մասնակցել բակալավրիատի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան ունեցող շրջանավարտները:

Երկրորդ փուլով մագիստրատուրայի ընդունելությունն անցկացվում է մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ը, ըստ նախարարության կողմից հաստատված տվյալ ուսումնական տարվա վճարովի ուսուցման տեղերի:

(9-րդ կետը փոփ. 18.01.08 թիվ 27-Ն, 12.06.2020 թիվ 12-Ն հրամաններ)

10. Մագիստրատուրայի ընդունելության մրցույթն անցկացվում է հետևյալ չափանիշների առաջնահերթությամբ.

1) նախորդ ուսումնառության ծրագրում ցուցաբերած ընդհանուր առաջադիմության գումարային միջին գնահատականով կամ միջին որակական գնահատականով,

2) մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության գումարային միջին գնահատականով կամ միջին որակական գնահատականով,

3) տպագրված կամ տպագրման ընդունված գիտական աշխատությունների, թեզիսների և զեկուցումների առկայությունը,

4) ոչ մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության գումարային միջին գնահատականով կամ միջին որակական գնահատականով:

11. Կազմակերպությունը մրցույթով անցած մագիստրոսների հետ կնքում է պայմանագիր, որի տեքստը հրապարակվում է ընդունելության հայտարարության հետ և նախապես տրամադրվում դիմորդներին:

 

IV. ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅՈՒՄ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ

 

12. Մագիստրոսները կազմակերպության աշխատողների հետ հավասարապես օգտվում են գիտական սարքավորումներից, լաբորատորիաներից, համակարգչային տեխնիկայից, գրադարաններից, հանրակացարաններից և այլ հնարավորություններից:

13. Դիպլոմավորված մասնագետի ծրագրով բուհում ուսումնառությունն սկսած ուսանողը բանակ զորակոչվելուց կամ հարգելի պատճառով ուսումնառությունն ընդհատելուց հետո, եթե վերականգնվում է երկաստիճան կրթական համակարգում, հնարավորություն է ստանում սովորելու մագիստրատուրայում: Եթե մագիստրատուրան երկու տարով է, ապա բուհի ֆինանսավորման հաշվին ազատվում է մեկ տարվա ուսման վարձից:

14. Մագիստրոսի կրթական ծրագրերով ուսումնառությունն ավարտած և ամփոփիչ ատեստավորումն անցած անձանց տրվում է տվյալ բարձրագույն ուսումնական հաստատության կամ կազմակերպության ավարտական փաստաթուղթ (մագիստրոսի դիպլոմ)` համապատասխան ներդիրով:

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
06.12.2007
N 1193-Ն
Հրաման